Այսօր՝ 22 հունվարի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Հայաստանում կանցկացվի սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ Վերին Լարսի այլընտրանքային լոգիստիկ տարբերակներ ենք քննարկում. Կարեն Կարապետյան ՌԴ նախագահական ընտրություններին կհետևեն նաև հայ պատվիրակները Հայաստանցի 3 դահուկորդ կմասնակցեն ձմեռային Օլիմպիական խաղերին Հայոց ազգային բանակը Մայիսյան հերոսամարտերի հաղթանակի արդյունքն է. Էդիկ Մինասյան Սպանդանոցներում «հալալ մորթ» են իրականացնում Ոչ պիտանի սուրճ է վաճառվել. ՍԱՊԾ-ն հորդորում է Նոր հանրագիտարաններ կհրատարակվեն. մանրամասնում է Ազգային արխիվի տնօրենը Գրիգորի Լեպսն իր 55-ամյակը կնշի նաև Երևանում
ԼՐԱՀՈՍ
Հայաստանում կանցկացվի սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ Վերին Լարսի այլընտրանքային լոգիստիկ տարբերակներ ենք քննարկում. Կարեն Կարապետյան ՌԴ նախագահական ընտրություններին կհետևեն նաև հայ պատվիրակները Հայաստանցի 3 դահուկորդ կմասնակցեն ձմեռային Օլիմպիական խաղերին Հայոց ազգային բանակը Մայիսյան հերոսամարտերի հաղթանակի արդյունքն է. Էդիկ Մինասյան Սպանդանոցներում «հալալ մորթ» են իրականացնում Ոչ պիտանի սուրճ է վաճառվել. ՍԱՊԾ-ն հորդորում է Նոր հանրագիտարաններ կհրատարակվեն. մանրամասնում է Ազգային արխիվի տնօրենը Գրիգորի Լեպսն իր 55-ամյակը կնշի նաև Երևանում Սա մեր հաջողության պատմությունն է. ԱԺ փոխխոսնակը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին Թեղուտի հանքի պոչամբարից թափոնները կրկին Դեբեդ գետն են լցվել Հայաստանը գրավիչ է արտահանողների համար. վարչապետը հարցազրույց է տվել РИА Новости-ին Փորձագետն առաջիկայում Սիրիայում անկայունություն է կանխատեսում Օբամայի դստերը «բռնացրել են» բրիտանացի երիտասարդի հետ ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին Շամիրամում տեղի ունեցած սպանությունների գործով մեղադրանք է առաջադրվել Քալաշյանին Հայաստանում բիզնես իրականացնելու լավագույն ժամանակն է. Կարեն Կարապետյան Այնքան նման, որ արդեն հավատում ես կլոնավորմանը. Ֆոտոշարք «Նկատելի է, որ Արմեն Սարգսյանը եկել է ինչ-որ պայմանով» Միջազգային հետախուզման մեջ է գտնվում Հայաստանի տարածքում հափշտակված 163 ավտոմեքենա Երևանում գողացված բանկային քարտով փորձել են գումար կանխիկացնել Արմեն Սարգսյանը Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Չեմ կարծում, որ կանաչ «Ժիգուլի»-ն հրելը կրեատիվ մտածողության արդյունք է. Աղվան Վարդանյան Վահրամ Բաղդասարյանը Հայաստանում առկա գնաճը վերահսկելի է համարում Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Թուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները Երևանի Սունդուկյան փողոցի տներից մեկում աղջկա դի է հայտնաբերվել Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները Ըստ Փոստանջյանի՝ մենք ազդեցություն ունենք նաև ԱՄՆ իշխանությունների վրա. Վահրամ Բաղդասարյան ՍԱՊԾ-ն թույլատրել է երկու արտադրամասի վերսկսել աշխատանքը ԿԲ-ն հուշագիր է ստորագրվել Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հետ Նախագահն ապացուցեց, որ ինքը ինքնուրույն խաղացող է և ոչ կառավարելի Արմավիրի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել «Հետաքրքիր է՝ եթե Արմեն Սարգսյանը չլիներ ՀՀԿ-ի թեկնածուն, ապա ի՞նչ դիրքորոշում կունենար «Ելք»-ը» Ֆեդերերը դուրս եկավ քառորդ եզրափակիչ «Ելք»-ը կհանդիպի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ Արգելվել է Զարուհի Փոստանջյանի մուտքը Վրաստան. (տեսանյութ) Սիրահարվել եմ քեզ. Իվետա Մուկուչյանը հրապարակել է նոր տեսահոլովակի թիզերը (տեսանյութ) «Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է նոր փուլ» Պրեմիերա. Միշո - էսօր Նախագահի թեկնածուի հետ ոչ պաշտոնական հանդիպում ենք ունեցել. Աղվան Վարդանյան Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ գյուղնախարարության 2017թ. աշխատանքը «Ռոսիա» կինոթատրոնի դահլիճի պատին մոզաիկայի մրցույթ են հայտարարել. տխուր է». Հրաչ Պողոսյան ՍԱՊԾ-ն սննդակարգի լայնածավալ հետազոտություն կանցկացնի Կանանց հավաքականի արժանի շախմատիստուհին՝ Սիրանուշ Ղուկասյան «Կես միլիոն հայ ներկայացված ամենատարբեր ոլորտներում» Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստվել է 176 աղջիկ Առողջապահության նախարարության 2017թ. աշխատանքը բացասական է գնահատել հարցվածների 42%-ը Մխիթարյանը ծննդյան օրը նշել է ընկերների հետ (լուսանկար) Արմավիրում հրդեհված տանը դի է հայտնաբերվել ՄԱԿ-ի ԱԽ-ում երկուշաբթի կքննարկվի Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների հարցը Գենետիկ մուտացիաներ, որոնց ենթարկվել է մարդկությունը. The Independent Քրդական զորամիավորումները 5 թուրքական տանկ են ոչնչացրել Աֆրինում «Միլանը» կամային հաղթանակ տարավ «Կալյարիի» նկատմամբ Երևանում փրկարարները հոսպիտալացրել են բնակարանում անօգնական վիճակում հայտնաբերված 27-ամյա բնակչին «Մոնակոն» հաղթեց 10 ֆուտբոլիստով մնացած «Մեցին» Նադալը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության հաջորդ փուլ Ֆրանսիան կոչ է անում Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ շտապ նիստ գումարել Նոյակերտ գյուղում 2000 հակ անասնակեր է այրվել Տաք գլինտվեյն՝ ցուրտ երեկոների համար. ինչպե՞ս պատրաստել Երեկոյան կինոդիտում. «Յոթ կյանք» Կիևում 2017 նոյեմբերին առևանգված երկու ՀՀ քաղաքացիները ազատության մեջ են Հրշեջները մարել են Սպիտակում բռնկված հրդեհը Սիրիայի քրդերը հայտնել են թուրքական ուժերն Աֆրինից հետ շպրտելու մասին Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Հրանտ Մելքումյանի մահվան կապակցությամբ Բրիտանուհին ամուսնացել է կարիբյան ծովահենի ուրվականի հետ Այնթափում ավտոմեքենա է այրվել Գիտնականները բուծել են բանջարեղեն, որը կարող է աճել Մարսի պայմաններում Հրշեջները մարել են Մոսկովյան փողոցում բռնկված հրդեհը Ադրբեջանն Արցախի դեմ տնայնագործական զինամթերք է կիրառել ՀՌՕ-ն ձեռնամուխ է եղել ականաորոնողական ծառայության հաշվարկների պարապմունքներին Հունվարի 24-26-ը Հայաստանում տեղումներ են սպասվում Apple-ը 30 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ի տնտեսության մեջ Հայտարարվել է կինոքննադատների՝ բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմը Պրեմիերա. U2 - Get Out Of Your Own Way Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում է (տեսանյութ)

«Անընդունելի ենք համարում քրեական գործով քննիչի կողմից ձեռնարկված քայլերի խեղաթյուրումը»

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ, անդրադառնալով Սերժ Վարդանյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերին, տարածում են ոչ ճիշտ տեղեկություններ՝ հանրության մոտ ձևավորելով թյուր կարծիք, թե իբր որոշ քրեական գործերով քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից չի ապահովվել օբյեկտիվ քննությունը։

Հարկ ենք համարում արձանագրել, որ այսօրինակ «լուրերը» չեն համապատասխանում իրականությանը և ակնհայտորեն փորձ է արվում ստվերել ՀՀ ՔԿ վարույթում քննված քրեական գործերով քննիչների ձեռնարկած քայլերը։

ՀՀ քննչական կոմիտեն ձևավորվել և որպես ինքնուրույն, անկախ քննչական մարմին սկսել է գործել 2014 թվականի հոկտեմբերից և իր վարույթում քննվող քրեական գործերով հետամուտ է եղել և լինում իր լիազորությունների շրջանակներում ապահովել բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության իրականացումը։

Ի պատասխան բազմաթիվ լրագրողների կողմից ստացված հարցումների և կարևորելով քաղաքացիների՝ ստուգված և ճիշտ տեղեկություն ստանալու իրավունքը՝ կից ներկայացնում ենք որոշ փաստական տվյալներ՝ 2017 թվականի սեպտեմբերին և նոյեմբերին գրանցված միջադեպերի առթիվ ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանման վարույթում քննված քրեական գործերի քննության ընթացքի մասին։

Այսպես՝ 2017 թվականի հոկտեմբերին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիրի քննչական բաժնում ստացվել է սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած կողոպուտի դեպքի առթիվ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հոկտեմբերի 5-ին հարուցված քրեական գործը։ Քննիչն անմիջապես քրեական գործն ընդունել է վարույթ և ձեռնարկել անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախնական տվյալներով՝ 2017թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 03-ի սահմաններում, Երևան քաղաքի Հր.Քոչարի փողոցի կամրջի հարևանությամբ կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում Սերժ Վարդանյանը բացահայտ կերպով պոկելու եղանակով հափշտակել է իր ծանոթի պարանոցի՝ զգալի չափերի արժողության ոսկյա վզնոցը, ապա՝ նրա հետ միասին գնացել գրավատուն:

Քաղաքացու հայտարարության համաձայն՝ Ս.Վարդանյանը խոստացել էր վերադարձնել վզնոցը, սակայն չի վերադարձրել, ուստի՝ դեպքից օրեր անց դիմել է իրավապահներին։ Երիտասարդը ճանաչվել է տուժող, իսկ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաապրանքագիտական, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, դեպքին ականատես հնարավոր վկաներին հայտնաբերելու և հարցաքննելու ուղղությամբ։

2017 թվականի դեկտեմբերին ԵՔՔՎ Արաբկիրի քննչական բաժնում ստացվել է «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում 2017 թվականի նոյեմբերի 26-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում դեկտեմբերի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը։

Ըստ քրեական գործի տվյալների՝ 2017 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 22:30-ից մինչև ժամը 23:00-ն ընկած ժամանակահատվածում, մի խումբ երիտասարդներ Ն.Զարյան 24 հասցեում գտնվող «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիր առանձնասենյակներից մեկում, իրենց անձի թվացյալ առավելությունը ի ցույց դնելու մղումով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով այդ պահին ռեստորանում գտնվող հաճախորդների և աշխատակիցների նկատմամբ, շուրջ 5-10 րոպե վիճաբանել են հայհոյանքներ տալու համար իրենց դիտողություն կատարած նշված ռեստորանային համալիրի մատուցողի հետ, ապա՝ միջանցքում բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ։

Արաբկիրի քննչական բաժնում ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպին մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Արդյունքում պարզվել է խուլիգանությանը մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ դրան անմիջական մասնակցություն է ունեցել նաև Սերժ Վարդանյանը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Հարցաքննության ներկայանալու համար Սերժ Վարդանյանին ծանուցագիր է ուղարկվել, սակայն վերջինս չի ներկայացել, չեն կատարվել նաև նրան բերման ենթարկելու մասին որոշումները։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ պարզաբանում ենք, որ խուլիգանության դրվագով Ս.Վարդանյանին ծանուցագիր է ուղարկվել դեկտեմբերի 21-ին՝ որպես կասկածյալ հարցաքննության ներկայանալու վերաբերյալ, ապա 2 անգամ՝ դեկտեմբերի 25-ին և դեկտեմբերի 27-ին, որոշումներ են կայացվել նրան բերման ենթարկելու վերաբերյալ, որոնց կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին, սակայն նա վարույթն իրականացնող մարմնին չի ներկայացվել։

Միաժամանակ նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով 2017 թվականի դեկտեմբերի 23-ին որոշում է կայացվել կողոպուտի և խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացնել մեկ վարույթում, և 2017 թվականի դեկտեմբերի 27-ից քրեական գործով նախաքննությունը շարունակվել է Երևանի քննչական վարչության վարույթում։

Սերժ Վարդանյանին բերման ենթարկելու մասին որոշումներին ի պատասխան՝ երկու դեպքում էլ նախաքննական մարմինը ոստիկանության ստորաբաժանումներից գրավոր պատասխան է ստացել առ այն, որ Սերժ Վարդանյանի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունեն։

2017 թվականի դեկտեմբերի 27-ի բերման ենթարկելու որոշման պատասխանը Երևան քաղաքի քննչական վարչությունն ստացել է 2018 թվականի հունվարի 8-ին, որով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության գնդապետը հայտնել է, որ Ս.Վարդանյանին բերման ենթարկելու նպատակով այցելություններ են կատարվել նրա բնակության և հաշվառման հասցեները, սակայն նա բացակայել է, և նրան հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։

Ոստիկանության պատասխանն ստանալուց հետո նույն օրը՝ 2018 թվականի հունվարի 8-ին, քննիչը որոշում է կայացրել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, և միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու համար: Դատարանը հունվարի 9-ին միջնորդությունը բավարարել է, հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է։

Նախաքննությունը շարունակվում է, և իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Անընդունելի ենք համարում ինչ-ինչ շահերից ելնելով քրեական գործով քննիչի կողմից ձեռնարկված քայլերի խեղաթյուրումը և չփաստարկված հայտարարությունների հնչեցումը։

Յուրաքանչյուր հետաքննական և նախաքննական մարմին քաջածանոթ է իր գործառույթների շրջանակներին՝ չնայած հանրայնորեն հնչեցվող հայտարարություններին, և պարտավոր է գործել դրանց շրջանակներում։

Հարցում
website by Sargssyan