Այսօր՝ 23 հունվարի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Հայաստանի հիմնական թերությունը Ցանկացած գնաճ ու ճգնաժամ հարաբերական են Կրեատիվ մտածողության պակաս կա Նոր նախագահը լուրջ անելիք ունի Հանրապետականի թեկնածուն բավարարում է բոլոր չափանիշներին Քրիս Փեյնը և Ռիզ Ուիզերսփունը՝ «Ժամանակի ճեղքվածք» ֆիլմի նոր թրեյլերում (տեսանյութ) Վարդենյաց լեռնանցքը փակ է Բենզինը և դիզելային վառելիքը կրկին թանկացան Եթե մեջդ արվեստ կա, դրանից չես փախչի Իշխանություններին չհնազանդվելը աստվածները չեն ներում
ԼՐԱՀՈՍ
Հայաստանի հիմնական թերությունը Ցանկացած գնաճ ու ճգնաժամ հարաբերական են Կրեատիվ մտածողության պակաս կա Նոր նախագահը լուրջ անելիք ունի Հանրապետականի թեկնածուն բավարարում է բոլոր չափանիշներին Քրիս Փեյնը և Ռիզ Ուիզերսփունը՝ «Ժամանակի ճեղքվածք» ֆիլմի նոր թրեյլերում (տեսանյութ) Վարդենյաց լեռնանցքը փակ է Բենզինը և դիզելային վառելիքը կրկին թանկացան Եթե մեջդ արվեստ կա, դրանից չես փախչի Իշխանություններին չհնազանդվելը աստվածները չեն ներում «Ելքը» նշարկեց իր հրապարակային ակտիվությունը Նախագահը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ ArmComedy 694 - Նոր Նախագահ Հայաստանի հիմնական թերությունը Փաստաբանական համայնքը մտահոգված է Մխիթարյանի խփած գոլերը տպավորիչ են. Արսեն Վենգեր ՖԻՖԱ-ն հաստատեց. ԱԱ-2018-ում տեսակրկնություններ կլինեն Իտալիայում տղամարդը կրակ է բացել պատշգամբից. կա 5 տուժած Մոսկվայում անհայտ անձը կրակելով սպանել է տղամարդու և փախուստի դիմել դեպքի վայրից «Արսենալի» գլխավոր մարզիչը Մխիթարյանի տրանսֆերի մասին. Հենրիխը լիարժեք ֆուտբոլիստ է Ժոզե Մոուրինյու. Երբեք չենք մոռանա Մխիթարյանին Իմ երազանքը իրականացավ. Մխիթարյանի առաջին մեկնաբանությունը Գողության մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել Բագրատաշենում Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» ՄՅՈւ-ի երկրպագուները քննադատել են ակումբին Մխիթարյանին ծննդյան առիթով չշնորհավորելու համար Ֆիննախում կայացել է Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի նիստը Ավստրիայի ալպիական լեռնադահուկային հանգստավայրերը փակվել են Տաշիր քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը մտահոգություն է հայտնել Սիրիայի Աֆրինում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Փարիզում այս տարի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն ապրիլի 24-ին և մայիսի 28-ին Հայտնի է ՀՀ հաջորդ վարչապետի ընտրության օրը. պարզաբանում է Արփինե Հովհաննիսյանը Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է Տաղանդավոր պատանի շախմատիստն ընդգրկվեց ՀՀ ազգային հավաքականում Մխիթարյանի և Սանչեսի տանսֆերներն ավելի քան մոտ են իրականանալուն. չիլիական ԶԼՄ-ներ Մեկնարկել է վարչապետի այցը Շվեյցարիա. Փարիզում ԹՈՒՄՈ-ն իր դռները կբացի այս տարվա սեպտեմբերին Արմեն Աշոտյանի խոսքով՝ Սփյուռքի շնորհիվ Հայաստանն առավել ժամանակակից, մրցունակ եւ ազդեցիկ պետություն է «Լոռի»-ն պայմանագիր է ստորագրել ուկրաինական «Ստալ»-ի նախկին ֆուտբոլիստի հետ Հայաստանում կանցկացվի սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ Վերին Լարսի այլընտրանքային լոգիստիկ տարբերակներ ենք քննարկում. Կարեն Կարապետյան ՌԴ նախագահական ընտրություններին կհետևեն նաև հայ պատվիրակները Հայաստանցի 3 դահուկորդ կմասնակցեն ձմեռային Օլիմպիական խաղերին Հայոց ազգային բանակը Մայիսյան հերոսամարտերի հաղթանակի արդյունքն է. Էդիկ Մինասյան Սպանդանոցներում «հալալ մորթ» են իրականացնում Ոչ պիտանի սուրճ է վաճառվել. ՍԱՊԾ-ն հորդորում է Նոր հանրագիտարաններ կհրատարակվեն. մանրամասնում է Ազգային արխիվի տնօրենը Գրիգորի Լեպսն իր 55-ամյակը կնշի նաև Երևանում Սա մեր հաջողության պատմությունն է. ԱԺ փոխխոսնակը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին Թեղուտի հանքի պոչամբարից թափոնները կրկին Դեբեդ գետն են լցվել Հայաստանը գրավիչ է արտահանողների համար. վարչապետը հարցազրույց է տվել РИА Новости-ին Փորձագետն առաջիկայում Սիրիայում անկայունություն է կանխատեսում Օբամայի դստերը «բռնացրել են» բրիտանացի երիտասարդի հետ ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին Շամիրամում տեղի ունեցած սպանությունների գործով մեղադրանք է առաջադրվել Քալաշյանին Հայաստանում բիզնես իրականացնելու լավագույն ժամանակն է. Կարեն Կարապետյան Այնքան նման, որ արդեն հավատում ես կլոնավորմանը. Ֆոտոշարք «Նկատելի է, որ Արմեն Սարգսյանը եկել է ինչ-որ պայմանով» Միջազգային հետախուզման մեջ է գտնվում Հայաստանի տարածքում հափշտակված 163 ավտոմեքենա Երևանում գողացված բանկային քարտով փորձել են գումար կանխիկացնել Արմեն Սարգսյանը Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Չեմ կարծում, որ կանաչ «Ժիգուլի»-ն հրելը կրեատիվ մտածողության արդյունք է. Աղվան Վարդանյան Վահրամ Բաղդասարյանը Հայաստանում առկա գնաճը վերահսկելի է համարում Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Թուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները Երևանի Սունդուկյան փողոցի տներից մեկում աղջկա դի է հայտնաբերվել Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները Ըստ Փոստանջյանի՝ մենք ազդեցություն ունենք նաև ԱՄՆ իշխանությունների վրա. Վահրամ Բաղդասարյան ՍԱՊԾ-ն թույլատրել է երկու արտադրամասի վերսկսել աշխատանքը ԿԲ-ն հուշագիր է ստորագրվել Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հետ Նախագահն ապացուցեց, որ ինքը ինքնուրույն խաղացող է և ոչ կառավարելի Արմավիրի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել «Հետաքրքիր է՝ եթե Արմեն Սարգսյանը չլիներ ՀՀԿ-ի թեկնածուն, ապա ի՞նչ դիրքորոշում կունենար «Ելք»-ը» Ֆեդերերը դուրս եկավ քառորդ եզրափակիչ «Ելք»-ը կհանդիպի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ Արգելվել է Զարուհի Փոստանջյանի մուտքը Վրաստան. (տեսանյութ) Սիրահարվել եմ քեզ. Իվետա Մուկուչյանը հրապարակել է նոր տեսահոլովակի թիզերը (տեսանյութ) «Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է նոր փուլ» Պրեմիերա. Միշո - էսօր

Թանկացումը արդարացվա՞ծ, թե՞ անհարկի. ի՞նչ են ասում պատասխանատուները

Նախօրեին երկրի ղեկավարը խորհրդակցություն անցկացրեց՝ հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման եւ դրա հետեւանքները մեղմելուն ուղղված լուծումները քննարկելու նպատակով։ Նախագահը համապատասխան հանձնարարականներ տվեց խորհրդակցության մասնակիցներին՝ պատասխանատուներից ակնկալելով պահպանել մրցակցության պայմանները, իրականացնել առանձին ապրանքների գների բարձրացման ամենախիստ մշտադիտարկում, որի համար պետությունն ունի անհրաժեշտ բոլոր գործիքները։ Սերժ Սարգսյանը հստակ պահանջ դրեց՝ գնաճի օբյեկտիվ պատճառների կամ հիմնավորումների մասին խոսելուց բացի ներկայացնել լուծումներ՝ ուղղված գների բարձրացման հետեւանքները մեղմելուն՝ հանրությանը մշտապես տեղեկացնելով սպառողական շուկաներում տեղի ունեցող գործընթացների մասին։
Փորձեցինք հասկանալ ավելի որոշակի՝ ինչ հանձնարարականներ են հնչել, իսկ որ ավելի ստույգ՝ ի՞նչ են որոշել պատասխանատուները, ի՞նչ քայլեր են ձեռնարկելու, դրանք կշտկե՞ն իրավիճակն արդյոք եւ արդյոք հունվարի 1-ից թանկացումը արդարացվա՞ծ է, թե՞ ձեռներեցների ագահության հետեւանք է։
Նախ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանից պարզաբանումներ խնդրեցինք այն մասին, թե ի վերջո հունվարի 1-ից ի՞նչ կատարվեց վառելիքի շուկայում կամ ինչու՞ կատարվեց, արդյո՞ք հարկային նոր օրենսգրքի հետեւանքով եւ արդյո՞ք դա ուղղակիորեն կապ ունի այն հանգամանքի հետ, որ բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաներում առկա են գերիշխող դիրք ունեցող ընկերություններ։
«Հունվարի 1-ից վառելիքի շուկայում նկատվող գնային բարձրացումների հետ կապված ուսումնասիրություն է իրականացրել մեր հանձնաժողովը՝ պարզելու, թե որքանով են տեղի ունեցած գնային փոփոխությունները համահունչ հարկային դրույքաչափերի փոփոխություններին։ Տարվա առաջին իսկ աշխատանքային օրը ամփոփվել են դեռեւս նախորդ տարեվերջից հավաքագրված տվյալները։ Բոլորս գիտենք, որ 2018 թվականի հունվարի 1—ից ուժի մեջ է մտել հարկային նոր օրենսգիրքը, որով նախատեսված են մի շարք փոփոխություններ գործող հարկային կարգավորումների դաշտում։ Կատարված փոփոխությունները վերաբերում են նաեւ որոշ ապրանքատեսակների գծով հարկային դրույքաչափերին։ Այդ ապրանքների շարքում առավել կարեւոր ու սոցիալական նշանակություն ունեցող ապրանքներից են նաեւ բենզինը, դիզելային վառելիքն ու բնական սեղմված գազը։ Հաշվի առնելով, որ հարկային դրույքաչափերի փոփոխությունները ուղղակիորեն ազդում են նաեւ վաճառքի գների վրա, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաներում առկա են գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, հանձնաժողովը մանրամասն հաշվարկներ է կատարել այդ ապրանքատեսակների գնային փոփոխությունների ուղղությամբ»,-«ՀՀ»-ի հետ զրույցում նկատեց Ա. Շաբոյանը։
Ըստ այդմ, մինչ 2018 թվականը դիզելային վառելիքի ներմուծումն ու օտարումը ազատված էր ԱԱՀ—ով հարկումից։ Իսկ ակցիզային հարկի գումարը կազմում էր 1 տոննայի համար ոչ պակաս, քան 35 հազար դրամ։ Արդեն ընթացիկ տարվա հունվարից դիզելային վառելիքի համար ներմուծման ակցիզային հարկը 1 տոննայի հաշվարկով կազմելու է 13 հազար դրամ, այսինքն՝ այս մասով տեղի է ունեցել նվազում։
Այս դեպքում ո՞րն է խնդիրը։
Բանն այն է, որ, ըստ ՏՄՊՊՀ նախագահի, դրան զուգահեռ, դիզելային վառելիքի ներմուծումն ու իրացումը այսուհետ ենթակա են ԱԱՀ-ով հարկման, ինչը նախկինում չի եղել։ «Հաշվի առնելով, որ ակցիզային հարկի եւ ԱԱՀ-ի հաշվարկը կախված է նաեւ դիզելային վառելիքի մաքսային արժեքից ու իրացման գներից, հիմնվեցինք այս ցուցանիշների վրա, եւ հաշվարկները ցույց տվեցին, որ թեեւ մաքսային սահմանին ակցիզային հարկի նվազեցում է տեղի ունեցել, որը կազմել է 1 լիտրի հաշվով 14 դրամ, սակայն իրացման փուլում ԱԱՀ-ով հարկումը ավելացրել է հարկային բեռը։ Ընդհանուր հաշվով դիզելային վառելիքի ներմուծման ու իրացման համար գանձվող անուղղակի հարկերը ավելացել են շուրջ 60 դրամով՝ 1 լիտրի համար»,-ասաց Ա. Շաբոյանը։
Նա ներկայացրեց նաեւ պատկերը բենզինի գնագոյացման մասով։ 2018թ. հունվարից բենզինի ներմուծման համար ակցիզային հարկը ավելացել է 1 տոննայի հաշվով 15 000 դրամով։ Եթե նախկինում 1 տոննա բենզինի ներմուծման համար ակցիզային հարկի գումարը կազմում էր 25 000 դրամ, ապա ներկայումս այն կազմում է 40 000 դրամ։ Բացի այդ, մինչ 2018թ. մաքսային սահմանին վճարվող ակցիզային հարկի եւ ԱԱՀ-ի հանրագումարը կազմում էր 120 000 դրամ, իսկ ներկայումս այն կազմում է 135 000 դրամ։ Քանի որ բենզինի ներմուծման եւ իրացման համար ակցիզային հարկի ու ԱԱՀ-ի մեծությունների հաշվարկները կապված են մաքսային արժեքի եւ իրացման գների հետ, ուստի այդ տվյալների հիման վրա կատարված հաշվարկները ցույց են տվել, որ օրենսդրության փոփոխության հետեւանքով ակցիզային հարկի մեծությունը 1 լիտր բենզինի հաշվարկով ավելացել է 10, իսկ ԱԱՀ-ի մեծությունը՝ 8-9 դրամով։
Սեղմված բնական գազի հարկման դրույքաչափերի փոփոխության համաձայն էլ 2018թ. հունվարից այս ապրանքատեսակի իրացման ժամանակ հաշվարկվող ակցիզային հարկի մեծությունը կազմում է 1000 խմ-ի համար 25 000 դրամ։ Նախկինում այն կազմում էր 8330 դրամ։ Այսինքն, 2018թ. հունվարից 1000 խմ սեղմված բնական գազի իրացման ժամանակ հաշվարկվող ակցիզային հարկի մեծությունը ավելացել է 16 670 դրամով։ Հաշվի առնելով, որ նշված գումարին ավելանում է նաեւ ԱԱՀ-ն, որը կազմում է շուրջ 3300 դրամ 1000 խմ գազի համար, ապա ընդհանուր առմամբ, այս վառելիքի գծով հարկերի ավելացումը կազմում է շուրջ 20 000 դրամ 1000 խմ-ի համար։
Փաստորեն, ըստ ներկայացրած տվյալների, այս ամենը պայմանավորված է հարկային օրենսգրքի փոփոխություններով։ «Այո,-ասաց Ա. Շաբոյանը,-այս պահին կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ 2018թ. հունվարին բենզինի, դիզելային վառելիքի եւ սեղմված բնական գազի գնային բարձրացումները ամբողջությամբ պայմանավորված են 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններով»։
Այնուամենայնիվ, հեղուկ վառելիքի ու բնական սեղմված գազի շուկաներում չարաշահումները հնարավոր են։ Ի՞նչ է անելու հանձնաժողովը՝ հաշվի առնելով, որ այդ շուկաները սոցիալական կարեւորության ապրանքային շուկաներ են. «Ի թիվս սոցիալական կարեւորության այլ ապրանքային շուկաների, հանձնաժողովը շարունակում է հետեւել եւ վերահսկողություն իրականացնել թե՛ հեղուկ վառելիքի եւ թե՛ բնական սեղմված գազի շուկաներում՝ հնարավոր չարաշահումները կանխարգելելու նպատակով»։
Արտակ Շաբոյանը տեղեկացրեց նաեւ, որ ի կատարումն երկրի ղեկավարի հանձնարարականի, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը արդեն սկսել է գնագոյացման ուսումնասիրությունները հացահատիկի եւ ալյուրի շուկաներում՝ ի թիվս լայն սպառողական այլ շուկաների (շաքարավազ, կարագ, ձեթ, կաթնամթերք, նպարեղենի որոշ տեսակներ եւ այլն)։ Եվ ի դեպ, ուսումնասիրությունն ընդգրկելու է այս ապրանքատեսակի գծով ամբողջ շղթան՝ ներկրումից կամ արտադրությունից մինչեւ իրացում։ Ուսումնասիրության ավարտին ՀՀ մրցակցային մարմինը կներկայացնի արդյունքները, իսկ խնդիրների առկայության դեպքում հանդես կգա համապատասխան առաջարկներով, ինչպես նաեւ օրենքի սահմաններում կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Պետական այլ մարմինների հետ համատեղ կիրականացվեն համապատասխան աշխատանքներ՝ առաջնային նշանակության եւ սոցիալական կարեւորության ապրանքային շուկաներում ուսումնասիրություններ իրականացնելու ուղղությամբ։
Քանի որ նշյալ գնային բարձրացումները պայմանավորված են հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններով, փորձեցինք հասկանալ, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկելու պետական եկամուտների կոմիտեն։
Կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը «ՀՀ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ երկրի նախագահի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ պետական կառավարման մարմինների ղեկավարներին տրված հանձնարարականների կատարումն ապահովելու նպատակով ինքը կոմիտեի հարկային եւ մաքսային մարմինների կառուցվածքային ստորաբաժանումներին առաջնային երեք հանձնարարականներ է տվել։
Առաջինը՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները 2018թ. պետական բյուջեով նախատեսված՝ հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշներն ապահովելու համար։ Ինչը արդեն տարվա երկրորդ կիսամյակից կառավարությանը հնարավորություն կընձեռի իրականացնել անհրաժեշտ ծրագրեր ու միջոցառումներ հասարակության սոցիալապես խոցելի խմբերի համար հիմնական ապրանքային շուկաներում հնարավոր գնաճի բացասական ազդեցությունը մեղմելու ուղղությամբ։
Երկրորդն այն է, որ հարկային հսկողության ընթացքում մշտադիտարկում իրականացվի տնտեսավարող սուբյեկտների կողմից կիրառվող առեւտրային վերադիրների ու շահույթների մեծության նկատմամբ եւ տնտեսապես չհիմնավորված առեւտրային վերադիրներ կամ շահույթի մեծություններ հայտնաբերելու դեպքերում համապատասխան տեղեկատվությունը կներկայացվի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ շուկայում գերիշխող դիրքի չարաշահման ու տնտեսական ազատ մրցակցության սահմանափակման երեւույթները բացահայտելու ու վերացնելու նպատակով։
Եվ երրորդն այն է, որ մշտադիտարկում կարվի նաեւ բենզինի եւ դիզելային վառելիքի մանրածախ շուկայում կիրառվող գների նկատմամբ։ Ու դրանց ներմուծման մաքսային արժեքների, ինչպես նաեւ բենզինի ու դիզելային վառելիքի համար սահմանված հարկային բեռի անփոփոխ լինելու պայմաններում մանրածախ շուկայում կիրառվող գների հնարավոր բարձրացման պարագայում համապատասխան տեղեկատվությունը կներկայացվի նույն հանձնաժողովին՝ շուկայում գերիշխող դիրքի չարաշահման ու տնտեսական ազատ մրցակցության սահմանափակման երեւույթները բացահայտելու եւ վերացնելու նպատակով։
Մեր մյուս զրուցակիցը գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն է։
Եվ, բնականաբար, մեզ հուզող հարցը հետեւյալն էր. ինչքանո՞վ դիզվառելիքի թանկացումը կազդի գյուղմթերքի գների վրա, ինչքանո՞վ է թանկացումն արդարացված, եւ ի՞նչ քայլեր են արվելու նախագահի հանձնարարականները կատարելու համար։
Ի պատասխան Ռոբերտ Մակարյանը նշեց, որ առաջիկայում կառավարություն կներկայացվի գյուղմթերքների մասով սոցիալական ապրանքների ցանկը, ինչպես նաեւ համալիր ծրագիր՝ տեղական արտադրության խթանման ու ներմուծման փոխարինման ուղղությամբ։
Փոխնախարարի կարծիքով, թանկացումները եղել են թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներով. եղել են ապրանքներ, որոնք թանկացել են, կան նաեւ ապրանքներ, որոնք 2016թ. դեկտեմբերի համեմատ 2017թ. դեկտեմբերին էժանացել են. «2017-ը չորային տարի էր, ոռոգման հետ կապված խնդիրներ կային, եւ որոշ ապրանքատեսակների գները բարձրացել էին։ Բայց դա, կարծում ենք, ժամանակավոր երեւույթ է, քանի որ նույն կարտոֆիլի գնի որոշակի բարձրացում է նկատվել դեկտեմբերին, բայց գյուղացիական տնտեսություններն ունեն բերքի համապատասխան քանակ, եւ առաջիկայում ապրանքը շուկա կմտնի, ու գների էժանացում կլինի»։
Թանկացման պատճառների ուսումնասիրությունը դեռ պետք է խորքային արվի։ Նախատեսվում է գյուղատնտեսության նախարարի հանդիպումը պանիր, թռչնամիս արտադրողների հետ, որպեսզի հասկանան, թե ինչով է պայմանավորված գների բարձրացումը։ «Օրինակ՝ եղել է տավարի մսի թանկացում, որը հիմնականում պայմանավորված է կերի թանկացմամբ, բացի այդ, եթե գյուղացիները տեսնում են պահանջարկ կա, ապա սկսում են գները բարձրացնել»,-ասաց Ռ. Մակարյանը։
Գանք այն հարցին, թե ինչ գյուղմթերք ենք կարողանալու ուտել այս տարի՝ հաշվի առնելով դիզվառելիքի թանկացումը։ Ռ. Մակարյանը լավատես է. դիզվառելիքի այս թանկացումը չի կարող էական ազդեցություն ունենալ գյուղմթերքի գների վրա։
Իսկ եթե, այնուամենայնիվ, էական լինի այդ ազդեցությունը։
Հարցին ի պատասխան գյուղփոխնախարարը հստակեցրեց. «Եթե դիզվառելիքի թանկացումն էական ազդեցություն ունենա գյուղմթերքի ինքնարժեքի վրա, ապա կմշակվի սուբսիդավորման ծրագիր։ Օրինակ, ըստ նախնական հաշվարկների՝ վառելիքի թանկացումը բերելու է կարտոֆիլի ինքնարժեքի ընդամենը 2 դրամով ավելացման։ Այսինքն՝ դիզվառելիքի այս թանկացումը չի կարող էական ազդեցություն ունենալ գյուղմթերքի գների վրա։ Դրա համար մենք կատարելու ենք վերլուծություններ, գների մոնիտորինգ գյուղմթերքի շուկաներում։ Եթե խնդիրը լինի ռիսկային, ապա սոցիալապես անապահով խավերին աջակցելու համար կա ՀՀ նախագահի հանձնարարականը։ Եթե ռիսկային լինի իրավիճակը, պատրաստ ենք շարունակելու սուբսիդավորման քաղաքականությունը»։
Բայց գյուղնախարարության հիմնական խնդիրը գյուղմթերքը մրցունակ դարձնելն է։ Բոլոր ծրագրերը՝ ֆինանսական վարձակալության, ինտենսիվ այգիների, կաթիլային ոռոգման, վարկերի ծրագրերը հենց դրան են ուղղված։ Մրցունակ գյուղատնտեսությունը միայն կարող է շուկայում շատ բան փոխել։

Հարցում
website by Sargssyan