Այսօր՝ 17 նոյեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Ինչու՞ առաջադրվեցի թիվ 3 ընտրատարածքում Վաչագան Ղազարյանը կկալանավորվի. վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը Պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Կառավարության այսօ... ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում. Լիլիթ Հովակիմյան Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում (Տեսանյութ) ՀՀԿ կողմից առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում. Վահան Բաբայան Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույց... Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի ապօրինի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում... ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին
ԼՐԱՀՈՍ
Ինչու՞ առաջադրվեցի թիվ 3 ընտրատարածքում Վաչագան Ղազարյանը կկալանավորվի. վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը Պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Կառավարության այսօրվա նիստը՝ մեկ նյութով ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում. Լիլիթ Հովակիմյան Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում (Տեսանյութ) ՀՀԿ կողմից առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում. Վահան Բաբայան Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույցում» Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի ապօրինի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում են իրենց հերթին. Երևանի քաղաքապետարան ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին «Պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Փաշինյանի ելույթը «Փարիզի խաղաղության համաժողով»-ում Կառավարությունն առաջարկում է նախագահի նստավայրը տեղափոխել Բաղրամյան, 26, վարչապետինը՝ Կառավարության տուն, համար 1 Ինչո՞ւ Վարդանյանների թիկնապահներին «ասֆալտին չփռեցին». «Ժողովուրդ» Մշակույթի նախարարությունը հրաժարվել է օգնել ժողովրդական արտիստին․ «Ժողովուրդ» ՊՆ բեռնատարի ողբերգական վթարի հետևանքով տուժածները. ցանկ Ի՞նչ կապ ունի ԳՇ պետը «Մարտի 1-ի»-ի գործի հետ. «Ժողովուրդ» ՀՀԿ-ական պատգամավորի որդին՝ ՔՊ ռեյտինգային թեկնածու. «Ժամանակ» Խաչատուրովը վերադարձել է․ «Ժողովուրդ» ՀՀԿ ցուցակում «դրսից» միայն մեկը կլինի․ «Հրապարակ» «Հեղափոխականների» անկշտությունը պարզապես ապշեցնում է․ «Հայոց աշխարհ» «Արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի ընտրովի արդարադատությունն ու սեփականության վերաբաշխումը» ՊՆ բեռնատարի վթարի հետևանքով վիրավորում ստացած 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են մարմնական վնասվածքներ ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել Մայքլ Դուգլասն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում Անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ և կիրակի օրերին Համաներմամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ Արա Բաբլոյանն ու նրա որդին չեն մասնակցելու ԱԺ ընտրություններին Վանաձորում կորել է աուտիզմով 12-ամյա երեխա Մարուքյանը թափով մտել է նախընտրական պայքարի մեջ. «Հրապարակ» Ընդդիմություն լինելը պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով. Վիգեն Սարգսյան Անշարժ գույքը թանկանում է․ «Ժողովուրդ» Դպրոցների շենքերը ձեր անձնական սեփականությունը չեն Անահիտ Բախշյանն ահազանգում է Դատախազության շուրջ սև ամպեր են կուտակվել․ «Ժողովուրդ» ՀՀԿ-ում եռուզեռ է․ «Հրապարակ» Քոչարյանի վրա «կեղտ բռնելու» վերջին հույսը մնացել է Սամվել Մայրապետյանը․ «Հայոց աշխարհ» Վահան Բաբայանն ու Հայկ Բաբուխանյանը բանակցում են․ «Հրապարակ» «Եթե համաներում տարածվի սասնա ծռերի վրա, ուրեմն ազատություն կարելի է տալ նաեւ հունանյաների բանդային» ԲԷՑ-ը ծառայում է ԲՀԿ-ի շահերին ու կրճատում փորձառու մասնագետներին Կարեն կարապետյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին Ոստիկանապետը երաշխավորում է, որ խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի բաժանվելու Հետաքրքիր փոփոխություններ՝ խոշոր հարկատուների ցանկում․ «Ժողովուրդ» Թոշակներ են յուրացրել․ «Ժողովուրդ» Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Ի՞նչ պետք է փոխանցեր Հայաստանի վարչապետը Բոլթոնին, ինչը չարվեց… Ժամկետային զինծառայող է մահացել «Ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ էլ քոչարյանամերձ ուժերի հետ չենք համագործակցելու». irates.am Ի՞նչ իմաստ ուներ 6 ամիս շարունակ կադրային ջարդ անել․ «Հրապարակ» Հետաքրքիր երևույթ՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում․ «Հրապարակ» Գաղտնալսման գործով փորձելու են կանչել բոլորին․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի թիմը որոշում է կայացրել. «Ժողովուրդ» Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ քարտուղա՞ր, թե՞ ԱԽ քարտուղար.«Հրապարակ» Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞.«Իրատես» Տեսահոլովակի պրեմիերա. Արմեն Հայրապետյան. Վերադարձ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը Մշակույթի նախարարությունը դեմ է «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու գաղափարին «Նախնական տվյալներով Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցները շուրջ 15 տարի ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով» Հանրակրթության ոլորտի բյուջեն կաճի նշանակալից չափով «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը մասնակի փոխհատուցել է պետությանը պատճառված վնասը ՊԵԿ ավագ տեսուչը խաբեությամբ 5 մլն դրամ է հափշտակել ու ձերբակալվել. Տեսանյութ Երևան-Մոսկվա-Դամասկոս. չկորչել ճանապարհին. «168 Ժամ» Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մինիմալ են, հիմնականում նպատակային չեն. Նիկոլ Փաշինյան Քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությունը Արթուր Բաղդասարյանի ընկերությանը կրկին դատի են տվել․ «Ժողովուրդ» «Լույս» դաշինքն այլևս չկա Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին ընտրությունների արդյունքները չվիճարկելու դեպքում Սերժ Սարգսյանի գրասենյակը բնակարանից երկու անգամ հրաժարվելը հիմնավորել է անվտանգության նկատառումներով ԱԺ պատգամավորի առաջադրման համար տեղեկանք ստանալու կարգը Արել ենք առավելագույնը․ Միքայել Մինասյան. Տեսանյութ Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է շուրջ 800 կրակոց ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ ՀՀԿ պատգամավորը մտահոգված է Թորոսյանի հերթական գլուխգործոցը․ «Ժողովուրդ» Շարմազանովը՝ ռեյտինգային թեկնածու Լոռու մարզում․ «Ժամանակ» Որոշել են նախկին մարզպետի դասախոսություններով սերունդ կրթել․ «Հրապարակ» Ովքե՞ր են ուզում խցկվել ՔՊ ցուցակ․«Փաստ» Ով է Փաշինյանի հայտարարության հասցեատերը․ «168 Ժամ» Նորաթուխ պատգամավորը հիմա էլ դարձել է մոլի ՔՊ-ական. «Ժամանակ» Արթուր Գևորգյանը կառաջադրվի․ ՔՊ-ի՞ց․ «Հրապարակ»

«Հայաստանը հետաքրքված է տեղական շուկայում տեսնել ղազախական կապիտալը»

Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառությունը 2013թ.-ից ի վեր աճում է, սակայն առկա ներուժը դեռ լիարժեք չի իրականացվել: Այն մասին, թե Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և «Աթամեկեն» գործարարների ազգային պալատի միջև երկխոսությունը ինչպես պետք է նպաստի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճին, «abctv.kz»-ի հետ հարցազրույցում խոսեց հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի ղեկավար, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հարց. Առևտրատնտեսական համագործակցության հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի յոթերորդ նիստի արդյունքներով, որը տեղի է ունեցել սույն թվականի սեպտեմբերին Երևանում, ստորագրվել է արձանագրություն համագործակցության զարգացման հետագա քայլերի մասին՝ առևտրատնտեսական, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության, մշակույթի և գիտության, զբոսաշրջության, տրասնպորտի և միգրացիայի ոլորտներում: Ինչպե՞ս են իրականացվում այդ պայմանավորվածությունները:

Պատասխան. Ինչպես ձեզ հայտնի է, Հայաստանն ու Ղազախստանը համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Հայաստանը և Ղազախստանը անդամակցում են Եվրասիական տնտեսական միությանը:

Իսկ ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությունը ենթադրում է ամենօրյա աշխատանք՝ անդամ երկրների տարածքներում բիզնես վարելու ընդհանուր կանոնների և ընթացակարգերի մշակման, ինչպես նաև շուկայական կարգավորումների վերաբերյալ քաղաքականության ոլորտում համակարգման առումով՝ մեր ինտեգրացիոն միավորման հիմքում ընկած հիմնարար ազատությունների ապահովման համար:

Կարծում եմ, որ հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովը, որի նիստը կայացել է սույն թվականի սեպտեմբերին, հիմնված էր նաև վերոհիշյալ համագործակցության արդեն իսկ ձեռք բերված արդյունքների վրա, առանձնացնելով միևնույն ժամանակ առավել հեռանկարային ուղղությունները, որոնք առանձնահատուկ ուշադրություն են պահանջում, այդ թվում և երկկողմ ձևաչափով:

Մենք կարծում ենք, որ մեր երկրների միջև տնտեսական համագործակցության ներուժը լիովին չի իրականացվել և, համապատասխանաբար, փորձել ենք բացահայտել հնարավոր ուղղությունները, որտեղ մենք կարող ենք որոշակի առաջընթաց գրանցել: Հայաստանը հետաքրքված է տեսնել ղազախական կապիտալը մեր շուկայում, ինչպես նաև հայկական ապրանքները՝ Ղազախստանի շուկայում:

Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են զբոսաշրջությունը, սպորտը, մշակույթը և գիտությունը, անկասկած, կլինի հետաքրքիր և փոխշահավետ երկու երկրների համար, ինչպես նաև կբարձրացնի առկա հնարավորությունների մասին իրազեկվածությունը, կնպաստի նոր, այդ թվում և բիզնես ծրագրերի իրականացմանը:

Մեր կողմից շատ մեծ ուշադրություն է դարձվում միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, որոշված են համապատասխան կատարողները, կազմվել է իրականացման ծրագիրը, և ստեղծվել է հաշվետվողականության հստակ համակարգ:

Հարց. Ինչի՞ հաշվին հնարավոր եղավ 38%-ով բարձրացնել ապրանքաշրջանառությունը Ղազախստանի և Հայաստանի միջև 2017թ. յոթ ամսվա ընթացքում: Արդյո՞ք այս աճի միտումը պահպանվում է:

Պատասխան. Իսկապես, ընթացիկ տարվա առաջին յոթ ամիսների վիճակագրական տվյալները վկայում են Ղազախստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության աճի մասին:

Միևնույն ժամանակ, եթե ուսումնասիրենք վերջին մի քանի տարիների վիճակագրական տվյալները, ապա, 2013թ.-ից սկասծ մենք ունենք երկու երկրների միջև ապրանքաշրջանառության կայուն աճ: Ինչը, ըստ իս, վկայումմ է կայուն զարգացող առևտրատնտեսական հարաբերությունների մասին։

Չնայած, ինչպես արդեն ես նշեցի, առևտրատնտեսական հարաբերությունների բնագավառում առկա ներուժը զգալիորեն բարձր է, և մենք կաշխատենք դրա լիարժեք օգտագործման ուղղությամբ:

Ապրանքաշրջանառության ծավալների նման արագընթաց աճի պատճառը, առաջին հերթին, դեպի Հայաստան ղազախական արտահանման ցուցանիշների աճն էր: Մյուս կողմից, 2016թ. Հայաստանից դեպի Ղազախստան ապրանքների արտահանումը նախկին տարվա համեմատ նույնպես աճել է 19,4%-ով:

Մասնավորապես, աճել է սննդամթերքի, գյուղատնտեսական մթերքների արտահանումը, իսկ տեքստիլի և կոշկեղենի արտահանումն աճել է 25 անգամ: Այս համատեքստում կցանկանայի հատուկ նշել այն փաստը, որ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանից Ղազախստան արտահանվող ապրանքների տեսականին ընդլայնվել է, ներառելով մի շարք նոր ապրանքատեսակներ, ինչպիսիք են ծխախոտը և դրա փոխարինողները, կաշվե իրերը, թեթև արդյունաբերության ապրանքները և այլն:

Հաշվի առնելով այս բոլոր գործոնները, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման և ակտիվացման համար անհրաժեշտ բոլոր ջանքերը գործադրելու մեր մտադրությունը, կարելի է ակնկալել, որ այս աճի միտումը կշարունակվի:

Հարց. Արդյո՞ք հայկական կողմն ունի 2018թ. Ղազախստանում հայկական առևտրային առաքելություն իրականացնելու մտադրություն:

Պատասխան. Ինչպես արդեն ասացի, մենք շատ հետաքրքրված ենք Ղազախստանի շուկայում հայկական ապրանքները խթանելու հարցում: Դրանք կարող են լինել ինչպես ավանդական և մեր ղազախ ընկերներին ծանոթ ապրանքներ, ինչպիսիք են հայկական կոնյակը կամ ոսկյա զարդերը, այնպես էլ նոր՝ գյուղատնտեսական ապրանքներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն:

Հայաստանի կառավարությունն արդեն երկար ժամանակ է, ինչ իրականացնում է տնտեսության դիվերսիֆիկացման քաղաքականություն՝ փորձելով նպաստել նոր կամ խոստումնալից ոլորտների զարգացմանը: Մեծ ուշադրություն է դարձվում նորարարություններին, սպասարկման ոլորտի զարգացմանը, ֆինանսական ոլորտին:

Այս առումով կարծում ենք, որ տեղին է Ղազախստանում առևտրային առաքելության կազմակերպումը ոչ միայն 2018թ., այլ նաև հետագա տարիներին: Կարծում եմ, որ շուտով մենք այս նախաձեռնությանն աջակցելու համար կնախաձեռնենք մեր գործարարների հետ երկխոսություն:

Իհարկե, կան մի շարք գործոններ, ինչպիսիք են լոգիստիկան, որոնոք որոշ չափով նվազեցնում են մեր գործարարների՝ Ղազախստան արտահանման շահութաբերության և հեռանկարների նկատմամբ վստահությունը, բայց մենք այդ ներուժը տեսնում ենք և կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ:

Հարցում
website by Sargssyan