Այսօր՝ 24 հունվարի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Դեսպան Ուրազաևը ներկայացրել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության ռազմական կցորդին Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը Ընդդիմադիր Գյոզալ Բայրամլիին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման Էրդողանը հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ Կամո Հովհաննիսյանը փորձաշրջան է անցնում «Ժետիսու»-ում Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 22-ից 23-ը) Վեան պաշտոնապես անցել է Լիբերիայի նախագահի պարտականությունների կատարմանը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Վթար՝ Մանկավարժական համալսարանի մոտ «Ես պարտադիր պայման եմ համարում 10 ապրանքախմբի թիրախավորումը»
ԼՐԱՀՈՍ
Դեսպան Ուրազաևը ներկայացրել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության ռազմական կցորդին Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը Ընդդիմադիր Գյոզալ Բայրամլիին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման Էրդողանը հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ Կամո Հովհաննիսյանը փորձաշրջան է անցնում «Ժետիսու»-ում Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 22-ից 23-ը) Վեան պաշտոնապես անցել է Լիբերիայի նախագահի պարտականությունների կատարմանը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Վթար՝ Մանկավարժական համալսարանի մոտ «Ես պարտադիր պայման եմ համարում 10 ապրանքախմբի թիրախավորումը» Մխիթարյանը Եվրոպա լիգայի խաղերին 7 համարի մարզաշապիկով չի լինի «Խաչքարերը մեր պատմության ամենախորհրդանշական վկաներն են» Նախագահ Մակրոնը սիրով ընդունել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը Շախմատի Հայաստանի չեմպիոնները պարգևատրվեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը «Պետք է լինի համարձակ փոխզիջում». Էմանուել Մակրոն Հայտնի են «Օսկար» մրցանակի հավականորդները Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ «Մեզ մոտ 12-ամսյա գնաճը 2.6 տոկոս է, միջինը գնաճը՝ 1 տոկոս» «Ֆրանսիան ձեր կողքին կլինի և կօժանդակի, որպեսզի շարժվեք առաջ» Մարզում նոր թանգարան բացվելուն պես՝ այցելուներն անմիջապես չեն այցելելու այնտեղ. Արև Սամուելյան Մխիթարյանը «Արսենալ»-ի կազմում կկրի «7» համարի մարզաշապիկը Գարո Փայլանը ներկայացվել է Նոբելյան մրցանակի Օգնեք հոգ տանել բալիկներիս մասին. 31-ամյա կինն օգնության կարիք ունի ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նոր նախագահ ունի Կառավարությունը կօգնի գյուղացուն դիզվառելիքի ձեռքբերման հարցում Նիլ Դայմոնը դադարեցնում Է համերգային գործունեությունը Ելիսեյան պալատում մեկնարկել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները. ՖՈՏՈՇԱՐՔ Խորհրդարանում չկա այնպիսի մի ուժի, որը կընդդիմանա Արմեն Սարգսյանին. քաղաքագետ Մենք լավատեսությամբ ենք նայում Հայաստանին. VEON-ի գործադիր տնօրեն Կայուն աճ ապահովելու համար մենք պետք է մասնավոր ներդրումներ կատարենք. Վարդան Արամյան ՊԲ-ում 2017-ին եղել են թերացումներ և բացթողումներ. Արցախում տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ Գյուղնախարարը բացատրում է՝ ինչո՞ւ է թանկացել կարտոֆիլը ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով նոր համազեկուցող է նշանակվել ԿԲ նախագահը գնաճային սպասումները գերագնահատված է համարում Ադրբեջանում հում նավթի արդյունահանումը վերջին 7 տարում նվազել է 23,66 տոկոսով Գիտնականները պատմել են անոթների վրա շաքարի կործանարար ազդեցության մասին Երևանում նոր արագաչափ կգործարկվի Կարող է ներդրվել տոմսերի տարիֆային համակարգ՝ վճարելով մեկ օրվա համար. Սերգեյ Ղահրամանյան Շիրակի մարզում 2017 թվականին արտակարգ դեպքերի թվի աճ է արձանագրվել Սննդամթերքի թանկացումն ազդում է գնաճի վրա Կաշառքի դեպքերի առթիվ հարուցվել է քրգործ «Փյունիկ»-ը մեկնել է Թուրքիա Դիզվառելիքի գների բարձրացմամբ շղթայական թանկացումներ չեն լինի Սեփական զենք արտադրել՝ փոխելով խաղի կանոնները Մխիթարյանի աշխատավարձի չափը «Արսենալ»-ում հայտնի է Ադրբեջանում ճնշում են ընդդիմադիր գործիչների փաստաբաններին Առողջապահության փոխնախարարը պատկառելի ունեցվածքի տեր է 10 օրական երեխայի մահվան պատճառ է եղել թոքաբորբը Հայաստանում աշխատավարձերն ու թոշակներն ավելի բարձր են, քան Վրաստանում և Ադրբեջանում. Ջավադյան Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները. Արա Բաբլոյանը Քաղաքացին կեղծ փաստաթղթային հիմքերով արտոնագիր է ստացել Փաստաբանական համայնքը մտահոգված է 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամի հարկային եկամուտ՝ նախորդ տարի Գերմանուհին լողացնում է հսկայական պիթոնին. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Մխիթարյանի հրաժեշտի խոսքը «Յունայթեդ»-ի երկրպագուներին «Կարմիր սատանաները» հաջողություն են մաղթել Մխիթարյանին 18-ամյա երիտասարդը կասկածվում է խանութում կատարված գողության մեջ Թուրքիայի արտգործնախարարը դիմել է ԱՄՆ-ին Կրքեր պետք չի բորբոքել. Վահրամ Բաղդասարյանը՝ «Ելք»-ի անդամներին Անիտա Գարա–Լևոն Արոնյան. ուղիղ միացում Տարեդարձ՝ ճամփաբաժնին Հայաստանի հիմնական թերությունը Ցանկացած գնաճ ու ճգնաժամ հարաբերական են Կրեատիվ մտածողության պակաս կա Նոր նախագահը լուրջ անելիք ունի Հանրապետականի թեկնածուն բավարարում է բոլոր չափանիշներին Քրիս Փեյնը և Ռիզ Ուիզերսփունը՝ «Ժամանակի ճեղքվածք» ֆիլմի նոր թրեյլերում (տեսանյութ) Վարդենյաց լեռնանցքը փակ է Բենզինը և դիզելային վառելիքը կրկին թանկացան Եթե մեջդ արվեստ կա, դրանից չես փախչի Իշխանություններին չհնազանդվելը աստվածները չեն ներում «Ելքը» նշարկեց իր հրապարակային ակտիվությունը Նախագահը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ ArmComedy 694 - Նոր Նախագահ Հայաստանի հիմնական թերությունը Փաստաբանական համայնքը մտահոգված է Հայտնի են «Օսկար» 2018-ի հավակնորդները Մխիթարյանի խփած գոլերը տպավորիչ են. Արսեն Վենգեր ՖԻՖԱ-ն հաստատեց. ԱԱ-2018-ում տեսակրկնություններ կլինեն

«Ելք»-ի ավագանու անդամը ստում է. «Ռոսիա»-ի շինարարությունը համաձայնեցված չէ ճարտարապետի հետ

Ինչպես շատերը նկատած կլինեն, տևական ժամանակ է՝ «Ռոսիա» կինոթատրոնի տարածքում շինարարական աշխատանքներ են ընթանում: Պարզվում է՝ շենքի սեփականատերը կառուցապատման թույլտվություն է ստացել և կից շինությունների կառուցում սկսել:

Թեմայի առնչությամբ ՀայՄեդիա.am-ը զրուցեց ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ակադեմիկոս Հրաչյա Պողոսյանի հետ, ով նաև «Ռոսիա» կինոթատրոնի ճարտարապետական նախագծի համահեղինակն է:

- Պարո′ն Պողոսյան, կինոթատրոնի տարածքում շինարարություն սկսելիս սեփականատերը փորձե՞լ է ճարտարապետների հետ համաձայնեցնել իրականացվող փոփոխությունները:

- Ճարտարապետների հետ ոչինչ չի համաձայնեցվել, ինչի պատճառով ես շատ նեղացած եմ իրենցից:

- Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե շինարարները համաձայնեցրել են կինոթատրոնը կառուցած ճարտարապետի հետ:

- Ո′չ, ինձ հետ ոչինչ չի համաձայնեցվել: Նրանք քաղաքապետարանից թույլտվություն են ստացել և սկսել շինարարությունը:

- Սակայն օրենքով անհրաժեշտ չէ՞ նաև ճարտարապետի համաձայնությունը:

- Նման օրենք կա, սակայն այն արխիվներում են թողել ու ոչ մեկ ուշադրություն չի դարձնում դրան: Խոսքը գնում է հեղինակային իրավունքի պահպանման մասին, ինչը մեր իրականության մեջ անտեսված է:

- Երևանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր նաև, թե, ի տարբերություն Փակ շուկայի, «Ռոսիա» կինոթատրոնն ընդգրկված չէ մշակութային արժեքների ցանկում: Այս հայտարարությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը:

- Մշակույթի նախարարությունն ունի նման ցանկ, որտեղ իրոք «Ռոսիա» կինոթատրոնի շինությունը ներառված չէ: Այդտեղ ժամանակին ներառված չէր նաև Երիտասարդական պալատը, որը, ինչպես տեսաք, քանդվեց: Ժամանակին մենք փորձել ենք դիմել Մշակույթի նախարարությանը, որ այդ կառուցները ևս ընդգրկեն ցանկում, սակայն ապարդյուն:

- Եթե վերադառնանք իրականացվող շինարարության խնդրին, արդյո՞ք աղավաղվում է շինության տեսքը:

- Այնտեղ և′ ինտերիերի խնդիրներ կա, և′ արտաքին տեսքի: Ժամանակին կինոթատրոնն ուներ ֆոյե, ցուցասրահներ, որտեղ քանդակագործների ու նկարիչների աշխատանքներն էին ներկայացված: Բայց այդ ամենը փակվեց և դարձավ էժանագին տոնավաճառ: Թե ինչո՞ւ են տոնավաճառ ասում, դա էլ չեմ հասկանում, եթե ամեն օր էլ վաճառք կա: Տարիների ընթացքում շենքը և′ ներսից ամբողջովին աղճատվեց, և′ դրսից:

- Փորձե՞լ եք պատկան մարմինների հետ այս հարցը քննարկել:

- Ես դիմեցի գլխավոր ճարտարապետին, նա ասաց, որ չի կարողացել պաշտպանել կինոթատրոնի շենքը, քանի որ կառուցապատողները ստացել են շինարարության թույլտվություն: Այստեղ հարցն այն է, որ շինություն՝ լինի դա մշակութային հուշարձան կամ ոչ, ճարտարապետը միայնակ չի կարող պաշտպանել այն: Հետո էլ, երբ ճարտարապետը նախագծում է շենքը և այն կառուցում են, դա դառնում է հասարակության սեփականությունը, և հասարակությունը պետք է պաշտպանի արդեն՝ որպես իր սեփականություն: Ասենք ճարտարապետը մահացավ, նշանակում է ամեն ինչ կարելի՞ է անել:

Հասարակությունը, իշխանությունները պարտավոր են արժեքավոր շենքերը պահպանել՝ անկախ ճարտարապետից:

Գոհար Ավետիսյան

Հարցում
website by Sargssyan