Այսօր՝ 22 փետրվարի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Պահանջվում է ավելացնել 25-30 կգ «Մարմնի ճարտարապետ» Արտավազդ Սահակյանը համոզված է, որ հիվանդին պետք է վերաբերվել ինչպես հարազատ երեխ... Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը 8-րդն է Եվրոպայի առաջնությունում Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Լիբանանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը Ղարաբաղյան շարժումը հայ ժողովրդի զավակն է Սերժ Սարգսյանը, ակնհայտորեն ընդգծված լիդեր է դառնում ԵԱՏՄ պետությունների ղեկավարների ֆոնին Էրդողանը խոստովանում է Ինչպե՞ս ճեղքել թուրք-ադրբեջանական շրջափակումը ԱԺ-ում մեկնարկել են սումգայիթյան ջարդերի վերաբերյալ խորհրդարանական լսումները. ՈՒՂԻՂ Netflix-ը թողարկել է «Տիեզերքում կորածը» սերիալի առաջին թրեյլերը
ԼՐԱՀՈՍ
Պահանջվում է ավելացնել 25-30 կգ «Մարմնի ճարտարապետ» Արտավազդ Սահակյանը համոզված է, որ հիվանդին պետք է վերաբերվել ինչպես հարազատ երեխային կամ ծնողին Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը 8-րդն է Եվրոպայի առաջնությունում Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Լիբանանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը Ղարաբաղյան շարժումը հայ ժողովրդի զավակն է Սերժ Սարգսյանը, ակնհայտորեն ընդգծված լիդեր է դառնում ԵԱՏՄ պետությունների ղեկավարների ֆոնին Էրդողանը խոստովանում է Ինչպե՞ս ճեղքել թուրք-ադրբեջանական շրջափակումը ԱԺ-ում մեկնարկել են սումգայիթյան ջարդերի վերաբերյալ խորհրդարանական լսումները. ՈՒՂԻՂ Netflix-ը թողարկել է «Տիեզերքում կորածը» սերիալի առաջին թրեյլերը Գործազրկության մակարդակը նվազել է Պրեմիերա. Imagine Dragons - Next To Me ArmComedy 707 - Lili Morto Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին հոբելյանի առթիվ Ինչպես շահագրգռել պոտենցիալ ներդրողներին Գուցե հենց այդպիսի՞ն են իրական հերոսները Սպիտակի և Կապանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է Տեսնես ինչ «առասպելներ» կպատմեն մի քսան տարի անց Ռեյտինգային ընտրակարգի վերացման մասին նախագիծը մերժվեց Համազգային երկխոսության մասին Ադրբեջանը պատերազմի շանս է փնտրում Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի 2 անդամներ հաղթանակ են տոնել Ստրանջայի մրցաշարի հերթական մենամարտերում ՀՀԿ-ն այս շաբաթվա ընթացքում պաշտոնապես առաջադրելու է Արմեն Սարգսյանի թեկնածությունը Միջխորհրդարանական համագործակցությունը նշանակալի տեղ է զբաղեցնում Հայաստան-ԵՄ հարաբերություններում «Յուվենտուսի» կիսապաշտպան. Չեմ բացառում, որ ապագայում կվերադառնամ Բունդեսլիգա «Յանդեքս»-ը գլխավորել Է Ռուսաստանի ամենաթանկ ինտերնետ-ընկերությունների վարկանիշը Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Գասպար Կարապետյանի դեմ Ադրբեջանի կողմից Ինտերպոլ ներկայացրած դիմումն անհեթեթ է համարում Ֆրանսիայում երեք սպիտակ վագրիկներ են ծնվել ՊՆ պատվիրակությունը կմասնակցի Կարմիր բանակի 100-ամյա տարեդարձին նվիրված տոնակատարություններին Փետրվարի 21-ը Միսաք Մանուշյանի գնդակահարության օրն է Քննչական կոմիտեն պարզում է ավտոտնակից գողություն կատարած անձանց ինքնությունը. Տեսանյութ Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում վթարային ջրանջատում կլինի Ռիհաննան իր 30-ամյակի առթիվ լուսանկարվել Է «Ես ատում եմ Ռիհաննային» մակագրությամբ շապիկով Լիբանանի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Արմեն Սարգսյանն ավստրիահայ համայնքին ներկայացրել է Հայաստանի զարգացման վերաբերյալ իր տեսլականը Բեռլինի պատի անկումից գրեթե 30 տարի անց Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ իր սահմանը. ՀՀ ԱԳ նախարար ՀՀ վարչապետը կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է շինարարության ոլորտի զարգացման հեռանկարները Ընտրություններին ընդառաջ Իլհամ Ալիևը ամեն կերպ փորձում է ժողովրդավարության իմիտացիա ստեղծել ՀՀ-ԵՄ համաձայնագիրն արտացոլում է մեր գործընկերության խորությունն ու ծավալը. Նալբանդյան Նալբանդյանը և Մոգերինին ստորագրել են Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը Պիտի վերանան լիկվիդ, վերաքննություն, կրկին հանձնելու թույլտվություն հասկացությունները. Լևոն Մկրտչյան Ինչի՞ց է դժգոհ Նաիրա Զոհրաբյանը ՀՀ-ն երբևէ հարցականի տակ չի դնելու Ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը.Նալբանդյան Այս գարնան 17 ֆիլմ, որոնց համար արժի գնալ կինոթատրոն Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Սադոյանը Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք ՀՀ Ազգային ժողովի և Իսրայելի Կնեսեթի աշխատակազմերը կխորացնեն փոխգործակցությունը 20 համայնքում ՏԻՄ ընտրություններ են սպասվում Արցախի նախագահն ընդունել է ՀԱՀ փոխնախագահ Աշոտ Ղազարյանին Մայր թատրոնը գերակատարել է նախորդ տարի նախատեսված ֆինանսական ցուցանիշները Հայոց եկեղեցուն բարգավաճում, հայ-լիբանանյան կապերին՝ էլ ավելի ամրապնդում. Միշել Աունը հյուրընկալվեց Մայր Աթոռում Սերգո Երիցյանը անհրաժեշտ է համարում լեզվաքաղաքականության պետական ծրագիր ունենալը ԱԺ-ն բացասական եզրակացություն տվեց մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելք»-ի հայտարարության նախագծին Պատգամավորն առաջարկում է պարապուրդի մատնված արտադրական հզորությունների համար սահմանել բարձր գույքահարկ Գևորգ Կոստանյանն առաջնահերթ է համարում մարտի 1-ի դեպքերի առաջացման պատճառների և հիմքերի վերացումը Զինվորական հոսպիտալում զինծառայող է մահացել Տարոն Մարգարյանը կարևորել է Երևանում աղբավայրի խնդրի շուտափույթ լուծումը Երևանում կանխվել է ձիու և ավանակի մսեղիքի վաճառքը Ազգային ժողովում Անահիտ Բախշյանը բարձրացրեց բուհերի ինքնավարության հարցը Լիբանանի նախագահը ժամանեց Հայաստան «Արսենալ»-ը կորուստներ ունի Եվրոպայի լիգայի հերթական խաղից առաջ ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը կմեկնի Բելառուս Հայաստանի ծանրամարտի կանանց առաջնության բոլոր հաղթողները հայտնի են Գյումրու դրամատիկական թատրոնում մի շարք նոր ներկայացումներ կբեմադրվեն Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպանին Քաղաքագետն Արմեն Սարգսյանի թեկնածության շուրջ լայն կոնսենսուս է տեսնում Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանի հետ Սուրեն Կարայանը ՀՀ Նախագահին է զեկուցել հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները Հանդիպել էինք ձեռքբերումները ներկայացնելու համար. Խաչիկ Վարդանյան Միջին ամսական աշխատավարձը պետական հատվածում աճել է 7.1, մասնավորում` 11.3 տոկոսով Մայրենի լեզուն տրված է հարահոսի. Գրողների միության նախագահ Նորագոյացություններից և շնչառական օրգանների հիվանդություններից մահացությունը Հայաստանում նվազել է Առաջիկա օրերին արևային եղանակը կպահպանվի Հայաստանում կարմրուկի դեպք է արձանագրվել ՀՔԾ քրգործ է հարուցել ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքով Արցախի նախագահը մասնակցել է ոստիկանության գործունեության արդյունքների ամփոփման նիստին ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան Կրթական ոլորտում ցանկացած քայլ պետք է հեռանկարային լինի Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքով բերման են ենթարկվել երեք օտարերկրացի Նիդերլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին օրենքի նախագծերը կքննարկվեն փետրվարի 22-ին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը

Շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ,

Հարգելի տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մեր անդրանիկ հանդիպումն իրոք տպավորիչ էր։ Շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ, բաց ու անկեղծ երկխոսության համար, Հայաստանի պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ ընդունելության համար։

Բոլորին է հայտնի, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների պատմությունը բարեկամության պատմություն է, և մենք անկեղծ սեր ու հարգանք ենք տածում Ֆրանսիայի և նրա տաղանդաշատ ժողովրդի հանդեպ։ Ուստի այսօր ցանկանում եմ վերահաստատել փոխադարձ հարգանքի և վստահության ոգով երկկողմ հարաբերությունները շարունակաբար զարգացնելու, ընդլայնելու և խորացնելու՝ Հայաստանի հանձնառությունը:

Նախագահ Մակրոնի հետ քննարկեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազում հարցեր, և գոհունակությամբ եմ ուզում նշել, որ կենսական բոլոր հարցերի շուրջ մեր տեսակետները գրեթե համընկնում են, մյուս հարցերում դրանք շատ մոտ են։ Ի դեպ, խոսքս վերաբերում է թե՛ երկկողմ, թե՛ միջազգային օրակարգին։ Մենք դավանում ենք նույն սկզբունքները և ապրում ենք նույն արժեհամակարգով: Հենց այս հիմքով շարունակելու ենք ընդլայնել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններն ու դրանց անբաժան մաս կազմող քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը, միջխորհրդարանական, ապակենտրոնացված, մշակութային և գիտակրթական ծավալուն կապերը, փոխադարձ աջակցությունը երկուստեք կարևոր և զգայուն հարցերում։

Անշուշտ, խոսեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, որը, թերևս, մեր տարածաշրջանի ամենազգայուն հարցերից է։ Բարձր գնահատեցի Ֆրանսիայի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, մոտեցումներն ու երկարամյա ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը և մեր տարածաշրջանում անվտանգության, կայունության ու համագործակցության հաստատմանը: Հայաստանը հանձնառու է շարունակելու համանախագահների միջնորդությամբ բանակցությունները: Հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է ազատության, ինքնորոշման համար, և այսպիսի պայքարը չի կարող բարեհաջող ավարտ չունենալ:

Գալիք հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17րդ գագաթնաժողովը. մի իրադարձություն, որը կարևոր տեղ ունի մեր երկկողմ օրակարգում։ Մեզ համար Ֆրանկոֆոնիան միայն լեզվական ընդհանրությունների շուրջ ձևավորված կառուց չէ. առաջին հերթին այն առաջադեմ քաղաքակրթական արժեքների ընդհանրությունն է, ինչն ուրույն դերակատարում է ունեցել մարդկության առաջընթացի գործում, որի կրողն ու մասն ենք մեզ համարում: Մենք մեծ պատասխանատվությամբ ենք ընդունում այս գագաթնաժողովի հյուրընկալումը և ջանք չենք խնայելու դրա հաջողության համար։ Ուրախ եմ, որ նախագահ Մակրոնը վերահաստատեց իր մասնակցությունն այդ միջոցառմանը, ինչն առանցքային է գագաթնաժողովի հաջողության համար։ Եվ մենք պարոն Մակրոնի հավանությունը ստացանք Ֆրանկոֆոնիայի շրջանակներում անցկացնելու ֆրանկոֆոն գործարարների համաժողով, որը, իհարկե, նոր թափ կհաղորդի հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններին: Շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ, այդ օժանդակության համար:

Իմ գործընկերոջ հետ պայմանավորվեցինք ուշադրության կենտրոնում պահել երկկողմ տնտեսական կապերը։ Եվրոպական մեր գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումները, տնտեսությունն ու օրենսդրությունը եվրոպական չափանիշներին մոտարկելու մեր հանձնառությունը տարեցտարի առավել բարենպաստ միջավայր են ապահովում Հայաստանում ներդրումների համար։ Այս առումով նախագահ Մակրոնին վերահաստատեցի, որ մենք առավել քան շահագրգռված ենք ընդլայնելու ֆրանսիական արդեն իսկ պատկառելի գործարար ներկայությունը մեր երկրում։

Կցանկանայի առանձնացնել նաև մեր երկրների միջև առկա սերտ խորհրդարանական կապերը: Քիչ անց հանդիպելու եմ Ֆրանսիայի Ազգային ժողովում գործող Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի անդամների հետ: Մի խումբ, որի գործունեությունը լիովին համապատասխանում է իր անվանմանը: Ֆրանսիացի խորհրդարանականներն իրենց գործունեությամբ տարիներ ի վեր ոչ միայն նպաստել են հայ-ֆրանսիական միջխորհրդարանական սերտ համագործակցության ձևավորմանը, այլև հարստացրել ու խթանել են երկկողմ միջպետական հարաբերությունների օրակարգը:

Իհարկե, մեր քննարկման կարևոր թեմաներից էր 2017 թվականի նոյեմբերին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Դա իսկապես հավակնոտ, ուղենշային փաստաթուղթ է, որի կայացման հարցում մեծ է Ֆրանսիայի դերակատարումը: Մեկ անգամ ևս երախտագիտություն հայտնեցի Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ողջ գործընթացում Հայաստանի կողքին լինելու համար։ Ֆրանսիայի շարունակական աջակցությունն այս ուղղությամբ Հայաստանի համար իսկապես կարևոր է։ Սա համաձայնագիր է, որ նոր հորիզոններ է բացում նաև երկկողմ հարաբերությունների համար:

Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ մեկ անգամ ևս ամենաբարին մաղթել իմ գործընկեր նախագահ պարոն Մակրոնին Ֆրանսիան առաջնորդելու իր առաքելության մեջ, և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Ֆրանսիան կդառնա ավելի բարգավաճ, ավելի գեղեցիկ ու ավելի ապահով երկիր:

Շատ շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ, շատ լավ երկխոսության և ջերմ ընդունելության համար:

Հարցում
website by Sargssyan