Այսօր՝ 25 մայիսի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Ներկայացվել է աշխարհի առաջնության պաշտոնական երգը Փաշինյանի հետ հարաբերություններին երբևիցե սուր չեն եղել. Բաբլոյան Ջորջ Սորոսը և Դոնալդ Թրամփը անձնական թշնամիներ են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը. Ֆոտոշարք 20-ամյա երիտասարդին սպանել են ավտոտնակում, որտեղից դին տեղափոխել են Սիլիկյան թաղամաս և այրել ՀՀ վարչապետը և նախագահը ներկա են եղել սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հոգեհանգստի արա... «Արսենալ»-ը պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին. Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց անհնազանդության ակցիաները դադարեցնելու և խորհրդարանում հանդիպումներ սկսել... Հայաստանը ցույց տվեց, որ ունի քաղաքացիական հասարակություն. Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել BBC -ի... ԱԱԾ-ն կանխել է Սիրիայում գործողությունների մասնակցած ահաբեկչի մուտքը Հայաստան. Լուսանկարներ
ԼՐԱՀՈՍ
Ներկայացվել է աշխարհի առաջնության պաշտոնական երգը Փաշինյանի հետ հարաբերություններին երբևիցե սուր չեն եղել. Բաբլոյան Ջորջ Սորոսը և Դոնալդ Թրամփը անձնական թշնամիներ են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը. Ֆոտոշարք 20-ամյա երիտասարդին սպանել են ավտոտնակում, որտեղից դին տեղափոխել են Սիլիկյան թաղամաս և այրել ՀՀ վարչապետը և նախագահը ներկա են եղել սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը «Արսենալ»-ը պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին. Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց անհնազանդության ակցիաները դադարեցնելու և խորհրդարանում հանդիպումներ սկսելու մասին Հայաստանը ցույց տվեց, որ ունի քաղաքացիական հասարակություն. Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել BBC -ին ԱԱԾ-ն կանխել է Սիրիայում գործողությունների մասնակցած ահաբեկչի մուտքը Հայաստան. Լուսանկարներ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է ՀՀԿ ներկայացուցիչների հետ Ակցիայի մասնակիցների անվտանգությունն ապահովում են բացառապես համազգեստով ոստիկաններ Սպիտակ տան այգուց անհետացել է Մակրոնի ու Թրամփի տնկած կաղնին Վիգեն Սարգսյանը հորդորել է ուշադրություն կենտրոնում պահել զինաձնակազմի բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը, կարգապահությունը ՀՀԿ դիրքորոշումը կլինի միասնական. Վահրամ Բաղդասարյանը՝ խմբակցության հետագա քայլերի մասին Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ հանդիպումից ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը ՀՀ վարչապետի թեկնածու չի առաջադրի ՀՀԿ-ի որոշման հիմքում ընկած է ներքին կայունությունը և Հայաստանի ու Արցախի անվտանգությունը․ Շարմազանով ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու Կոնստանտին Զատուլինն առաջինը կշնորհավորի այն մարդուն, ով օրենքի շրջանակում կընտրվի Հայաստանի վարչապետ ՀՀ նախագահն աշխատակազմում նշանակումներ է արել Եթե Նիկոլ Փաշինյանը հարմար գտնի, ապա մենք պատրաստ ենք հանդիպել. Կոնստանտին Զատուլին Զինված ուժերի գլխավոր առաքելությունը մնում է սահմանի պաշտպանությունը. Վիգեն Սարգսյան Ոստիկանությունը չի ձեռնարկել և չի ձեռնարկելու իրավիճակը բարդացնող որևէ գործողություն Հայաստանյան վերջին զարգացումների վերաբերյալ լսումներ են կայացել ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում Նաիրի Պետրոսյանը կձևավորի Սերժ Սարգսյանի գրասենյակը Դավիթ Հարությունյանը նշել է, թե որն է եղել Հանրապետական կուսակցության սխալը. ՏԱՍՍ Նախագահը հանդիպել է Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հետ Բաքվում այրվում է Trump Tower հայտնի բարձրահարկ շինությունը Անցնող շաբաթվա ընթացքում շփման գծում արձանագրվել է լարվածության նկատելի աճ. Արցախի ՊՆ Կիբերգրոհի փորձեր են արվել ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջի նկատմամբ Մի շտապեք ինձ +1 անել ձեր ցուցակներում. Սամվել Ֆարմանյանը՝ Արարատ Միրզոյանին Երևանում տեղի է ունեցել երթևեկության փոփոխություն Հայաստանի կառավարությունը բացառում է ուժային մեթոդները խաղաղ ցույցերի դեմ Նախատեսվող հանրահավաքի կապակցությամբ ՄԻՊ-ն արագ արձագանքման խումբ է գործուղվել Վանաձոր Սահմանամերձ գոտիներում ծառայող ժամկետային զինծառայողների շուրջ 1700 ծնողներ մեկնել են տեսակցելու իրենց որդիներին Արմեն Սարգսյանը կուսակցություն ստեղծելու մտադրություն երբեւէ չի ունեցել եւ չունի. Նախագահականը հերքում է ՌԴ Պետդումայի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել հանդիպել «Ելք» խմբակցության ղեկավարության հետ Արա Բաբլոյանը և Ֆրանսիայի դեսպանը հույս են հայտնել, որ ՀՀ վարչապետի ընտրությունից հետո երկրում իրավիճակը կվերադառնա բնականոն հուն Բաց նամակ Նիկոլին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ Բանակցությունները հեռանկարային են, երբ կողմերը մեկը մյուսին լսելու ցանկություն ունեն. Կարեն Կարապետյան Նախագահ Սարգսյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների մասին Գևորգ Կոստանյանը բացառում է ՀՀԿ-ի կողմից վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու հնարավորությունը ՀՀԿ-ն չի պատրաստվում բանակցել ուլտիմատումների և պարտադրանքի ձևաչափով. Վահրամ Բաղդասարյան Չի կարելի պաշտոններ խոստանալ և պատգամավորներին «զախոդվել». Արմեն Աշոտյան Տեսանյութում առանց համարանիշների ավտոմեքենա վարող ոստիկանը ենթարկվել է կարգապահական տույժի Մահացած մեկամյա երեխայի ընտանիքը խնդրում է իրենց ողբերգությունը չդարձնել շահարկումների առարկա Կաբինետի կազմի մասին որեւէ մեկը Փաշինյանից ինչ-որ բան լսե՞լ է, չունի՞ կադրեր. ԱԶԳ «Հիտլերն ա գալիս, թե Նիկոլը. բան չեմ հասկանում» «Ժողովուրդ ե՞րբ պիտի սթափ մտածենք» «Ճիշտ չի թքել այն կաթսայի մեջ, որից շատ երկար ու որակով սնվել ես» ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 14 տրանսպորտային միջոց ՊԵԿ-ը հերքել է Նոր կյանք գյուղի գյուղապետի հայտարարությունը Կարեն Կարապետյանի որոշումներով՝ չորս նախարարների պարտականությունների կատարումը դրվել է տեղակալների վրա Վերջին Բոլշեվիկը Քուվեյթի ազգային ավիափոխադրողը Հայաստանից կանոնավոր չվերթներ կիրականացնի Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների հայտարարությունները կատարվում են ըստ նպատակահարմարության Ինչ որ մեկերը Նիկոլին փոխանցեք, որ... Վահան Մարտիրոսյանը մի շարք ընկերությունների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ «Արսենալ»-ը ոչ-ոքի խաղաց «Ատլետիկո»-ի հետ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Մերկելը ժամանել Է Վաշինգտոն՝ հանդիպելու Թրամփի հետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀՀ նախագահի հետ հանդիպման մասին Արմեն Ջիգարխանյանը դուրս Է եկել կոմայից Արմեն Սարգսյանը վստահ է՝ ունենալու ենք արդյունք, որը կբավարարի հասարակության մեծ մասին ԱԺ ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածուի հարցը կքննարկի մոտակա օրերին կայանալիք նիստում Հայաստանում տեսնում ենք քաղաքացիական հասարակության զարթոնքը, որում մեծ ներդրում ունեն երիտասարդները. Արմեն Սարգսյան Ջիգարխանյանը հոսպիտալացվել է և գտնվում է կոմայի մեջ Արմեն Սարգսյանը չի պատկերացնում, որ այսօր հրապարակում կանգնած մարդը վաղը կարող է կաշառք տալ Երիտասարդ կինը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ դարձել է սպանության զոհ Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին հրավիրեց բանակցությունների ՀՀ ոստիկանության պետը հանձնարարել է կարճել ապրիլի 13-25-ը երթևեկության խախտումներով հարուցված վարչական վարույթները Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են իրավիճակը Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում Վարդան Արամյանի խոսքով՝ ներքաղաքական լարվածությունն իր ազդեցությունն է ունենում տնտեսական զարգացումների վրա Պատմությունը կգնահատի Սերժ Սարգսյանի բարձր քաղաքացիական և քաղաքական քայլը. Արմեն Սարգսյան ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին տվել է այլ քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու մանդատ. Շարմազանով Որոշումը, թե ով է կառավարելու Հայաստանը, պետք է ընդունվի երկրի ներսում. Զախարովա Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Կրեմլում հուսով են, որ Հայաստանի իրադրությունը կկարգավորվի սահմանադրական ճանապարհով

ՍԱՊԾ-ն պարտավոր է իր աշխատանքով երաշխավորել քաղաքացու շահերի պաշտպանությունը. Վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանին այսօր ներկայացվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության՝ 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները, ինչպես նաև 2018 թ. անելիքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը զեկուցել է, որ 2017 թ. ծառայությունն իրականացրել է կառավարության ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են եղել սպառողների կյանքի կամ առողջության վրա վնասակար ներգործության անընդունելի ռիսկերի կանխարգելմանը, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար ներկրման և արտահանման ընթացակարգերի հստակեցմանն ու պարզեցմանը:

ՍԱՊԾ-ն նախաձեռնել և փուլային հաջորդականությամբ սկսել է իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք անհրաժեշտ էին Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգի արդյունավետ գործունեության ապահովման համար: Դրանք են՝ պարտադիր սպանդանոցային մորթի անցումը, տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի տրամադրումը, թվայնացումը և տեղեկատվական բազաների ձևավորումը, սահմանային հսկողության գործընթացների պարզեցումն ու հստակեցումը, լաբորատոր կարողությունների զարգացումը, ռիսկերի գնահատման մոդելի մշակումը և փուլային ներդրումը, ռեյթինգավորման համակարգի մշակումն ու ներդրումը, գյուղատնտեսական կենդանիների համարակալումը, սննդի շղթայի օպերատորների մոտ HACCP համակարգի ներդրումը, տեղական արտադրության սննդամթերքի արտահանման հնարավորությունների ընդլայնումը և մոնիթորինգային ծրագրերի իրականացումը:

Մինչ ծրագրերի կատարմանն անդրադառնալը՝ ՍԱՊԾ պետը վարչապետին ներկայացրել է 2017 թ. վերահսկողության արդյունքները և ցուցանիշները. սննդային թունավորման զանգվածային դեպքեր չեն գրանցվել, կայուն անասնահամաճարակային վիճակ է եղել, կարանտին վնասակար օրգանիզմների նոր օջախներ չեն հայտնաբերվել: Ծառայությունը ձևավորել է սննդի շղթայի օպերատորների բազա՝ վերահսկողությունն ավելի նպատակային իրականացնելու համար. 16 անգամ աճել է ՍԱՊԾ տեղեկատվական բազայում գրանցված սննդի շղթայի օպերատորների թիվը՝ 855-ից (2016 թ.) հասնելով 13794-ի (2017 թ.), 3 անգամ ավելացել է թեժ գծով ստացված բողոքների քանակը:

Իրականացվել է ավելի քան 1300 պետական վերահսկողական միջոցառում՝ 717 ստուգում, 608 դիտարկում և 84 մշտադիտարկում, որոնց արդյունքում, ՍԱՊԾ պետի խոսքով, արձանագրվել են շոշափելի բարեփոխումներ վերահսկողություն անցած թիրախային ոլորտներում և արտադրություններում: Ընդ որում, պետական վերահսկողությունն իրականացվել է հետևյալ մոտեցմամբ՝ խորհրդատվություն, ժամանակի տրամադրում իրավիճակը շտկելու համար, հետո միայն՝ վարչական պատասխանատվության կիրառում:

Անցնելով ծրագրերի արդյունքների ներկայացմանը՝ Իշխան Կարապետյանը զեկուցել է, որ պարտադիր սպանդանոցային մորթի անցման ծրագրի շրջանակում գնահատվել է անհրաժեշտ սպանդանոցների քանակը և առանձնացվել է չորս տիպ: Իրականացվել է սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրը, որի շրջանակում այսօր առկա է 18 սպանդանոց, նոր շահագործման է հանձնվել 2-ը, կառուցման փուլում է 21-ը: Բացի այդ, 30-40 անհատ նոր սպանդանոց կառուցելու ցանկություն է հայտնել, արդյունքում ակնկալվում է ունենալ 71 սպանդանոց: Սպանդանոցային մորթին զուգահեռ խստացվել է վերահսկողությունը մսի շուկայում՝ սանիտարահիգիենիկ պայմանների, ուղեկցող փաստաթղթերի, անասնաբուժասանիտարական փորձաքննության նկատմամբ:

Սահմանվել է սանիտարական անձնագրերի տրամադրման կարգը, սանիտարական անձնագրի օրինակելի ձևը և ժամանակացույցը, ըստ որի՝ իրականացվում է տրանսպորտային միջոցների փուլային անձնագրավորում: ՍԱՊԾ-ն տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի տրամադրումն սկսել է 2017թ. օգոստոսի 1-ից, Երևանում և մարզերում սանիտարական անձնագիր է տրամադրվել 569 հաց-հացաբուլկեղեն և 124 միս-մսամթերք տեղափոխող փոխադրամիջոցներին:

Թվայնացման և տեղեկատվական բազաների ձևավորման առումով իրականացվել է ՀՀ արտաքին առևտրի «մեկ պատուհանի» ներդրում, սանիտարական անձնագրերի էլեկտրոնային հաշվառում, վերահսկողության էլեկտրոնային հաշվառում, սննդի շղթայի օպերատորների էլեկտրոնային գրանցում, ներմուծվող բեռների ռիսկայնության ավտոմատացված հաշվարկող համակարգի ներդրում, սպանդանոցային ծագման մթերքների սերտիֆիկատների տրամադրման էլեկտրոնային համակարգի ներդրում և այլն: Ծառայության էլեկտրոնային կառավարման միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները կշարունակվեն նաև 2018 թվականին:

Կարևորելով ծառայությունում թվայնացման գործընթացի շարունակական իրականացումը՝ կառավարության ղեկավարը նշել է. «Երբ ստուգումների քանակը շատանում է, որոնք իրականացվում են «խորհրդատվություն, ժամանակ, հետո՝ վարչական միջոցառումներ» շղթայի տրամաբանությամբ, եթե տեղեկատվական բազան ստեղծեք, վիճակագրությունն ունենաք և հետո դասակարգեք բիզնես շղթայի մասնակիցներին, հստակ իմանալու եք՝ ում է պետք տարին մեկ անգամ ստուգել, ում՝ 2 ամիսը մեկ անգամ, ում կարելի է 2 տարին մեկ անգամ ստուգել, որովհետև օրինապահ է: Այդ վիճակագրությունը, յուրաքանչյուրի համար առանձին պատմություն ունենալը չափազանց կարևոր աշխատանք է: Ու նաև պետք է հասկանալ, թե թվային սննդանվտանգության համակարգը ներմուծելով, որքանո՞վ է հեշտացել բիզնեսի կյանքը, որքանո՞վ է կրճատվել շփումը: Այդ դիտարկումները ռեգուլյար պետք է լինեն»:

Զեկուցվել է, որ սահմանային հսկողության գործընթանցերի պարզեցման և հստակեցման շրջանակում իրականացվել են համակարգված ու կենտրոնացված ծառայություններ, կրճատվել են ծառայությունների մատուցման ժամկետները, նվազեցվել է վարչարարությունը: ՀՀ մաքսային կետերում «մեկ պատուհան» սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով սեզոնային մրգերի արտահանման վարչարարությունն էապես պարզեցվել է, ինչպես նաև մշակվել են «Վերին Լարս» անցակետով պարզեցված ընթացակարգով և վարչարարությամբ արտահանման արդյունավետ մեխանիզմներ:

Սննդամթերքի անվտանգության լաբորատորիան ավարտել է ԻՍՕ/ԻԷԿ 17025:2005 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրման գործընթացը և այժմ ՀՀ պետական միակ միջազգային հավատարմագրված լաբորատորիան է, ինչը հնարավորություն է ընձեռում ՀՀ-ում գործող կազմակերպություններին լաբորատորիայի եզրակացության հիման վրա ապրանքներ արտահանել ոչ միայն ԵԱՏՄ երկրներ, այլև դեպի արտաքին այլ շուկաներ: Գործարկվել է Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս լաբորատորիան, ինչպես նաև անասնաբուժական նոր լաբորատորիան, վերանորոգվել են մարզային 7 կենտրոններ:

Մշակվել է ռիսկերի գնահատման մոդելի՝ ՀՀ-ում ներդրման հայեցակարգային փաստաթուղթը, ՄԱԿ ՊԳԿ-ի աջակցությամբ նախաձեռնվել է ռիսկերի գնահատման և կառավարման ոլորտում ՀՀ կարողությունները գնահատելու գործընթացը: Մշակվել են հանրապետությունում կենդանիների համարակալման, նույնականացման և գրանցման ծրագիրը և սննդամթերքի դասակարգման ու սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորման համակարգի ներդրման հայեցակարգը:

Աշխատանք է տարվում սննդի շղթայի օպերատորների մոտ HACCP համակարգի ներդրման, տեղական արտադրության սննդամթերքի արտահանման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ: 2018 թ. նախատեսվում է լայնածավալ մոնիթորինգային ծրագրերի իրականացնել կենդանիների վարակիչ 2 հիվանդությունների անասնաբուժական հսկողության, կենդանական և բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի հսկողության ոլորտներում:

ՍԱՊԾ պետը նշել է, որ հաշվետու տարում իրականացված ծրագրերն ու միջոցառումները շարունակվելու են նաև 2018 թվականին:

Վարչապետ Կարապետյանը, անդրադառնալով Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2018 թ. գործունեության առաջնահերթություններին, հանձնարարել է հետևողական աշխատել թե´ ներքին, թե´ արտաքին շուկայում սննդամթերքի անվտանգության ոլորտում արդյունքներ արձանագրելու համար:

«Փորձեք հետազոտել, թե ինչ ազդակներ է պետք ուղարկել աշխարհին և ինչ ձևով են իրենք մշտադիտարկում անում և հրապարակում, որպեսզի երկրի ծագման նկատմամբ վստահություն լինի: Մենք շատ մեծ ներուժ ունենք գյուղատնտեսության, անասնապահության ոլորտում: Ձեր ծառայությունը չափազանց կարևոր է, որպեսզի բիզնեսը չխեղդենք: Եվ բացի նրանից, որ մենք իրականում պարտավոր ենք մեր քաղաքացիներին ձեր աշխատանքով երաշխավորել, որ եթե իրենք, օրինակ, թթվասեր են գնում կամ մեկ այլ բան, հավատացած լինեն, որ ծառայություն կա, որ իրենց շահերը պաշտպանում է, և բիզնեսը գերշահույթ կամ այլ շահույթ ստանալու համար չի խախտում այդ նորմերը: Բայց բացի դրանից, չափազանց կարևոր գործառույթ է, որ դուք բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծեք, որ կարողանա շուկաներ մտնել»,- նշել է կառավարության ղեկավարը:

 

Հարցում
website by Sargssyan