Այսօր՝ 23 հունվարի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Կրեատիվ մտածողության պակաս կա Նոր նախագահը լուրջ անելիք ունի Հանրապետականի թեկնածուն բավարարում է բոլոր չափանիշներին Քրիս Փեյնը և Ռիզ Ուիզերսփունը՝ «Ժամանակի ճեղքվածք» ֆիլմի նոր թրեյլերում (տեսանյութ) Վարդենյաց լեռնանցքը փակ է Բենզինը և դիզելային վառելիքը կրկին թանկացան Եթե մեջդ արվեստ կա, դրանից չես փախչի Իշխանություններին չհնազանդվելը աստվածները չեն ներում «Ելքը» նշարկեց իր հրապարակային ակտիվությունը Նախագահը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ
ԼՐԱՀՈՍ
Կրեատիվ մտածողության պակաս կա Նոր նախագահը լուրջ անելիք ունի Հանրապետականի թեկնածուն բավարարում է բոլոր չափանիշներին Քրիս Փեյնը և Ռիզ Ուիզերսփունը՝ «Ժամանակի ճեղքվածք» ֆիլմի նոր թրեյլերում (տեսանյութ) Վարդենյաց լեռնանցքը փակ է Բենզինը և դիզելային վառելիքը կրկին թանկացան Եթե մեջդ արվեստ կա, դրանից չես փախչի Իշխանություններին չհնազանդվելը աստվածները չեն ներում «Ելքը» նշարկեց իր հրապարակային ակտիվությունը Նախագահը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ ArmComedy 694 - Նոր Նախագահ Հայաստանի հիմնական թերությունը Փաստաբանական համայնքը մտահոգված է Մխիթարյանի խփած գոլերը տպավորիչ են. Արսեն Վենգեր ՖԻՖԱ-ն հաստատեց. ԱԱ-2018-ում տեսակրկնություններ կլինեն Իտալիայում տղամարդը կրակ է բացել պատշգամբից. կա 5 տուժած Մոսկվայում անհայտ անձը կրակելով սպանել է տղամարդու և փախուստի դիմել դեպքի վայրից «Արսենալի» գլխավոր մարզիչը Մխիթարյանի տրանսֆերի մասին. Հենրիխը լիարժեք ֆուտբոլիստ է Ժոզե Մոուրինյու. Երբեք չենք մոռանա Մխիթարյանին Իմ երազանքը իրականացավ. Մխիթարյանի առաջին մեկնաբանությունը Գողության մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել Բագրատաշենում Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» ՄՅՈւ-ի երկրպագուները քննադատել են ակումբին Մխիթարյանին ծննդյան առիթով չշնորհավորելու համար Ֆիննախում կայացել է Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի նիստը Ավստրիայի ալպիական լեռնադահուկային հանգստավայրերը փակվել են Տաշիր քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը մտահոգություն է հայտնել Սիրիայի Աֆրինում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Փարիզում այս տարի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն ապրիլի 24-ին և մայիսի 28-ին Հայտնի է ՀՀ հաջորդ վարչապետի ընտրության օրը. պարզաբանում է Արփինե Հովհաննիսյանը Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է Տաղանդավոր պատանի շախմատիստն ընդգրկվեց ՀՀ ազգային հավաքականում Մխիթարյանի և Սանչեսի տանսֆերներն ավելի քան մոտ են իրականանալուն. չիլիական ԶԼՄ-ներ Մեկնարկել է վարչապետի այցը Շվեյցարիա. Փարիզում ԹՈՒՄՈ-ն իր դռները կբացի այս տարվա սեպտեմբերին Արմեն Աշոտյանի խոսքով՝ Սփյուռքի շնորհիվ Հայաստանն առավել ժամանակակից, մրցունակ եւ ազդեցիկ պետություն է «Լոռի»-ն պայմանագիր է ստորագրել ուկրաինական «Ստալ»-ի նախկին ֆուտբոլիստի հետ Հայաստանում կանցկացվի սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ Վերին Լարսի այլընտրանքային լոգիստիկ տարբերակներ ենք քննարկում. Կարեն Կարապետյան ՌԴ նախագահական ընտրություններին կհետևեն նաև հայ պատվիրակները Հայաստանցի 3 դահուկորդ կմասնակցեն ձմեռային Օլիմպիական խաղերին Հայոց ազգային բանակը Մայիսյան հերոսամարտերի հաղթանակի արդյունքն է. Էդիկ Մինասյան Սպանդանոցներում «հալալ մորթ» են իրականացնում Ոչ պիտանի սուրճ է վաճառվել. ՍԱՊԾ-ն հորդորում է Նոր հանրագիտարաններ կհրատարակվեն. մանրամասնում է Ազգային արխիվի տնօրենը Գրիգորի Լեպսն իր 55-ամյակը կնշի նաև Երևանում Սա մեր հաջողության պատմությունն է. ԱԺ փոխխոսնակը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին Թեղուտի հանքի պոչամբարից թափոնները կրկին Դեբեդ գետն են լցվել Հայաստանը գրավիչ է արտահանողների համար. վարչապետը հարցազրույց է տվել РИА Новости-ին Փորձագետն առաջիկայում Սիրիայում անկայունություն է կանխատեսում Օբամայի դստերը «բռնացրել են» բրիտանացի երիտասարդի հետ ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին Շամիրամում տեղի ունեցած սպանությունների գործով մեղադրանք է առաջադրվել Քալաշյանին Հայաստանում բիզնես իրականացնելու լավագույն ժամանակն է. Կարեն Կարապետյան Այնքան նման, որ արդեն հավատում ես կլոնավորմանը. Ֆոտոշարք «Նկատելի է, որ Արմեն Սարգսյանը եկել է ինչ-որ պայմանով» Միջազգային հետախուզման մեջ է գտնվում Հայաստանի տարածքում հափշտակված 163 ավտոմեքենա Երևանում գողացված բանկային քարտով փորձել են գումար կանխիկացնել Արմեն Սարգսյանը Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Չեմ կարծում, որ կանաչ «Ժիգուլի»-ն հրելը կրեատիվ մտածողության արդյունք է. Աղվան Վարդանյան Վահրամ Բաղդասարյանը Հայաստանում առկա գնաճը վերահսկելի է համարում Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Թուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները Երևանի Սունդուկյան փողոցի տներից մեկում աղջկա դի է հայտնաբերվել Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները Ըստ Փոստանջյանի՝ մենք ազդեցություն ունենք նաև ԱՄՆ իշխանությունների վրա. Վահրամ Բաղդասարյան ՍԱՊԾ-ն թույլատրել է երկու արտադրամասի վերսկսել աշխատանքը ԿԲ-ն հուշագիր է ստորագրվել Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հետ Նախագահն ապացուցեց, որ ինքը ինքնուրույն խաղացող է և ոչ կառավարելի Արմավիրի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել «Հետաքրքիր է՝ եթե Արմեն Սարգսյանը չլիներ ՀՀԿ-ի թեկնածուն, ապա ի՞նչ դիրքորոշում կունենար «Ելք»-ը» Ֆեդերերը դուրս եկավ քառորդ եզրափակիչ «Ելք»-ը կհանդիպի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ Արգելվել է Զարուհի Փոստանջյանի մուտքը Վրաստան. (տեսանյութ) Սիրահարվել եմ քեզ. Իվետա Մուկուչյանը հրապարակել է նոր տեսահոլովակի թիզերը (տեսանյութ) «Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է նոր փուլ» Պրեմիերա. Միշո - էսօր Նախագահի թեկնածուի հետ ոչ պաշտոնական հանդիպում ենք ունեցել. Աղվան Վարդանյան Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ գյուղնախարարության 2017թ. աշխատանքը

Արվեստագետի առաքելությունը պահանջարկին համապատասխանելը չէ

ՀայՄեդիա.am-ի զրուցակիցն է ջազ երաժիշտ, մուլտիինստրումենտալիստ, գործիքավորող, կոմպոզիտոր Արսեն Ներսիսյանը 


Երաժշտության ուժի մասին
Երաժշտությունը՝ լինելով անշոշափելի, հղկում, ձևավորում է մարդուն հիմնովին: Երաժշտությունը կարող է ապրեցնել, կարող է սպանել: Երաժշտությունը կարող է մարդուն տանել ինքնազոհության, դեպի հերոսական կռվի, հաղթանակի, առաջացնել սեր, տխրություն և այլ հուզական տրամադրություններ: Ինչպես արվեստի բոլոր ճյուղերը, երաժշտությունը նույնպես պահանջում է կրթվածություն, պատրաստվածություն: Բայց, միևնույն ժամանակ, այն ունի մոգական ուժ` ներթափանցելու նույնիսկ ամենահասարակ մարդու զգայարանների մեջ, և ոչ միայն մարդու, այլև կենդանիների:
Անգամ չսիրած երաժշտությունը, եթե թողնես, կմտնի քո մեջ և քեզ կդարձնի իր նման: Խորհրդային շրջանում բոլորն ուզում էին իրենց երեխաներին անպայման տալ երաժշտական կրթության, չնայած այդ տարիներին այն մեծամասնության մոտ ավելի քաղքենիական մղում էր, բայց միևնույն է, այդ երեխան ստանում էր այնպիսի կարևոր սնունդ, որն ամբողջ կյանքում ուղեկից էր նրան:

Երաժիշտ-երաժշտություն կապի մասին
Երաժիշտը պետք է անոթի պես լինի, որի միջով երաժշտությունը պետք է կարողանա անխափան դուրս հորդել: Իհարկե, սա միշտ չէ, որ ստացվում է: Դրան կարող են շատ հանգամանքներ խանգարել` երաժշտի կոպիտ նախաձեռնողականությունը, էգոն, աննրբանկատությունը և այլն:
Երբ որևէ մեկի հետ ինչ-որ թեմայի մասին ես խոսում և տրամադրված չես պարտադրել քո ճշմարտությունը, այլ պատրաստ ես ինքդ քեզ ևս մեկ անգամ ապացուցել քո համոզմունքները, պատահում է՝ հանկարծ զգում ես, որ այդ ընթացքում ինքդ քեզ համար բացահայտումներ ես անում: Նման շփումն ապարդյուն չէ և երբ նմանատիպ իրավիճակ կատարվում է երաժշտության մեջ, բեմի վրա, հոսանքի նման փոխանցվելով բեմի վրա գտնվող երաժիշտների միջով, դա երանություն է: Կարճ ասած, պետք է կարողանալ բաց լինել պահի նկատմամբ:

Երեկվա և այսօրվա մասին
Ջազի նկատմամբ վերաբերմունքն այսօր փոխված է, այստեղ երկու կարծիք լինել չի կարող: 1970-80-ականներին ջազն անհասանելի, էլիտար մի բան էր: Նրա նկատմամբ կար մեծարման և պատկառանքի մի առանձնահատուկ վերաբերմունք: Այն տարիներին արվեստն ընդհանրապես էլիտար ոլորտ էր, այդ վերաբերմունքն այլևս չկա, նախկին պատկառանքն այևս չկա:
Արվեստի բոլոր ճյուղերը, հատկապես երաժշտությունը, դարձել են բաց դռներ՝ ով ուզենա, կարող է այնտեղ ոտք դնել և կայանալ: Արվեստն արժեզրկվել է...
Այս ամենի պատճառները բազմաթիվ են, բայց նախ և առաջ, մեղավոր են այն մարդիկ, ովքեր արվեստի կայացած գործիչներ են, իրենց գործն անում են անկեղծորեն և պրոֆեսիոնալ, բայց իրենց ստեղծագործական գործունեության դաշտը սկզբունքայնությամբ և նախանձախնդրորեն չեն պաշտպանում: Եթե դու քո տունը չես պաշտպանում, ով ասես կարող է մտնել այնտեղ և մի օր ուղղակի կտեսնես, որ այդ տունն այլևս քոնը չէ:

Մտավորականության, փողի և գալիքի մասին
Մենք այսօր, ցավոք, մտավորականություն չունենք: Մտավորականությունը պետք է ժողովրդի համար փարոս լինի` իր սկզբունքայնությամբ, իդեալոգիայով, ստեղծագործական խոսքի ուժով, սեփական մարդկային դրսևորման օրինակով: Ու՞ր են այդ մարդիկ… մենք, ցավոք, այսօր նման մարդիկ չունենք: Մեր հասարակության իմունիտետը մտավորականությունն է, որից մենք այսօր զուրկ ենք:
Մարդկության սկզբնավորումից ի վեր փողը եղել է նժարի մյուս կողմում: Եվ միշտ եղել են մարդիկ, ովքեր իրենց թուլությունն արդարացնելու համար մեջբերել են փողի խնդիրը, բայց նրանց կողքին միշտ կան մարդիկ, ովքեր դրանից բարձր են գտնվել` արժևորելով իրենց աշխատանքը:
Ողջ աշխարհում է համատարած արժեզրկում, «Գրեմմի»-ն ովքե՞ր են այսօր ստանում, արդյո՞ք նրանք արժեք են: Բայց չէ՞ որ մեզ՝ ջազմեններիս համար, փարոսը միշտ եղել է ամերիկյան ջազային և փոփ երաժշտության չափանիշները: Այդ իսկ պատճառով այժմ ցավալի է ականատես լինել նման անկման:
Աշխարհը փչացած է, բայց դրա հետ մեկտեղ կարող ես տեսնել նաև լրիվ հակառակ պատկերը: Ուզում են մեզ հավատացնել և խցկել մեր գիտակցության մեջ, որ ամեն ինչ կորած է, բայց այդպես չէ: Վատի չափն ավելի շատ ուռճացված է, քան իրականում կա:
Շատ դժվար շրջան ենք ապրում, բայց տեսնում եմ, որ նոր սերնդի մեջ առողջ ոգի և միտք կա, հետևաբար, հավատում եմ, որ մեզ լավ օրեր են սպասվում:

Առաջարկ-պահանջարկի մասին
Ճիշտ չէ այն համատարած կարծիքը, որ պահանջարկը միայն ռաբիզն է և էստրադային այն խոտանը, որն այսօր մեզ պարտադրում են: Հայաստանում մեծաթիվ ուկնդիրներ կան, որոնց երաժշտական նախասիրությունները լիովին այլ են:
Արվեստագետի առաքելությունը ոչ թե պահանջարկին համապատասխանելն է(դա արհեստավորի գործն է),  այլ մարդուն բարձրացելը :
Ցավոք սրտի, այսօր հեռուստատեսության քաղաքականությունը հիմնված է բացառապես կոմերցիայի վրա, հետևաբար տեղի է ունենում բախում` վերջիններիս և արվեստը նախանձախնդրորեն ներկայացնող գործիչների միջև: Արդյունքը տեսնում եք…

Բլյուզի մասին
Բլյուզի հիմքում հիմնականում տխրությունն է, հոգու ցավը: Գուցե երաժշտական առումով մեզ` հայերիս նրա տխրության ելևէջները լիարժեք հասկանալի չլինեն, որովհետև այն խիստ «սևական» առանձնահատկություն ունի(ինչպես մեր դուդուկը մեզ համար), բայց զուտ որպես երաժշտություն` բլյուզն իր ճյուղավորումներով գրավել է ոչ միայն մեզ` հայ երաժիշտներիս, այլև ողջ աշխարհին:

Ռոքի մասին
Իսկական երաժիշտը` անկախ իր գործունեության ժանրային առանձնահատկությունից, չի կարող անտեսել և չգնահատել այլ երաժշտական ժանրեր:
Երիտասարդ տարիներին ես խենթանում էի Beatles, Deep Purple, Led Zeppelin խմբերի համար և մինչև օրս էլ շատ եմ սիրում: Այնտեղ այնքան հզոր միտք և երաժշտական հանճարեղ դրսևորում կա, որ անհնար է չսիրելը: Եթե որևէ ջազմեն արհամարհական վերաբերմունք ունենա ռոք երաժշտության նկատմամբ, ապա դա կվկայի վերջինիս սահմանափակ լինելու մասին միայն:

Ստեղծագործության և մի փոքր էլ իմ մասին
Երիտասարդ տարիներին, երբ բեմում նվագում էի, ինձ շեղող շատ բան կար, հատկապես, երբ կանայք էին գալիս, փչանում էր ամեն ինչ: Փչանում էր, որովհետև քո մեջ այդ պահին ոչ թե երաժիշտն էր խոսում, այլ տղամարդը:
Երգեր քիչ եմ գրել, ավելի շատ արել եմ մշակումներ և գործիքավորումներ:
Մշակումը նույնպես ստեղծագործական պրոցես է, այդ ժամանակ դու երգը ձևափոխում ես, նոր շունչ ես տալիս: Ինձ որքան անհետաքրքիր երգ է տրվել գործիքավորելու, այնքան ինձ մոտ պրոֆեսիոնալ հետաքրքրությունն ավելի մեծ է եղել, թե ինչ կկարողանամ ստանալ նրանից:
Ի սկզբանե ես վիզուալ պատկերացնում եմ, թե ստեղծագործությունն ինչպիսի՞ն պիտի լինի, ի՞նչ լուծումներ պետք է հաղորդել:
Երկրորդն արդեն ռիթմիկ լուծումն է, որն ամենակարևոր բանն է երաժշտության մեջ: Երբ դրանք պատրաստ են լինում, մնացածն արդեն տեխնիկապես հեշտ լուծելի են դառնում:


Հարցազրույցն Ակաթի Վահանյանի

Հարցում
website by Sargssyan