Ֆինանսների նախարարը նախագահին զեկուցել է ընթացիկ տարում նախատեսվող աշխատանքները
Այսօր՝ 18 օգոստոսի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Լարսի փակ լինելու պատճառով ավիատոմսերի գները թանկացել են ավելի քան 100 տոկոսով.«Հրապարակ» ԲՀԿ–ական փոխվարչապետը դիսկոմֆորտի մեջ է.«Հրապարակ» Բա որ մի օր էլ ուրիշ կերպ մտածող 50-100 հազար մա՞րդ հավաքվի հրապարակում.... ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաքննիչ դատարանի որոշումը և... Ջենովայում զոհվածների ընտանիքների գրեթե կեսը հրաժարվել Է պետական հուղարկավորումից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հավաքի ընթացքում ագրեսիվության դրսևորումներին նույն կերպ չպատասխանել Զինծառայողները համապատասխան կարգով իրավունք կունենան օգտվել բջջային հեռախոսներից ԱԱԾ-ն չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ. Տ...
ԼՐԱՀՈՍ
Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Լարսի փակ լինելու պատճառով ավիատոմսերի գները թանկացել են ավելի քան 100 տոկոսով.«Հրապարակ» ԲՀԿ–ական փոխվարչապետը դիսկոմֆորտի մեջ է.«Հրապարակ» Բա որ մի օր էլ ուրիշ կերպ մտածող 50-100 հազար մա՞րդ հավաքվի հրապարակում.... ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաքննիչ դատարանի որոշումը և նախապատրաստում է բողոքը Ջենովայում զոհվածների ընտանիքների գրեթե կեսը հրաժարվել Է պետական հուղարկավորումից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հավաքի ընթացքում ագրեսիվության դրսևորումներին նույն կերպ չպատասխանել Զինծառայողները համապատասխան կարգով իրավունք կունենան օգտվել բջջային հեռախոսներից ԱԱԾ-ն չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ. Տեսանյութ Հակառակորդի ձախողված հարձակման փորձերը ցույց են տալիս ՊԲ-ի պատրաստվածության բարձր աստիճանը. Դավիթ Բաբայան Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում կրակոցներ են հնչել Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը Դպրոցներում ու մանկապարտեզներում երեխաները կանցնեն ակնային խնդիրների անվճար կանխարգելիչ ստուգումներ Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատած Գվինեայի քաղաքացու Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է աշխատանքային 100 օրը Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը Իրավապահները խուզարկել են Հովիկ Աբրահամյանի դստեր բնակարանը.«Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանն այլևս մեծ քաղաքականության մեջ է Ռեֆորմիստների կուսակցության անունը այս կամ այն գործիչի հետ կապելը համարում եմ խիստ անիրական. Վահան Բաբայան Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ ամբողջությամբ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի շրջանավարտները հանդիսավոր կերպով ստացան իրենց ավարտական դիպլոմները. Լուսանկարներ Անահիտ Մութաֆյանի հաղորդաշարի հերթական թողարկումը. Տեսանյութ ՃՈ-ն հայտարարություն է տարածել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկության սահմանափակումների մասին Ոստիկանությունը քաղաքական հիմքերով հետապնդումներ չի իրականացնում. Օսիպյան Ոստիկանությունը հայտարարում է օգոստոսի 17-ի հանրահավաքի ընթացքում դրոններով տեսանկարահանումներն արգելելու մասին ԱԱԾ-ն վերջին 100 օրվա ընթացքում պետբյուջե է վերականգնել 2017-ի ցուցանիշից 8-9 անգամ ավելի գումար Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. Սասուն Խաչատրյան Նիկոլը հասկանում է, որ ինքը շատ վատ իշխանություն է. Մենուա Հարությունյան 100 օրվա ժամանակաշրջանից հետո թևակոխում ենք նոր փուլ, որի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է. Նիկոլ Փաշինյան Կրթության և գիտության նախարարը կոչ է անում չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ Էյֆորիան կանցնի Յուրի Խաչատուրովը ՀՀ քաղաքացի է. պաշտպան Միհրան Պողոսյան Նիկոլ Փաշինյանն առաջարկում է օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակ գնալ երթով Հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 759 մլն դոլար, մինչդեռ տարեսկզբին այն 6 մլրդ 774.6 մլն դոլար էր.«Ժողովուրդ» Դատական համակարգում եւ վրդովված են, եւ սարսափած.«Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի օգնականը կնշանակվի դեսպան ԱՄՆ–ում.«Հրապարակ» Ադրբեջանի բնակչի մարմինը չեզոք գոտուց Ադրբեջան տարհանելու մարդասիրական գործողություն է իրականացվել ՀՀ նախագահի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Անահիտ Մութաֆյանի նոր հաղորդաշարը. Տեսանյութ ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց. Պավել Մանուկյանը չի ներկայացել նիստին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը փախուստի փորձ է կատարել ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը ՀՀ նախագահը հետ է կանչել Օլեգ Եսայանին Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից ԵՄ-ն Ադրբեջանից պահանջել Է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին Վայքի սոցիալական աջակցության ծառայության պետի կողմից կաշառք ստանալու փաստով հարուցվել է քրեական գործ Նիկոլենց իշխանություն էր պետք և ամեն գնով հասան․․․ Ո՞վ է իրավունք տվել ժողովրդի անունից որոշել լսել Քոչարյանին, թե ոչ. Վահան Բաբայան Նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհությունը. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը Զորամասին հատկացված վառելիքի հափշտակության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապողականություն կար. Լարիսա Ալավերդյան Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել օգոստոսի 14-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել Ապահովագրական ընկերություն-բուժհիմնարկ ոչ ֆորմալ պայմանավորվածություններին պետք է վերջ դնել. Արսեն Թորոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-17-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև կնվազի 2-4 աստիճանով Ոստիկանությունը հայտնում է Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում չարաշահումների մասին Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տեղի չունեցավ ԿԳՆ-ն հաստատվել է դասագրքերի ներդրումային գումարի չափը Փրկարարները վերսկսել են Սեւանա լճում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները «Նիկոլենք ասում են. «այ եթե դատավորներն էլ մերը լինեին՝ նախկին նախագահին կթողնեին կալանքի մեջ»» Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են. ՀՀ ԱԳՆ Կարեն Փոլադյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը չի բացառում, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը անձի անձեռնմխելիության հիմքով կկարճվի Ռեֆորմիստների կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուի կենսագրությունը Ռոբերտ Քոչարյանը այլևս ազատ է, բայց պայքարը շարունակվում է Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվել Լուսինե Միրաքյանը Ռեֆորմիստների մամլո խոսնակ է նշանակվել Արտաշատում մի խումբ առևտրականներ բողոքի ակցիա են իրականացնում. նրանց հետ հանդիպեց ՊԵԿ նախագահը Կառավարությունը չպետք է միայնակ թողնի գյուղացիներին. Արարատ Միրզոյանն այցելել է կարկուտից տուժած համայնքներ Հայֆիլմի վերածնունդը մոտ է Հայտնի է Ռեֆորմիստների Երեւանի ավագանու ցուցակը «Նիկոլի պահվածքը ոչ թե դուխով է, այլ ՝ արկածախնդրություն, ոչ ադեկվատ և վտանգավոր» 15-ամյա աղջիկը փնտրվում է որպես անհետ կորած 3 ամսում միակ բանը, որ բացվել է, Նիկոլի կուսակցության նոր և անհասկանալի փողերով բացվող գրասենյակներն են. Մենուա Հարությունյան Արամ Օրբելյանը կարծում է, որ Վերաքննիչ դատարանը բավարարելու է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը

Ֆինանսների նախարարը նախագահին զեկուցել է ընթացիկ տարում նախատեսվող աշխատանքները

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր ներկայացրել է 2017 թվականի հարկաբյուջետային քաղաքականության իրականացման արդյունքները, ինչպես նաև դեռևս 2018 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ հարկաբյուջետային քաղաքականության վերաբերյալ Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացվող աշխատանքը, այդ քաղաքականության հիմքում դրված առանցքային սկզբունքներն ու մոտեցումները, ակնկալվող արդյունքները: Նախարարը զեկուցել է նաև պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվող համակարգային լուծումների մասին: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Վարդան Արամյանն առանցքային մոտեցումների շարքում առաջինը նշել է մակրոտնտեսական կայունության ապահովման անհրաժեշտությունը, ընդգծելով, որ այդ նպատակով 2017 թվականին նպատակադրվել և իրականացվել է հարկաբյուջետային կոնսոլիդացիա, որպեսզի դանդաղեցվի կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի աճը, և հիմքեր ստեղծվեն 2018 թվականին մեկնարկելու նույն ցուցանիշի նվազեցման գործընթացը: Նախարարի հավաստմամբ՝ իրականացված աշխատանքի արդյունքում 2017 թվականին հնարավոր է եղել նշված ցուցանիշի աճի տեմպը կրկնակի դանդաղեցնել, իսկ 2018 թվականին այն կնվազի շուրջ մեկ տոկոսային կետով:

Նախարար Արամյանը Հանրապետության նախագահին զեկուցել է նաև տնտեսական աճի ներուժի մեծացմանը և երկարաժամկետ աճի ապահովմանը միտված աշխատանքը՝ նշելով, որ վերոհիշյալ նպատակով իրականացվում է այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը չի խոչընդոտի տնտեսական վերականգնմանը և միջնաժամկետ աճին: Այդ քաղաքականության շրջանակներում, ըստ նախարարի, նպատակադրվածություն կար հարկային եկամուտների աճի միջոցով մեծացնել սեփական եկամուտների դերը և պետական բյուջեի ծախսերի կազմում ընթացիկ ծախսերի համեմատ գերակայություն տալ կապիտալ ծախսերի աճին: Ֆինանսների նախարարն ընդգծել է, որ նշված մոտեցմամբ հնարավոր է եղել օրենքով նախատեսված ընթացիկ ծախսերի մասով ունենալ ավելի պահպանողական վարքագիծ, իսկ կապիտալ ծախսերն ավելացնել շուրջ 40 միլիարդ դրամով՝ հիմքեր ստեղծելով ապագա տնտեսական աճի համար: Վարդան Արամյանը հավաստիացրել է, որ առաջիկայում ակնկալվում է ունենալ կապիտալ ծախսերի ավելի բարձր մակարդակ, քան բյուջետային տարվա դեֆիցիտն է:

Զեկույցի ընթացքում նախարարն անդրադարձել է նաև տնտեսվարմանը նպաստող հարկային քաղաքականության իրականացման և գործարար միջավայրում այդ քաղաքականության տարընթերցումների բացառման նպատակով ձեռնարկվող քայլերին: Ֆինանսների նախարարը զեկուցել է, որ իրականացվում է սեփական եկամուտների ձևավորման հավասարակշռված քաղաքականություն թե՛ ստվերային տնտեսության կրճատման, թե՛ գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից:

Հանրապետության նախագահը հանձնարարել է երկարաժամկետ կայուն մակրոտնտեսական միջավայր ապահովելու տեսանկյունից մեծ ուշադրություն դարձնել ոչ միայն ընթացիկ տարում իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության կայունությանը և պարտքի կառավարելիությանը, այլ նաև տնտեսվարողներին ներկայացնել, թե միջին ժամկետում ինչպիսին է լինելու պարտքի հետագիծը և վարվող հարկաբյուջետային քաղաքականությունը: Նախագահի համոզմամբ՝ դա ներդրողներին վստահություն կներշնչի՝ ավելի համարձակ լինել իրենց ներդրումային նախաձեռնություններում, քանի որ ընկալելի և կանխատեսելի կլինի այն տնտեսական միջավայրը, որտեղ վերջիններս գործելու են:

Ընդգծելով, որ հարկաբյուջետային կոնսոլիդացիան և բյուջեի պակասուրդի աստիճանական նվազեցումը պարտքը կայուն պահելու ու մակրոտնտեսական կայունություն ապահովելու տեսանկյունից օբյեկտիվորեն պարտադրված և ճիշտ մոտեցում է, նախագահ Սարգսյանն անհրաժեշտ է համարել մշտապես տեսադաշտում պահել բնակչության սոցիալական խնդիրները` տնտեսական աճի տեմպերի արագացման և սեփական եկամուտների աճին զուգահեռ ջանքեր գործադրելով տարբեր գործիքակազմով մեծացնելու հատկապես հասարակության այն խմբերին տրվող օժանդակությունը, որոնք ունակ չեն եկամուտ գեներացնելու, իսկ սոցիալապես անապահով, բայց եկամուտ ստեղծելու ունակ մարդկանց համար ստեղծել պայմաններ:

Արդյունավետ հարկային քաղաքականության իրագործման տեսանկյունից կարևորելով հարկային օրենսդրության շարունակական կատարելագործումը և բարելավումն այնպես, որպեսզի կիրառման տեսանկյունից այն լինի մատչելի և չպարունակի երկիմաստություններ, տարընթերցումների պատճառով պետական ծառայողի սուբյեկտիվ դրսևորումների տեղիք չտա, Սերժ Սարգսյանը, այդուհանդերձ, անհրաժեշտ է համարել նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ հարկաբյուջետային կայունության ամրապնդման և տնտեսավարողների համար տեսանելի ապագայում կանխատեսելի հարկային քաղաքականության ապահովման առումով պետք է ձեռնպահ մնալ հարկային օրենսդրությունը հաճախակի խորքային փոփոխությունների ենթարկելու ոչ հեռանկարային գործելաոճից։ Նախագահի համոզմամբ՝ հարկատուները պետք է վստահ լինեն, որ պետությունը հարկային դաշտում կկատարի խորքային փոփոխություններ միայն այն դեպքում, երբ լինի խորքային վերլուծություններով հիմնավորված և բազմակողմանի քննարկումներ անցած արդյունք:

Հարցում
website by Sargssyan