Այսօր՝ 23 հունվարի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Կրեատիվ մտածողության պակաս կա Նոր նախագահը լուրջ անելիք ունի Հանրապետականի թեկնածուն բավարարում է բոլոր չափանիշներին Քրիս Փեյնը և Ռիզ Ուիզերսփունը՝ «Ժամանակի ճեղքվածք» ֆիլմի նոր թրեյլերում (տեսանյութ) Վարդենյաց լեռնանցքը փակ է Բենզինը և դիզելային վառելիքը կրկին թանկացան Եթե մեջդ արվեստ կա, դրանից չես փախչի Իշխանություններին չհնազանդվելը աստվածները չեն ներում «Ելքը» նշարկեց իր հրապարակային ակտիվությունը Նախագահը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ
ԼՐԱՀՈՍ
Կրեատիվ մտածողության պակաս կա Նոր նախագահը լուրջ անելիք ունի Հանրապետականի թեկնածուն բավարարում է բոլոր չափանիշներին Քրիս Փեյնը և Ռիզ Ուիզերսփունը՝ «Ժամանակի ճեղքվածք» ֆիլմի նոր թրեյլերում (տեսանյութ) Վարդենյաց լեռնանցքը փակ է Բենզինը և դիզելային վառելիքը կրկին թանկացան Եթե մեջդ արվեստ կա, դրանից չես փախչի Իշխանություններին չհնազանդվելը աստվածները չեն ներում «Ելքը» նշարկեց իր հրապարակային ակտիվությունը Նախագահը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ ArmComedy 694 - Նոր Նախագահ Հայաստանի հիմնական թերությունը Փաստաբանական համայնքը մտահոգված է Մխիթարյանի խփած գոլերը տպավորիչ են. Արսեն Վենգեր ՖԻՖԱ-ն հաստատեց. ԱԱ-2018-ում տեսակրկնություններ կլինեն Իտալիայում տղամարդը կրակ է բացել պատշգամբից. կա 5 տուժած Մոսկվայում անհայտ անձը կրակելով սպանել է տղամարդու և փախուստի դիմել դեպքի վայրից «Արսենալի» գլխավոր մարզիչը Մխիթարյանի տրանսֆերի մասին. Հենրիխը լիարժեք ֆուտբոլիստ է Ժոզե Մոուրինյու. Երբեք չենք մոռանա Մխիթարյանին Իմ երազանքը իրականացավ. Մխիթարյանի առաջին մեկնաբանությունը Գողության մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել Բագրատաշենում Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» ՄՅՈւ-ի երկրպագուները քննադատել են ակումբին Մխիթարյանին ծննդյան առիթով չշնորհավորելու համար Ֆիննախում կայացել է Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի նիստը Ավստրիայի ալպիական լեռնադահուկային հանգստավայրերը փակվել են Տաշիր քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը մտահոգություն է հայտնել Սիրիայի Աֆրինում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Փարիզում այս տարի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն ապրիլի 24-ին և մայիսի 28-ին Հայտնի է ՀՀ հաջորդ վարչապետի ընտրության օրը. պարզաբանում է Արփինե Հովհաննիսյանը Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է Տաղանդավոր պատանի շախմատիստն ընդգրկվեց ՀՀ ազգային հավաքականում Մխիթարյանի և Սանչեսի տանսֆերներն ավելի քան մոտ են իրականանալուն. չիլիական ԶԼՄ-ներ Մեկնարկել է վարչապետի այցը Շվեյցարիա. Փարիզում ԹՈՒՄՈ-ն իր դռները կբացի այս տարվա սեպտեմբերին Արմեն Աշոտյանի խոսքով՝ Սփյուռքի շնորհիվ Հայաստանն առավել ժամանակակից, մրցունակ եւ ազդեցիկ պետություն է «Լոռի»-ն պայմանագիր է ստորագրել ուկրաինական «Ստալ»-ի նախկին ֆուտբոլիստի հետ Հայաստանում կանցկացվի սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ Վերին Լարսի այլընտրանքային լոգիստիկ տարբերակներ ենք քննարկում. Կարեն Կարապետյան ՌԴ նախագահական ընտրություններին կհետևեն նաև հայ պատվիրակները Հայաստանցի 3 դահուկորդ կմասնակցեն ձմեռային Օլիմպիական խաղերին Հայոց ազգային բանակը Մայիսյան հերոսամարտերի հաղթանակի արդյունքն է. Էդիկ Մինասյան Սպանդանոցներում «հալալ մորթ» են իրականացնում Ոչ պիտանի սուրճ է վաճառվել. ՍԱՊԾ-ն հորդորում է Նոր հանրագիտարաններ կհրատարակվեն. մանրամասնում է Ազգային արխիվի տնօրենը Գրիգորի Լեպսն իր 55-ամյակը կնշի նաև Երևանում Սա մեր հաջողության պատմությունն է. ԱԺ փոխխոսնակը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին Թեղուտի հանքի պոչամբարից թափոնները կրկին Դեբեդ գետն են լցվել Հայաստանը գրավիչ է արտահանողների համար. վարչապետը հարցազրույց է տվել РИА Новости-ին Փորձագետն առաջիկայում Սիրիայում անկայունություն է կանխատեսում Օբամայի դստերը «բռնացրել են» բրիտանացի երիտասարդի հետ ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին Շամիրամում տեղի ունեցած սպանությունների գործով մեղադրանք է առաջադրվել Քալաշյանին Հայաստանում բիզնես իրականացնելու լավագույն ժամանակն է. Կարեն Կարապետյան Այնքան նման, որ արդեն հավատում ես կլոնավորմանը. Ֆոտոշարք «Նկատելի է, որ Արմեն Սարգսյանը եկել է ինչ-որ պայմանով» Միջազգային հետախուզման մեջ է գտնվում Հայաստանի տարածքում հափշտակված 163 ավտոմեքենա Երևանում գողացված բանկային քարտով փորձել են գումար կանխիկացնել Արմեն Սարգսյանը Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Չեմ կարծում, որ կանաչ «Ժիգուլի»-ն հրելը կրեատիվ մտածողության արդյունք է. Աղվան Վարդանյան Վահրամ Բաղդասարյանը Հայաստանում առկա գնաճը վերահսկելի է համարում Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Թուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները Երևանի Սունդուկյան փողոցի տներից մեկում աղջկա դի է հայտնաբերվել Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները Ըստ Փոստանջյանի՝ մենք ազդեցություն ունենք նաև ԱՄՆ իշխանությունների վրա. Վահրամ Բաղդասարյան ՍԱՊԾ-ն թույլատրել է երկու արտադրամասի վերսկսել աշխատանքը ԿԲ-ն հուշագիր է ստորագրվել Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հետ Նախագահն ապացուցեց, որ ինքը ինքնուրույն խաղացող է և ոչ կառավարելի Արմավիրի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել «Հետաքրքիր է՝ եթե Արմեն Սարգսյանը չլիներ ՀՀԿ-ի թեկնածուն, ապա ի՞նչ դիրքորոշում կունենար «Ելք»-ը» Ֆեդերերը դուրս եկավ քառորդ եզրափակիչ «Ելք»-ը կհանդիպի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ Արգելվել է Զարուհի Փոստանջյանի մուտքը Վրաստան. (տեսանյութ) Սիրահարվել եմ քեզ. Իվետա Մուկուչյանը հրապարակել է նոր տեսահոլովակի թիզերը (տեսանյութ) «Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է նոր փուլ» Պրեմիերա. Միշո - էսօր Նախագահի թեկնածուի հետ ոչ պաշտոնական հանդիպում ենք ունեցել. Աղվան Վարդանյան Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ գյուղնախարարության 2017թ. աշխատանքը

ՀՀ Նախագահին ՊԵԿ նախագահը զեկուցել է համակարգի բարեփոխումների մասին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր զեկուցել է 2017 թվականի պետական եկամուտների հավաքագրմանը զուգահեռ համակարգում իրականացված բարեփոխումները` ուղղված ինչպես հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարձրացմանը, այնպես էլ գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, թափանցիկության մեծացմանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՊԵԿ նախագահը ներկայացրել է նաև 2018թ. կոմիտեի գործունեության առաջնահերթությունները, տարեսկզբից ուժի մեջ մտած Հարկային նոր օրենսգրքի կարգավորումներով նախատեսվող աշխատանքերն ու ակնկալվող արդյունքները:

Վարդան Հարությունյանը զեկուցել է, որ ստուգումների հասցեականությունն ապահովելու նպատակով վերանայվել են ռիսկային չափանիշները, ավելին՝ 25%-ով կրճատվել է թեմատիկ ստուգումների քանակը: Ըստ ՊԵԿ նախագահի՝ մոնիթորինգային կենտրոնի գործարկման շնորհիվ հարկ վճարողների գործունեության նկատմամբ իրականացվող տեսչական ընթացիկ հսկողությունը տեղափոխվել է էլեկտրոնային հարթակ: Կոմիտեի ղեկավարը Նախագահին հայտնել է, որ 2017թ. ընթացքում իրականացված 3117 օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրվել է 3 մլրդ դրամ բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումար, իսկ 2017թ. ընթացքում ավարտված քրեական գործերով պետական բյուջե է վերականգնվել 8.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ 4.6 մլրդ դրամով կամ 85.3%-ով ավելի:

Օրենսդրական դաշտի բարեփոխումներից ՊԵԿ նախագահն առանձնացրել է արտադրական նշանակության մեքենաների, սարքավորումների և հումքի ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու նախաձեռնությունը: Վարդան Հարությունյանն ընդգծել է, որ 2000 ինքնազբաղված անձինք ազատվել են հարկերից, իսկ հարկային համաներում նախատեսող օրենքներով հարկ վճարողներն ազատվել են տույժերից ու տուգանքներից՝ հաշվարկներն ինքնուրույն ճշգրտելու դեպքում: Կոմիտեի ղեկավարի հավաստմամբ՝ մինչև 20 մլն դրամի հայտերի հիման վրա արտահանողներին ԱԱՀ-ի գումարները վերադարձվել են ընդամենը 4 օրվա ընթացքում և առանց ուսումնասիրության:

Վարդան Հարությունյանը Նախագահին զեկուցել է նաև էլեկտրոնային կառավարման համակարգերի կարողությունների զարգացման աշխատանքի արդյունքները՝ ընդգծելով, որ 2017թ. ընթացքում հարկ վճարողների շուրջ 97%-ը հաշվարկները հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային եղանակով: Բացի այդ, հարկային պարտավորությունները օնլայն դիտելու հնարավորություն է ստեղծվել: Կոմիտեի ղեկավարը ներկայացրել է, որ արդեն գործարկվել է մեկ միասնական գանձապետական հաշվի համակարգը, իսկ մաքսային մուտքի անդորրագրերի մշակման և ապրանքի էլեկտրոնային հայտարարագրման համակարգերի շնորհիվ մաքսային ձևակերպումներն իրականացվում են տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ:
Զեկույցի ընթացքում կոմիտեի ղեկավարն անդրադարձել է նաև ՊԵԿ նոր կառուցվածքին՝ նշելով, որ հարկային տեսչությունները և մաքսատները լուծարվել են, իսկ դրանց փոխարեն ձևավորված վարչությունները ներառվել են կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում:

Անդրադառնալով 2018թ. ընթացքում նախատեսված ծրագրերին՝ Վարդան Հարությունյանն առանձնացրել է մոնիթորինգային կենտրոնի գործունեության ընդլայնումը, որի նպատակը, ըստ կոմիտեի ղեկավարի, ստուգումներն առավել հասցեական դարձնելն է: Պետական եկամուտների կոմիտեի նախագահը զեկուցել է նաև մաքսային հսկողության «կապույտ ուղի» ընթացակարգի ներդրման աշխատանքի մասին, որի արդյունքում ապրանքները հսկողության կենթարկվեն հետբացթողումային փուլում: Վարդան Հարությունյանը հավաստիացրել է, որ հարկ վճարողը գրասենյակից ինտերնետ կապի միջոցով մաքսային հայտարարագրում իրականացնելու հնարավորություն կստանա: ՊԵԿ նախագահի զեկույցը ներառել է նաև ներքին անվտանգության համակարգի կատարելագործման և հակակոռուպցիոն միջոցառումները:

Աշխատանքային հանդիպման ժամանակ ներկայացվել է նաև Մեղրիի անցակետի արդիականացման ծրագրի ընթացքը:

Հանրապետության Նախագահը հանձնարարել է՝ շարունակել աշխատանքները բյուջեով նախատեսված մուտքերն ապահովելու նպատակով՝ առանց խոչընդոտելու տնտեսվարողների բնականոն գործունեությունը: Հիմնականում կենտրոնանալ փաստաթղթային ստուգումների վրա՝ բացահայտելու համար ռիսկային տնտեսվարողներին: Շարունակել հարկային և մաքսային մարմինների գործունեության թափանցիկության աստիճանի բարձրացումը, հատուկ ուշադրություն դարձնել մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը, պահանջվող ժամանակի կրճատմանը: Հնարավորին կարճ ժամանակահատվածում գործարկել էլեկտրոնային հարթակը, որը հնարավորություն կտա մաքսային ձևակերպումներն իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ նվազագույնի հասցնելով տնտեսվարողների և մաքսային մարմինների միջև շփումները:
Նախագահը հանձնարարել է նաև ապահովել պետական սահմանի Մեղրիի անցումային կետի արդիականացման և վերակառուցման ծրագրի իրականացումը՝ դրանով ավարտին հասցնելով Հայաստանի պետական սահմանի անցակետերի արդիականացման և վերազինման աշխատանքները: ՊԵԿ-ին հանձնարարվել է նաև շարունակել նպատակային աշխատանքը միջազգային կազմակերպությունների տարբեր վարկանիշներով հարկային և մաքսային ընթացակարգերին տրված գնահատականների բարելավման ուղղությամբ:

 

Հարցում
website by Sargssyan