Այսօր՝ 20 փետրվարի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Ամերիկացին ցույց Է տվել՝ ինչպես սփոփել արջին.Տեսանյութ ՌԴ-ն պատրաստ է միջնորդ լինել սիրիական Աֆրինում իրավիճակը կարգավորելու համար Դեղերի պատկանելության մեջ անճշտությունների խուսափելու համար դեղամիջոցների ցուցակները վերանայվելու են ԵԱՀԿ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել ՀՀ ոստիկանությանը Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Էրդողանն ու Պուտինը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը Ստամբուլի վճռաբեկ դատարանը «Սանասարյան հան» կառույցը հայ համայնքին վերադարձնելու վճիռ է կայացրել Նախնական հաշվարկներով «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղից հափշտակվել է շուրջ 8.5 մլն դրամ գումար Վարչապետի որոշմամբ ստեղծվել է համայնքային ներդրումային ծրագրերի գնահատման հանձնաժողով ՌԱՄՕ Գրուպը հակված է Հայաստանում իրականացնելու առողջապահական ներդրումային ծրագիր
ԼՐԱՀՈՍ
Ամերիկացին ցույց Է տվել՝ ինչպես սփոփել արջին.Տեսանյութ ՌԴ-ն պատրաստ է միջնորդ լինել սիրիական Աֆրինում իրավիճակը կարգավորելու համար Դեղերի պատկանելության մեջ անճշտությունների խուսափելու համար դեղամիջոցների ցուցակները վերանայվելու են ԵԱՀԿ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել ՀՀ ոստիկանությանը Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Էրդողանն ու Պուտինը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը Ստամբուլի վճռաբեկ դատարանը «Սանասարյան հան» կառույցը հայ համայնքին վերադարձնելու վճիռ է կայացրել Նախնական հաշվարկներով «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղից հափշտակվել է շուրջ 8.5 մլն դրամ գումար Վարչապետի որոշմամբ ստեղծվել է համայնքային ներդրումային ծրագրերի գնահատման հանձնաժողով ՌԱՄՕ Գրուպը հակված է Հայաստանում իրականացնելու առողջապահական ներդրումային ծրագիր Լևոն Մկրտչյանը դպրոցների տնօրենների ընտրության ձևաչափի փոփոխության անհրաժեշտություն է տեսնում Եվրախորհրդարանի 16 պատգամավորներ Մոգերինիին հարցրել են, թե ինչու ԵՄ պաշտոնյաները երբեք Արցախ չեն այցելել Հայաստանում այս տարի ավագ դպրոցների քանակը կավելանա 5-ից 6-ով ՍԱՊԾ են հրավիրվել պետական գնումներով ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մետր Կիրո Մանոյանը առաջիկայում արցախյան հարցում որևէ տեղաշարժ չի կանխատեսում Գիրք նվիրելու օրը Երևանում մեկնարկեց Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառը Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ը լույս են տեսել նոր և գունագեղ նկարազարդումներով Սերժ Սարգսյանի մյունխենյան ելույթը հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման նախաբանն էր. Շահան Գանտահարյան Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման շուրջ Արցախի ԱԳՆ-ն կարևորում է շփման գծում իրավիճակի կայունացման գործում իրական ներդրումը Լևոն Մկրտչյանը կողմ է ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանին տեսնելուն Արմեն Սարգսյանը հանդիպել է Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Երևանում կողոպտել են կնոջ. հարուցվել է քրեական գործ Մեկնարկել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» երիտասարդական-կամավորական ծրագիրը. Լուսանկարներ Երևանի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին. Լուսանկարներ ՊԵԿ հարկային տեսուչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել Հայաստանը ՀՀ Նախագահի շուրթերով խոսեց խաղաղության մասին. Շիրակ Թորոսյան ՎՏԲ բանկի վրա զինված հարձակում է տեղի ունեցել. տուժածներ չկան Արցախի ԱԳՆ-ն ակնկալում է Անջեյ Կասպշիկի գրասենյակի և նրա դիտարկման կարողությունների ընդլայնում Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենին. Լուսանկարներ Մարտի 1-ից հակաբիոտիկները, հորմոնային պրեպարատներն ու կոդեին պարունակ դեղերը բաց կթողնվեն բացառապես դեղատոմսով Դեղատոմսերի հին ձեւերի օգտագործումն ամբողջությամբ կբացառվի հաջորդ տարվանից «Սիրո լեզվով». Վարդիթեր և Արթուր Լոնդոնի «Արսենալը» 32 տարով ավելի մեծ է Ադրբեջան պետությունից. Էդուարդ Շարմազանովը՝ ուսանողներին Պարզվել են 53-ամյա տղամարդու մահվան դեպքի հանգամանքները. 3 անձ ձերբակալվել է «Պետությունը պետք է ուղղություն տա՝ ինչ գրքեր հրատարակել» Ճապոնիայում ստեղծված Էլաստիկ դիսփլեյը կարելի Է ամրացնել մարմնին Իրանում ATR 72 ինքնաթիռի կործանման վայրում որոնման աշխատանքները վերսկսվել են Դպրոցի տնօրենի թեկնածուին ներկայացվող պահանջները պետք է փոփոխվեն. նախարար Հայաստանը կմասնակցի միջազգային հրապարակախոսության մրցույթին Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը Հայաստանում հնարավոր կլինի դեղերը ձեռք բերել էլեկտրոնային դեղատոմսով Հայ բռնցքամարտիկները սկսում են պայքարը Ստրանջայի մրցաշարում ԱՄՆ-ում շների կերի մեջ պենտոբարբիտալ է հայտնաբերվել, որն օգտագործվում է էվթանազիայի ժամանակ Արմեն Սարգսյանը երկրի ապագայի զարգացման ամբողջական տեսլական ունի. նախարար Ադրբեջանը նպատակաուղղված կերպով ձգձգում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը. Արցախի ԱԳՆ Գրախանութներում հագեցած վիճակ է, տպագիր գիրքը չի զիջում իր տեղը. «Բուկինիստի» տնօրեն Գրոսմայստերներ Գևորգ Հարությունյանի և Դավիթ Պետրոսյանի ելույթները «Կարունի 5-րդ գավաթ» մրցաշարում Փոխդեկանը պետք է կարողանա մակարդակ պահել. նախարարը` ԵՊՀ միջադեպի մասին Այս երկիրը շախմատի ծագող աստղերի սերունդ է մեծացնում. BBC-ի անդրադարձը շախմատային Հայաստանին Ադրբեջանը, Թուրքիան և Ուկրաինան համագործակցության եռակողմ ձևաչափ են ստեղծում Նախագահ Սարգսյանը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այցելել է «Բուկինիստ» գրախանութ Հայաստանում փետրվարի 20-ին ջերմաստիճանը կբարձրանա Թուրքիայում 2 քուրդ լրագրող է ձերբակալվել Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ բնապահպանության նախարարության 2017թ. աշխատանքը Միայն համագործակցության միջոցով է հնարավոր դիմակայել մարտահրավերներին. ՀՀ Նախագահ Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով Yesh Atid կուսակցությունը կշարունակի պայքարը Ի՞նչ է խորհուրդ տալիս կարդալ նախարար Վարդան Արամյանը «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի Երևանում ԱՄՆ-ում դպրոցականները կկազմակերպեն երթեր Քաղաքապետարանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցվել է քրգործ Դանակահարություն Բաշինջաղյան փողոցում 911-ն ամփոփում է անցած շաբաթը Մահացել է երգչուհի Մարիետա Բադալյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հետախուզվողը` Մեղրիի Փարամազի փողոցում Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` փետրվարի 16-ից 19-ը Վարդենյաց լեռնանցքը փակ է ԱԱԾ տնօրենն ընդունել է Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը Շառլիզ Թերոնը՝ «Գրինգո» ֆիլմի թրեյլերում (տեսանյութ) Սիրիական Ղամիշլիում ահաբեկիչներն ավտոմեքենա են պայթեցրել. Լուսանկարներ Հարցվածների 50%-ը դժգոհ է ֆինանսների նախարարության 2017թ. աշխատանքից «Մեր դիվանագիտական ջանքները կշարունակվեն, քանի դեռ չի ընկել առաջին ռումբը» «Ուրարտու»-ն սեփական հարկի տակ հաղթեց «Գրանդ սպորտ»-ին Պրեմիերա. Դրեյք - God's Plan Նշվում է Գիրք նվիրելու օրը Եռացատկորդ Լևոն Աղասյանը դարձել է Բալկանյանը երկրների առաջնության հաղթող Սպասվում են տեղումներ Նորվեգիան դարձավ առաջատար մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և մարզերում

Մարզում նոր թանգարան բացվելուն պես՝ այցելուներն անմիջապես չեն այցելելու այնտեղ. Արև Սամուելյան

Երեկ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նախարարության թռուցկաժողովի ժամանակ հայտարարել է, որ այս տարի մի քանի նոր թանգարաններ կսկսեն գործել՝ Սայաթ-Նովայի, Լուսինե Զաքարյանի և այլն: Թեմայի շուրջ ՀայՄեդիա.AM-ը զրուցել է մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի հետ:

- Սայաթ-Նովայի թանգարան ունենալու գաղափարը բավականաչափ ոգևորիչ է, կա՞ն արդեն նախնական պայմանավորվածություններ թանգարանի տարածքի ու ցուցանմուշների հետ կապած:

 - Նոր թանգարաններ ունենալը նախարարի գաղափարն է: Սայաթ- Նովայի թանգարանը գտնվելու է Հաղպատի վանական համալիրի հարևանությամբ, որովհետև պատմականորեն կապ կա: Արդեն իսկ բանակցություններ են տարվել Լոռու մարզպետի և Ալավերդու քաղաքաապետի հետ, և համապատասխան համաձայնությունը, տարածքի մասով, արդեն կա: Ինչ վերաբերում է էքսպոզիցիային, ապա այն արվելու է Գրականության և արվեստի թանգարանի արխիվային նյութերի հիման վրա:

- Լուսինե Զաքարյանի թանգարանը նրա բնակարանո՞ւմ է գործելու, ի՞նչ ցուցանմուշներ են այնտեղ ներկայացվելու:

 - Այո, նրա բնակարանում է լինելու: Մի քանի տարի շարունակ տևած բանակցությունների արդյունքում վերջապես հաջողվեց կյանքի կոչել Լուսինե Զաքարյանի թանգարան ունենալու գաղափարը: Այս գործում մեծ ներդրում ունեցավ նաև Խորեն Պալյանի եղբորորդին՝ պարոն Րաֆֆին, որ կազմակերպել է բնակարանի վերանորոգման աշխատանքները: Այժմ այդ երկսենյականոց բնակարանը հիմնանորոգվում է, իսկ թաղապետարանն էլ տան դրսի հատվածի բարեկարգման աշխատանքներն է իրականացնում: Ինչ վերաբերում է էքսպոզիցիոն աշխատանքներին, ապա դրանք նույնպես կապահովվեն Գրականության և արվեստի թանգարանի, ինչպես նաև այդ բնակարանում մնացած արժեքավոր իրերի (մասնավորապես՝ զգեստների) հիման վրա:
Պլանավորում ենք, որ մեծանուն երգչուհու ծննդյան օրը՝ հունիսի 1-ին, թանգարանի բացումը կլինի:

- Սերո Խանզադյանի թանգարանի մասով ի՞նչ կասեք:

 - Սերո Խանզադյանի տունը պետական հոգածության, մասնավորապես՝ սոցներդրումների հիմնադրամի միջոցներով է վերանորոգվել: Սերո Խանզադյանի տուն-թանգարանի հետ ուղղակի առնչություն ունի Գրականության և արվեստի թանգարանը, որովհետև ցուցադրության հայեցակարգն իրենք են մշակել: Այստեղ իր մեծ աջակցությունն է ցուցաբերել նաև Գորիսի քաղաքապետը՝ կապված ցուցանմուշների հետ:

 - Որքանո՞վ է տեղին այս նոր թանգարանների բացումը, և ունե՞ն արդյոք այցելուներ մարզերում գտնվող թանգարանները:
 
- Այնպես չէ, որ հենց բացվեց թանգարանը, այցելուներն անմիիջապես գալու են թանգարան: Թանգարանային կազմակերպիչները, աշխատակիցները պետք է որոշակի աշխատանքներ տանեն այն հանրահռչակելու ուղղությամբ: Այսօր մեր մարզային թանգարաններից ունենք օրինակելի թանգարաներ, օրինակ՝ Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղը Դսեղում՝ Թումանյանի թանգարանը: Պակաս այցելուներ չունի Ակսել Բակունցի թանգարանը Գորիսում, Օրբելի եղբայրների թանգարանը Ծաղկաձորում ու շատուշատ այլ թանգարաններ: Այստեղ հատկապես կարևորում եմ մշակույթի նախարարության որդեգրած քաղաքականությունը՝ մարզերում մշակութային կյանքի զարգացման ուղղությամբ:

 - Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոնը ե՞րբ վերջապես պատրաստ կլինի: Ի՞նչ ժամկետներ կան:
 
 - Կդժվարանամ ժամկետ ասել, որովհետև այդ գործընթացը քաղաքաշինության նախարարության և քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է: Իհարկե, զուտ բովանդակային առումով՝ այսինքն՝ ինչպիսին պետք է լինի այդ մշակութային կենտրոնը, մշակույթի նախարարությունը մասնակցություն ունի, բայց ժամկետների մասով՝ հստակ բան չեմ կարող ասել:

 
 - Մաթևոսյանների ընտանիքը մասնակցություն ունենալու՞ է ցուցանմուշների հավաքագրման հարցում:
 
 - Անշուշտ, նշված բոլոր թանգարանների դեպքում տվյալ անհատի ընտանիքն ունի մասնակցություն, որոշ դեպքերում՝ ոչ միայն բովանդակային, այլ նաև ֆինանսական:

Սևակ Վարդումյան

Հարցում
website by Sargssyan