Այսօր՝ 24 հունվարի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Հայտնի են «Օսկար» 2018-ի հավակնորդները Աֆրինի հրթիռակոծումը զոհերի է հանգեցրել խաղաղ բնակչության շրջանում. ՄԱԿ Մխիթարյանը չի կարող մասնակցել «Չելսիի» հետ խաղին Դեսպան Ուրազաևը ներկայացրել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության ռազմական կցորդին Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը Ընդդիմադիր Գյոզալ Բայրամլիին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման Էրդողանը հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ Կամո Հովհաննիսյանը փորձաշրջան է անցնում «Ժետիսու»-ում Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 22-ից 23-ը) Վեան պաշտոնապես անցել է Լիբերիայի նախագահի պարտականությունների կատարմանը
ԼՐԱՀՈՍ
Հայտնի են «Օսկար» 2018-ի հավակնորդները Աֆրինի հրթիռակոծումը զոհերի է հանգեցրել խաղաղ բնակչության շրջանում. ՄԱԿ Մխիթարյանը չի կարող մասնակցել «Չելսիի» հետ խաղին Դեսպան Ուրազաևը ներկայացրել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության ռազմական կցորդին Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը Ընդդիմադիր Գյոզալ Բայրամլիին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման Էրդողանը հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ Կամո Հովհաննիսյանը փորձաշրջան է անցնում «Ժետիսու»-ում Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 22-ից 23-ը) Վեան պաշտոնապես անցել է Լիբերիայի նախագահի պարտականությունների կատարմանը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Վթար՝ Մանկավարժական համալսարանի մոտ «Ես պարտադիր պայման եմ համարում 10 ապրանքախմբի թիրախավորումը» Մխիթարյանը Եվրոպա լիգայի խաղերին 7 համարի մարզաշապիկով չի լինի «Խաչքարերը մեր պատմության ամենախորհրդանշական վկաներն են» Նախագահ Մակրոնը սիրով ընդունել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը Շախմատի Հայաստանի չեմպիոնները պարգևատրվեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը «Պետք է լինի համարձակ փոխզիջում». Էմանուել Մակրոն Հայտնի են «Օսկար» մրցանակի հավականորդները Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ «Մեզ մոտ 12-ամսյա գնաճը 2.6 տոկոս է, միջինը գնաճը՝ 1 տոկոս» «Ֆրանսիան ձեր կողքին կլինի և կօժանդակի, որպեսզի շարժվեք առաջ» Մարզում նոր թանգարան բացվելուն պես՝ այցելուներն անմիջապես չեն այցելելու այնտեղ. Արև Սամուելյան Մխիթարյանը «Արսենալ»-ի կազմում կկրի «7» համարի մարզաշապիկը Գարո Փայլանը ներկայացվել է Նոբելյան մրցանակի Օգնեք հոգ տանել բալիկներիս մասին. 31-ամյա կինն օգնության կարիք ունի ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նոր նախագահ ունի Կառավարությունը կօգնի գյուղացուն դիզվառելիքի ձեռքբերման հարցում Նիլ Դայմոնը դադարեցնում Է համերգային գործունեությունը Ելիսեյան պալատում մեկնարկել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները. ՖՈՏՈՇԱՐՔ Խորհրդարանում չկա այնպիսի մի ուժի, որը կընդդիմանա Արմեն Սարգսյանին. քաղաքագետ Մենք լավատեսությամբ ենք նայում Հայաստանին. VEON-ի գործադիր տնօրեն Կայուն աճ ապահովելու համար մենք պետք է մասնավոր ներդրումներ կատարենք. Վարդան Արամյան ՊԲ-ում 2017-ին եղել են թերացումներ և բացթողումներ. Արցախում տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ Գյուղնախարարը բացատրում է՝ ինչո՞ւ է թանկացել կարտոֆիլը ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով նոր համազեկուցող է նշանակվել ԿԲ նախագահը գնաճային սպասումները գերագնահատված է համարում Ադրբեջանում հում նավթի արդյունահանումը վերջին 7 տարում նվազել է 23,66 տոկոսով Գիտնականները պատմել են անոթների վրա շաքարի կործանարար ազդեցության մասին Երևանում նոր արագաչափ կգործարկվի Կարող է ներդրվել տոմսերի տարիֆային համակարգ՝ վճարելով մեկ օրվա համար. Սերգեյ Ղահրամանյան Շիրակի մարզում 2017 թվականին արտակարգ դեպքերի թվի աճ է արձանագրվել Սննդամթերքի թանկացումն ազդում է գնաճի վրա Կաշառքի դեպքերի առթիվ հարուցվել է քրգործ «Փյունիկ»-ը մեկնել է Թուրքիա Դիզվառելիքի գների բարձրացմամբ շղթայական թանկացումներ չեն լինի Սեփական զենք արտադրել՝ փոխելով խաղի կանոնները Մխիթարյանի աշխատավարձի չափը «Արսենալ»-ում հայտնի է Ադրբեջանում ճնշում են ընդդիմադիր գործիչների փաստաբաններին Առողջապահության փոխնախարարը պատկառելի ունեցվածքի տեր է 10 օրական երեխայի մահվան պատճառ է եղել թոքաբորբը Հայաստանում աշխատավարձերն ու թոշակներն ավելի բարձր են, քան Վրաստանում և Ադրբեջանում. Ջավադյան Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները. Արա Բաբլոյանը Քաղաքացին կեղծ փաստաթղթային հիմքերով արտոնագիր է ստացել Փաստաբանական համայնքը մտահոգված է 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամի հարկային եկամուտ՝ նախորդ տարի Գերմանուհին լողացնում է հսկայական պիթոնին. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Մխիթարյանի հրաժեշտի խոսքը «Յունայթեդ»-ի երկրպագուներին «Կարմիր սատանաները» հաջողություն են մաղթել Մխիթարյանին 18-ամյա երիտասարդը կասկածվում է խանութում կատարված գողության մեջ Թուրքիայի արտգործնախարարը դիմել է ԱՄՆ-ին Կրքեր պետք չի բորբոքել. Վահրամ Բաղդասարյանը՝ «Ելք»-ի անդամներին Անիտա Գարա–Լևոն Արոնյան. ուղիղ միացում Տարեդարձ՝ ճամփաբաժնին Հայաստանի հիմնական թերությունը Ցանկացած գնաճ ու ճգնաժամ հարաբերական են Կրեատիվ մտածողության պակաս կա Նոր նախագահը լուրջ անելիք ունի Հանրապետականի թեկնածուն բավարարում է բոլոր չափանիշներին Քրիս Փեյնը և Ռիզ Ուիզերսփունը՝ «Ժամանակի ճեղքվածք» ֆիլմի նոր թրեյլերում (տեսանյութ) Վարդենյաց լեռնանցքը փակ է Բենզինը և դիզելային վառելիքը կրկին թանկացան Եթե մեջդ արվեստ կա, դրանից չես փախչի Իշխանություններին չհնազանդվելը աստվածները չեն ներում «Ելքը» նշարկեց իր հրապարակային ակտիվությունը Նախագահը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ ArmComedy 694 - Նոր Նախագահ Հայաստանի հիմնական թերությունը Փաստաբանական համայնքը մտահոգված է

Մեղրիում բացվեց ազատ տնտեսական գոտին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ` դեկտեմբերի 15-ին տրվեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը: Բացման արարողությանը ներկա էին նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, մի խումբ գործարարներ:

Սուրեն Կարայանը նշեց, որ տնտեսական գոտին նախատեսված է կառուցապատել երկու փուլով: «Առաջին փուլով ստեղծվել են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ ու նախապայմաններ ԱՏԳ աշխատանքները մեկնարկելու և այնտեղ գործելու ցանկություն ունեցող ընկերությունների գործունեությունը կազմակերպելու համար»,- ասաց նախարար Կարայանը:

Նրա տեղեկացմամբ` երկրորդ փուլով նախատեսվում է ԱՏԳ գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների և տարածքի հավելյալ 70 հեկտարով ընդլայնում` ստեղծելով նախապայմաններ շահութաբեր բիզնես ծավալելու համար: Մասնավորապես, նշյալ տարածքներից շուրջ 50 հեկտարը կտրամադրվի շահագործողների գործունեության ապահովմանը, 10 հեկտարը` լոգիստիկ-պահեստային տարածքներին, մնացածը գրասենյակային և այլ ծառայությունների համար է: «Նախատեսվում է առաջիկա տարիներին ներգրավել 50-70 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն շուրջ 100-130 միլիոն դոլարի ներդրումներ, կստեղծեն 1500 նոր աշխատատեղ և կարտահանեն 250 միլիոն դոլարի ապրանքներ ու ծառայություններ»,-հավելեց նախարարը:

Նրա հավաստմամբ` արդեն իսկ կան կոնկրետ ընկերություններ, որոնք ցանկություն են հայտնել գործունեություն ծավալել «Մեղրի» ազատ տնտեսական գոտում, և առաջիկա օրերին նրանցից հինգի հետ կստորագրվեն համաձայնագրերը: Նախարարը նաև կարևորեց փաստը, որ նորաբաց «Մեղրի» և Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտիների միջև արդեն իսկ ստորագրվել է համագործության հուշագիր, ինչը կնպաստի երկկողմ տնտեսական համագործակցության և առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Կարայանի խոսքով` Մեղրի ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրություն են ցուցաբերում նաև եվրոպական, ռուսական և իրանական ընկերությունները:

Հայաստանի հարավային սահմանին տեղակայված «Մեղրի» ԱՏԳ-ում գործունեություն ծավալողները կազատվեն շահութահարկից, ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և մաքսատուրքերից` վճարելով միայն եկամտային հարկ:

Ազատ տնտեսական գոտու հնարավորությունները հնարավորինս օգտագործելու համար թույլատրվել է ոլորտային լայն ընդգրկվածություն. ներկայացված կլինեն գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներ:

Հարցում
website by Sargssyan