Այսօր՝ 19 փետրվարի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Ճշգրիտ պատասխան, դիպուկ շեշտադրումներ. Վաղարշակ Հարությունյանը՝ ՀՀ Նախագահի ելույթի մասին Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել Քաղաքագետն առանձնացրել է Մյունխենում ՀՀ Նախագահի ելույթի կարևոր շեշտադրումները Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ հանրապետությունը Պարսից ծոցում հեգեմոնիայի չի ձգտում ՀՀ գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում Նախագահը Մյունխենում հանդիպում է ունեցել Բավարիայի երկրամասի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավ... ՀՀ Նախագահի թիմը լավ է պատրաստվում նման համաժողովներին. Թևան Պողոսյան Կոյուղիով մարդկությունը զբաղվել է միշտ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի... Ինչու են մարդիկ ինքնասպանություն գործում
ԼՐԱՀՈՍ
Ճշգրիտ պատասխան, դիպուկ շեշտադրումներ. Վաղարշակ Հարությունյանը՝ ՀՀ Նախագահի ելույթի մասին Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել Քաղաքագետն առանձնացրել է Մյունխենում ՀՀ Նախագահի ելույթի կարևոր շեշտադրումները Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ հանրապետությունը Պարսից ծոցում հեգեմոնիայի չի ձգտում ՀՀ գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում Նախագահը Մյունխենում հանդիպում է ունեցել Բավարիայի երկրամասի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ ՀՀ Նախագահի թիմը լավ է պատրաստվում նման համաժողովներին. Թևան Պողոսյան Կոյուղիով մարդկությունը զբաղվել է միշտ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին Ինչու են մարդիկ ինքնասպանություն գործում ՀՀ Նախագահը հստակ ազդակ հղեց, որ Թուրքիան և Ադրբեջանը սպառնալիք են տարածաշրջանի համար. Շարմազանով Փրկարարներն Արտաշավան-Ամբերդ ավտոճանապարհի երկու ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից Արծվիկ Մինասյանը քննարկել է որսի կանխարգելման ուղիները Փետրվարի 20-23-ն սպասվում է առանց տեղումների եղանակ Գնաճային սպասումները թուլացել են Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին Ճիշտ արձագանք, ճիշտ տեղում. Դավիթ Բաբայանը՝ ՀՀ Նախագահի ելույթի մասին Քաղաքական գործընթացի հետ աղերս ունենալ չի կարող Նորվեգները մեծացնում են ոսկե մեդալների քանակը. Փհենչհան-2018 Նախագիծ՝ ունքը սարքելու տեղ աչքն էլ հանելու մասին Կանադայի հոկեյի հավաքականը 8 տարվա մեջ առաջին անգամ պարտություն է կրել Օլիմպիական խաղերում Ինչու խորհրդարանը մերժեց օրինագիծը Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արարման ո՞ր օրն է ստեղծվել այդ ամենը ՀՀ մի շարք ատոճանապարհներին ձյուն և մառախուղ է Ադրբեջանը կամ այլ ժողովուրդներ, չեն կարող կոտրել հայ ժողովրդի կամքը. Սերժ Սարգսյան Նախագահը հանդիպում է ունեցել Արմեն Սարգսյանի հետ Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկեցին Երևան քաղաքի պատանեկան եզրափակիչ մրցաշարերը Նախագահ Սարգսյանը Մունխենում մերկացրել է Հայաստանի մեկուսացած լինելու մասին Ադրբեջանի միֆը Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի որքան հնարավոր է շուտ՝ խաղաղ ճանապարհով. ՀՀ Նախագահ Հայաստանը որևէ մեկի հետ գաղտնի բանակցություններ չի վարել. Սերժ Սարգսյան Թե´ Եվրամիությունը, թե´ Ռուսաստանը մատնանշում են Հայաստանի արտաքին քաղաքականության առավելությունները «Հայաստանը միշտ եղել է բաց համագործակցության, այլոց շահերը հարգելու և դրանք հնարավորինս համադրելու ջատագով» Ֆրանսիայի դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նախագահը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արմեն Սարգսյանին «Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը» Դեսպանությունների հիմնումը նոր լիցք է հայ-ճապոնական համագործակցությանը Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Հասան Շուքրիի հետ «Արթիկ»-ը հաղթեց 14-րդ տուրում Արգելափակվել են ավտոմեքենաներ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ Ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում էին կարգազանց հետիոտները. տեսանյութ «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» գիրքը ներկայացվեց փոքրիկներին ՃՏՊ Իսակովի պողոտայում Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց Վրաերթ Երևան-Երասխ ճանապարհին. 71-ամյա տղամարդը մահացել է Շորթ-տրեկի չեմպիոնները Հարավային Կորեայի և Կանադայի ներկայացուցիչներն են Գեղանիստում երկու հոգի հոսպիտալացվել են Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սուրեն Կարայանն ընդունել է Ճապոնիայի արգործնախարարության պատվիրակությանը Սքանավորման նոր տեխնիկան բացահայտում է նկարների տակ թաքնված գաղտնիքները Իգնատի Առաքելյանը Ավստրիայում մի շարք հանդիպումներ է ունեցել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում ՍԱՊԾ-ն ավտոտնակում պանրի արտադրության դեպք է հայտնաբերել Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անգլիացի տղամարդն իր մեքենայով ճամփորդել է 20 000 մղոն Ես կարող էի ավելի լավ արդյունքներ գրանցել. Օլիմպիական Միքայել Միքայելյան Թուրքիան Սիրիայում քիմիական զենք է կիրառել Աշոտ Ղուլյանը Մարտակերտում մասնակցել է Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին Մեքսիկայում Ներքին գործերի նախարարին տեղափոխող ուղղաթիռի ընկնելու պատճառով երկու հոգի զոհվել է ՀՀ մշակույթի նախարարությունը փնտրում է Երվանդ Քոչարի հեղինակած՝ Իսահակյանի դիմաքանդակը Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Facebook- ը մտադիր է կրկնապատկել անվտանգությամբ զբաղվող մասնագետների թիվը Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Մեքսիկայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Առողջապահության նախարարությունում քննարկվել են հեպատիտ Ց-ի բուժման հարցերը Գնդևազի դպրոցի խոհանոցը վերսկսել է աշխատանքը Երեւան-Երասխ ճանապարհին վրաերթի հետեւանքով 71-ամյա քաղաքացի է մահացել Մեքսիկայում 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. մոտ 1 մլն տուն հոսանքազրկվել է Ֆեդերերը կդառնա թենիսի պատմության ամենաավագ առաջին ռակետը Օլիմպիական խաղերի գեղասահքի տղամարդկանց մենասահքի չեմպիոնը Յուսուրու Հանյուն է Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է Պահքի կերակրատեսակների բաղադրատոմսեր

Ինչի մասին են վկայում Human Rights Watch-ի զեկույցները

Human Rights Watch հեղինակավոր եւ հանրաճանաչ հասարակական կազմակերպությունն անցյալ շաբաթ հրապարակեց իր տարեկան զեկույցը, որն արձանագրել է մարդու իրավունքների խախտումները 2017 թվականի ընթացքում ավելի քան 90 երկրներում, ներառյալ Հայաստանում, Ադրբեջանում եւ Թուրքիայում:
 
ՀԱՅԱՍՏԱՆ
 
Ստորեւ համառոտ ներկայացված է Human Rights Watch-ի զեկույցից՝ Հայաստանում 2017թ. ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին.
«Խորհրդարանական ընտրությունները, որոնք առաջինն էին 2015թ. սահմանադրական փոփոխություններից հետո, որով նախագահականից անցում կատարվեց կառավարման խորհրդարանական համակարգի, չկարողացան բարելավել հանրության վստահությունը ընտրական համակարգի նկատմամբ:

Իշխող Հանրապետական կուսակցությունը հավաքեց ձայների մեծամասնություն՝ խախտումների մասին զեկույցների ֆոնին։ Իշխանությունները չկարողացան պատասխանատվության ենթարկել ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած պաշտոնյաներին, այդ թվում՝ 2016թ. հուլիսին Երեւանում տեղի ունեցած խաղաղ ցույցերի ժամանակ:

Դատավարությունը 32 անձանց նկատմամբ, որոնք մեղադրվում էին Երեւանում ոստիկանական բաժանմունքի բռնի ուժով գրավման մեջ, զեկույցը գրելու պահին դեռ շարունակվում էր: Չորս ամբաստանյալներ հայտնել էին ազատազրկման վայրում իրենց նկատմամբ վատ վերաբերմունքի մասին»:
 
ԱԴՐԲԵՋԱՆ
 
Ստորեւ համառոտ ներկայացված է Human Rights Watch-ի զեկույցից՝ Ադրբեջանում 2017թ. ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին.
 «2017թ. կառավարությունն ավելի է ուժեղացրել պայքարը  քննադատողների դեմ:

Դատարաններն առնվազն 25 լրագրողների, քաղաքական եւ երիտասարդ ակտիվիստների դատապարտել են երկարատեւ ազատազրկման քաղաքական դրդապատճառներով, անարդար դատավարություններով: Տասնյակներով մարդիկ ձերբակալվել կամ քրեական հետապնդման են ենթարկվել, ինչպես նաեւ ենթարկվում են հետապնդումների եւ ճամփորդական արգելքների, կամ փախել են երկրից:

Անմարդկային օրենքներն ու կանոնակարգերը խոչընդոտում են անկախ խմբերի աշխատանքին եւ ֆինանսավորման ապահովմանը: Խոշտանգումներն ու վատ վերաբերմունքը բանտերում շարունակվում են: Բռնության արշավում տասնյակ գեյ տղամարդիկ եւ տրանսգենդեր կանայք են ձերբակալվել եւ վատ վերաբերմունքի արժանացել ոստիկանության կողմից:

«Արդյունահանող ընկերությունների թափանցիկության նախաձեռնություն» (EITI) միջազգային կոալիցիան, որը ռեսուրսներով հարուստ երկրներում խթանում է ավելի լավ կառավարումը, երկար տարիների ստուգումներից եւ մի քանի նախազգուշացումներից հետո կախակայեց Ադրբեջանին՝ քաղաքացիական հասարակության խմբերի սահմանափակումները չվերացնելու համար:

Human Rights Watch-ը նաեւ ներկայացրել է հետեւյալ մանրամասները Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ.

-«18 ակտիվիստներ բանտարկված են կամ սպասում են դատավարության՝ քրեական պատասխանատվության քաղաքական դրդապատճառներով»:

-«7 լրագրողներ եւ բլոգերներ բանտարկված են կամ սպասում են դատավարության՝ քրեական պատասխանատվության քաղաքական դրդապատճառներով»:

-«11 անգամ Եվրոպայի խորհուրդը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել ընդդիմության առաջնորդ Իլգար Մամեդովին»:

-«5 խոշոր լրատվամիջոց Ադրբեջանի կողմից մշտապես արգելափակված է «ազգային անվտանգության» պատրվակով»:

-«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը 180 երկրների թվում Ադրբեջանը դասակարգել է 162-րդը՝ մամուլի ազատության համար»:

-«11 ակտիվիստների, այդ թվում՝ լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների առաջնորդների, արգելված է հեռանալ Ադրբեջանից»:
 
ԹՈՒՐՔԻԱ
 
Ստորեւ համառոտ ներկայացված է Human Rights Watch-ի զեկույցից՝ Թուրքիայում 2017թ. ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին.
«2017թ. ապրիլի հանրաքվեն, որն ընտրողների կողմից հավանության արժանացավ չնչին առավելությամբ, սահմանադրական փոփոխություններ մտցրեց, որով Թուրքիան անցում կատարեց կառավարման նախագահական համակարգի, որը տասնամյակների ընթացքում նրա քաղաքական հաստատությունների համար ամենակարեւոր փոփոխությունն էր։ Հանրաքվեն տեղի ունեցավ արտակարգ իրավիճակում, որը հաստատվել էր 2016թ. հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձից հետո, եւ լրատվամիջոցների խիստ գրաքննության պայմաններում, երբ բազմաթիվ լրագրողներ եւ քրդամետ ընդդիմությունից խորհրդարանականներ բանտում էին։

Նոր նախագահական համակարգը, որն ամրապնդում է գործող նախագահի իշխանությունը, հետընթաց է մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության համար։ Այն բավարար ստուգումներ եւ հակակշիռներ չունի գործադիր իշխանության չարաշահումների դեմ, մեծապես նվազեցնում է խորհրդարանի լիազորությունները եւ ամրապնդում նախագահական վերահսկողությունը դատական նշանակումների մեծ մասի վրա։ Նախագահական համակարգը ամբողջովին ուժի մեջ կմտնի 2019թ. ընտրություններից հետո»։

Ստորեւ կարճ հատվածներ  են բերված  Human Rights Watch-ի զեկույցից, որոնք մանրամասն տեղեկություններ են տալիս Թուրքիայում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ.

«Պետական պաշտոնյաները շարունակում են ազատվել, կամ նրանց գործունեությունը դադարեցվում է հրամանագրով, առանց պատշաճ դատաքննության, 2016թ. հուլիսից ավելի քան 110 հազար պաշտոնազրկվածներ կան։ 2017-ին հարյուրավոր լրատվամիջոցներ, ասոցիացիաներ, հիմնադրամներ, մասնավոր հիվանդանոցներ եւ կրթական հաստատություններ փակվեցին կառավարության հրամանով, նրանց ունեցվածքները բռնագրավվեցին առանց փոխհատուցման.... Տուժածները իրավունք չունեն աշխատել պետական ծառայությունում, նրանց բանկային հաշիվները սառեցված են, անձնագրերը՝ առգրավված»։

Բացի դրանից, «մարդկանց շարունակում են ձերբակալել, դատապարտել եւ դատից առաջ կալանքի տակ պահել ահաբեկչության մեղադրանքով. առնվազն 50 հազար մարդ նախքան դատը կալանքի տակ է, իսկ շատերը հետապնդվում են հեղաշրջման փորձից հետո։ Հետապնդվածների թվում են լրագրողներ, քաղաքացիական ծառայողներ, ուսուցիչներ, քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ զինվորականներ.... Թուրքիայում արտակարգ դրության պայմաններում 500 փաստաբան բանտարկվել է դատից առաջ, իսկ ավելի քան հազարը հետապնդվում է»։

Զեկույցում նաեւ նշվում է, որ «Թուրքիան համաշխարհային առաջատար է լրագրողների եւ լրատվամիջոցների աշխատակիցների բանտարկությամբ, քանի որ նրանք քրեական հետապնդումների եւ դատավարությունների առջեւ են կանգնած, ընդ որում՝ գրեթե 150-ը ճաղերի հետեւում էր զեկույցը գրելու պահին: Թերթերի եւ հեռուստաալիքների մեծ մասը անկախություն չունի եւ աջակցում է կառավարության քաղաքական գծին»: 

Ադրբեջանի եւ Թուրքիայի համեմատությամբ, Հայաստանն ուներ նվազագույն թվով մարդու իրավունքների խախտումներ: Աշխարհում մարդու իրավունքների ամենախոշոր ոտնահարողներից մեկը Թուրքիան է, Ադրբեջանը զբաղեցնում է երկրորդ տեղը։ Այնուամենայնիվ, հայերի մեծ մասը նախընտրում է, որ իրենց հայրենիքը որքան հնարավոր է լինի ժողովրդավարական երկիր, անկախ նրանից, թե որքան ոչ ժողովրդավարական են նրա հարեւան երկրները։

Հարութ Սասունյան

«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Հարցում
website by Sargssyan