Այսօր՝ 25 մայիսի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Ջորջ Սորոսը և Դոնալդ Թրամփը անձնական թշնամիներ են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը. Ֆոտոշարք 20-ամյա երիտասարդին սպանել են ավտոտնակում, որտեղից դին տեղափոխել են Սիլիկյան թաղամաս և այրել ՀՀ վարչապետը և նախագահը ներկա են եղել սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հոգեհանգստի արա... «Արսենալ»-ը պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին. Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց անհնազանդության ակցիաները դադարեցնելու և խորհրդարանում հանդիպումներ սկսել... Հայաստանը ցույց տվեց, որ ունի քաղաքացիական հասարակություն. Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել BBC -ի... ԱԱԾ-ն կանխել է Սիրիայում գործողությունների մասնակցած ահաբեկչի մուտքը Հայաստան. Լուսանկարներ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է ՀՀԿ ներկայացուցիչների հետ Ակցիայի մասնակիցների անվտանգությունն ապահովում են բացառապես համազգեստով ոստիկաններ
ԼՐԱՀՈՍ
Ջորջ Սորոսը և Դոնալդ Թրամփը անձնական թշնամիներ են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը. Ֆոտոշարք 20-ամյա երիտասարդին սպանել են ավտոտնակում, որտեղից դին տեղափոխել են Սիլիկյան թաղամաս և այրել ՀՀ վարչապետը և նախագահը ներկա են եղել սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը «Արսենալ»-ը պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին. Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց անհնազանդության ակցիաները դադարեցնելու և խորհրդարանում հանդիպումներ սկսելու մասին Հայաստանը ցույց տվեց, որ ունի քաղաքացիական հասարակություն. Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել BBC -ին ԱԱԾ-ն կանխել է Սիրիայում գործողությունների մասնակցած ահաբեկչի մուտքը Հայաստան. Լուսանկարներ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է ՀՀԿ ներկայացուցիչների հետ Ակցիայի մասնակիցների անվտանգությունն ապահովում են բացառապես համազգեստով ոստիկաններ Սպիտակ տան այգուց անհետացել է Մակրոնի ու Թրամփի տնկած կաղնին Վիգեն Սարգսյանը հորդորել է ուշադրություն կենտրոնում պահել զինաձնակազմի բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը, կարգապահությունը ՀՀԿ դիրքորոշումը կլինի միասնական. Վահրամ Բաղդասարյանը՝ խմբակցության հետագա քայլերի մասին Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ հանդիպումից ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը ՀՀ վարչապետի թեկնածու չի առաջադրի ՀՀԿ-ի որոշման հիմքում ընկած է ներքին կայունությունը և Հայաստանի ու Արցախի անվտանգությունը․ Շարմազանով ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու Կոնստանտին Զատուլինն առաջինը կշնորհավորի այն մարդուն, ով օրենքի շրջանակում կընտրվի Հայաստանի վարչապետ ՀՀ նախագահն աշխատակազմում նշանակումներ է արել Եթե Նիկոլ Փաշինյանը հարմար գտնի, ապա մենք պատրաստ ենք հանդիպել. Կոնստանտին Զատուլին Զինված ուժերի գլխավոր առաքելությունը մնում է սահմանի պաշտպանությունը. Վիգեն Սարգսյան Ոստիկանությունը չի ձեռնարկել և չի ձեռնարկելու իրավիճակը բարդացնող որևէ գործողություն Հայաստանյան վերջին զարգացումների վերաբերյալ լսումներ են կայացել ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում Նաիրի Պետրոսյանը կձևավորի Սերժ Սարգսյանի գրասենյակը Դավիթ Հարությունյանը նշել է, թե որն է եղել Հանրապետական կուսակցության սխալը. ՏԱՍՍ Նախագահը հանդիպել է Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հետ Բաքվում այրվում է Trump Tower հայտնի բարձրահարկ շինությունը Անցնող շաբաթվա ընթացքում շփման գծում արձանագրվել է լարվածության նկատելի աճ. Արցախի ՊՆ Կիբերգրոհի փորձեր են արվել ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջի նկատմամբ Մի շտապեք ինձ +1 անել ձեր ցուցակներում. Սամվել Ֆարմանյանը՝ Արարատ Միրզոյանին Երևանում տեղի է ունեցել երթևեկության փոփոխություն Հայաստանի կառավարությունը բացառում է ուժային մեթոդները խաղաղ ցույցերի դեմ Նախատեսվող հանրահավաքի կապակցությամբ ՄԻՊ-ն արագ արձագանքման խումբ է գործուղվել Վանաձոր Սահմանամերձ գոտիներում ծառայող ժամկետային զինծառայողների շուրջ 1700 ծնողներ մեկնել են տեսակցելու իրենց որդիներին Արմեն Սարգսյանը կուսակցություն ստեղծելու մտադրություն երբեւէ չի ունեցել եւ չունի. Նախագահականը հերքում է ՌԴ Պետդումայի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել հանդիպել «Ելք» խմբակցության ղեկավարության հետ Արա Բաբլոյանը և Ֆրանսիայի դեսպանը հույս են հայտնել, որ ՀՀ վարչապետի ընտրությունից հետո երկրում իրավիճակը կվերադառնա բնականոն հուն Բաց նամակ Նիկոլին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ Բանակցությունները հեռանկարային են, երբ կողմերը մեկը մյուսին լսելու ցանկություն ունեն. Կարեն Կարապետյան Նախագահ Սարգսյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների մասին Գևորգ Կոստանյանը բացառում է ՀՀԿ-ի կողմից վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու հնարավորությունը ՀՀԿ-ն չի պատրաստվում բանակցել ուլտիմատումների և պարտադրանքի ձևաչափով. Վահրամ Բաղդասարյան Չի կարելի պաշտոններ խոստանալ և պատգամավորներին «զախոդվել». Արմեն Աշոտյան Տեսանյութում առանց համարանիշների ավտոմեքենա վարող ոստիկանը ենթարկվել է կարգապահական տույժի Մահացած մեկամյա երեխայի ընտանիքը խնդրում է իրենց ողբերգությունը չդարձնել շահարկումների առարկա Կաբինետի կազմի մասին որեւէ մեկը Փաշինյանից ինչ-որ բան լսե՞լ է, չունի՞ կադրեր. ԱԶԳ «Հիտլերն ա գալիս, թե Նիկոլը. բան չեմ հասկանում» «Ժողովուրդ ե՞րբ պիտի սթափ մտածենք» «Ճիշտ չի թքել այն կաթսայի մեջ, որից շատ երկար ու որակով սնվել ես» ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 14 տրանսպորտային միջոց ՊԵԿ-ը հերքել է Նոր կյանք գյուղի գյուղապետի հայտարարությունը Կարեն Կարապետյանի որոշումներով՝ չորս նախարարների պարտականությունների կատարումը դրվել է տեղակալների վրա Վերջին Բոլշեվիկը Քուվեյթի ազգային ավիափոխադրողը Հայաստանից կանոնավոր չվերթներ կիրականացնի Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների հայտարարությունները կատարվում են ըստ նպատակահարմարության Ինչ որ մեկերը Նիկոլին փոխանցեք, որ... Վահան Մարտիրոսյանը մի շարք ընկերությունների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ «Արսենալ»-ը ոչ-ոքի խաղաց «Ատլետիկո»-ի հետ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Մերկելը ժամանել Է Վաշինգտոն՝ հանդիպելու Թրամփի հետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀՀ նախագահի հետ հանդիպման մասին Արմեն Ջիգարխանյանը դուրս Է եկել կոմայից Արմեն Սարգսյանը վստահ է՝ ունենալու ենք արդյունք, որը կբավարարի հասարակության մեծ մասին ԱԺ ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածուի հարցը կքննարկի մոտակա օրերին կայանալիք նիստում Հայաստանում տեսնում ենք քաղաքացիական հասարակության զարթոնքը, որում մեծ ներդրում ունեն երիտասարդները. Արմեն Սարգսյան Ջիգարխանյանը հոսպիտալացվել է և գտնվում է կոմայի մեջ Արմեն Սարգսյանը չի պատկերացնում, որ այսօր հրապարակում կանգնած մարդը վաղը կարող է կաշառք տալ Երիտասարդ կինը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ դարձել է սպանության զոհ Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին հրավիրեց բանակցությունների ՀՀ ոստիկանության պետը հանձնարարել է կարճել ապրիլի 13-25-ը երթևեկության խախտումներով հարուցված վարչական վարույթները Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են իրավիճակը Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում Վարդան Արամյանի խոսքով՝ ներքաղաքական լարվածությունն իր ազդեցությունն է ունենում տնտեսական զարգացումների վրա Պատմությունը կգնահատի Սերժ Սարգսյանի բարձր քաղաքացիական և քաղաքական քայլը. Արմեն Սարգսյան ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին տվել է այլ քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու մանդատ. Շարմազանով Որոշումը, թե ով է կառավարելու Հայաստանը, պետք է ընդունվի երկրի ներսում. Զախարովա Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Կրեմլում հուսով են, որ Հայաստանի իրադրությունը կկարգավորվի սահմանադրական ճանապարհով Սերժ Սարգսյանի հրաժարականի քայլը դրական է ընկալվել միջազգային ներդրողների կողմից. Արամյան Չեմ պատրաստվում որևիցե պաշտոնի առաջարկի արձագանքել. Դավիթ Տոնոյան

«Կես միլիոն հայ ներկայացված ամենատարբեր ոլորտներում»

Ֆրանսիայում ներկայում ապրում է մոտ 500 հազար հայ: Նրանք բնակվում են Ֆրանսիայի գրեթե ամբողջ տարածքում՝ Փարիզ, Մարսել, Լիոն, Վալանս, Կանն, Սեն Ռաֆայել, Լա Սիոտա և այլ քաղաքներում: Իր խոսքում նշեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը, եթե նախկինում հայերը կենտրոնացած էին խոշոր քաղաքներում, ապա այսօր այնպիսի վայրերում են բնակվում, որտեղ տարիներ առաջ հայեր չկային:

«Ֆրանսիայի հայ համայնքը բավական ակտիվ է: Նախ գործում են բազմաթիվ հայկական կազմակերպություններ, մշակութային, երիտասարդական միություններ, հիմնադրամներ: Հայերը ներգրավված են ամենատարբեր ոլորտներում՝ քաղաքականություն, տնտեսություն, գիտություն, կրթություն, մշակույթ և այլն»,-ասաց Հարութ Մարտիրոսյանը:

Ֆրանսիայում հայերի մասին առաջին հիշատակումները վերաբերում են 6-րդ դարին: Ֆրանսիացիների և հայերի միջև ռազմական և առևտրական հարաբերությունները զարգացել են 11-14-րդ դարերում: 9-րդ դարում կրթություն ստանալու նպատակով Ֆրանսիա են տեղափոխվել բազմաթիվ հայ երիտասարդներ, ովքեր անմասն չեն մնացել երկրի հասարակական-քաղաքական կյանքից: 1855 թվականին Փարիզում հրատարակվել են Ֆրանսիայում հայկական առաջին «Արևելք» և «Մասյաց աղավնի» պարբերականները:

Ներկայում Ֆրանսիայում գործում է 7 ամենօրյա և շուրջ 40 կիրակնօրյա դպրոց: Հայկական դպրոցներ հաճախում է 1500 երեխա: Հարութ Մարտիրոսյանի խոսքով, նախատեսում են ավելացնել հայկական դպրոցներ հաճախող աշակերտների թիվը:

«Նախատեսում ենք աշակերտների թիվն ավելացնել 500-ով: Նպատակ ունենք այնպիսի պայմաններ ստեղծել, որ տարեցտարի աշակերտների թիվն ավելանա, չէ որ այսօր Ֆրանսիայում ապրում են բազմաթիվ ընտանիքներ, որոնց երեխաները հայկական դպրոցներ չեն գնում: Իրականում դպրոցների թիվն ավելացնելը, ուսուցիչներ պատրաստելը բարդ գործ է, սակայն մենք ամեն ինչ անելու ենք այդ ծրագիրն իրագործելու համար»,- ասաց նա:

Հարութ Մարտիրոսյանը պատահական չի համարում այն, որ Ֆրանսիայի իշխանությունները միշտ լավ աչքով է նայել հայ համայնքին: Նրա խոսքով, բոլոր տարիներին հայ համայնքն աչքի է ընկել իր կազմակերպվածությամբ, դժվարին պահերին պետության կողքին է եղել: Հայերն աշխատող են, ձգտում են լավագույնը լինել տարբեր ոլորտներում:

«Հայ-ֆրանսիական բարեկամությունը տարեցտարի ամրապնդվում ու ընդլայնվում է: Հայ համայնքը մեծ դեր ունի Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ամրապնդման գործում: Այս օրերին Ֆրանսիա է այցելում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Այս ձևաչափով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ առաջին հանդիպումն է: Ծանոթությունից զատ, կարծում եմ, որ երկու երկրների ղեկավարների քննարկման շրջանակը լայն կլինի՝ երկկողմ հետաքրքրություններին, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որն այս տարի Հայաստանն է ընդունելու, և այլ թեմաներին վերաբերող հարցեր»,-հավելեց նա:

Ընդգծելով, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները բարձր մակարդակի վրա են՝ Հարութ Մարտիրոսյանն ավելացրեց, որ անհրաժեշտ է ակտիվացնել համագործակցությունը տնտեսության, մշակութային ոլորտներում:

Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 22-24-ն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ և Ստրասբուրգ: Հանրապետության նախագահն այցի շրջանակներում հունվարի 22-ին և 23-ին հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Ֆրանսուա դը Ռյուժիի, ինչպես նաև Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների հետ: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները հանդիպման արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում:

Նախագահ Սարգսյանը Փարիզի քաղաքապետարանում հանդիպում կունենա քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հունվարի 24-ին Ստրասբուրգում Հայաստանի նախագահը կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին:

Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի և ԵԽԽՎ նորընտիր նախագահի հետ:

Հարցում
website by Sargssyan