Հայաստանը ներդնում է նոր մեթոդ զբոսաշրջիկների թիվն ավելի ճշգրիտ հաշվարկելու համար
Այսօր՝ 21 օգոստոսի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Ո՞ ւր են նախկին կոռուպցիոներները. Վահան Բաբայան Ո՞ւմ եք տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում Գառնի համայնքում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՔԾ պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ու գրասենյակի խուզարկությունը Ռեֆորմիստները կապ չունեն որևէ քաղաքական գործչի հետ. Մամուլի խոսնակի հայտարարությունը. Տեսանյութ Անահիտ Մութաֆյանի հաղորդման հերթական թողարկումը. Տեսանյութ Հայաստանում օգոստոսի 21-25-ը ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Հայաստանում հուլիսին գրանցվել է տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ «Ժառանգություն»-ն առաջարկել է Երևանի ավագանու ընտրություններին միասին մասնակցել, ՔՊ-ն չի պատասխանել Թբիլիսիում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը մահացել է
ԼՐԱՀՈՍ
Ո՞ ւր են նախկին կոռուպցիոներները. Վահան Բաբայան Ո՞ւմ եք տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում Գառնի համայնքում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՔԾ պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ու գրասենյակի խուզարկությունը Ռեֆորմիստները կապ չունեն որևէ քաղաքական գործչի հետ. Մամուլի խոսնակի հայտարարությունը. Տեսանյութ Անահիտ Մութաֆյանի հաղորդման հերթական թողարկումը. Տեսանյութ Հայաստանում օգոստոսի 21-25-ը ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Հայաստանում հուլիսին գրանցվել է տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ «Ժառանգություն»-ն առաջարկել է Երևանի ավագանու ընտրություններին միասին մասնակցել, ՔՊ-ն չի պատասխանել Թբիլիսիում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը մահացել է Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանաձնատանը և գրասենյակում խուզարկություն է կատարվել «Նիկոլ Փաշինյանը հարմար տեղավորվել է Սարգսյանի հագով «կարված» Սահմանադրության մեջ» Սենոր Հասրաթյանը պատասխանել է Ջաբրայիլովին՝ հիշեցնելով, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում Հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում Թբիլիսիում վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են տուժել Ո՞ւմ եք տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում Ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ Ոստիկանապետի հանձնարարությամբ ՃՈ գնդապետի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվում Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 170 անգամ Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Լարսի փակ լինելու պատճառով ավիատոմսերի գները թանկացել են ավելի քան 100 տոկոսով.«Հրապարակ» ԲՀԿ–ական փոխվարչապետը դիսկոմֆորտի մեջ է.«Հրապարակ» Բա որ մի օր էլ ուրիշ կերպ մտածող 50-100 հազար մա՞րդ հավաքվի հրապարակում.... ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաքննիչ դատարանի որոշումը և նախապատրաստում է բողոքը Ջենովայում զոհվածների ընտանիքների գրեթե կեսը հրաժարվել Է պետական հուղարկավորումից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հավաքի ընթացքում ագրեսիվության դրսևորումներին նույն կերպ չպատասխանել Զինծառայողները համապատասխան կարգով իրավունք կունենան օգտվել բջջային հեռախոսներից ԱԱԾ-ն չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ. Տեսանյութ Հակառակորդի ձախողված հարձակման փորձերը ցույց են տալիս ՊԲ-ի պատրաստվածության բարձր աստիճանը. Դավիթ Բաբայան Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում կրակոցներ են հնչել Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը Դպրոցներում ու մանկապարտեզներում երեխաները կանցնեն ակնային խնդիրների անվճար կանխարգելիչ ստուգումներ Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատած Գվինեայի քաղաքացու Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է աշխատանքային 100 օրը Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը Իրավապահները խուզարկել են Հովիկ Աբրահամյանի դստեր բնակարանը.«Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանն այլևս մեծ քաղաքականության մեջ է Ռեֆորմիստների կուսակցության անունը այս կամ այն գործիչի հետ կապելը համարում եմ խիստ անիրական. Վահան Բաբայան Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ ամբողջությամբ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի շրջանավարտները հանդիսավոր կերպով ստացան իրենց ավարտական դիպլոմները. Լուսանկարներ Անահիտ Մութաֆյանի հաղորդաշարի հերթական թողարկումը. Տեսանյութ ՃՈ-ն հայտարարություն է տարածել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկության սահմանափակումների մասին Ոստիկանությունը քաղաքական հիմքերով հետապնդումներ չի իրականացնում. Օսիպյան Ոստիկանությունը հայտարարում է օգոստոսի 17-ի հանրահավաքի ընթացքում դրոններով տեսանկարահանումներն արգելելու մասին ԱԱԾ-ն վերջին 100 օրվա ընթացքում պետբյուջե է վերականգնել 2017-ի ցուցանիշից 8-9 անգամ ավելի գումար Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. Սասուն Խաչատրյան Նիկոլը հասկանում է, որ ինքը շատ վատ իշխանություն է. Մենուա Հարությունյան 100 օրվա ժամանակաշրջանից հետո թևակոխում ենք նոր փուլ, որի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է. Նիկոլ Փաշինյան Կրթության և գիտության նախարարը կոչ է անում չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ Էյֆորիան կանցնի Յուրի Խաչատուրովը ՀՀ քաղաքացի է. պաշտպան Միհրան Պողոսյան Նիկոլ Փաշինյանն առաջարկում է օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակ գնալ երթով Հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 759 մլն դոլար, մինչդեռ տարեսկզբին այն 6 մլրդ 774.6 մլն դոլար էր.«Ժողովուրդ» Դատական համակարգում եւ վրդովված են, եւ սարսափած.«Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի օգնականը կնշանակվի դեսպան ԱՄՆ–ում.«Հրապարակ» Ադրբեջանի բնակչի մարմինը չեզոք գոտուց Ադրբեջան տարհանելու մարդասիրական գործողություն է իրականացվել ՀՀ նախագահի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Անահիտ Մութաֆյանի նոր հաղորդաշարը. Տեսանյութ ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց. Պավել Մանուկյանը չի ներկայացել նիստին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը փախուստի փորձ է կատարել ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը ՀՀ նախագահը հետ է կանչել Օլեգ Եսայանին Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից ԵՄ-ն Ադրբեջանից պահանջել Է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին Վայքի սոցիալական աջակցության ծառայության պետի կողմից կաշառք ստանալու փաստով հարուցվել է քրեական գործ Նիկոլենց իշխանություն էր պետք և ամեն գնով հասան․․․ Ո՞վ է իրավունք տվել ժողովրդի անունից որոշել լսել Քոչարյանին, թե ոչ. Վահան Բաբայան Նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհությունը. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը Զորամասին հատկացված վառելիքի հափշտակության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապողականություն կար. Լարիսա Ալավերդյան Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել օգոստոսի 14-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել Ապահովագրական ընկերություն-բուժհիմնարկ ոչ ֆորմալ պայմանավորվածություններին պետք է վերջ դնել. Արսեն Թորոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-17-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև կնվազի 2-4 աստիճանով

Հայաստանը ներդնում է նոր մեթոդ զբոսաշրջիկների թիվն ավելի ճշգրիտ հաշվարկելու համար

Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակի, քաղաքացիության, տարիքի և լրացուցիչ այլ տեղեկությունների ճշգրիտ հաշվարկման համար առաջարկվում է նոր մեթոդաբանություն:

«Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության վիճակագրության վարման մեթոդի կատարելագործմանն ուղղված միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացրեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:

«Հայաստանում զբոսաշրջության վիճակագրությունը ներկայում վարվում է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանությանը և մեր գործող օրենքին համապատասխան: Մենք առաջարկում ենք կիրառել սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը (ՍԷԿՏ): Համակարգչային ծրագրի օգնությամբ, ինչպես նաև շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ համագործակցությամբ կունենանք ավելի կատարելագործված վիճակագրական համակարգ Հայաստան ներգնա և արտագնա զբոսաշրջային այցելությունների թվաքանակի վերաբերյալ՝ ավելի քան 95 տոկոս ճշգրտությամբ»,- ասաց Ապրեսյանն ու հավելեց՝ բացի զբոսաշրջիկների թվաքանակից, ճգրիտ տեղեկատվություն կստացվի նաև նրանց քաղաքացիության, տարիքի, սեռի, կրկնակի այցելությունների վերաբերյալ:

Երկրի սահմանն անցնող բոլոր անձանց անձնագրերը սկանավորում են և մուտքագրում համակարգ: Մշակվող համակարգչային ծրագրի օգնությամբ ֆիքսում է սահմանային անցման կետերի ուղևորահոսքը, և բացահայտվում զբոսաշրջիկների թվաքանակը:

Ապրեսյանի խոսքով՝ ներկայիս մեթոդաբանությամբ իրականացվում է միջազգային այցելությունների վիճակագրական հետազոտություն, սահմանային անցման բոլոր կետերում իրականացվում են հարցումներ, դրա արդյունքներով ձևավորվում են գործակիցներ, թե այցելուների քանի տոկոսն են զբոսաշրջիկներ: Մինչ մյուս հետազոտությունը՝ այդ գործակիցները կիրառվում են բոլոր այցելությունների համար: Գործակիցները ձևավորվում են ըստ եռամսյակների, սահմանային անցման կետերի: «Սակայն հետազոտության հիման վրա ստացված տվյալներն այնքան էլ ճշգրիտ չեն: Առաջարկվող նոր մեթոդով 95 տոկոս ճշգրտությամբ ստանալու ենք զբոսաշրջիկների թիվը: Նոր համակարգով, սակայն, հնարավոր չի լինի պարզել, թե որ երկրից են գալիս զբոսաշրջիկները, փոխարենն այն կպարզվի հետազոտության արդյունքներով»,- նշեց Ապրեսյանը:

Զբոսաշրջիկների ճշգրիտ տվյալներն ունենալը պետական քաղաքականության մշակման և իրականացման համար շատ կարևոր հանգամանք է: Ճշգրիտ վիճակագրության վարումն էապես կնպաստի Հայաստանի տնտեսության վրա զբոսաշրջության ազդեցության գնահատմանը, ոլորտում առավել ճշգրիտ քաղաքականության մշակմանն ու իրականացմանը` ի նպաստ Հայաստանում կայուն, համաչափ տարածքային տնտեսական զարգացման, ազգային եկամտի ավելացման և բնակչության կենսամակարդակի բարձրացման: Սակայն ընդհանուր տնտեսության վրա զբոսաշրջության այցելության գնահատման առավել արդյունավետ համակարգ կներդրվի՝ «Զբոսաշրջային սատելիտային հաշիվ» համակարգը: Դրա ուղղությամբ ևս աշխատանքներ տարվում են:

Նախագիծը ներկայում հանրային քննարկման փուլում է: Ապրեսյանի խոսքով՝ համակարգը կարևորվում է ղեկավարության կողմից և գտնվում է ՀՀ նախագահի հսկողության ներքո: Նախագիծը ներկայացված է «edraf.am» կայքում՝ հանրության կարծիքը ևս իմանալու համար: Որոշ ժամանակ հետո հաշվի առնելով նաև առաջարկությունները՝ այն վերջնական կներկայացվի քննարկման: Մեթոդը նախատեսվում է փորձարկել 2018-ին:

Ըստ նախագծի՝ ՍԷԿՏ համակարգից անհրաժեշտ տեղեկատվության հիման վրա համակարգչային ծրագրի կիրառմամբ պետք է ապահովվի հետևյալ վիճակագրական տվյալների ստացումը.

Հայաստան ժամանումների և Հայաստանից մեկնումների սահմանային գրանցումների քանակները, այդ թվում՝ ըստ քաղաքացիության,

Հայաստան այցելուների այցելությունների քանակը, այդ թվում՝ ըստ քաղաքացիության, սեռի, սահմանային անցման կետերի, տարիքային խմբերի և այցի տևողությունների,

Ներգնա և արտագնա զբոսաշրջային այցելությունների քանակները, այդ թվում՝ ներգնա զբոսաշրջային այցելությունների համար ըստ քաղաքացիության, սեռի, սահմանային անցման կետերի, տարիքային խմբերի և այցի տևողությունների, ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակի մեջ կրկնվող այցելությունների քանակը, այդ թվում ըստ քաղաքացիության,

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության առաջարկությամբ այլ վիճակագրական տվյալներ:

Վիճակագրական ճշգրիտ տվյալների ստացման գործառույթներն իրականացնելու է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, իսկ անհրաժեշտ հզորությամբ սերվերի և համակարգչային ծրագրի ձեռքբերումը և Ազգային վիճակագրական ծառայությանը տրամադրումն ապահովելու է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:

Հարցում
website by Sargssyan