Այսօր՝ 20 փետրվարի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Ամերիկացին ցույց Է տվել՝ ինչպես սփոփել արջին.Տեսանյութ ՌԴ-ն պատրաստ է միջնորդ լինել սիրիական Աֆրինում իրավիճակը կարգավորելու համար Դեղերի պատկանելության մեջ անճշտությունների խուսափելու համար դեղամիջոցների ցուցակները վերանայվելու են ԵԱՀԿ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել ՀՀ ոստիկանությանը Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Էրդողանն ու Պուտինը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը Ստամբուլի վճռաբեկ դատարանը «Սանասարյան հան» կառույցը հայ համայնքին վերադարձնելու վճիռ է կայացրել Նախնական հաշվարկներով «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղից հափշտակվել է շուրջ 8.5 մլն դրամ գումար Վարչապետի որոշմամբ ստեղծվել է համայնքային ներդրումային ծրագրերի գնահատման հանձնաժողով ՌԱՄՕ Գրուպը հակված է Հայաստանում իրականացնելու առողջապահական ներդրումային ծրագիր
ԼՐԱՀՈՍ
Ամերիկացին ցույց Է տվել՝ ինչպես սփոփել արջին.Տեսանյութ ՌԴ-ն պատրաստ է միջնորդ լինել սիրիական Աֆրինում իրավիճակը կարգավորելու համար Դեղերի պատկանելության մեջ անճշտությունների խուսափելու համար դեղամիջոցների ցուցակները վերանայվելու են ԵԱՀԿ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել ՀՀ ոստիկանությանը Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Էրդողանն ու Պուտինը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը Ստամբուլի վճռաբեկ դատարանը «Սանասարյան հան» կառույցը հայ համայնքին վերադարձնելու վճիռ է կայացրել Նախնական հաշվարկներով «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղից հափշտակվել է շուրջ 8.5 մլն դրամ գումար Վարչապետի որոշմամբ ստեղծվել է համայնքային ներդրումային ծրագրերի գնահատման հանձնաժողով ՌԱՄՕ Գրուպը հակված է Հայաստանում իրականացնելու առողջապահական ներդրումային ծրագիր Լևոն Մկրտչյանը դպրոցների տնօրենների ընտրության ձևաչափի փոփոխության անհրաժեշտություն է տեսնում Եվրախորհրդարանի 16 պատգամավորներ Մոգերինիին հարցրել են, թե ինչու ԵՄ պաշտոնյաները երբեք Արցախ չեն այցելել Հայաստանում այս տարի ավագ դպրոցների քանակը կավելանա 5-ից 6-ով ՍԱՊԾ են հրավիրվել պետական գնումներով ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մետր Կիրո Մանոյանը առաջիկայում արցախյան հարցում որևէ տեղաշարժ չի կանխատեսում Գիրք նվիրելու օրը Երևանում մեկնարկեց Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառը Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ը լույս են տեսել նոր և գունագեղ նկարազարդումներով Սերժ Սարգսյանի մյունխենյան ելույթը հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման նախաբանն էր. Շահան Գանտահարյան Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման շուրջ Արցախի ԱԳՆ-ն կարևորում է շփման գծում իրավիճակի կայունացման գործում իրական ներդրումը Լևոն Մկրտչյանը կողմ է ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանին տեսնելուն Արմեն Սարգսյանը հանդիպել է Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Երևանում կողոպտել են կնոջ. հարուցվել է քրեական գործ Մեկնարկել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» երիտասարդական-կամավորական ծրագիրը. Լուսանկարներ Երևանի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին. Լուսանկարներ ՊԵԿ հարկային տեսուչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել Հայաստանը ՀՀ Նախագահի շուրթերով խոսեց խաղաղության մասին. Շիրակ Թորոսյան ՎՏԲ բանկի վրա զինված հարձակում է տեղի ունեցել. տուժածներ չկան Արցախի ԱԳՆ-ն ակնկալում է Անջեյ Կասպշիկի գրասենյակի և նրա դիտարկման կարողությունների ընդլայնում Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենին. Լուսանկարներ Մարտի 1-ից հակաբիոտիկները, հորմոնային պրեպարատներն ու կոդեին պարունակ դեղերը բաց կթողնվեն բացառապես դեղատոմսով Դեղատոմսերի հին ձեւերի օգտագործումն ամբողջությամբ կբացառվի հաջորդ տարվանից «Սիրո լեզվով». Վարդիթեր և Արթուր Լոնդոնի «Արսենալը» 32 տարով ավելի մեծ է Ադրբեջան պետությունից. Էդուարդ Շարմազանովը՝ ուսանողներին Պարզվել են 53-ամյա տղամարդու մահվան դեպքի հանգամանքները. 3 անձ ձերբակալվել է «Պետությունը պետք է ուղղություն տա՝ ինչ գրքեր հրատարակել» Ճապոնիայում ստեղծված Էլաստիկ դիսփլեյը կարելի Է ամրացնել մարմնին Իրանում ATR 72 ինքնաթիռի կործանման վայրում որոնման աշխատանքները վերսկսվել են Դպրոցի տնօրենի թեկնածուին ներկայացվող պահանջները պետք է փոփոխվեն. նախարար Հայաստանը կմասնակցի միջազգային հրապարակախոսության մրցույթին Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը Հայաստանում հնարավոր կլինի դեղերը ձեռք բերել էլեկտրոնային դեղատոմսով Հայ բռնցքամարտիկները սկսում են պայքարը Ստրանջայի մրցաշարում ԱՄՆ-ում շների կերի մեջ պենտոբարբիտալ է հայտնաբերվել, որն օգտագործվում է էվթանազիայի ժամանակ Արմեն Սարգսյանը երկրի ապագայի զարգացման ամբողջական տեսլական ունի. նախարար Ադրբեջանը նպատակաուղղված կերպով ձգձգում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը. Արցախի ԱԳՆ Գրախանութներում հագեցած վիճակ է, տպագիր գիրքը չի զիջում իր տեղը. «Բուկինիստի» տնօրեն Գրոսմայստերներ Գևորգ Հարությունյանի և Դավիթ Պետրոսյանի ելույթները «Կարունի 5-րդ գավաթ» մրցաշարում Փոխդեկանը պետք է կարողանա մակարդակ պահել. նախարարը` ԵՊՀ միջադեպի մասին Այս երկիրը շախմատի ծագող աստղերի սերունդ է մեծացնում. BBC-ի անդրադարձը շախմատային Հայաստանին Ադրբեջանը, Թուրքիան և Ուկրաինան համագործակցության եռակողմ ձևաչափ են ստեղծում Նախագահ Սարգսյանը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այցելել է «Բուկինիստ» գրախանութ Հայաստանում փետրվարի 20-ին ջերմաստիճանը կբարձրանա Թուրքիայում 2 քուրդ լրագրող է ձերբակալվել Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ բնապահպանության նախարարության 2017թ. աշխատանքը Միայն համագործակցության միջոցով է հնարավոր դիմակայել մարտահրավերներին. ՀՀ Նախագահ Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով Yesh Atid կուսակցությունը կշարունակի պայքարը Ի՞նչ է խորհուրդ տալիս կարդալ նախարար Վարդան Արամյանը «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի Երևանում ԱՄՆ-ում դպրոցականները կկազմակերպեն երթեր Քաղաքապետարանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցվել է քրգործ Դանակահարություն Բաշինջաղյան փողոցում 911-ն ամփոփում է անցած շաբաթը Մահացել է երգչուհի Մարիետա Բադալյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հետախուզվողը` Մեղրիի Փարամազի փողոցում Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` փետրվարի 16-ից 19-ը Վարդենյաց լեռնանցքը փակ է ԱԱԾ տնօրենն ընդունել է Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը Շառլիզ Թերոնը՝ «Գրինգո» ֆիլմի թրեյլերում (տեսանյութ) Սիրիական Ղամիշլիում ահաբեկիչներն ավտոմեքենա են պայթեցրել. Լուսանկարներ Հարցվածների 50%-ը դժգոհ է ֆինանսների նախարարության 2017թ. աշխատանքից «Մեր դիվանագիտական ջանքները կշարունակվեն, քանի դեռ չի ընկել առաջին ռումբը» «Ուրարտու»-ն սեփական հարկի տակ հաղթեց «Գրանդ սպորտ»-ին Պրեմիերա. Դրեյք - God's Plan Նշվում է Գիրք նվիրելու օրը Եռացատկորդ Լևոն Աղասյանը դարձել է Բալկանյանը երկրների առաջնության հաղթող Սպասվում են տեղումներ Նորվեգիան դարձավ առաջատար մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և մարզերում

Մի լուսանկարի պատմություն. «Քսաներորդ դարի տիրամայրը»

1988 թվականը սև տառերով կգրվի հայ ժողովրդի պատմության էջերում։ Հիրավի, մեր ժողովուրդը դեռևս ուշքի չէր եկել սումգայիթյան ջարդերից, չնայած այդ եղեռական երեք օրերը երբեք չեն ջնջվի մեր ժողովրդի հիշողությունից, երբ ամբողջ հայության գլխին նոր փորձանք եկավ։ Եթե Սումգայիթի պարագայում մենք դարձանք կազմակերպված քաղաքական դաժան խաղի զոհը, ապա այն, ինչ տեղի ունեցավ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, պարզապես կույր տարերքի պատիժ էր։ Այո, բնությունն էլ էր մեր դեմ։ Այդ օրը ժամը 11-ն անց 41 րոպեին Սպիտակում տեղի ունեցած 10 բալանոց երկրաշարժի հետևանքով ավերակների վերածվեցին Հայաստանի հյուսիսային մասի մեկուկես տասնյակ քաղաքներ, շուրջ 60 գյուղ, մեծապես տուժեցին 21 խաղաք, 342 գյուղ։ Ընդամենը 35-45 վայրկյանում զոհվեց 25.000 մարդ, չնայած շրջանառության դրված այդ պաշտոնական թիվը հավատ չի ներշնչում այնպես, ինչպես Սումգայիթի պարագայում Մ.Գորբաչովի ասած երեք ժամը, թե իբր խորհրդային զորքերը ընդամենը երեք ժամ ուշացան։ Ինչևէ, Լենինականում զոհվածների թիվը գերազանցեց 17.000-ը, Սպիտակում՝4000-ը, Վանաձորում՝ 1200-ը, Ստեփանավանում՝ 125-ը։

Հասկանալի է, որ այդ օրերին «Արմենպրես»-ն իր ողջ ներուժը ներդրեց երկրաշարժի պատճառած վնասները նկարագրելու, փրկարարական և հումանիտար աշխատանքները, առաջին բուժօգնության, աշխարհի բարի մարդկանց օգնության փաստերը հանրության սեփականությունը դարձնելու համար։ Հիրավի, հերոսական աշխատանք կատարեցին մեր լրագրողներն ու ֆոտոթղթակիցները։ Մենք օրուգիշեր, քունն ու հանգիստը մոռացած շրջում էինք ավերված քաղաքներում, փնտրում ողջ մնացած մարդկանց, մեկ-մեկ էլ օգնում էինք մարդկանց։ Օրինակ, տողերիս հեղինակը Սպիտակի՝ օդանավակայանի վերածված մարզադաշտում օգնում էր ծանր վիրավորներին ուղղաթիռ փոխադրելուն։ Հետաքրքիր Է, որ երկրաշարժի մասին առաջին լուրը հաղորդեց «Արմենպրես»-ի ֆոտոխրոնիկան։

Այդ աղետալի երկրաշարժից անցել է 29 տարի։ Այսօր համայն հայությունը նշում է երկրաշարժի զոհերի հիշատակի օրը։ Այդ առթիվ ստորև ուզում եմ ներկայացնել «Արմենպրես»-ի թողարկած մի լուսանկարի պատմությունը, լուսանկար, որը տարածվեց աշխարհով մեկ և դարձավ Սպիտակի երկրաշարժի յուրօրինակ խորհրդանիշը։ Մոտ երեք տասնամյակ անց այդ լուսանկարի պատմությունն է ներկայացնում լուսանկարի հեղինակ, «Արմենպրես»-ի լավագույն ֆոտոլրագրողներից մեկը՝ Մխիթար Խաչատրյանը։

«Դեկտեմբերի 9-ն էր։ Նոր էինք ես և Ռուբեն Աթայանը վերադարձել աղետի գոտուց, երբ ֆոտոխրոնիկայի վարիչ Հերբերտ Բաղդասարյանն ինձ ու Միքայել Քալանթարին ուղարկեց Լենինական։ Գնացինք։ Հենց օդանավակայանում «Կոմունիստ» թերթի թղթակիցն ասաց, որ այդ օրը ավերակներից հանել են մի կնոջ ու նրա մանկահասակ երեխային։ Բարեբախտաբար ողջ են մնացել նաև նրա դպրոցահասակ երկու աղջնակները։ Այդ գործընկերն ինձ տվեց այդ կնոջ հասցեն։ Ֆիքսեցի, բայց չգնացի։ Շտապում էի ուրիշ տեղ։ Ամբողջ օրը ես ու Միքայելը զանազան սրտաճմլիկ տեսարաններ էինք նկարում։ Պատահաբար հայտնվեցի հենց այն փողոցում, որի մասին մեզ ասել էր «Կոմունիստ» թերթի թղթակիցը։ Ավերակների մեջ փնտրում էինք այն տունը, որտեղ ապրել է այդ երջանիկ կինը։ Մեզ օգնեց տարիքով մի կին, ով փնտրում էր իր հարազատին։ Նա չգիտեր հարազատների ճակատագրի մասին։ Բայց տան փլատակները ոչ մի լավ բան չէին ասում։ Իմանալով, թե ում ենք փնտրում, այդ կին ասաց.

-Տղա ջան, հենց հիմա կանչեմ նրան։

Նրա դեմքին ժպիտ երևաց։ Ես զարմացա, քիչ առաջ այդ կինը գրեթե ողբում էր, իսկ երբ սկսեց պատմել մահապուրծ հարևանուհու ու նրա դստեր մասին, նրա դեմքին ժպիտ երևաց։ Ես հասկացա, որ այդ համատարած դժբախտությունն այդ կնոջ մեջից չի հանել «բարություն» կոչվածը։ Ախր, հայի տեսակն ուրիշ է…

Քիչ անց եկավ նաև այդ կինը՝ Մարինե Նուրոյանը։

Նրանից իմացա որոշ մանրամասներ։ Պատմեց, որ ամուսինը երկրաշարժի պահին դրսում է եղել։ Երբ հասկացել է, թե ինչ աղետ է եղել, անմիջապես երկմտանքի մեջ է ընկել։ Ո՞ւր շտապել՝ տուն, որտեղ կինն ու մանկահասակ երեխան են մնացել, թե դպրոց, որտեղ դասի էին գնացել իր երկու աղջնակները։

Դե, դա այնքան էլ կարևոր չէ, թե որտեղ է նա գնացել առաջինը, կարևորն այն է, որ բոլորը ողջ են մնացել։

Ես լուսանկարեցի այդ կնոջն ու երեխաներին, ամենևին էլ չմտածելով, որ շուտով դրա մասին է խոսելու ողջ աշխարհը։ Այդ լուսանկարը նույն օրն «Արմենպրես»-ի ֆոտոխրոնիկան ուղարկում է Մոսկվա՝ ՏԱՍՍ, և… աշխարհի բոլոր մայրցամաքներում հարյուրավոր թերթեր և այլ լրատվամիջոցներ այդ լուսանկարը տպագրեցին իրենց առաջին էջերում։

Կենտրոնական հեռուստատեսության «Վրեմյա» ծրագիրը պատվիրեց Հայաստանում իր սեփական թղթակից Վլադիմիր Նազարյանին հատուկ հեռուստաակնարկ պատրաստել։ Նույն օրն այդ հաղորդումը հեռարձակվեց և աշխարհն իմացավ երջանիկ հայ ընտանիքի մասին։

-Մխիթար, իսկ ո՞վ է այդ նկարին տվել «Քսաներորդ դարի տիրամայր» անունը։

- Օրերից մի օր մի ռուս կին «Իզվեստիա» թերթին մի բանաստեղծություն է ուղարկում՝ նվիրված այդ երջանիկ լենինականցի կնոջը։ Այդ բանաստեղծության հեղինակն այն վերնագրել էր հենց «Мадонна двадцатого века» («Քսաներորդ դարի տիրամայրը»)։ Թերթի խմբագիրն այդ նյութն ուղարկում է ՏԱՍՍ-ի ֆոտոխրոնիկա, որտեղից էլ այն՝ բանաստեղծության բնագրի հետ ուղարկում են «Արմենպրես»։ Հետագայում այդ լուսանկարը տպագրելիս, թերթերը միշտ այն տեղադրում էին «Քսաներորդ դարի տիրամայր» վերնագրի ներքո։

-Մխիթար, որքան գիտեմ, դու այդ ընտանիքի հետ երկար տարիներ կապերդ չէիր խզում։

-Այո, ես բավականին մտերմացա այդ ընտանիքի հետ։ Ավելին, քսան տարի անց ես կրկին նկարեցի տիկին Մարինային, այս անգամ նրա չորս թոռնիկների հետ։

Եվս մի հետաքրքիր փաստ։ Հայտնի է, որ ավստրիացիները «Օգնություն տուժածներին» նշանաբանով Գյումրիում կառուցել են բնակելի մի թաղամաս, որտեղ բնակարաններ են ստացել լենինականցիների այն ընտանիքները, ովքեր երկրաշարժի ժամանակ մարդկային կարուստ են ունեցել։ Բացառություն է արվել միայն Նուրոյանների ընտանիքի համար։

-Մխիթար, ստացվում է այնպես, որ դու քո լուսանկարով ոչ միայն աշխարհին ճանաչելի դարձրիր տիկին Մարինեին, այլև նրան ազատեցիր մի մեծ գլխացավանքից՝ նրա ընտանիքը բնակարանի տեր դարձավ։

-Ես այս գործում չկամ, - ասաց Մխիթար Խաչատրյանն, ով այսօր էլ աշխատում է «Արմենպրես»-ի ֆոտոխրոնիկայում և իր արխիվում պահում է այն լուսանկարը, որը մարդասիրության մի ալիք բարձրացրեց ամբողջ քաղաքակիրթ մարդկանց շրջանում, ովքեր այն օրերին ապրում էին «ուրիշի ցավ չի լինում» կարգախոսով։

Ահա այսքանը մի լուսանկարի մասին, որ «Արմենպրես»-ը թողարկել է աղետալի երկրաշարժի երրորդ օրը, սրանից քսանինը տարի առաջ։

Լևոն Ազրոյան

«Արմենպրես»-ի թղթակից

Հարցում
website by Sargssyan