Այսօր՝ 18 նոյեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Ինչու՞ առաջադրվեցի թիվ 3 ընտրատարածքում Վաչագան Ղազարյանը կկալանավորվի. վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը Պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Կառավարության այսօ... ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում. Լիլիթ Հովակիմյան Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում (Տեսանյութ) ՀՀԿ կողմից առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում. Վահան Բաբայան Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույց... Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի ապօրինի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում... ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին
ԼՐԱՀՈՍ
Ինչու՞ առաջադրվեցի թիվ 3 ընտրատարածքում Վաչագան Ղազարյանը կկալանավորվի. վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը Պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Կառավարության այսօրվա նիստը՝ մեկ նյութով ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում. Լիլիթ Հովակիմյան Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում (Տեսանյութ) ՀՀԿ կողմից առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում. Վահան Բաբայան Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույցում» Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի ապօրինի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում են իրենց հերթին. Երևանի քաղաքապետարան ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին «Պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Փաշինյանի ելույթը «Փարիզի խաղաղության համաժողով»-ում Կառավարությունն առաջարկում է նախագահի նստավայրը տեղափոխել Բաղրամյան, 26, վարչապետինը՝ Կառավարության տուն, համար 1 Ինչո՞ւ Վարդանյանների թիկնապահներին «ասֆալտին չփռեցին». «Ժողովուրդ» Մշակույթի նախարարությունը հրաժարվել է օգնել ժողովրդական արտիստին․ «Ժողովուրդ» ՊՆ բեռնատարի ողբերգական վթարի հետևանքով տուժածները. ցանկ Ի՞նչ կապ ունի ԳՇ պետը «Մարտի 1-ի»-ի գործի հետ. «Ժողովուրդ» ՀՀԿ-ական պատգամավորի որդին՝ ՔՊ ռեյտինգային թեկնածու. «Ժամանակ» Խաչատուրովը վերադարձել է․ «Ժողովուրդ» ՀՀԿ ցուցակում «դրսից» միայն մեկը կլինի․ «Հրապարակ» «Հեղափոխականների» անկշտությունը պարզապես ապշեցնում է․ «Հայոց աշխարհ» «Արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի ընտրովի արդարադատությունն ու սեփականության վերաբաշխումը» ՊՆ բեռնատարի վթարի հետևանքով վիրավորում ստացած 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են մարմնական վնասվածքներ ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել Մայքլ Դուգլասն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում Անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ և կիրակի օրերին Համաներմամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ Արա Բաբլոյանն ու նրա որդին չեն մասնակցելու ԱԺ ընտրություններին Վանաձորում կորել է աուտիզմով 12-ամյա երեխա Մարուքյանը թափով մտել է նախընտրական պայքարի մեջ. «Հրապարակ» Ընդդիմություն լինելը պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով. Վիգեն Սարգսյան Անշարժ գույքը թանկանում է․ «Ժողովուրդ» Դպրոցների շենքերը ձեր անձնական սեփականությունը չեն Անահիտ Բախշյանն ահազանգում է Դատախազության շուրջ սև ամպեր են կուտակվել․ «Ժողովուրդ» ՀՀԿ-ում եռուզեռ է․ «Հրապարակ» Քոչարյանի վրա «կեղտ բռնելու» վերջին հույսը մնացել է Սամվել Մայրապետյանը․ «Հայոց աշխարհ» Վահան Բաբայանն ու Հայկ Բաբուխանյանը բանակցում են․ «Հրապարակ» «Եթե համաներում տարածվի սասնա ծռերի վրա, ուրեմն ազատություն կարելի է տալ նաեւ հունանյաների բանդային» ԲԷՑ-ը ծառայում է ԲՀԿ-ի շահերին ու կրճատում փորձառու մասնագետներին Կարեն կարապետյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին Ոստիկանապետը երաշխավորում է, որ խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի բաժանվելու Հետաքրքիր փոփոխություններ՝ խոշոր հարկատուների ցանկում․ «Ժողովուրդ» Թոշակներ են յուրացրել․ «Ժողովուրդ» Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Ի՞նչ պետք է փոխանցեր Հայաստանի վարչապետը Բոլթոնին, ինչը չարվեց… Ժամկետային զինծառայող է մահացել «Ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ էլ քոչարյանամերձ ուժերի հետ չենք համագործակցելու». irates.am Ի՞նչ իմաստ ուներ 6 ամիս շարունակ կադրային ջարդ անել․ «Հրապարակ» Հետաքրքիր երևույթ՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում․ «Հրապարակ» Գաղտնալսման գործով փորձելու են կանչել բոլորին․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի թիմը որոշում է կայացրել. «Ժողովուրդ» Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ քարտուղա՞ր, թե՞ ԱԽ քարտուղար.«Հրապարակ» Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞.«Իրատես» Տեսահոլովակի պրեմիերա. Արմեն Հայրապետյան. Վերադարձ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը Մշակույթի նախարարությունը դեմ է «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու գաղափարին «Նախնական տվյալներով Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցները շուրջ 15 տարի ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով» Հանրակրթության ոլորտի բյուջեն կաճի նշանակալից չափով «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը մասնակի փոխհատուցել է պետությանը պատճառված վնասը ՊԵԿ ավագ տեսուչը խաբեությամբ 5 մլն դրամ է հափշտակել ու ձերբակալվել. Տեսանյութ Երևան-Մոսկվա-Դամասկոս. չկորչել ճանապարհին. «168 Ժամ» Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մինիմալ են, հիմնականում նպատակային չեն. Նիկոլ Փաշինյան Քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությունը Արթուր Բաղդասարյանի ընկերությանը կրկին դատի են տվել․ «Ժողովուրդ» «Լույս» դաշինքն այլևս չկա Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին ընտրությունների արդյունքները չվիճարկելու դեպքում Սերժ Սարգսյանի գրասենյակը բնակարանից երկու անգամ հրաժարվելը հիմնավորել է անվտանգության նկատառումներով ԱԺ պատգամավորի առաջադրման համար տեղեկանք ստանալու կարգը Արել ենք առավելագույնը․ Միքայել Մինասյան. Տեսանյութ Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է շուրջ 800 կրակոց ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ ՀՀԿ պատգամավորը մտահոգված է Թորոսյանի հերթական գլուխգործոցը․ «Ժողովուրդ» Շարմազանովը՝ ռեյտինգային թեկնածու Լոռու մարզում․ «Ժամանակ» Որոշել են նախկին մարզպետի դասախոսություններով սերունդ կրթել․ «Հրապարակ» Ովքե՞ր են ուզում խցկվել ՔՊ ցուցակ․«Փաստ» Ով է Փաշինյանի հայտարարության հասցեատերը․ «168 Ժամ» Նորաթուխ պատգամավորը հիմա էլ դարձել է մոլի ՔՊ-ական. «Ժամանակ» Արթուր Գևորգյանը կառաջադրվի․ ՔՊ-ի՞ց․ «Հրապարակ»

Հայաստանը ՄԻԵԴ-ում պարտվել է Եհովայի վկաներին

Երեկ հրապարակվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ևս մեկ պարտության մասին: Հայաստանին դատի էր տվել նախկին ընդդիմադիր քաղաքական գործիչ, այսօր արդեն իշխանության ներկայացուցիչ, Դանիայի թագավորությունում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը: 
ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է երեք ամիսների ընթացքում Արզումանյանին վճարել 2500 եվրո:  Արզումանյանը, սակայն, հայցադիմումի մեջ պահանջել էր 80 000 եվրոյից ավելի գումար:
Նա բողոքարկել է 2007  թ-ն իրեն կալանքի տակ պահելու հանգամանքը՝ «Փողերի լվացման» հայտնի գործով։

Ըստ ՄԻԵԴ-ի ներկայացրած վերջին վիճակագրության՝ 1959 թ-ից մինչև 2016 թ-ը  Հայաստանի դեմ  կայացվել է 75 վճիռ: Հայաստանը 32 անգամ խախտել է արդար դատաքննության իրավունքը, 27 անգամ՝ ազատության և անվտանգության իրավունքը, 16 անգամ՝ սեփականության իրավունքը, 9 վճիռ էլ կայացվել է անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի համար:

Այս տարվա հունվարի 11-ին ՄԻԵԴ-ը հրապարակել է Հայաստանի դեմ 3 վճիռ, որից մեկը դեսպան Ալեքսանդր Արզումանյանի հայցի հիման վրա:

Մյուս՝ «Պապոյանն ընդդեմ Հայաստանի» գործի հայցը ներկայացվել էր 2010 թ- դեկտեմբերի 29-ին՝   արդար դատաքննության իրավունքի խախտման մեղադրանքով: 
ՄԻԵԴ վճռով Հայաստանը պարտավորվում է դիմումատու Մարգարիտա Պապոյանին վճարել 3600 եվրո:

Հաջորդ՝ «Ֆիդանյանն ընդդեմ Հայաստանի»  գործի հայցը ներկայացվել էր 2012 թ-ի սեպտեմբերի 19-ին՝ արդար դատաքննության իրավունքի խախտման մեղադրանքով: Հայցատուն՝ Եվգենիա Ֆիդանյանը ՊԵԿ նախկին աշխատակից է: Կայացված վճռի համաձայն՝ Հայաստանը պարտավորվում է 3 ամիսների ընթացքում Ֆիդանյանին վճարել  19 065 եվրո:

Հաջորդ՝ «Չիրագովը և ուրիշներն ընդդեմ Հայաստանի»   գործի հայցվորները փախստական ադրբեջանցիներ են, ովքեր դիմել են ՄԻԵԴ այն մեղադրանքով, որ իրենք զրկվել են իրենց սեփականությունից և  չեն կարողանում վերադառնալ Լաչինում գտնվող իրենց տունը՝ ընթացող կոնֆլիկտի և անվտանգության բացակայության պատճառով: 6 հայցվորները պահանջել են 50 000-ական եվրո՝ բարոյական և նյութական վնասների փոխհատուցման համար:  
Կայացված վճռով Հայաստանը պարտավորվել է  յուրաքանչյուր դիմումատուին վճարել 5000-ական եվրո և 28 642 ֆունտ ստերլինգ: 

«Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» գործի վճիռը հրապարակվել էր 2017 թ-ի նոյեմբերին: 
Ալբերտ Մովսեսյանը 2009 թ-ի ապրիլի 22-ին հայց էր ներկայացրել ՄԻԵԴ այն խնդրով, որ դստեր մահվան գործի հետաքննությունը արդյունավետ չի կատարվել: 
Կայացված վճռի համաձայն՝ Հայաստանը պարտավոր է  Մովսեսյանին վճարել 12 000 եվրո:

2017 թ-ի հոկտեմբերին հրապարակված վճիռն  «Ադյան և այլքն ընդդեմ Հայաստանի» գործով էր, որը ներկայացվել էր մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքների  խախտման մեղադրանքով:  Չորս դիմումատուները «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության անդամներ են, ովքեր ոչ միայն հրաժարվել են զինվորական ծառայությունից, այլև օրենքով նախատեսված այընտրանքային ծառայությունից: Դիմումատուները ծառայությունից խուսափելու մեղադրանքով  ձերբակալվել էին և դատապարտվել 2.5 տարվա ազատազրկման: 
ՄԻԵԴ-ի կայացրած վճռով հոկտեմբերին Հայաստանը պարտավորվել է դիմումատուներին վճարել 12 000 եվրո: 

Վերոնշյալ 6 գործերի համար Հայաստանը պետք է հայցվոր կողմերին  վճարի շուրջ 86 000 եվրո գումար: 


Ակաթի Վահանյան

Հարցում
website by Sargssyan