Այսօր՝ 22 հունվարի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Հայաստանում կանցկացվի սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ Վերին Լարսի այլընտրանքային լոգիստիկ տարբերակներ ենք քննարկում. Կարեն Կարապետյան ՌԴ նախագահական ընտրություններին կհետևեն նաև հայ պատվիրակները Հայաստանցի 3 դահուկորդ կմասնակցեն ձմեռային Օլիմպիական խաղերին Հայոց ազգային բանակը Մայիսյան հերոսամարտերի հաղթանակի արդյունքն է. Էդիկ Մինասյան Սպանդանոցներում «հալալ մորթ» են իրականացնում Ոչ պիտանի սուրճ է վաճառվել. ՍԱՊԾ-ն հորդորում է Նոր հանրագիտարաններ կհրատարակվեն. մանրամասնում է Ազգային արխիվի տնօրենը Գրիգորի Լեպսն իր 55-ամյակը կնշի նաև Երևանում
ԼՐԱՀՈՍ
Հայաստանում կանցկացվի սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ Վերին Լարսի այլընտրանքային լոգիստիկ տարբերակներ ենք քննարկում. Կարեն Կարապետյան ՌԴ նախագահական ընտրություններին կհետևեն նաև հայ պատվիրակները Հայաստանցի 3 դահուկորդ կմասնակցեն ձմեռային Օլիմպիական խաղերին Հայոց ազգային բանակը Մայիսյան հերոսամարտերի հաղթանակի արդյունքն է. Էդիկ Մինասյան Սպանդանոցներում «հալալ մորթ» են իրականացնում Ոչ պիտանի սուրճ է վաճառվել. ՍԱՊԾ-ն հորդորում է Նոր հանրագիտարաններ կհրատարակվեն. մանրամասնում է Ազգային արխիվի տնօրենը Գրիգորի Լեպսն իր 55-ամյակը կնշի նաև Երևանում Սա մեր հաջողության պատմությունն է. ԱԺ փոխխոսնակը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին Թեղուտի հանքի պոչամբարից թափոնները կրկին Դեբեդ գետն են լցվել Հայաստանը գրավիչ է արտահանողների համար. վարչապետը հարցազրույց է տվել РИА Новости-ին Փորձագետն առաջիկայում Սիրիայում անկայունություն է կանխատեսում Օբամայի դստերը «բռնացրել են» բրիտանացի երիտասարդի հետ ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին Շամիրամում տեղի ունեցած սպանությունների գործով մեղադրանք է առաջադրվել Քալաշյանին Հայաստանում բիզնես իրականացնելու լավագույն ժամանակն է. Կարեն Կարապետյան Այնքան նման, որ արդեն հավատում ես կլոնավորմանը. Ֆոտոշարք «Նկատելի է, որ Արմեն Սարգսյանը եկել է ինչ-որ պայմանով» Միջազգային հետախուզման մեջ է գտնվում Հայաստանի տարածքում հափշտակված 163 ավտոմեքենա Երևանում գողացված բանկային քարտով փորձել են գումար կանխիկացնել Արմեն Սարգսյանը Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Չեմ կարծում, որ կանաչ «Ժիգուլի»-ն հրելը կրեատիվ մտածողության արդյունք է. Աղվան Վարդանյան Վահրամ Բաղդասարյանը Հայաստանում առկա գնաճը վերահսկելի է համարում Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Թուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները Երևանի Սունդուկյան փողոցի տներից մեկում աղջկա դի է հայտնաբերվել Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները Ըստ Փոստանջյանի՝ մենք ազդեցություն ունենք նաև ԱՄՆ իշխանությունների վրա. Վահրամ Բաղդասարյան ՍԱՊԾ-ն թույլատրել է երկու արտադրամասի վերսկսել աշխատանքը ԿԲ-ն հուշագիր է ստորագրվել Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հետ Նախագահն ապացուցեց, որ ինքը ինքնուրույն խաղացող է և ոչ կառավարելի Արմավիրի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել «Հետաքրքիր է՝ եթե Արմեն Սարգսյանը չլիներ ՀՀԿ-ի թեկնածուն, ապա ի՞նչ դիրքորոշում կունենար «Ելք»-ը» Ֆեդերերը դուրս եկավ քառորդ եզրափակիչ «Ելք»-ը կհանդիպի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ Արգելվել է Զարուհի Փոստանջյանի մուտքը Վրաստան. (տեսանյութ) Սիրահարվել եմ քեզ. Իվետա Մուկուչյանը հրապարակել է նոր տեսահոլովակի թիզերը (տեսանյութ) «Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է նոր փուլ» Պրեմիերա. Միշո - էսօր Նախագահի թեկնածուի հետ ոչ պաշտոնական հանդիպում ենք ունեցել. Աղվան Վարդանյան Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ գյուղնախարարության 2017թ. աշխատանքը «Ռոսիա» կինոթատրոնի դահլիճի պատին մոզաիկայի մրցույթ են հայտարարել. տխուր է». Հրաչ Պողոսյան ՍԱՊԾ-ն սննդակարգի լայնածավալ հետազոտություն կանցկացնի Կանանց հավաքականի արժանի շախմատիստուհին՝ Սիրանուշ Ղուկասյան «Կես միլիոն հայ ներկայացված ամենատարբեր ոլորտներում» Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստվել է 176 աղջիկ Առողջապահության նախարարության 2017թ. աշխատանքը բացասական է գնահատել հարցվածների 42%-ը Մխիթարյանը ծննդյան օրը նշել է ընկերների հետ (լուսանկար) Արմավիրում հրդեհված տանը դի է հայտնաբերվել ՄԱԿ-ի ԱԽ-ում երկուշաբթի կքննարկվի Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների հարցը Գենետիկ մուտացիաներ, որոնց ենթարկվել է մարդկությունը. The Independent Քրդական զորամիավորումները 5 թուրքական տանկ են ոչնչացրել Աֆրինում «Միլանը» կամային հաղթանակ տարավ «Կալյարիի» նկատմամբ Երևանում փրկարարները հոսպիտալացրել են բնակարանում անօգնական վիճակում հայտնաբերված 27-ամյա բնակչին «Մոնակոն» հաղթեց 10 ֆուտբոլիստով մնացած «Մեցին» Նադալը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության հաջորդ փուլ Ֆրանսիան կոչ է անում Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ շտապ նիստ գումարել Նոյակերտ գյուղում 2000 հակ անասնակեր է այրվել Տաք գլինտվեյն՝ ցուրտ երեկոների համար. ինչպե՞ս պատրաստել Երեկոյան կինոդիտում. «Յոթ կյանք» Կիևում 2017 նոյեմբերին առևանգված երկու ՀՀ քաղաքացիները ազատության մեջ են Հրշեջները մարել են Սպիտակում բռնկված հրդեհը Սիրիայի քրդերը հայտնել են թուրքական ուժերն Աֆրինից հետ շպրտելու մասին Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Հրանտ Մելքումյանի մահվան կապակցությամբ Բրիտանուհին ամուսնացել է կարիբյան ծովահենի ուրվականի հետ Այնթափում ավտոմեքենա է այրվել Գիտնականները բուծել են բանջարեղեն, որը կարող է աճել Մարսի պայմաններում Հրշեջները մարել են Մոսկովյան փողոցում բռնկված հրդեհը Ադրբեջանն Արցախի դեմ տնայնագործական զինամթերք է կիրառել ՀՌՕ-ն ձեռնամուխ է եղել ականաորոնողական ծառայության հաշվարկների պարապմունքներին Հունվարի 24-26-ը Հայաստանում տեղումներ են սպասվում Apple-ը 30 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ի տնտեսության մեջ Հայտարարվել է կինոքննադատների՝ բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմը Պրեմիերա. U2 - Get Out Of Your Own Way Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում է (տեսանյութ)

Մատենադարանը համալրվել է արժեքավոր նոր ձեռագրերով, փաստաթղթերով

2017 թվականը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի համար իրադարձություններով հարուստ տարի էր: Այս մասին նշեց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը:

«Մենք սովորաբար հետազոտական գործունեության արդյունքներն ամփոփում ենք մենագրությունների, ժողովածուների, հոդվածների, ինչպես նաև տարբեր գիտաժողովներում մեր աշխատակիցների զեկուցումների տեսքով: Այս առումով 2017 թվականը գերազանցում է նախորդ տարիների արդյունքները: Մեկ տվյալ ներկայացնեմ. հրատարակված գիտական հոդվածների թվով այս տարին երեք անգամ գերազանցում է 2015 թվականը: Եթե 2015 թվականին հրատարակվել է 50 հոդված, ապա այս տարի` 150-ից ավելի, 2016 թվականին` շուրջ 90: Այս հոդվածները տարբեր ուղղվածության են` բանասիրություն, պատմագիտություն, արվեստաբանություն, աստվածաբանություն, բնագրագիտություն, ձեռագրագիտություն և այլն»,- ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը:

Այս տարի Մատենադարանում կազմակերպվել է չորս միջազգային գիտաժողով: Դրանցից մեկը վերաբերում էր հայերեն Աստվածաշնչի տպագրության 350-ամյակին: Մյուս գիտաժողովի շրջանակում համախմբվել էին հիմնականում ԱՊՀ երկրների մասնագետները, որոնք զբաղվում են ձեռագրերի, փաստաթղթերի պահպանման, վերականգնման ու թվայնացման հարցերով: Հաջորդը` Նարեկացիական 3-րդ ընթերցումներն էին, որի հիմքը դրել է Մատենադարանի նախկին տնօրեն հանգուցյալ Հրաչյա Թամրազյանը 2015 թվականին: Այս տարի նաև անցկացվեց երիտասարդական 3-րդ գիտաժողովը, որի շրջանակում ներկայացվեցին բարձր մակարդակի զեկուցումներ: Մատենադարանի գիտաշխատողներն այս տարի մասնակցել են աշխարհի խոշոր համալսարանների կողմից կազմակերպված միջազգային կոնգրեսների, գիտաժողովների:

Այս տարի Մատենադարանի ցուցասրահները թարմացվեցին և ներկայացվեցին նոր ցուցադրություններ: Մասնավորապես, նվիրված` Ղրիմի հայ մանրանկարչությանը, ինչպես նաև լեհահայ գրչությանը: Ցուցադրվեցին նաև Գիրակ Միրման գերդաստանի վերջին ժառանգորդի կողմից Մատենադարանին նվիրաբերված ընտանեկան կարևոր փաստաթղթեր՝ տոհմածառեր, հրամանագրեր:

Կազմակերպվեց ցուցադրություն նվիրված Ամստերդամում Ոսկան Երևանցու հրատարակած հայերեն Աստվածաշնչի տպագրության 350-ամյակին: Ներկայացվեցին հնատիպ, արժեքավոր գրքեր: Այս տարի կազմակերպվեց նաև ցուցադրություն` նվիրված Լազարյանների տոհմին և Լազարյան ճեմարանին: Այն մեծ հետաքրքրություն առաջացրեց հատկապես Ռուսաստանից ժամանած այցելուների շրջանում:

Այս տարի լրացավ Վենետիկի Մխիթարյան միաբանության 300-ամյակը: Այդ առթիվ Մատենադարանում կազմակերպվեց ցուցահանդես, ներկայացվեցին հնատիպ գրքեր, արժեքավոր լուսանկարներ:

Վահան Տեր-Ղևոնդյանը նշեց, որ ընթացիկ տարին հարուստ էր համալրումների առումով:

«Նվիրաբերվեցին մի շարք արժեքավոր ձեռագրեր, մի քանի խոշոր արխիվային հավաքածուներ: Արդեն նշեցի Գիրակ Միրման տոհմի փաստաթղթերի մասին: Մատենադարանին նվիրաբերվել է 15-րդ դարում Երուսաղեմում գրված Ավետարան, որը հետագայում օժտվել էր արծաթյա գեղեցիկ կազմով: Այն մեզ նվիրել է ամերիկահայ մի ընտանիք , Ավետարանը ներկայում ցուցադրվում է: Իրանահայ Ավո Հովհաննիսյանը տարիների ընթացքում Մատենադարանին նվիրաբերել է ձեռագրեր, հնատիպ գրքեր, արխիվային փաստաթղթեր: Այս տարի ևս նրա շնորհիվ հարստացել է մեր ֆոնդը, նվիրաբերված փաստաթղթերը Նոր Ջուղայի, այնտեղ բնակված ընտանիքների մասին են: Այս տարի ստացել ենք նաև հայագետ-բյուզանդագետ Հրաչ Բարթիկյանի արխիվը: Ուղարկվել են արխիվներ Ֆրանսիայից, մոտ օրերս սպասում ենք նյութեր ԱՄՆ-ից՝ նշանավոր հայագետ Չարլզ Դաուսեթի ֆոնդը»,-ասաց նա:

Մատենադարանի ձեռագրերի հավաքածուն գերազանցում է 20 հազարը, որի զգալի մասը նվիրատվություններ են: Ձեռագրերից 17 հազարը հայերեն է, մնացածը` արաբերեն, պարսկերեն, օսմաներեն, հունարեն, լատիներեն, ասորերեն, եբրայերեն, եթովպերեն, վրացերեն և այլն:

Ընթացիկ աշխատանքներից Վահան Տեր-Ղևոնդյանը առանձնացրեց հայկական ձեռագրերի Մայր ցուցակի ստեղծման գործընթացը: Արդեն տպագրվել է 9-րդ հատորը:

«Սրանք սովորական ցանկեր չեն, ձեռագրերի մանրամասն նկարագրություն-ուսումնասիրություններ են: Արդեն երեք հազար ձեռագիր ուսումնասիրվել է, ներառվել ցանկում: Առաջիկայում այդ աշխատանքը շարունակվելու է: 2017 թվականն աչքի ընկավ նաև Մատենադարանի գիտական պարբերական «Բանբեր Մատենադարանիի» երկու համարի՝ 2016 և 2017 թթ. հատորների հրատարակմամբ: Որոշում ընդունվեց առաջիկայում այս պարբերականը հրատարակել տարեկան երկու անգամ, որպես կիսամյա հանդես»,-հավելեց Վահան Տեր-Ղևոնդյանը:

 

Հարցում
website by Sargssyan