Այսօր՝ 22 հունվարի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Վերին Լարսի այլընտրանքային լոգիստիկ տարբերակներ ենք քննարկում. Կարեն Կարապետյան ՌԴ նախագահական ընտրություններին կհետևեն նաև հայ պատվիրակները Հայաստանցի 3 դահուկորդ կմասնակցեն ձմեռային Օլիմպիական խաղերին Հայոց ազգային բանակը Մայիսյան հերոսամարտերի հաղթանակի արդյունքն է. Էդիկ Մինասյան Սպանդանոցներում «հալալ մորթ» են իրականացնում Ոչ պիտանի սուրճ է վաճառվել. ՍԱՊԾ-ն հորդորում է Նոր հանրագիտարաններ կհրատարակվեն. մանրամասնում է Ազգային արխիվի տնօրենը Գրիգորի Լեպսն իր 55-ամյակը կնշի նաև Երևանում Սա մեր հաջողության պատմությունն է. ԱԺ փոխխոսնակը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին Թեղուտի հանքի պոչամբարից թափոնները կրկին Դեբեդ գետն են լցվել
ԼՐԱՀՈՍ
Վերին Լարսի այլընտրանքային լոգիստիկ տարբերակներ ենք քննարկում. Կարեն Կարապետյան ՌԴ նախագահական ընտրություններին կհետևեն նաև հայ պատվիրակները Հայաստանցի 3 դահուկորդ կմասնակցեն ձմեռային Օլիմպիական խաղերին Հայոց ազգային բանակը Մայիսյան հերոսամարտերի հաղթանակի արդյունքն է. Էդիկ Մինասյան Սպանդանոցներում «հալալ մորթ» են իրականացնում Ոչ պիտանի սուրճ է վաճառվել. ՍԱՊԾ-ն հորդորում է Նոր հանրագիտարաններ կհրատարակվեն. մանրամասնում է Ազգային արխիվի տնօրենը Գրիգորի Լեպսն իր 55-ամյակը կնշի նաև Երևանում Սա մեր հաջողության պատմությունն է. ԱԺ փոխխոսնակը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին Թեղուտի հանքի պոչամբարից թափոնները կրկին Դեբեդ գետն են լցվել Հայաստանը գրավիչ է արտահանողների համար. վարչապետը հարցազրույց է տվել РИА Новости-ին Փորձագետն առաջիկայում Սիրիայում անկայունություն է կանխատեսում Օբամայի դստերը «բռնացրել են» բրիտանացի երիտասարդի հետ ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին Շամիրամում տեղի ունեցած սպանությունների գործով մեղադրանք է առաջադրվել Քալաշյանին Հայաստանում բիզնես իրականացնելու լավագույն ժամանակն է. Կարեն Կարապետյան Այնքան նման, որ արդեն հավատում ես կլոնավորմանը. Ֆոտոշարք «Նկատելի է, որ Արմեն Սարգսյանը եկել է ինչ-որ պայմանով» Միջազգային հետախուզման մեջ է գտնվում Հայաստանի տարածքում հափշտակված 163 ավտոմեքենա Երևանում գողացված բանկային քարտով փորձել են գումար կանխիկացնել Արմեն Սարգսյանը Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Չեմ կարծում, որ կանաչ «Ժիգուլի»-ն հրելը կրեատիվ մտածողության արդյունք է. Աղվան Վարդանյան Վահրամ Բաղդասարյանը Հայաստանում առկա գնաճը վերահսկելի է համարում Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Թուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները Երևանի Սունդուկյան փողոցի տներից մեկում աղջկա դի է հայտնաբերվել Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները Ըստ Փոստանջյանի՝ մենք ազդեցություն ունենք նաև ԱՄՆ իշխանությունների վրա. Վահրամ Բաղդասարյան ՍԱՊԾ-ն թույլատրել է երկու արտադրամասի վերսկսել աշխատանքը ԿԲ-ն հուշագիր է ստորագրվել Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հետ Նախագահն ապացուցեց, որ ինքը ինքնուրույն խաղացող է և ոչ կառավարելի Արմավիրի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել «Հետաքրքիր է՝ եթե Արմեն Սարգսյանը չլիներ ՀՀԿ-ի թեկնածուն, ապա ի՞նչ դիրքորոշում կունենար «Ելք»-ը» Ֆեդերերը դուրս եկավ քառորդ եզրափակիչ «Ելք»-ը կհանդիպի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ Արգելվել է Զարուհի Փոստանջյանի մուտքը Վրաստան. (տեսանյութ) Սիրահարվել եմ քեզ. Իվետա Մուկուչյանը հրապարակել է նոր տեսահոլովակի թիզերը (տեսանյութ) «Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է նոր փուլ» Պրեմիերա. Միշո - էսօր Նախագահի թեկնածուի հետ ոչ պաշտոնական հանդիպում ենք ունեցել. Աղվան Վարդանյան Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ գյուղնախարարության 2017թ. աշխատանքը «Ռոսիա» կինոթատրոնի դահլիճի պատին մոզաիկայի մրցույթ են հայտարարել. տխուր է». Հրաչ Պողոսյան ՍԱՊԾ-ն սննդակարգի լայնածավալ հետազոտություն կանցկացնի Կանանց հավաքականի արժանի շախմատիստուհին՝ Սիրանուշ Ղուկասյան «Կես միլիոն հայ ներկայացված ամենատարբեր ոլորտներում» Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստվել է 176 աղջիկ Առողջապահության նախարարության 2017թ. աշխատանքը բացասական է գնահատել հարցվածների 42%-ը Մխիթարյանը ծննդյան օրը նշել է ընկերների հետ (լուսանկար) Արմավիրում հրդեհված տանը դի է հայտնաբերվել ՄԱԿ-ի ԱԽ-ում երկուշաբթի կքննարկվի Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների հարցը Գենետիկ մուտացիաներ, որոնց ենթարկվել է մարդկությունը. The Independent Քրդական զորամիավորումները 5 թուրքական տանկ են ոչնչացրել Աֆրինում «Միլանը» կամային հաղթանակ տարավ «Կալյարիի» նկատմամբ Երևանում փրկարարները հոսպիտալացրել են բնակարանում անօգնական վիճակում հայտնաբերված 27-ամյա բնակչին «Մոնակոն» հաղթեց 10 ֆուտբոլիստով մնացած «Մեցին» Նադալը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության հաջորդ փուլ Ֆրանսիան կոչ է անում Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ շտապ նիստ գումարել Նոյակերտ գյուղում 2000 հակ անասնակեր է այրվել Տաք գլինտվեյն՝ ցուրտ երեկոների համար. ինչպե՞ս պատրաստել Երեկոյան կինոդիտում. «Յոթ կյանք» Կիևում 2017 նոյեմբերին առևանգված երկու ՀՀ քաղաքացիները ազատության մեջ են Հրշեջները մարել են Սպիտակում բռնկված հրդեհը Սիրիայի քրդերը հայտնել են թուրքական ուժերն Աֆրինից հետ շպրտելու մասին Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Հրանտ Մելքումյանի մահվան կապակցությամբ Բրիտանուհին ամուսնացել է կարիբյան ծովահենի ուրվականի հետ Այնթափում ավտոմեքենա է այրվել Գիտնականները բուծել են բանջարեղեն, որը կարող է աճել Մարսի պայմաններում Հրշեջները մարել են Մոսկովյան փողոցում բռնկված հրդեհը Ադրբեջանն Արցախի դեմ տնայնագործական զինամթերք է կիրառել ՀՌՕ-ն ձեռնամուխ է եղել ականաորոնողական ծառայության հաշվարկների պարապմունքներին Հունվարի 24-26-ը Հայաստանում տեղումներ են սպասվում Apple-ը 30 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ի տնտեսության մեջ Հայտարարվել է կինոքննադատների՝ բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմը Պրեմիերա. U2 - Get Out Of Your Own Way Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում է (տեսանյութ) Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Գիտնականների պնդմամբ՝ դեռահասության տարիքը հարկավոր է ավելացնել մինչեւ 24 տարեկան

Սվետլանա Գրիգորյանը «Տիկին Մինիստրուհին» երբեք չի խաղացել. Ղազանչյանը փորձեց հակադրվել մեր օրինակին

Մեր թատրոնները շատ-շատ են մասնակցում միջազգային փառատոնների և բավականին լավ արդյուքներ են գրանցում: Համենայնդեպս, ես դա լավ գիտեմ, ես շատ եմ առնչվում մեր թատերական գործիչների հետ: Հիմա չեմ ուզում շատ կոնկրետանալ, բայց հավատացեք, որ մի փոքր երկրի համար բավական մեծ արդյունք է սա: Ցանկալի է, որ մեր թատրոններն ավելի շատ մասնակցեն միջազգային փառատոնների, բայց, հավատացեք, որ մշակութային դաշտը ստեղծված է, միջազգային կապերը կան: Սա եղավ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի պատասխանը ՀայՄեդիա.AM-ի այն հարցին, թե բավարա՞ր է արդյոք հայ թատրոնների մասնակցությունը միջազգային փառատոններին ու մրցույթներին:

Մեր զրուցակիցը նաև ավելացրեց, որ միջազգային փառատոնների են մասնակցում Տիկնիկային, Դրամատիկ, Ռուսական և Մնջախաղի թատրոնները: «Այնպես չէ, որ բոլորն են մասնակցում միջազգային փառատոնների, բայց այստեղ կան հասկանալի պատճառներ: Օրինակ՝ մեծ խոչընդոտ են ծանր ներկայացումները, այն ներկայացումները, որոնք մեծ դեկորացիա ունեն: Միշտ չէ, որ դեկորների տեղափոխման ծախսը փառատոնը վերցնում է իր վրա, ու այդ ամենը հնարավոր է լինում տեղափոխել: Համենայնդեպս, միջազգային հարթակում ներկայանալու մասով մեր թատրոնները վերջին տեղերում չեն»,- ընդգծեց նա:

ՀայՄեդիա.AM-ի հաջորդ հարցը, որը վերաբերում էր թատրոններում թեմայի կրկնության ու թեմատիկայի, փոքր-ինչ, հնացած լինելուն, կարծես թե այդքան էլ դուր չեկավ պարոն Հակոբ Ղազանչյանին: Երբ որպես օրինակ նշեցինք այն փաստը, որ սունդուկյանցիները պատրաստվում են «Հարսնացուն հյուսիսից» ներկայացում բեմադրել, վերջինս ասաց, որ նախկինում էլ եղել է այդպիսի ներկայացում, որն առաջին անգամ բեմադրվել է դեռևս 1973 թ-ին: «Ես ձեզ հետ համաձայն չեմ՝ թեմատիկան հնացած չէ: Ինչ վերաբերում է «Հարսնացուն հյուսիսից»-ին, ապա այդ ստեղծագործությունը գրվել է որպես պիես, ոչ թե որպես սցենար: Մի պիեսով չէի ուզենա, որ մենք եզրակացություն անեինք»:

Շտապեցինք մեկ այլ օրինակ բերել՝ մատնանշելով Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնում այժմ բեմադրվող «Տիկին Մինիստրուհին» ներկայացումը, որը ժամանակին խաղացել է երջանակահիշատակ Սվետլանա Գրիգորյանը: Թատերական գործիչների միության նախագահն էլ իր հերթին շտապեց վրա բերել. «Սվետլանա Գրիգորյանը «Տիկին Մինիստրուհին» երբեք չի խաղացել»:

Սակայն պնդեցինք՝ Սվետլանա Գրիգորյանն այն, այնուամենայնիվ, խաղացել է, և այդ մասին է վկայում Պարոնյանի անվան թատրոնի պաշտոնական կայքը, որտեղ մասնավորապես նշված է. «Բազմաթիվ դերակատարումներով Սվետլանա Գրիգորյանը դրսևորեց ստեղծագործական իր հնարավորությունները, քանդակային կերպարներ ստեղծելու իր կարողությունները, սակայն նրա բեկումնային դերը եղավ Ժիկվան` (‹‹Տիկին Միսիստրուին››)»: Ավելին՝ Սվետլանա Գրիգորյանն այդ դերը խաղացել է դեռևս 1955 թ-ին, երբ ընդամենը 25 տարեկան է եղել:

«Թե 50 տարի առաջ ինչ է խաղացել… Թեմատիկայի կրկնությունը հնություն չի: Ես չեմ հասկանում ձեր հարցերը, դուք ճիշտ հարցեր չեք տալիս: «Համլետ» չբեմադրե՞նք, էտ ինչ հարցարդում ա, էդպիսի հարցադրում ո՞նց կարելի է անել: Դասականը մնում է դասական, և դասական արժեքները կարելի է անընդհատ բեմադրել, դա թեմայի կրկնություն չէ: Ժամանակին՝ սովետական տարիներին, միաժամանակ երկու թատրոններում բեմադրվեցին սովետական մեծ բեմադրիչների բեմադրությամբ «Ռոմեո ու Ջուլիետը»՝ տարբեր մեկնաբանությամբ: Այդպիսի կարծիքներ լինում են, որ եթե այս մի թատրոնում բեմադրել են, դուք ինչի՞ եք բեմադրում: Դա ես համարում եմ լրիվ ավելորդ խոսակցություն, և «Տիկին Մինիստրուհին» ես համարում եմ հաջողված ներկայացումներից մեկը: Դասական գործը յուրաքնաչյուր ժամանակահատվածում բացվում է նոր ձևով, նոր տեսակով: Իհարկե, նաև այդտեղ բեմադրիչի տեսակետը պետք է լինի, բայց էն, որ էդ պիեսը նորից է բեմադրվում, դա չի նշանակում թե թեմայի կրկնությունն է: Ձեր հարցը ճիշտ չէ»,- խստագույնս ընդգծեց Հակոբ Ղազանչյանը:

Հ.Գ. Իր խոսքի վերջին հատվածում Թատերական գործիչների միության նախագահ Ղազանչյանը մի քանի անգամ ասաց, որ «սխալ հարցադրում ենք անում», «էտ ի՞նչ հարցադրում ա», «ճիշտ հարց չեք տալիս»: Անշուշտ, մենք նրան վերջում ասացինք, որ լրագրողի կամ լրատվամիջոցի փոխարեն պետք չէ որոշել, թե որ հարցն է ճիշտ, որը՝ սխալ: Առհասարակ՝ լրագրողների հետ հանդիպման եկած մարդիկ՝ պաշտոնյաները, պատգամավորները, նախարարները, մշակույթի գործիչները, հասարարակական գործիչները, բիզնեսմեններն ու այլք ունեն մեկ առաքելություն՝ պատասխանել լրագրողների հարցերին, որոնք, իմիջիայլոց, կարող են լինել ուղղակի, դիպուկ, սուր, վերաբերմունք արտահայտող, կոնկրետ օրինակի կամ փաստով մեկնաբանված, քծնող և այլն, բայց ոչ երբեք ճիշտ կամ սխալ: Ճիշտ կամ սխալ կարող են լինել լրագրողի բերած փաստերը կամ օրինակները, բայց հարցերի բովանդակությունն ու պատճառաբանվածությունը թույլ տվեք մենք՝ լրագրողներս, որոշենք:

Սևակ Վարդումյան

Հարցում
website by Sargssyan