Այսօր՝ 21 ապրիլի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
«Իրավապահի օրինական պահանջները չկատարելով կայանված մեքենաները հեռացնելն իրավաչափ է» Վթար Դարպաս գյուղի վերջնամասում. կա տուժած Մշակույթի գործիչները իրավիճակի հանգուցալուծում են համարում խաղաղ բանակցությունները Դասապրոցեսը չպետք է խաթարվի. Պոլիտեխնիկի ՀԳ ամբիոնի վարիչ ԱԱԾ-ն գաղտնալսման ձայնագրություն է հրապարակել. ձայնագրություն Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Նման կերպով մեր քաղաքացիների, մեր ազգի վիճակը չենք կարող լավացնել. ներդրող Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ Ոստիկանությունը արձագանքել է Հրազդանում տեղի ունեցած դեպքին ՀԲԸՄ-ն երկխոսության կոչ է անում
ԼՐԱՀՈՍ
«Իրավապահի օրինական պահանջները չկատարելով կայանված մեքենաները հեռացնելն իրավաչափ է» Վթար Դարպաս գյուղի վերջնամասում. կա տուժած Մշակույթի գործիչները իրավիճակի հանգուցալուծում են համարում խաղաղ բանակցությունները Դասապրոցեսը չպետք է խաթարվի. Պոլիտեխնիկի ՀԳ ամբիոնի վարիչ ԱԱԾ-ն գաղտնալսման ձայնագրություն է հրապարակել. ձայնագրություն Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Նման կերպով մեր քաղաքացիների, մեր ազգի վիճակը չենք կարող լավացնել. ներդրող Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ Ոստիկանությունը արձագանքել է Հրազդանում տեղի ունեցած դեպքին ՀԲԸՄ-ն երկխոսության կոչ է անում Չպետք է ոտնահարվեն այն ուսանողների իրավունքները, ովքեր ցանկանում են դասի նստել. ՀՊՄՀ պատմության ֆակուլտետի դեկան Հրավիրում եմ բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ. Ազնավուր Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին Այնպիսի ծայրահեղ վիճակ չէ, որ ազգովին թողնենք մեր գործերն ու քաղաքականությամբ զբաղվենք. ԵՊՀ դեկան «Ստեղծված իրավիճակը ուղղակի և անուղղակի խոչընդոտում է տնտեսությանը և երկրի կայունությանը» Մարզիկները կոչ են անում խնդիրը լուծել միասնական ուժերով ու կառուցողական համագործակցությամբ ԱԻՆ-ը կոչ է անում քաղաքացիներին զգոն լինել Արցախի ԱԺ-ն կոչ է անում երկխոսությամբ հասնել իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը ՀՅԴ-ն հանդիպումներ է ունեցել Սերժ Սարգսյանի, Արմեն Սարգսյանի և Էդմոն Մարուքյանի հետ Իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը՝ միայն ու միայն երկխոսությունն է. Ա. Բախշյան «Վստա՛հ ենք այս տարի ավելի լավ է լինելու». գործարարները` տնտեսական ձեռքբերումների մասին Բացառել ցանկացած տեսակի բռնություն, ատելության խոսքի ու բռնության կոչերի. ՄԻՊ Արմեն Սարգսյանը ժամանել է Հանրապետության հրապարակ՝ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին Յուրա Մովսիսյանը «Յուրգորդեն»-ի կազմում ևս մեկ հանդիպում բաց կթողնի Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 5 անձ Ադրբեջանը խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը ԵՊՀ շրջանավարտների միավորումը շուտափույթ քաղաքական երկխոսություն սկսելու կոչ է անում Տիգրան Մանսուրյանը կողմերին հորդորում է խնդիրը հարթել խոսքի ուժի միջոցով Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված դեսպաններին. տեսանյութ, լուսանկարներ «Ջավախք» հայրենակցական միությունը կոչ է անում գնալ քաղաքական երկխոսության ճանապարհով «Առճակատման, ատելության և ագրեսիայի աստիճանը վտանգավոր աճ է գրանցում այս օրերին» Երեք հոգու մեղադրանք է առաջադրվել՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար. (լուսանկարներ) Հանրային խորհուրդը հայտարարություն է տարածել Արվեստագետները տեղի ունեցող իրադարձությունների միակ լուծում համարում են երկխոսությունը «Սթափության, միասնության, համերաշխության, հանդուրժողականության և երկխոսության կոչ ենք անում» «Սասուն-Տարոն» հայրենակցական միությունը միանում է ՀՀ վարչապետի հայտարարությանը Ձերբակալվել է անօրինական հավաքի ժամանակ ԵՊՀ-ի շենք ներխուժած անձը Գործարարները մտահոգված են երկրի անկայուն վիճակով ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել նախապատրաստվող ահաբեկչությունների կանխման վերաբերյալ. Տեսանյութ Ժամը 16:00-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 93 անձի «Ազգային Միաբանություն» կուսակցությունն աջակցություն է հայտնել ՀՀ վարչապետի հայտարարությանը «Ստեղծված իրավիճակը սպառնալիք է պատերազմական իրավիճակում գտնվող հայոց պետականությանը» Տուսկը և Յունկերը շնորհավորել են Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Մի խումբ անձինք քարերով հարձակվել են ավտոմեքենաների վրա. Տեսանյութ Ստեղծված իրավիճակը բացասական է անդրադառնում տնտեսության վրա. Երվանդ Թավադյան Վարչապետ Սերժ Սարգսյանի պատասխանը «Լույս» հիմնադրամի մի խումբ շրջանավարտների բաց նամակին «Տնտեսության զարգացման համար կարևորում է ներքին անդորրն ու հասարակության համերաշխությունը» Վաչե Գաբրիելյանն ամերիկացի գործընկերներին է ներկայացրել կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների ընթացքը «Նիկոլ Փաշինյանը մշտապես ընկալվել է որպես ոչ հավասարակշիռ, էքսցենտրիկ քաղաքական գործիչ» Ժամը 15:00-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 70 անձի ՊԵԿ-ն աշխատանքի է հրավիրում ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող երիտասարդների Տրանսպորտային հաղորդակցության ուղիներն արգելափակելն առաջացնում է քրեական պատասխանատվություն Իտալիայում հազվագյուտ շագանակագույն արջ է սատկել Ալիևի օգնականն Ադրբեջանի վարչապետ է նշանակվել Երկրապահ կամավորականների միությունը ողջունում է երկխոսություն սկսելու ՀՀ վարչապետի պատրաստակամությունը Հյուսիսային Կորեն հայտարարել է միջուկային փորձարկումները դադարեցնելու մասին Նիկոլ Փաշինյանը պարտավոր է չկտրվել իրականությունից Ժամը 13:00-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 43 անձի «Վստա՛հ ենք այս տարի ավելի լավ է լինելու». գործարարները` տնտեսական ձեռքբերումների մասին «Վիրահայերի միասնություն»-ը միանում է անհապաղ բանակցություններ սկսելու Սերժ Սարգսյանի կոչին ԱԱԾ-ն Հայաստանում նախապատրաստվող ահաբեկչություններ է կանխել. տեսանյութը՝ շուտով 2018 թվականը լավ է սկսվել` անցած 3 ամիսներին Հայաստանը կրկին տնտեսական աճ է արձանագրել. Արսեն Ղազարյան Մանոլաս. «Ռոման» կանգնեցրել է «Բարսելոնային» Մեսսիի հետ, կկանգնեցնի նաև Սալահին Մտավորականները շնորհավորել և իրենց զորակցությունն են հայտնել Սերժ Սարգսյանին ՍԻՄ-ը հեռանկար չի տեսնում Հայաստանն ապակայունացնող ակցիաների շարունակականության մեջ Կարեն Կարապետյանը պարտավորեցնող է համարում եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները Արցախի նախագահը կոչ է արել վիճահարույց հարցերը կարգավորել երկխոսության միջոցով և ցուցաբերել զսպվածության ՀՅԴ-ն ողջունում է անհապաղ երկխոսություն և բանակցություններ սկսելու վերաբերյալ ՀՀ վարչապետի կոչը Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է 320 անգամ Ոստիկանության օրինական որոշմանը չենթարկվելու կոչերն առաջացնում են քրեական պատասխանատվություն Շիրակի մարզում բողոքի զանգվածային ցույցեր չկան. իրավիճակը մարզում հանգիստ է ու վերահսկելի Շախմատի ֆեդերացիան ոչինչ չի հերքել. հավաքականը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Բնական է, որ Լևոն Արոնյանն ու մյուս հայ շախմատիստները սատարում են Սերժ Սարգսյանին Ի՞նչ կլինի մեր երկրի հետ Նիկոլ Փաշինյանի իրականությունում։ Ոչ մի լավ բան՝ անկախ հանգուցալուծումից։ Նիկարագուայում ցույցեր են ընթանում կենսաթոշակային բարեփոխումների դեմ Ժամը 11:30-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 11 անձի Կոտայքի մարզում բողոքի ակցիաներ չկան. մարզը բնականոն ռիթմի մեջ է Անօրինական հավաքը փաստացի չի դադարեցվել և շարունակվում է. հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է հավաքի կազմակերպիչը. ՀՀ ոստիկանություն

Ինչպես մեղմել գնաճի հետևանքները

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ խորհրդակցություն է անցկացրել հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման եւ դրա հետեւանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով:
Ընդգծելով, որ խորհրդակցությանը ներկա որոշ գերատեսչությունների ղեկավարներ նաեւ պատասխանատվություն են կրում տնտեսավարողների ազատ եւ արդար մրցակցության ապահովման համար` հանրապետության նախագահը նշել է, թե պատասխանատուներից ակնկալում է, պահպանելով այդ մրցակցության պայմանները, իրականացնել առանձին ապրանքների գների բարձրացման ամենախիստ մշտադիտարկում, որի համար պետությունն ունի անհրաժեշտ բոլոր գործիքները:

Սերժ Սարգսյանը պահանջել է գնաճի օբյեկտիվ պատճառների կամ հիմնավորումների մասին խոսելուց բացի ներկայացնել լուծումներ` ուղղված գների բարձրացման հետեւանքների մեղմմանը եւ հանրությանը մշտապես տեղեկացնել սպառողական շուկաներում տեղի ունեցող գործընթացների մասին:
«Ես հուսով եմ, որ ամանորյա տոնակատարություններին զուգահեռ շարունակել եք կատարել ձեր պաշտոնեական պարտականությունները, մասնավորապես՝ շարունակել եք մշտադիտարկել սպառողական շուկան եւ այդ շուկայում տեղի ունեցող գործընթացները: Վերջին շաբաթների ընթացքում հանրային լայն քննարկումների եւ անհանգստությունների առարկա են դարձել սպառողական շուկայում որոշ ապրանքատեսակների գնային տատանումները:

Հենց այդ պատճառով դեկտեմբերի 12-ին իմ հարցազրույցում ես անդրադարձա այդ խնդրին, եւ ձեզնից ստացած արձագանքները վկայում էին, որ այդ տատանումներն առաջին հերթին եւ հիմնականում պայմանավորված են միջազգային շուկաներում տվյալ ապրանքատեսակների գնային տատանումներով:
Բայց դեկտեմբերի 12-ից մինչեւ այսօր գրեթե մեկ ամիս է անցել, եւ դուք հնարավորություն եք ունեցել մանրամասն ուսումնասիրելու այդ գործընթացը: Հիմա ես ուշադիր կլսեմ ձեզնից յուրաքանչյուրի վերլուծությունը: Պատճառները կճշտենք, բայց մինչ այդ ուզում եմ ուշադրություն հրավիրել երեք հանգամանքի վրա:

Առաջին հանգամանքը հետեւյալն է. ակնհայտ է, որ Հայաստանում շուկայական հարաբերություններ են գործում, եւ պետությունը չի միջամտում գնագոյացման պրոցեսներին, բայց մենք նախ պարտավորություն ունենք միջավայր ձեւավորելու՝ մրցակցային միջավայր, որը երեւի հիմնական գործոններից մեկն է գների արդարացի կարգավորման գործում:
Երկրորդ՝ մենք ունենք ամբողջական գործիքակազմ շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների գործունեությունը ուսումնասիրելու:
Եվ երրորդ՝ մենք ունենք բազմաթիվ լծակներ պարզելու, թե շուկաներում տատանումներն իրոք օբյեկտիվ գործընթացների՞ արդյունք են, թե՞ տնտեսավարողների ագահության պատճառ:

Հաջորդ հանգամանքը հետեւյալն է, որ մենք պարտավոր ենք, ուղղակի պարտավոր ենք առանց հոգնելու, առանց հաշվի առնելու բազմաթիվ հանգամանքներ, մշտապես հանրությանը տեղեկացնել սպառողական շուկաներում տեղի ունեցող գործընթացների մասին` մշտապես: Եվ չբավարարվենք միայն նրանով, որ մի փոխնախարար մի օր ասել է, թե որն է այս կամ այն ապրանքի թանկացման պատճառը: Բոլորս՝ այստեղ նստած բոլորս, պարտավոր ենք մշտապես հանրությանը տեղեկացնել այդ պրոցեսների մասին: Վստահ եմ, որ մարդիկ կտեսնեն՝ մեր ասածները օբյեկտիվ են, թե օբյեկտիվ չեն:

«Հայոց Աշխարհ»

 

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հունվարի 10-ի համարում

Հարցում
website by Sargssyan