ՄՅՈւ-ի երկրպագուները քննադատել են ակումբին Մխիթարյանին ծննդյան առիթով չշնորհավորելու համար

Այս թեմայով
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարի 21-ին տոնում էր իր ծննդյան 29-ամյակը:
Այդ առիթով մանչեսթերցիները չեն շնորհավորել հայ ֆուտբոլիստին, ինչի պատճառով մի շարք երկրպագուներին քննադատել են ակումբին:
@larryboei
«Շանս կա՞, որ կշնորհավորեք Մխիթարյանին: Այդ տղան արժանի է դրան»:
@Kofi_Akwaboah
«Մանչեսթեր Յունայթեդ», դու այնքան անարժան ես: Նույնիսկ շնորհավորեցիր Հենրիխ Մխիթարյանին ծննդյան առիթով: Այն ողորմելի է»:
@David_Mapheleba
«Իսկապես չե՞ք շնորհավորելու Մխիթարյանին: Արդեն կուշտ եմ այս ակումբից»:
@LongLiveLukaku9
«Անկախ տրանսֆերից՝ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից Մխիթարյանին չշնորհավորելը»: