Այսօր՝ 24 փետրվարի 2020թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Բազմակի օգտագործված Հմայակ Հովհաննիսյանը երևի լափամանի նոր հույսեր է փայփայում Եթե ԱՄՆ-Իրան հակամարտությունը վերածվի ռազմական գործողությունների ի՞նչ է անելու մեր «սելֆիների» սիրահ... Руководитель, который работает даже 31-го декабря. Հենց այն «ձեռքը» որը Հայկ Մարությանին սարքել է քաղաքապետ՝ կկործանի նրան Առնետի տարում հնարավոր է իշխող ճամբարից առնետավազք սկսվի ՀՀԿ-ն եթե միավորի բոլոր ազգային ուժերին, կարող է վերադառնալ իշխանության Խորհրդարանի աշխատանքը չի կարելի համարել արդյունավետ և համահունչ «նոր Հայաստանի» ոգուն. փորձագետներ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Վահան Բաբայանի բարձրաձայնած`«Նիկոլի Դանիական նամակին» «ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժումը խիստ դատապարտելի է Մի՞թե կա մեկը, ով կհամարի, որ 176 000 000 / 1000 = 176 000 դրամ մեկ աղբամանի դիմաց դա նորմալ գին է
ԼՐԱՀՈՍ
Բազմակի օգտագործված Հմայակ Հովհաննիսյանը երևի լափամանի նոր հույսեր է փայփայում Եթե ԱՄՆ-Իրան հակամարտությունը վերածվի ռազմական գործողությունների ի՞նչ է անելու մեր «սելֆիների» սիրահարը Руководитель, который работает даже 31-го декабря. Հենց այն «ձեռքը» որը Հայկ Մարությանին սարքել է քաղաքապետ՝ կկործանի նրան Առնետի տարում հնարավոր է իշխող ճամբարից առնետավազք սկսվի ՀՀԿ-ն եթե միավորի բոլոր ազգային ուժերին, կարող է վերադառնալ իշխանության Խորհրդարանի աշխատանքը չի կարելի համարել արդյունավետ և համահունչ «նոր Հայաստանի» ոգուն. փորձագետներ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Վահան Բաբայանի բարձրաձայնած`«Նիկոլի Դանիական նամակին» «ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժումը խիստ դատապարտելի է Մի՞թե կա մեկը, ով կհամարի, որ 176 000 000 / 1000 = 176 000 դրամ մեկ աղբամանի դիմաց դա նորմալ գին է Սա ևս մի բեմադրություն է այն հատվածի համար ում «կերակրում» են Սերժ Սարգսյանի առաջիկա հնարավոր ձերբակալության «կտերով» Ցավոք մենք հասանք մի վիճակի, որ հասարակության մի մասը վերածվել է մանկուրտի և փորձում է ջնջել սեփական պատմությունը Դավիթ Խաժակյանի «չեզոքացումով» ապացուցվում է, որ ԼՀԿ-ի համար կան գծած սահմաններ Սերժ Սարգսյանը վերջակետ կդնի. ՀՐԱՊԱՐԱԿ 100 փաստ անցնող տարվա մասին Кто стоит за законопроектом о признании Армянского Геноцида в Раде Украины Մնացականյանի պարտիզանական հանդիպումները պետք է կանխվեն Կարապետյանը, կամ չի տիրապետում «Լեզվի մասին» օրենքին, կամ խեղաթյուրում է այն, իր հակառուսական տերերին դուր գալու համար Նախագահին կրկին վիճակված է փրկել Արցախը և վստահ եմ նա կրկին դա կանի Բանաձևի ընդունումը ԱՄՆ-ի կողմից զուտ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց էր Սա ընդամենը բանաձև է, որը ոչ մի իրավական ուժ չունի Մեր ԱԳ նախարարությունը կրկին «էշի» ականջում քնած Նավը խորտակվում է, բայց ամեն ինչ վերահսկողության տակ է Թող ՛՛Ժողջանը՛՛ մտածի, թե ում երեխաների ուսերին է մնալու բեռը Նիկոլը նեղացած է պետական համակարգից Ինչի՞ վրա են ծախսվում այդ վարկերը, եթե մարդկանց կյանքի որակը չի բարձրանում Թշվառ հոթ-դոգ փարթի VS ջերմ ավանդական ընտանեկան տոն Հպարտ քաղաքացիները 2020 թվականը ստիպված կդիմավորեն հոթ-դոգով Չի լուծվում, գլխավոր հարցը՝ մարդկանց սոցիալական վիճակի բարելավումը 700 000$ գումար է ծախսվում, որ մարդիկ գնան հրապարակ բրդուճ ուտելու՞ 700 000$-ը ինչի՞ վրա ես ծախսել բա Հայաստանը հնարավոր է ազատել Փաշինյանի ռեժիմից Ինչպես ես կասկածելի հայտարարություններով տարբեր սխեմաներ կիրառելով` յուրացնում ձեր գումարները Եթե չես կարողանում օգնել, միտումնավոր մի խոչընդոտիր ներդրումային ծրագրերին. Վահրամ Բաղդասարյանը՝ Լոռու մարզպետին, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Նոր տուրք մտցնող Իմքայլականները մոռացա՞ն, որ 4000 դրամը շատ ընտանիքների համար 2 օրվա հացի փող է Ամուլսար. հա՞նք, թե՞ սար. ՏԵՍԱՆՅՈՒԹ Աննախադեպ տնտեսական աճի փոխարեն աննախադեպ քաղաքական ճնշումներ Չկա գեթ մեկ ոլորտ, որում հստակ և շարունակական հաջողություն գրանցված լինի Այո, իրավիճակ է փոխվել, բայց մի փոքր ուղղումով՝ «ԻՐԱ ՎԻՃԱԿՆ Է» փոխվել Ո՞վ է կանգնած Ուկրաինայի Ռադայում Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագծի հետևում Նիկոլի թոփ բլեֆերից բլեֆը Սերժ Սարգսյանին ներկայացվող անհեթեթ մեղադրանքը կամ хлеба и зрелищ զանգվածի համար Նիկոլը Լյուդովիկոսի բարդույթով է տառապում Ռեֆորմիստների կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին. կուսակցության հայտարարությունը Սերժ Սարգսյանի վարկանիշը կտրուկ աճում է Ահա Արցախի հարցի լուծման առաջարկվող տարբերակը ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին Մերժողն էլ մի մարդա ով պետական հանդիպումների ժամանակ այցելում ա ոչ ներկայանալի հագուստով ջինսով ու սպորտային կոշիկով Լիտվայի նախագահը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է համարում Ինչի՞ համար էր պետք արժեզրկել Արցախի հերոսներին Ի՞նչ պլաններ ունի Լավրովը Դու և քո նման օտարերկրյա լափամաններից սնվող լակոտները որպես հայ ազգի խզբզանք շատ շուտով պատասխան եք տալու օրենքի առջև Հավանաբար Նիկոլ Փաշինյանը մոռանում է արդեն, որ 2018-ի տվյալ ժամանակվա գնաճը ևս նրա «շնորհիվ» էր Սերժ Սարգսյանից բողոքվող օլիգարխը երևի մոռացել է, ոնց էր ժամանակին Նախագահի հետ իր բիզնեսների բացումները անում Սեփական շահը, անցյալից հեռացումը մարդուն դարձնում է`ուրացող Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթի հետցնցումները շարունակվում են Լավ բան չկա ու չի լինելու քանի էս ռեժիմը կա 2 օրենք փոխելով՝ դիակիզումն անապահով խավի համար կարող է դառնալ պարտադրված Նիկոլ Փաշինյանը «կզոհաբերի» դերասան քաղաքապետին Սփյուռքը չի վտահում Փաշինյանին` 9.8 մլն $,սա է իրականությունը Ավելի լավ է,որոշ պատգամավորներ լռեն,քան խոսեն անհեթեթ Պարոն Չալաբյան, փորձեք երկիրը կրկեսի վերածած իշխանությանը հեռացնել, այլ ոչ թե նույն իշխանության նման միայն նախկիններին «քարկոծել» Սիրո և համերաշխության սերիալը ավարտվում է Ժամանակը ցույց տվեց, որ Նիկոլի պոպուլիստական իշխանության միակ լուրջ մրցակիցը մնում է Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ում քաղաքական պատվեր իրականացնելուց հրաժարվածը հրաժարվեց նաև Ֆուտբոլի Ֆեդերացիայում քաղաքական պատվեր իրականացնելուց Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին Սեր քարոզող վարչապետը Կրթության և գիտության նախարարությունը սկսել է փոփոխություններ անել սխալ տեղից. Արման Ղուկասյան ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համաժողովում Զագրեբում Սերժ Սարգսյանի ելույթը կմտնի պատմության մեջ Ամենինչ իր բացատրությունը ունի, նույնիսկ էդ խայտառակ ֆիլմի թրեյլերի աննորմալ տարածումը Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ ստեղծված «Կադրային բանկը» ոչ պաշտոնապես սնանկ է ճանաչվել, իրականությունը թաքցնում են Ասֆալտ օպերացիան միշտ արդիական է փրկչի կառավարության առաջին իսկ վարկյանից Ասֆալտապատումը ֆետիշացնողներին Եթե փաստեր կան, հանցագործության մասին, հաղորդում ներկայացրու իրավապահ մարմիններին 20.000.000 դրամ պետբյուջեից՝ ծանրամարտի ֆեդերացիան սկանդալի և ծաղրի առարկա դարձնելու համար Ումի՞ց եք ուզում պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում՝ ժողովրդի՞ց Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ արձագանքը Ուկրաինայի դեսպանատանը Նախնական զինվորական պատրաստություն առարկան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն և կյանքեր է փրկում ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

Խորհրդարանի, Երևանի ավագանու ընտրություններ, կոալիցիա և նոր օրենքներ. Ներքաղաքական տարվա ամփոփումը

Անցնող տարվա ընթացքում Հայաստանի ներքաղաքական կյանքը լի էր հետաքրքիր և հատկանշական իրադարձություններով:  

Խորհրդարանական ընտրություններ-2017

Տարվա ամենաուշագրավ իրադարձությունը, թերևս, խորհրդարանական ընտրություններն էին: Այս ընտրությունները նախորդներից տարբերվում էին նրանով, որ անցկացվում էին սահմանադրական բարեփոխումներից և նոր Ընտրական օրենսգիրքն ընդունելուց հետո, որով վերացվեց մեծամասնական ընտրակարգը, ինչի փոխարեն ներդրվեց ռեյտինգային համակարգը, որով ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը, բացի համամասնական ցուցակից, ներկայացնում են նաև յուրաքանչյուր տարածքից իրենց թեկնածուների ռեյտինգային ցուցակը: Բացի այդ, 2017թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանն աշխատելու է խորհրդարանական կառավարման համակարգում, ինչը նորություն է Հայաստանի համար: Երկիրը լիարժեք խորհրդարանական կառավարման կանցնի արդեն 2018թ. ապրիլից, երբ կավարտվեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները:

Հայաստանում 2017թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել էր 9 քաղաքական ուժ` իշխող Հանրապետական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, «Ելք» դաշինքը, որի մեջ մտնում են «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները, «Ծառուկյան» դաշինքը, որի մեջ մտնում են «Բարգավաճ Հայաստան», «Ալյանս» և «Առաքելություն» կուսակցությունները, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, որի մեջ մտնում էին «Հայ Ազգային կոնգրես» և «Հայաստանի ժողովրդական» կուսակցությունները, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինը, որի մեջ մտնում էին «Ժառանգություն» և «Համախմբում կուսակցությունները և «Հայկական վերածնունդ» կուսակցությունը:

Ընտրությունները կայացան 2017թ. ապրիլի 2-ին, որի արդյունքներով խորհրդարան անցավ 4 քաղաքական ուժ: Ընտրությունների արդյունքներով Հայաստանի նորընտիր խորհրդարանում ձևավորվեց 4 քաղաքական խմբակցություն` ՀՀԿ, «Ծառուկյան», «Ելք» և ՀՅԴ: ՀՀԿ խմբակցությունը ստացավ 58 մանդատ, «Ծառուկյան» խմբակցությունը` 31, «Ելք» խմբակցությունը` 9, ՀՅԴ-ն` 7: Հայաստանի նորընտիր խորհրդարանն ունի 105 պատգամավոր: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ընտրվեց Վահրամ Բաղդասարյանը, քարտուղար` Գագիկ Մելիքյանը, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար` Գագիկ Ծառուկյանը, քարտուղար` Վահե Էնֆիաջյանը, «Ելք» խմբակցության ղեկավար` Նիկոլ Փաշինյանը, քարտուղար` Գևորգ Գորգիսյանը, «ՀՅԴ խմբակցության ղեկավար` Արմեն Ռուստամյանը, քարտուղար` Աղվան Վարդանյանը:

Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը տեղի ունեցավ մայիսի 18-ին, որի ընթացքում Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը, փոխնախագահներ` Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը և Միքայել Մելքումյանը:

ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կոալիցիա կազմեցին

Խորհրդարանական ընտրություններից հետո ներքաղաքական կյանքի գլխավոր ինտրիգը շարունակում էր մնալ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև հնարավոր կոալիցիայի հարցը: Մինչ ընտրությունները երկու կուսակցությունները համագործակցության հուշագիր էին ստորագրել, ինչի արդյունքում ՀՅԴ-ն կառավարությունում նախարարների և մարզպետների պորտֆելներ էր ստացել: Ընտրություններից հետո հանրության ուշադրության կենտրոնում էր` ինչ ձևաչափով կուսակցությունները կշարունակեն համագործակցությունը կամ կշարունակե՞ն, թե՞ ոչ:

Ի վերջո, քննարկումների արդյունքում ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն որոշեցին կոալիցիոն կառավարություն ձևավորել: Մայիսի 11-ին ՀՀ նախագահական նստավայրում երկու քաղաքական ուժերը կոալիցիոն հուշագիր ստորագրեցին, որը կգործի մինչև նորընտիր խորհրդարանի լիազորությունների ավարտը` 2022թ.: ՀՀԿ-ի կողմից փաստաթուղթը ստորագրեց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՅԴ-ի կողմից` կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Քաղաքական վերոնշյալ երկու ուժերը կոալիցիոն հուշագրով քաղաքական պատասխանատվություն են ստանձնել կառավարության ողջ գործունեության համար: Ստորագրված փաստաթղթում ամրագրված են քաղաքական կոալիցիայի շրջանակներում համագործակցության ռազմավարական նպատակները, կոալիցիայի առաջնահերթությունները, գործունեության և կազմակերպման կարգը:

Կառավարության ձևավորում

Խորհրդարանական ընտրություններից հետո հանրության ուշադրության կենտրոնում էր նոր կառավարության ձևավորման հարցը: Թեև ՀՀԿ-ն արդեն հայտարարել էր, որ ընտրություններում հաջողության հասնելու դեպքում վարչապետի պաշտոնում իր աշխատանքը կշարունակի Կարեն Կարապետյանը, սակայն նախարարների պաշտոնների թեկնածուների հարցում հստակություն չկար: Սակայն կառավարության կազմում էական փոփոխություններ չեղան: Միակ նորությունն արդարադատության նախարարի փոփոխությունն էր: Այդ պաշտոնում Արփինե Հովհաննիսյանին փոխարինեց Դավիթ Հարությունյանը:

Արտաքին գործերի նախարար նշանակվեց Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար` Վիգեն Սարգսյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար` Սուրեն Կարայանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար` Վահան Մարտիրոսյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար` Աշոտ Մանուկյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար` Դավիթ Լոքյանը, կրթության և գիտության նախարար` Լևոն Մկրտչյանը, բնապահպանության նախարար` Արծվիկ Մինասյանը, սփյուռքի նախարար` Հրանուշ Հակոբյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Արտեմ Ասատրյանը, արտակարգ իրավիճակների նախարար` Դավիթ Տոնոյանը, գյուղատնտեսության նախարար` Իգնատի Առաքելյանը, առողջապահության նախարար` Լևոն Ալթունյանը, սպորտի նախարար` Հրաչյա Ռոստոմյանը, ֆինանսների նախարար` Վարդան Արամյան, մշակույթի նախարար` Արմեն Ամիրյանը, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար և փոխվարչապետ` Վաչե Գաբրիելյանը: Կառավարությունը իր գործունեությունը կշարունակի մինչև 2018թ. ապրիլ, երբ կավարտվի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը: Դրանից հետո խորհրդարանը պետք է ընտրի վարչապետ, ով էլ կձևավորի նոր կառավարությունը:

Երևանի ավագանու ընտրություններ-2017

Խորհրդարանական ընտրություններին հաջորդեցին Երևանի ավագանու ընտրությունները: Ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ում գրանցվեց ընդամենը երեք քաղաքական ուժ` ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը և «Երկիր ծիրանի» կուսակցությունը: ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք» դաշինքի ցուցակը` Նիկոլ Փաշինյանը, «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակը` Զարուհի Փոստանջյանը:

Մայիսի 14-ին կայացած ընտրությունների արդյունքներով երեք քաղաքական ուժերն էլ Երևանի ավագանիում մանդատներ ստացան, սակայն քաղաքապետի թեկնածու ներկայացնելու իրավունքը ՀՀԿ-ինն էր, քանի որ հենց այդ քաղաքական ուժն էր հավաքել ձայների բացարձակ մեծամասնությունը:

Ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ն հավաքեց 240 հազար 34 ձայն, «Ելք» դաշինքը` 70 հազար 730 ձայն, «Երկիր ծիրանի» կուսակցությունը` 26 հազար 107 ձայն: Երևանի ավագանու առաջին նիստը գումարվեց հունիսի 9-ին, որի ընթացքում Երևանի քաղաքապետ ընտրվեց Տարոն Մարգարյանը: Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունն էլ տեղի ունեցավ հունիսի 12-ից, որով նա պաշտոնապես ստանձնեց Երևանի քաղաքապետի պարտականությունները:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ

Ներքաղաքական տարին բավականին հագեցած էր նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առումով: Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին 2017թ. փետրվարի 12-ին և նոյեմբերի 5-ին: Փետրվարի 12-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի 10 համայնքներում:

Նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններն ավելի ընդգրկուն էին և անցկացվում էին համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում: Ընդհանուր առմամբ ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռիի Կոտայքի, Շիրակի, Տավուշի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի 69 համայնքներում: Ընտրությունների արդյունքում հանրապետությունում ձևավորվել է 34 խոշորացված համայնք:

Օրենսդրական փոփոխություններ

Հայաստանի նորընտիր խորհրդարանը տարվա ընթացքում կատարեց մի շարք կարևոր օրենսդրական փոփոխություններ, որոնց նպատակն օրենսդրությունը նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելն է: Մասնավորապես, պատգամավորներն ընդունել են նոր դատական օրենսգիրքը, «Մարդու իրավունքների պաշտպանի», «Հաշվեքննիչ պալատի» մասին օրենքները: Հայաստանի խորհրդարանը նաև վավերացրել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտնելու 2018թ. հունվարի 1-ից, հավանության է արժանացրել ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագիծը:

Հատկապես բուռն քննարկումների առիթ տվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը, որի նախնական տարբերակին դեմ էին նույնիսկ իշխող կուսակցության ներկայացուցիչները: Բազմաթիվ քննարկումներից հետո օրենքի նախագիծը ենթարկվեց էական փոփոխությունների, որից հետո միայն խորհրդարանն ընդունեց այն:

Թեժ քննարկումների մթնոլորտում անցավ նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, որով իրավական հիմքեր են ապահովվում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջ քաշած «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի իրականացման համար: Մասնավորապես, դժգոհություններ էին հնչում կապված ակադեմիական տարկետման իրավունքի սահմանափակման հետ: Խորհրդարանն, այնուամենայնիվ, ձայների մեծամասնությամբ ընդունեց օրենքը, որից հետո պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը քննարկումներ ունեցան օրենքիդ դժգոհող ուսանողների հետ` քննարկելու համար ակադեմիական տարկետման տրամադրման չափանիշները սահմանելու հարցը:

Ամփոփեց Շանթ Խլղաթյանը

website by Sargssyan