10 միլիոն դրամանոց սանհանգույց՝ Շիրակի պետհամալսարանի ռեկտորի հանգստասենյակում
Այսօր՝ 19 օգոստոսի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկու... Ոստիկանապետի հանձնարարությամբ ՃՈ գնդապետի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվում Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 170 անգամ Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Լարսի փակ լինելու պատճառով ավիատոմսերի գները թանկացել են ավելի քան 100 տոկոսով.«Հրապարակ» ԲՀԿ–ական փոխվարչապետը դիսկոմֆորտի մեջ է.«Հրապարակ» Բա որ մի օր էլ ուրիշ կերպ մտածող 50-100 հազար մա՞րդ հավաքվի հրապարակում.... ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաքննիչ դատարանի որոշումը և... Ջենովայում զոհվածների ընտանիքների գրեթե կեսը հրաժարվել Է պետական հուղարկավորումից
ԼՐԱՀՈՍ
Ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ Ոստիկանապետի հանձնարարությամբ ՃՈ գնդապետի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվում Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 170 անգամ Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Լարսի փակ լինելու պատճառով ավիատոմսերի գները թանկացել են ավելի քան 100 տոկոսով.«Հրապարակ» ԲՀԿ–ական փոխվարչապետը դիսկոմֆորտի մեջ է.«Հրապարակ» Բա որ մի օր էլ ուրիշ կերպ մտածող 50-100 հազար մա՞րդ հավաքվի հրապարակում.... ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաքննիչ դատարանի որոշումը և նախապատրաստում է բողոքը Ջենովայում զոհվածների ընտանիքների գրեթե կեսը հրաժարվել Է պետական հուղարկավորումից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հավաքի ընթացքում ագրեսիվության դրսևորումներին նույն կերպ չպատասխանել Զինծառայողները համապատասխան կարգով իրավունք կունենան օգտվել բջջային հեռախոսներից ԱԱԾ-ն չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ. Տեսանյութ Հակառակորդի ձախողված հարձակման փորձերը ցույց են տալիս ՊԲ-ի պատրաստվածության բարձր աստիճանը. Դավիթ Բաբայան Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում կրակոցներ են հնչել Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը Դպրոցներում ու մանկապարտեզներում երեխաները կանցնեն ակնային խնդիրների անվճար կանխարգելիչ ստուգումներ Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատած Գվինեայի քաղաքացու Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է աշխատանքային 100 օրը Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը Իրավապահները խուզարկել են Հովիկ Աբրահամյանի դստեր բնակարանը.«Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանն այլևս մեծ քաղաքականության մեջ է Ռեֆորմիստների կուսակցության անունը այս կամ այն գործիչի հետ կապելը համարում եմ խիստ անիրական. Վահան Բաբայան Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ ամբողջությամբ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի շրջանավարտները հանդիսավոր կերպով ստացան իրենց ավարտական դիպլոմները. Լուսանկարներ Անահիտ Մութաֆյանի հաղորդաշարի հերթական թողարկումը. Տեսանյութ ՃՈ-ն հայտարարություն է տարածել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկության սահմանափակումների մասին Ոստիկանությունը քաղաքական հիմքերով հետապնդումներ չի իրականացնում. Օսիպյան Ոստիկանությունը հայտարարում է օգոստոսի 17-ի հանրահավաքի ընթացքում դրոններով տեսանկարահանումներն արգելելու մասին ԱԱԾ-ն վերջին 100 օրվա ընթացքում պետբյուջե է վերականգնել 2017-ի ցուցանիշից 8-9 անգամ ավելի գումար Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. Սասուն Խաչատրյան Նիկոլը հասկանում է, որ ինքը շատ վատ իշխանություն է. Մենուա Հարությունյան 100 օրվա ժամանակաշրջանից հետո թևակոխում ենք նոր փուլ, որի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է. Նիկոլ Փաշինյան Կրթության և գիտության նախարարը կոչ է անում չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ Էյֆորիան կանցնի Յուրի Խաչատուրովը ՀՀ քաղաքացի է. պաշտպան Միհրան Պողոսյան Նիկոլ Փաշինյանն առաջարկում է օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակ գնալ երթով Հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 759 մլն դոլար, մինչդեռ տարեսկզբին այն 6 մլրդ 774.6 մլն դոլար էր.«Ժողովուրդ» Դատական համակարգում եւ վրդովված են, եւ սարսափած.«Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի օգնականը կնշանակվի դեսպան ԱՄՆ–ում.«Հրապարակ» Ադրբեջանի բնակչի մարմինը չեզոք գոտուց Ադրբեջան տարհանելու մարդասիրական գործողություն է իրականացվել ՀՀ նախագահի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Անահիտ Մութաֆյանի նոր հաղորդաշարը. Տեսանյութ ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց. Պավել Մանուկյանը չի ներկայացել նիստին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը փախուստի փորձ է կատարել ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը ՀՀ նախագահը հետ է կանչել Օլեգ Եսայանին Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից ԵՄ-ն Ադրբեջանից պահանջել Է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին Վայքի սոցիալական աջակցության ծառայության պետի կողմից կաշառք ստանալու փաստով հարուցվել է քրեական գործ Նիկոլենց իշխանություն էր պետք և ամեն գնով հասան․․․ Ո՞վ է իրավունք տվել ժողովրդի անունից որոշել լսել Քոչարյանին, թե ոչ. Վահան Բաբայան Նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհությունը. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը Զորամասին հատկացված վառելիքի հափշտակության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապողականություն կար. Լարիսա Ալավերդյան Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել օգոստոսի 14-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել Ապահովագրական ընկերություն-բուժհիմնարկ ոչ ֆորմալ պայմանավորվածություններին պետք է վերջ դնել. Արսեն Թորոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-17-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև կնվազի 2-4 աստիճանով Ոստիկանությունը հայտնում է Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում չարաշահումների մասին Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տեղի չունեցավ ԿԳՆ-ն հաստատվել է դասագրքերի ներդրումային գումարի չափը Փրկարարները վերսկսել են Սեւանա լճում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները «Նիկոլենք ասում են. «այ եթե դատավորներն էլ մերը լինեին՝ նախկին նախագահին կթողնեին կալանքի մեջ»» Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են. ՀՀ ԱԳՆ Կարեն Փոլադյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը չի բացառում, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը անձի անձեռնմխելիության հիմքով կկարճվի Ռեֆորմիստների կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուի կենսագրությունը Ռոբերտ Քոչարյանը այլևս ազատ է, բայց պայքարը շարունակվում է Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվել Լուսինե Միրաքյանը Ռեֆորմիստների մամլո խոսնակ է նշանակվել Արտաշատում մի խումբ առևտրականներ բողոքի ակցիա են իրականացնում. նրանց հետ հանդիպեց ՊԵԿ նախագահը Կառավարությունը չպետք է միայնակ թողնի գյուղացիներին. Արարատ Միրզոյանն այցելել է կարկուտից տուժած համայնքներ Հայֆիլմի վերածնունդը մոտ է Հայտնի է Ռեֆորմիստների Երեւանի ավագանու ցուցակը

10 միլիոն դրամանոց սանհանգույց՝ Շիրակի պետհամալսարանի ռեկտորի հանգստասենյակում

Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի թալանչիական գործունեության վերաբերյալ նոր փաստեր են հայտնվել... Պարզվում է, նախորդ ռեկտորից ժառանգած 500 միլիոն դրամը փոշիացնելու և գրպանելու քաղաքականության հիմքերը դրվել են հենց այն պահից,երբ կրթական գործի Կոլումբոս Մինասյանը ոտքը բուհ դրեց... 

Մինասյանի առաջին նախաձեռնություններից մեկը եղավ ռեկտորի կաբինետի վերանորոգումը,չնայած այն հանգամանքին, որ նախորդ ռեկտորը բավական լավ վիճակում գտնվող կաբինետ էր ժառանգություն թողել ներկայիս ռեկտորին... Սակայն Մինասյանը բավական արագացված տեմպերով այն քարուքանդ արեց,որի պատասխաններն արդեն պարզ են, թե ինչու...

Նախ, նա ձերբազատվեց նախորդ ռեկտորի կաբինետում գոյություն ունեցող գրադարանից... Համոզված եմ, որ Սահակ Մինասյանը ՀՀ եզակի բուհի ռեկտորն է, որի կաբինետում չկան գրքեր... Հենց սրանով է նաև բացատրվում գրքատյաց ռեկտորի կողմից բուհի գրադարանային ֆոնդի կեսից ավելիի ոչնչացումը, որի արդյունքում 15 տոննա գիրք է հանձնվել մակուլատուրա... Երկրորդ և ամենակարևոր հանգամանքը՝ վերանորոգման պատրվակի տակ ահռելի գումարների մսխումն էր...  

Օրինակ,ըստ հավաստի տեղեկությունների,որի մասին բազմիցս բարձրաձայնել են բուհի նախկին և ներկա շատ աշխատակիցներ, այդ թվում նաև հաշվապահները, որոնք բավական լավ տեղյակ էին Սահակ Մինասյանի ակտիվ ֆինանսական և առևտրային գործունեությունից, ռեկտորի կաբինետի սանհանգույցի վերանորոգման համար բուհի բյուջեից դուրս է գրվել, չզարմանաք,10 միլիոն դրամից ավել գումար՝մոտ 21 հազար դոլլար...

Ռեկտորի սանհանգույցն իրենից բավական փոքր և ոչ շքեղ սենյակ է ներկայացնում՝ զուգարանակոնքով, լվացարանով, փոքրիկ «կաբինայով» և միայն հիմարը կարող է հավատալ, որ այդ ամենի վրա ծախսվել է այդքան մեծ գումար... Այսինքն` սանհանգույցի վերանորոգման պատրվակի ներքո ահռելի գումարներ են դուրս գրվել բուհի բյուջեից...

Նույն կերպ կարելի է մեկնաբանել նաև ռեկտորի կողմից 2,4 միլիոն դրամ արժողությամբ չհրկիզվող պահարանի գնման փաստը,որը բավական մեծ աղմուկ էր ժամանակին բարձրացրել բուհում...Հետաքրքիր է, ի՞նչ փաստաթղթեր է պահում պարոն Մինասյանն իր 5 հազար դոլլար արժողությամբ չհրկիզվող պահարանում...

Ըստ հավաստի տեղեկությունների` ռեկտորն ահռելի գումարներ է դուրս գրել սեփական կաբինետի և հանգստասենյակի վերանորոգման համար,սակայն բուհի աշխատակիցներին հայտարարում է,որ դա նվեր է... Նվեր մեկից, ով քաղաքագետի գիտական աստիճան ունի, այսինքն` հայրիկն է այդ կոչումը որդու համար գնել, մեկից, ով ամբողջ կյանքում չի աշխատել և զբաղված է պարտքեր կուտակելով և հայրիկի գողացածը մսխելով ու լափելով...

Պարոն Մինասյանը բավական մեծ գումարներ է դուրս գրել նաև սեփական կաբինետի կահավորման համար... Երևանից գնված կահույքը մի անգամ հետ է ուղարկվել մայրաքաղաք և նորն է բերվել բուհ,քանի որ նախկին կահույքը ռեկտորի դուրը չի եկել...  Ու այդ կահույքի տանել-բերելը ևս վճարվել է համալսարանի բյուջեից...

Էլ չենք ասում,թե ինչ գումարներ են մսխվել բազմաթիվ ֆուրշետների՝ նախաամանորյա, մագիստրոսների դիպլոմների հանձնման և այլն ժամանակ, ինչպես նաև էժանագին և անճաշակ համերգների վրա, սիրելիներին և յուրայիններին աստղաբաշխական աշխատավարձեր սահմանելու և այլնի վրա...

Պարոն Մինասյանը նախորդ ռեկտորի կողմից կազմած նախահաշիվը խախտելով մոտ 30 միլիոն դրամ՝62 հազար դոլլար գումար է ավել ծախսել երկու մարզադահլիճների վերանորոգման և բուհի ջեռուցման համակարգի ստեղծման վրա... Հետաքրքիր է, ինչու՞ և ու՞մ հաշվին...

Սկսելով բուհի բյուջեի սեփականաշնորհումը` սեփական կաբինետի վերանորոգման պատրվակով ահռելի գումարներ դուրս գրելով, ռեկտոր Մինասյանը հասավ նրան, որ բուհի դահլիճի վերանորոգման համար գիտխորհուրդում հայտարարեց, որ բյուջեից ծախսել է 118 միլիոն դրամ՝250 հազար ԱՄՆ դոլլար (100 միլիոն դրամ դահլիճի վերանորոգման համար և 18 միլիոն դրամ որպես համաֆինանսավորում Համաշխարհային Բանկի ծրագրի շրջանակներում), առանց դահլիճի կահավորման և տեխնիկական վերազինման, ինչպես նաև 25 միլիոն դրամ՝ 52 հազար դոլլար է ծախսել համալսարանի բուֆետի վերանորոգման համար...

Հիմա արդեն պարզ է, թէ ինչու 2016բթ-ի հուլիսին 500 միլիոն դրամ բյուջե ժառանգած ռեկտորը 2017 թ-ի սեպտեմբերի սկզբներին հայտարարեց, որ բուհի բյուջեն դատարկ է և դիմեց ապօրինի միջոցների դասախոսների հաշվին խնայողություններ անելու նպատակով. հենց այդ նպատակով էր բարեփոխաշինիչ» ռեկտորը բուհում ներդնում ինտեգրված ուսուցումը, որով փորձում էր դասախոսներին պարտադրել անվճար պարապել հեռակա կուրսերի ուսանողների հետ, կրճատում էր 50 տոկոսով այն կուրսերի լսարանային ժամերը, որոնք համարում էր թերբեռնված. նպատակը մեկն էր՝այստեղ ևս կրճատել դասախոսների աշխատավարձերը...

Հ.Գ.Պարոն Մինասյանը և իր որոշ հյուրերը թող զմայլվեն դավադրությունների տեսության մոլի երկրպագու ռեկտորի միջազգային ստանդարտներին համապատասխանող 118 միլիոն դրամանոց դահլիճով, 25 միլիոն դրամանոց բուֆետով,10 միլիոն դրամանոց սանհանգույցով...

Իսկ բուհի ուսանողներին և անձնակազմին մնում է ամեն օր առնչվել և բավարարվել խորհրդային ժամանակաշրջանի լսարանների կահավորումով, մակուլատուրա հանձնված 15 տոննա պիտանի գրքերով, «պպզովի» զուգարաններով և խայտառակ անկազմակերպ ուսումնական գործընթացով... Ու հիմա ռեկտոր Մինասյանն անձնական աուդիտորներ է բերել բուհ և նրանց միջոցով փորձում է սրբագրել հանցագործությունները, որոնց հետևանքով ՇՊՀ-ն բոլոր առումներով հայտնվել է խայտառակ վիճակում...

Գագիկ Համբարյան

Տվյալ բաժնի նյութերը չեն խմբագրվում, իսկ դրանցում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետների հետ: ՀայՄեդիա.AM-ը պատրաստ է հարթակ տրամադրել նաև գրառման հակադիր կողմին:

Հարցում
website by Sargssyan