Այսօր՝ 19 հոկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ
ԼՐԱՀՈՍ
Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա Ռեֆորմիստներին ընդունել են Չինաստանի դեսպանատանը Պարոն Բաբաջանյան, վերադարձեք իրականություն և մի խոսեք բաներից, որոնց մասին պատկերացում չունեք ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդքան շատ ուզում հաճոյանալ Ադրբեջանի ժողովրդին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականների հետ անել այն, ինչ չի արել թուրքը և բոլշևիկը Երկրում նեգատիվի գերդոզավորում է Վանեցյանը եթե բան գիտի, պետք է ասի Բանակից փախած դասալիքի կինն ընդդեմ Արցախյան հերոսի` շատ ծիծաղելու պատմություն ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին... Ամբոխից հարցրեք ու՞մ կախել,տարեք կախեք,էլ օրենքն ու՞մն է պետք Ե՛վ Արևելք, և՛ Արևմուտք Դուք ձեր ձեռքով բերեցիք իշխանության Արսեն Թորոսյաններին, դուք բժիշկներ Հակահայկական բախումներ հրահրողը՝ քաղաքական ապաստան է ստացել Հայաստանում Մեզ մենակ Շիշկիններն էին պակասում, էդ էլ ստացանք Հարգելի պարոն Փաշինյան, Արցախը երբե՜ք Ադրբեջանի կազմում չի՜ եղել Հայաստանին անհրաժեշտ է կայունություն Ահա սա է վարչապետ Փաշինյանի թռիչքաձև զարգացման ճանապարհը Իշխանության պառակտումը անխուսափելի է Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկի ներքո հանրության ուշադրությունից վրիպում է մեկ այլ չափազանց կարևոր հարց Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» Նիկոլ ջան, այդ թիմի 90%-ը լեգեոներներ են` հրավիրված տարբեր երկրներից, և մեր հավաքականում հանդես գալու իրավունք նույնիսկ չունեն Հիշենք, թե ով է հիմնել «Արարատ-Արմենիա» ֆոտբոլի ակումբը և ով է սեփականատերը Ղարաբաղյան պատերազի վետերանների միության հայտարարությունը, Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Պահպանել ու ավելացնել ձեռքբերումները. ԱԻՆ-ն ամփոփում է 2017 թ. աշխատանքի արդյունքները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը որդեգրել է անընդհատ զարգացման քաղաքականություն: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ՝ 2017թ. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն առաջընթաց է արձանագրել իր համակարգման տարբեր բնագավառներում ու նախանշել համակարգի զարգացման հեռանկարները: 2017թ. ապրիլին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությանը, որն ուղղված է աղետներին դիմակայուն երկրի ձևավորմանը, աղետների ռիսկի և մարդկանց կյանքի, ապրուստի և առողջության, ինչպես նաև մարդկանց, կազմակերպություների, համայնքների, պետության տնտեսական, ֆիզիկական, սոցիալական, մշակութային և բնապահպանական կորուստների նվազեցմանը՝ ապահովելով անհատի, հասարակության անվտանգության բարձրացումն ու երկրի կայուն զարգացումը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Միջազգային համագործակցություն

Տարվա ընթացքում առաջընթաց է արձանագրվել միջազգային համագործակցության ոլորտում: Հայաստանում արտակարգ իրավիճակների նախարարության փորձով հետաքրքրված են մի շարք երկրներ (Գերմանիա, Լիտվա, Իրան և այլն), որոնք ընդգծում են աղետներին արձագանքող տարբեր կառույցների կենտրոնացված կառավարման արդյունավետությունը:

Սերտացել է փոխգործակցությունը Եվրամիության, ԱՄՆ, ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների նախարարության, Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության և «Մետեո-Ֆրանս» պետական կազմակերպության, Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի և Սեյսմիկ մշտադիտարկման ազգային կենտրոնի, Իտալիայի և Գերմանիայի Կարմիր խաչի կազմակերպությունների հետ: Սրա շնորհիվ կիրականացվեն տարբեր ոլորտների մասնագետների վերապատրաստման և հմտությունների կատարելագործման դասընթացներ, համատեղ վարժանքներ, կարդիականացվի հրշեջ-փրկարարական գույքը և կբարձրացվի աղետների ռիսկերի ու դրանց նվազեցման վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակը:

2017 թ. մեկնարկել է ՀՀ ԱԻՆ և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) համատեղ «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում» եռամյա ծրագրի նախապատրաստական փուլը: Այս ծրագրի շրջանակում նախատեսվում է հիմնել հանրային իրազեկման հայ-ճապոնական ուսումնական կենտրոն, բարելավել բնակչության իրազեկման աստիճանը, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ և զանգվածային լրատվամիջոցների կարողությունները:

Մարդասիրական առաքելություն

Ամռանը ՀՀ ԱԻ նախարարությունն աջակցություն է ցուցաբերել Վրաստանի Բորժոմիի կիրճում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին: Փրկարար ծառայության 8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կենտրոնը՝ 57-հոգանոց անձնակազմով մոտ 1 շաբաթ դժվարամատչելի վայրերում պայքար են մղել անտառային հրդեհի դեմ՝ կանխելով կրակի տարածումը մոտակա բնակավայրեր, երախտագիտության խոսքերի ու բարձր պարգևների արժանանալով Վրաստանի իշխանությունների կողմից:

Քաղաքացիական պաշտպանություն

ՀՀ ԱԻՆ կարևոր ձեռքբերումներից է ՀՀ Տավուշի մարզի 11 սահմանամերձ համայնքներում քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ստեղծումը, որոնք համալրվել են այդ համայնքների երիտասարդ կադրերով: Հենակետերը ստեղծված են սահմանամերձ համայնքների բնակչության պաշտպանության՝ հրդեհաշիջման, փրկարարական աշխատանքների իրականացման, հատուկ օբյեկտների պահպանության (ջրամբարներ, ջրաղբյուրներ, կապտաժներ, կամուրջներ), ականապատ տարածքների հայտնաբերման, արգելանշանների տեղադրման, տարածքի հսկողության կազմակերպման, բնակչության տարահանման միջոցառումներին աջակցման, վթարների և խոցման օջախներում տուժածներին առաջին բժշկական օգնության ցուցաբերման համար:

Հրշեջ-փրկարարական գույքի արդիականացում

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնը ժամանակակից փրկարարական սարքավորումներով վերազինելու նպատակով՝ 2017թ. կենտրոնին տրամադրվել է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն (տարբեր մակնիշների հրշեջ մոտոպոմպեր, գեներատորներ, վթարա-փրկարարական և հիդրավլիկ գործիքներ, 2-ական մոտորանավակ, 5 «UAZ Patriot» մեքենա, 1-ական մեքենա՝ նախատեսված ջրասուզակների և սակրավորների համար, լուսավորություն ապահովելու լապտերներ, շնչառական սարքեր, գեներատորներ, որոնողական սարքեր, 10.000 ծածկոց, 5000 ծալովի մահճակալ, 30 լուսային աշտարակ՝ նախատեսված արտակարգ իրավիճակների արձագանքման ժամանակ բաց տարածքներում լուսավորության համար, ամենագնաց 8 կվադրոցիկլ՝ արտակարգ իրավիճակների դեպքում դժվարամատչելի վայրերում, արտաճանապարհային, որոնողական, հետախուզական ու փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար, «Կամազ» մակնիշի 12 ամենագնաց հրշեջ-փրկարարական մեքենա և փրկարարական 161 վրան, ինժեներական և վթարափրկարարական վերապատրաստման գույք լսարանների հագեցման համար, կենտրոնի՝ նոր կառուցվելիք ճգնաժամային կառավարման կենտրոնի համար անհրաժեշտ սարքավորումներ, դաշտային խոհանոց, ջրափրկարարական հանդերձանք, փրկարարական այլ սարքավորումներ և տեխնիկա:

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնի շնորհիվ Հայաստան է բերվել «Струна-2» գերժամանակակից համալիրը, որը հնարավորություն է տալիս ստուգել շենք-շինությունների ամրությունը և նախապես գնահատել երկրաշարժերի ռիսկերը: Հայաստանը տարածաշրջանային այն եզակի երկրներից է, որն ունի այս համակարգից: Դրա միջոցով հնարավոր է գնահատել նոր կառուցվելիք շինության տեղակայման վայրի սեյսմիկ ռիսկերը, հողի ամրությունը, կատարել տեղանքի սեյսմիկ վիճակի հետազոտություն, ինչպես նաև պարզել արդեն կառուցված շենք-շինությունների վթարայնության աստիճանը: Այս շարժական համալիրի միջոցով իրականացվում են նաև հետցնցումային հետազոտություններ, որոնողափրկարարական աշխատանքներ, քանի որ այն հագեցած է ջերմադիտակներով, անօդաչու թռչող սարքերով, ինչպես նաև՝ դժվար հասանելի վայրերում նմանատիպ աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով:

ԱՄՆ եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների նվիրաբերվել է հրդեհաշիջման նոր գույք (հրակայուն և ջերմամեկուսիչ հանդերձանք, մարտական բաճկոններ, պոմպեր, փողրակներ, հիդրավլիկ մկրատներ, ամբարձիչներ, լուսարձակներ ու օդի կոմպրեսորներ):

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի նվիրատվությամբ՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական մեքենաների ավտոպարկը համալրվել է ամերիկյան արտադրության Pierce մակնիշի երկու մեքենայով՝ 2 տ ջրատարողությամբ, պարամեդիկական և հրշեջ-փրկարարական բլոկով, հագեցած երկճյուղ և եռաճյուղ փողրակներով:

«Հրշեջ սարքավորուﬓերի բարելավում» դրամաշնորհային ծրագրի շնորհիվ հաջորդ տարի կարդիականացվեն ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզային հրշեջ-փրկարարական ստորաբաժանուﬓերի գույքը և ավտոﬔքենաները, ինչը կնպաստի նշված մարզերի տնտեսական և սոցիալական զարգացմանը: Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է Հայաստանին տրամադրել բոլորովին նոր ու ժամանակակից 36 հրշեջ մեքենա, 3 ավտոսանդուղք, նաև շարժական արհեստանոցներ և պահեստամասեր:

Արդիականացվել է սեյսմիկ դիտացանցը

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության համակարգի զարգացման, հանրապետության տարածքում մշտադիտարկման ցանցի ընդլայնման և արդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակում, Ֆրանսիայի ատոմային և այլընտրանքային էներգիայի կոմիսարիատի (CEA) Շրջակա միջավայրի վերահսկողության և վերլուծության դեպարտամենտի (DASE) ներկայացուցիչների հետ համատեղ Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղադրվել են նոր սեյսմիկ կայաններ:

Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն և հոգեբանական ծառայություն

ՀՀ ԱԻՆ Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնի շտապօգնության 3 ավտոմեքենա կահավորվել է ժամանակակից բժշկական գույքով ու սարքավորումներով, ինչպես նաև լիցենզավորվել որպես ռեանիմացոն շտապօգնության բրիգադ:

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնի շնորհիվ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնին են տրամադրվել մասնագիտացված գույք և սարքավորումներ` աուդիովիզուալ համակարգ (անձի հոգեհուզական վիճակի վրա ազդեցության և վերականգնման համար), պոլիգրաֆ (հոգեֆիզիոլոգիական ցուցանիշների չափման և մշակման), մերսող բազկաթոռներ, արոմա-ֆիտոթերապիայի և բիոռիթմաստիմուլյացիայի սարքեր ու այլ սարքավորումներ:

Հակակարկտային ծառայություն

ՀՀ կառավարության պիլոտային ծրագրի շրջանակում արդիականացվել է Արտաշավանի ռադիոլոկացիոն կայանը և Հայաստանում ներդրվել են հակակարկտային պաշտպանության նոր հրթիռային կայաններ: Ռուսական արտադրության հակակարկտային հրթիռային «Элия 3» տեսակի 2 կայան տեղադրվել է Արագածոտնի, մեկը՝ Արմավիրի մարզում, ինչի շնորհիվ ստեղծվել է շղթայական պաշտպանության գոտի: Սա հնարավորություն կտա կարկտահարությունից հուսալի պաշտպանության տակ առնել շուրջ 45 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք:

Նորագույն արտադրության և բարձր արդյունավետություն ապահովող վերջին սերնդի հրթիռային կայանները կրակոցներն իրականացնում են ռադիոլոկացիոն կայանի տրամադրած տվյալների հիման վրա՝ ապահովելով թիրախավորման շատ մեծ ճշգրտություն:

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հայաստանում կարկտահարությունից պաշտպանության առավել արդյունավետ մեթոդներ ներդնելու նպատակով ներկայումս իրականացվող պիլոտային ծրագրի հիման վրա ՀՀ ԱԻ նախարարությունը կապահովի ծրագրի շարունակականությունը՝ ՀՀ մյուս մարզերի մշակովի հողատարածքները ևս առնելով նման կայանների պաշտպանության տակ:

Եվս մեկ փրկության հեռախոսահամար` 112

112 ահազանգման համարը, որը ԵՄ բոլոր երկրներում, Ռուսաստանի Դաշնությունում և ասիական գրեթե բոլոր երկրներում կիրառում և ճանաչում են որպես միացյալ ահազանգման հեռախոսահամար, այսուհետ պետք է լայնորեն ճանաչվի և 911-ին զուգահեռ գործարկվի նաև Հայաստանում:

112 փրկության հեռախոսահամարը լիովին համապատասխանում է միացյալ ահազանգման եվրոպական ասոցիացիայի տեխնիկական չափանիշներին: Այն առավել ճանաչելի ու հեշտ կիրառելի է Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար, որոնք արտակարգ իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես կարող են հավաքել միացյալ ահազանգման հեռախոսահամարը:

Միջազգային ճանաչելիությունից բացի՝ 112-ը տեխնիկապես ավելի լայն հնարավորություններ է ստեղծում ահազանգերն օպերատիվ սպասարկելու համար:

«Արտակարգ քաղաքը» շարունակում է բարեկարգվել

2017թ. սեպտեմբերին շահագործման հանձնվեց ՀՀ ԱԻ նախարարության 3-րդ՝ հիմնովին վերանորոգված մասնաշենքը, որտեղ տեղակայված են ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը, տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը, պետական ռեզերվների գործակալությունը, Աղետների բժշկության կենտրոնն ու պոլիկլինիկան, ինչպես նաև հոգեբանական ծառայությունը:

«Սուպեր Դավիթ». էլեկտրոնային նոր ուսուցողական խաղ երեխաների համար

2017թ. աշնանը ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ «Սուպեր Դավիթ» էլեկտրոնային կրթական նոր խաղի շնորհանդեսը: Այն ստեղծվել է ՀՀ ԱԻՆ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Համաշխարհային բանկի և Dasaran կրթական ծրագրի համագործակցության արդյունքում:

«Սուպեր Դավիթ» էլեկտրոնային խաղի հիմքում հայկական ազգային «Սասունցի Դավիթ» էպոսն է: Այն նպատակ ունի խաղի միջոցով ուսուցման մեթոդով նպաստել հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտների (և ոչ միայն) շրջանում անվտանգության մշակույթի ձևավորմանը, հաղորդել գիտելիքներ բնական ու տեխնածին արտակարգ իրավիճակների դեպքում անվտանգության ապահովման և վարքականոնների վերաբերյալ, ինչպես նաև խրախուսել իրազեկ և դժվար իրավիճակում օգնության հասնող երեխաներին:

website by Sargssyan