Այսօր՝ 23 ապրիլի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Պրահայում հայ համայնքի ներկայացուցիչները ապրիլի 24-ին կանցկացնեն երթ Նախարար Վիգեն Սարգսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ Ռամկավար ազատական կուսակցությունը զգաստության կոչ է արել Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկներից պայքարը շարունակում են երկուսը Էրդողանի հակառակորդ Աքշեների ղեկավարած կուսակցությունը կմասնակցի Թուրքիայի խորհրդարանական ընտրությու... Մարտունի քաղաքում սուբվենցիոն ծրագրերի հաշվին 4 փողոցում կկատարվեն ասֆալտապատման աշխատանքներ Արա Բաբլոյանը գիշերը հանդիպել է ձերբակալված պատգամավորներին ՄԻՊ աշխատանքային խմբերը ոստիկանության բաժանմունքներում առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկվածն... Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
ԼՐԱՀՈՍ
Պրահայում հայ համայնքի ներկայացուցիչները ապրիլի 24-ին կանցկացնեն երթ Նախարար Վիգեն Սարգսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ Ռամկավար ազատական կուսակցությունը զգաստության կոչ է արել Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկներից պայքարը շարունակում են երկուսը Էրդողանի հակառակորդ Աքշեների ղեկավարած կուսակցությունը կմասնակցի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին Մարտունի քաղաքում սուբվենցիոն ծրագրերի հաշվին 4 փողոցում կկատարվեն ասֆալտապատման աշխատանքներ Արա Բաբլոյանը գիշերը հանդիպել է ձերբակալված պատգամավորներին ՄԻՊ աշխատանքային խմբերը ոստիկանության բաժանմունքներում առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկվածների հետ Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Արա Բաբլոյանը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին Օդում ադեկվատության պակասն է սավառնում Կրկնակի մերժվածը կամ լուսանցքից դուրս մնացածը Երկրի անվտանգությանը սպառնացող ամեն մի երևույթի դեմ եմ. Բերդի ուսումնարանի տնօրեն Որևէ զարգացած երկրում ոստիկանությունն այնքան համբերատար չի եղել, որքան Հայաստանում. Կարեն Կարապետյան Փաշինյանի, Միքայելյանի և Միրզոյանի ձերբակալման համար իրավական հիմքեր կան. փոխվարչապետ ՀՅԴ երիտասարդները կոչ են անում Հայոց ցեղասպանության հիշատակի օրը համերաշխություն ցուցաբերել ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով ձերբակալվել է 26, կալանավորվել՝ 3 անձ Փաշինյանը դեռևս պատրաստ չէ երկխոսելու. Ռազմիկ Դավոյան Կարեն Կարապետյանը բոլորին սթափության և զգոնության կոչ է անում Կանխատեսելի է, որ մեր թշնամիները սրանով ուրախանում են. Կարեն Կարապետյան Էդվարդ Նալբանդյանն ու Դավիթ Հարությունյանը հանդիպել են Հայաստանում հավատարմագրված դեսպաններին Վարչապետը հիշեցրել է դառը օրերի մասին, ինչից բոլորը եզրակացություն պետք է անեն. Կարեն Կարապետյանը՝ Սարգսյան-Փաշինյան հանդիպման մասին Մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է ձերբակալվածների փաստաբանների հետ Գերագույն հոգևոր խորհուրդը և եպիսկոպոսաց դասը երկուստեք խիստ զսպվածության են կոչում Երևանի հիվանդանոցներում բուժում է ստանում չորս տուժած անձ ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը տեսնում է բարեխիղճ քաղաքական երկխոսության մեջ Ժամը 18:30-ի դրությամբ ոստիկանության է բերման ենթարկվել 251 անձ Արցախի Պաշտպանության նախարարն այցելել է մարտական դիրքեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ի՞նչ է նկատի ունեցել վարչապետը՝ «մարտի 1-ից դասեր չքաղելու» մասին արտահայտությամբ. պարզաբանում. News.am Արսեն Բաբայանը խորհուրդ է տվել Սերժ Թանկյանին զերծ մնալ հակասահմանադրական կոչերից Վտանգվել է հասարակական անվտանգությունը, ձերբակալվել է ևս 24 անձ. ՀՔԾ Դեմ եմ, որ բուհերը ներքաշվում են քաղաքական գործընթացների մեջ. ՀՊՃՀ դեկան Համախմբվենք սիրելիներ ու միմյանց հետ երկխոսենք փոխադարձ սիրո ու հարգանքի սկզբունքով. իրանահայության կոչը Հայաստանի երգչախմբային ընկերությունը բախումներից և սադրիչներից խուսափելու կոչ է անում Թանդիլյանն ու Գորգիսյանը տեսակցել են իրենց ձերբակալված գործընկերներին Ոստիկանություն ժամը 17:30-ի դրությամբ բերման է ենթարկվել 232 անձ Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ կայացել է մոմավառություն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Եվրամիությունը կարևորում է Հայաստանում համընդգրկուն երկխոսությունը Հուսով ենք՝ կհաղթի խոհեմությունը, իմաստությունն ու զգոնությունը. Հայր Զաքարիա Երևանի հավաքներում տուժածների մի մասը դուրս է գրվել հիվանդանոցներից Դաշնակցությունը շարունակելու է երկխոսությանն ուղղված հետևողական ջանքերը Կուտակումներ առաջնագծում․ Տեսանյութ ՀՔԾ-ն ԱԺ նախագահին տեղեկացրել է պատգամավորների ձերբակալման մասին Չի կարելի փորձության ենթարկել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը․ ՀՀ Նախագահ ՊՆ-ն հերքում է զինկոմիսարիատներում մինչև 60 տարեկան տղամարդկանց ցուցակագրելու լուրերը Ձերբակալված մարդը գրառում անել չի կարող, էջից տարածվում է ապատեղեկատվություն ՀԲԸՄ-ն Հայաստանում զարգացող իրադարձությունների բոլոր կողմերին արդյունավետ երկխոսության կոչ է անում Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախաշեմին հարկ է դրսևորել զսպվածություն. «Նիգ-Ապարան» «Սասուն-Տարոն» միությունը կոչ է անում է անում զերծ մնալ հակաիրավական գործողություններից Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը. Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել ՀԴԿ-ն երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը է տեսնում միայն քաղաքական ճանապարհով և մեթոդներով Ոստիկանությունը լիարժեք օգտագործելու է իրավաչափ պետական հարկադրանքի իր ողջ գործիքակազմը Հայաստանի ներկա իրավիճակում ինչպե՞ս են գործելու ադրբեջանցիները Ոստիկանությունը ժամը 15:00-ի դրությամբ բերման է ենթարկել 192 անձի Մի վտանգեք ամենաթանկը` երեխաների առողջությունն ու խաղաղությունը․ Նելլի Դուրյանի կոչը՝ մայրերին ԱՄՆ Արևմտյան ափի հայ հոգևոր առաջնորդները Հայաստանում երկխոսության կոչ են անում Ուսանողներին կոչ կանեի վերադառնալ դասի. Գեղարվեստի ակադեմիայի դեկան Քաղաքագետ Մարգարովը իրավիճակի հանգուցալուծումը երկխոսության մեջ է տեսնում Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել ՀՀ նախագահի և իր միջև տեղի ունեցած խոսակցությունը. Արմեն Սարգսյանի օգնականը՝ News.am-ին Առողջապահության նախարարությունը կոչ է արել առաջնորդվել հանդարտ և խոհեմ մոտեցումներով Ձերբակալվել են ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը ԵՄ պատվիրակությունն ու անդամ երկրները կարևորել են հրատապ լուծումը բանակցությունների միջոցով Հրահրվող ներքին անկայունությունը գործոն է պետությունը խաղաղից պատերազմական վիճակի փոխադրման․ ՊՆ Քրիստոնեա-դեմոկրատական միությունը Փաշինյանին կոչ է անում իշխանությունների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել Ոստիկանությունը հորդորել է ծնողներին անչափահաս երեխաներին դուրս չթողնել հսկողությունից Տարբեր անձինք և խմբավորումներ շարունակում են ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող հան­ցա­գործությունների կազմակերպումը. ԱԱԾ Վալմարը ճիշտ տարբերակ է համարում երկխոսությունը, որպեսզի առիթից չօգտվեն «մութ» հարևանները Նիկոլ Փաշինյանը հանդիպման էր գնացել մերժողականության օրակարգով. Շարմազանով Մայր Աթոռի կողմից եկեղեցականները ներգրավված են Երևանում իրադրության հանդարտեցման գործընթացին ԱՄն-ի հարանվանությունների հոգևոր առաջնորդները խաղաղության կոչ են անում Բանակցություններից դուրս այլընտրանք պարզապես գոյություն չունի. Հայկ Սարգսյան ՄԻՊ-ը հիշեցնում է՝ լարվածության ցանկացած աճ այլևս կարող է հանգեցնել մարդու իրավունքների անդառնալի հետևանքների Ոստիկանությունը ժամը 13:00-ի դրությամբ բերման է ենթարկել 49 անձի Ոստիկանությունը հավաքների վայրերում բարձրախոսով կոչ է անում քաղաքացիներին հարգել հավաքների ազատության մասին օրենքը Հայ հոգևորականները սկսեցին քայլել երթի առջևից. ԹԱՐՄԱՑՎՈՂ ՄԻՊ ներկայացուցիչները ոստիկանության բաժիններում են Ոստիկանության ծառայողների համար խնդիր է առաջանում հավաքի իրավախախտ մասնակիցներին տարբերակել լրագրողներից Երկխոսությունը՝ միակ լուծում Գարեգին Բ կաթողիկոսն Արցախի նախագահի հետ քննարկել է Երևանի դեպքերը

«Թանկացման հետևանքները հնարավոր է մեղմել»

Վառելիքի շուկայում թանկացումների թեմայով ՀայՄեդիա.am-ը զրուցել է ՀՊՏՀ ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանի հետ:

-Հունվարի մեկից սպառողական շուկայում որոշ ապրանքախմբեր, այդ թվում՝ բենզինը, դիզվառելիքն ու սեղմված գազը կտրուկ թանկացան, ինչը հիմնավորվեց ակցիզային հարկի և միջազգային գների բարձրացմամբ: Արդյո՞ք արժանահավատ է այդ հիմնավորումը:

-Այո′, սկզբունքորեն այդպես է: Պետական մարմինների, և, մասնավորապես Կենտրոնական բանկի կողմից, այդ հիմնավորումները ներկայացվել են դեռ նախորդ տարի: 2017-ի երրորդ եռամսյակի հաշվետվության մեջ Կենտրոնական բանկը բացատրել էր, թե յուրաքանչյուր ապրանքատեսակի ակցիզային հարկի բարձրացումը որքանով կազդի դրա մանրածախ գների վրա: Մասնավորապես, դիզվառելիքի, բենզինի և սեղմված գազի մասով հարկատեսակի բարձրացումը տարբեր ազդեցություններ ունի: Օրինակ՝ սպառողական զամբյուղի վրա դիզելային վառելիքի ազդեցությունը զրոյական է, բենզինի մասով՝ 0.01 տոկոս, սեղմած գազի մասով՝ 0.35 տոկոս: Ակցիզային հարկերի հետ կապված թանկանում են նաև սպիրտային խմիչքները, ծխախոտը և այլն: Այնպես որ, այդ ազդեցությունները կանխատեսվել էին, և այդտեղ ինչ-որ անսպասելի կամ արտառոց բան չեմ տեսնում:

-Երեկ Նախագահի մոտ խորհրդակցություն է անցկացվել առանձին ապրանքատեսակների գնաճի և դրա հետևանքների մեղմելու լուծումների վերաբերյալ: Որպես տնտեսագետ՝ Դուք ի՞նչ լուծումներ եք տեսնում, ինչպե՞ս կարելի է գնաճը մեղմել:

-Բազմաթիվ: Ընդհանրապես, եթե գնաճը որպես մակրոտնտեսական երևույթ ենք դիտարկում, դա առաջին հերթին Կենտրոնական բանկի պատասխանատվությունն է: Այդ կառույցն է պատասխանատու գների կայունացման և դրամավարկային գործիքների օգտագործման համար: Հասկանալի է, որ այս պահին այդպիսի խնդիր չկա, քանի որ 2017 թվականի 11 ամիսների թվյալներով գնաճը կազմել է մոտ 2 տոկոս, և եթե հաշվի առնենք նաև դեկտեմբերի ցուցանիշը, ապա գնաճը կտատանվի 2,5-2,8 տոկոսի սահմաններում: Իսկ այս տարվա համար դժվար է ասել, թե շղթայական կամ մուլտիպլիկատիվ ինչ ազդեցություններ կլինեն: Բայց, ամեն դեպքում, նախատեսված 4 տոկոսի միջակայքն իրատեսական է:

Մյուս կողմից էլ, առանձին ապրանքախմբերի թանկացման ու սպառողական զամբյուղի վրա դրանց ազդեցության մասով, իհարկե, խնդիրներ կան: Դրանից են բխում այն հանձնարարականները, որ տրվեցին նախագահի կողմից: Կարծում եմ՝ մշտադիտարկման տակ պետք է վերցնել այդ ապրանքախմբերը և պարզել՝ դրանց թանկացումը որքանով է օբյեկտիվ, որքանով՝ սյուբեկտիվ: Դա լրացուցիչ ուսումնասիրություների կարիք ունի:

-Հաշվի առնելով այն, որ որոշ ապրանքատեսակների մասով հայկական շուկայում առկա են մենաշնորհային դրսևորումներ՝ իրատեսակա՞ն է, որ պետական լծակներով հնարավոր կլինի ազդել նրանց վրա:

-Դրանք ավելի շուտ խմբիշխանական կամ օլիգոպոլիկ շուկաներ են, այդտեղ գործում են գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, և հետևաբար, այդ տնտեսվարողները պարբերական մոնիթորինգի տակ են: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն էլ օրերս հրապարակեց իր ուսումնասիրությունը, որտեղ ներկայացրեց իրավիճակն ու ֆորմալ հիմնավորումներ բերեց:

Այստեղ պարզ է իրավիճակն այն իմաստով, որ ակցիզային հարկը այնպիսի հարկատեսակ է, որը հավելում է գներին և մեծ հաշվով՝ դրա դիմաց սպառողներն են վճարում: Բայց բոլոր դեպքերում շուկայում ուսումնասիրությունների խնդիր կա և′ ժամանակի, և′ բաշխվածության, և′ նախորդ տարիներին ձեռք բերված ու կուտակված պաշարների իմաստով: Այսինքն, նախորդ տարիներին տնտեսվարողները կարող էին էժան գնով ձեռք բերել վառելիք, այսօր վաճառել բարձր գնով և գերշահույթ ստանալ:

Գոհար Ավետիսյան 

Հարցում
website by Sargssyan