Այսօր՝ 22 հոկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Մեր հերոսը հայ խնձո՞րն է Կուլակների և ստուկաչների վերադարձը Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար
ԼՐԱՀՈՍ
Մեր հերոսը հայ խնձո՞րն է Կուլակների և ստուկաչների վերադարձը Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա Ռեֆորմիստներին ընդունել են Չինաստանի դեսպանատանը Պարոն Բաբաջանյան, վերադարձեք իրականություն և մի խոսեք բաներից, որոնց մասին պատկերացում չունեք ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդքան շատ ուզում հաճոյանալ Ադրբեջանի ժողովրդին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականների հետ անել այն, ինչ չի արել թուրքը և բոլշևիկը Երկրում նեգատիվի գերդոզավորում է Վանեցյանը եթե բան գիտի, պետք է ասի Բանակից փախած դասալիքի կինն ընդդեմ Արցախյան հերոսի` շատ ծիծաղելու պատմություն ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին... Ամբոխից հարցրեք ու՞մ կախել,տարեք կախեք,էլ օրենքն ու՞մն է պետք Ե՛վ Արևելք, և՛ Արևմուտք Դուք ձեր ձեռքով բերեցիք իշխանության Արսեն Թորոսյաններին, դուք բժիշկներ Հակահայկական բախումներ հրահրողը՝ քաղաքական ապաստան է ստացել Հայաստանում Մեզ մենակ Շիշկիններն էին պակասում, էդ էլ ստացանք Հարգելի պարոն Փաշինյան, Արցախը երբե՜ք Ադրբեջանի կազմում չի՜ եղել Հայաստանին անհրաժեշտ է կայունություն Ահա սա է վարչապետ Փաշինյանի թռիչքաձև զարգացման ճանապարհը Իշխանության պառակտումը անխուսափելի է Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկի ներքո հանրության ուշադրությունից վրիպում է մեկ այլ չափազանց կարևոր հարց Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» Նիկոլ ջան, այդ թիմի 90%-ը լեգեոներներ են` հրավիրված տարբեր երկրներից, և մեր հավաքականում հանդես գալու իրավունք նույնիսկ չունեն

Դուբայում կյանքը 24 ժամ է, այստեղ վայելում են ամեն մի րոպեն

Աշխարհի ամեն երկիր և ժողովուրդ յուրովի է և նմանը չունեցող՝ տարբեր մտածելակերպ, նիստուկաց ու մշակույթ: ՀայՄեդիա.am-ը սկսում է նոր նախագիծ՝ «Բացահայտենք աշխարհը» խորագրով, որի յուրաքանչյուր հրապարակում  կանդրադառնա որևէ երկրի կյանքին: Արտերկրում ապրող կամ ապրած մեր հայրենակցի հետ միասին կբացահայտենք այդ երկիրն ու ժողովրդին: 
Մեր առաջին հրապարակումն անդրադառնում է  Արաբական Միացյալ Էմիրություններին:

Մասնագիտությամբ լրագրող Աննիկ Գրիգորյանն արդեն 1.5 տարի ապրում է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում: Ամուսինը՝ Դավիթը, Դուբայում է ապրում արդեն 5 տարի: Արաբական հասարակությանը հեշտ է ադապտացվել, տաքարյուն ժողովուրդ են՝ պատմում է Աննիկը և ավելացնում՝ հայերին շատ նման են:

Շքեղության քաղաք Դուբայը

Դուբայում ամեն ինչի շեշտը դրված է «ամենա»-ի վրա, նրանք նախընտրում են ամենաշքեղը, ամենաթանկը, ամենամեծը: Նրանք շքեղության սիրահար են՝ ոսկի, փայլ, ճոխություն: Նրանց օծանելիքները՝ ամենահարուստ բույրերովն են և ամենաթունդը:
Դուբայում այնքան են տարված «ամենա»-ի գաղափարով, որ արդեն իրենք իրենց են ցանկանում գերազանցել: Այժմ կառուցում են մի աշտարակ, որն ավելի բարձր է, քան աշխարհի ամենաբարձր կետը՝ բուրջ Խալիֆան, որը ևս Դուբայում է գտնվում:
Miracle garden այգին Դուբայի ամենագեղեցիկ վայրերից է՝ շուրջբոլորը ծաղիկներ են, այն Դուբայի «դեմքերից» է և զբոսաշրջային սիրված  վայրերից:


Երբ խանութ ես մտնում, միանգամից հասկանում ես, թե ինչն է իրենց համար կարևոր՝ ամեն ինչ մեծ և գեղեցիկ պետք է լինի:
Այն, որ Դուբայը շքեղության քաղաք է, անհերքելի է: Բայց այս ամենն իրականում նաև գովազդ է՝ աչք շոյելու, զբոսաշրջիկներին գրավելու համար: Այն, ինչ-որ տեսնում ենք համացանցում և գովազդներում, իրականությունից բավականին տարբերվում է: Բնականաբար, գովազդներում ցուցադրում են հարուստ թաղամասերը, շքեղ վայրերը: Այստեղ ևս, կան հասարակ, ոչ հարուստ թաղամասեր, մարդիկ, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝ օրվա հացի համար:

Շատ համեղ խոհանոց ունեն

Յուրաքանչյուր երկիր ինձ առաջինը գրավում է խոհանոցով և կլիմայական պայմաններով: Դուբայում ամեն ինչ շատ համեղ է, և ամենակարևորը միշտ տաք է: Տեսողական առումով շատ հաճելի է՝ արև, ծով, շատրվաններ, վառ գույներ:
Արաբների խոհանոցը շատ համեղ է: Նրանք սիրում են ուտել, հատկապես մեծ տարածում ունեն ազգային կերակրատեսակները: Այստեղ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել ազգային ռեստորանների:
Խոհանոցում հիմնականում գերակշռում են ընդեղենն ու մսեղենը: Միս շատ են օգտագործում՝ հատկապես գառան միս, խոզի միս, ինչպես մնացած մահմեդականները, չեն ուտում: Ունեն նաև մի կաթնամթերքի տեսակ, որին իրենք յոգուրտ են անվանում, այն բաղադրությամբ հայկական մածունին է նման: Եմենի մանդի կոչվող ազգային կերակրատեսակն է շատ տարածված, ընդհանրապես, արևելյան խոհանոցի բոլոր համեղ ուտեստները կարելի է այստեղ գտնել՝ լահմաջո, շաուրմա և այլն:
Խուրմայի մեծ տեսականի կա այստեղ՝ բոլորն էլ գեղեցիկ և շատ մեծ: Մեծ տարածում ունեն նաև արաբական թխվածքները, որոնք չափազանց գեղեցիկ են և շատ համեղ:

Դուբայում սիրում և վայելում են կյանքը

Արաբներին սիրում եմ, նրանք շատ հետաքրքիր ժողովուրդ են:
Տղամարդիկ այստեղ սոլիդ են՝ լավ ապրող մարդու կերպարով, գոհ և երջանիկ:
Ինձ ամենաշատը տպավորել էր նաև այն, որ արաբները երբեք չեն շտապում՝ նրանք վայելում են կյանքի ամեն մի րոպեն, իհարկե, դա կարող է կապված լինել նաև սոցիալական պայմանների հետ, քանի որ նրանք չունեն այն խնդիրները, որոնք ունեն մնացած երկրները:
Արաբները վայելքների, էքստրիմի սիրահար են: Նրանց սիրելի զբաղմունքներից է անապատում շատ մեծ արագությամբ ավտոմեքենա վարելը, շրջապտույտներ անելը, միմյանց հետ մրցելը:  

Այստեղ կյանքը 24 ժամ է, գիշերը քնած չի անցնում: Քաղաքն իր շրջապտույտի, աշխատանքի մեջ է, խանութները, ռեստորանները, նարգիլե ծխելու տեղերը միշտ բաց են:

Արաբները բարեհամբույր են, բայց նաև՝ խորամանկ

Այստեղի արաբների մոտ շատ զարգացած է տալու, նվիրելու կուլտուրան: Մի արաբ հարևան ունեինք, ում դեռ նորմալ չէինք էլ ճանաչում, բայց ամեն անգամ մեզ տեսնելիս՝ նա անպայման պետք է մի բան նվիրեր:
Արաբները շատ խորամանկ ազգ են, նրանք շատ բարեհամբույր են, շփվող, բայց երբեք մինչև վերջ չեն անկեղծանում և մտերմանում, միշտ որոշակի հեռավորություն են պահում: Շփման ժամանակ միշտ համաձայնում են, խոստանում այսինչ բանն անել, բայց խոստացածը քիչ դեպքերում են կատարում:
Շատ տաքարյուն մարդիկ են, հատկապես, երբ խոսքը վերաբերում է կրոնական հարցերին: Եվ սա միայն իրենց կրոնին չի վերաբերում, այլ առհասարակ բոլոր կրոններին, նրանք չեն հարգում այն մարդուն, ով անհարգալից է իր իսկ կրոնի հանդեպ:
Ինչ վերաբերում է զարգացվածությանը, կրթվածությանը, ապա այստեղ զարգանալու տեղեր դեռ շատ կան: Նրանք ունեն շատ փող և նավթ, բայց ոչ զարգացվածություն:

Կնոջ ձայնը լսելի չէ

Խնամքի հարցերում հայ և արաբ աղջիկների մոտ բավականին տարբերություններ կան: Եթե հայ աղջիկները առօրյայում գուցե չհարդարվեն կամ չշպարվեն, ապա արաբ աղջիկների մոտ լրիվ հակառակն է՝ նրանք տանն ունեն այնպիսի տեսք, ինչպիսի տեսք ունեն հայ աղջիկները որևէ միջոցառման գնալիս: Դրսում, բնականաբար, նրանց ոչ-ոք չի տեսնում, հիջաբներից կարող են երևալ աչքերը, կոշիկներն ու պայուսակը:
Կրթությունը բարձր մակարդակի վրա չէ, կրթվում են, բայց հիմնականում ոչ խորացված: Ամուսնանում են նրա հետ, ում նախընտրում են ծնողները:
Կանայք շարժուձևի մեջ բավականին թափթփված են, եթե խանութում կամ ռեստորանում տեսնեք նրանց վարվելակերպը, կապշեք: Իհարկե, դա գալիս է նաև նրանից, որ նրանք առօրյայում առանձնապես որևէ գործ չեն անում, այդ ամենի համար կան աշխատողներ:
Կնոջ ձայնն այնտեղ լսելի չէ: Ինչն է հետաքրքիր, երբ ես մենակ գնում եմ խանութ, ինձ նորմալ սպասարկում են, բայց երբ ամուսնուս հետ եմ գնում, ինձ սպասարկում են միայն ամուսնուս հաստատող խոսքից հետո:

Օրենքները խիստ են և բոլորի համար

Դուբայում հասարակական կարծիքը ձևավորվում է շեյխի խոսքից հետո: Եվ մեծամասամբ, նրա խոսքն ընդունելի է բոլորի համար, անհամաձայնություններ հազվադեպ են լինում: Գիտեք, դա նրանից է նաև, որ իշխանությունն ամեն ինչ անում է իր ժողովրդի համար, ժողովուրդն էլ դա տեսնում և գնահատում է:
Օրենքներն այստեղ շատ խիստ են և բոլորն են դրանց հետևում: Ոստիկանությունը խիստ է, օրենքը՝ օրենք, և այդպես ապրելն իրականում շատ հեշտ է: Իհարկե, անհնազանդություններ լինում են, բայց այնպիսի մեծ գումարների տուգանքներ են գործում, որ էապես նվազեցնում են օրենքի խախտումները:

Այստեղ, որքան էլ որ մոլեռանդ են, կա նաև մի թաղամաս, որտեղ կենտրոնացած են եկեղեցիները ՝ հայկական, ռուսական, կաթոլիկ և այլն: Ամենամեծ եկեղեցին ռուսականն է՝ գմբեթի խաչով:
Հայերի համար եկեղեցի գնալը մի ամբողջ արարողակարգ է՝ զուգված-զարդարված: Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ այդ օրը միմյանց տեսնելու միակ առիթն է:

Դուբայում ապրելն իրականում թանկ հաճույք է

Շքեղության քաղաք Դուբայում կյանքը թանկ հաճույք է, եթե չունես քաղաքացիություն, իսկ իրենք միայն արաբներին են տալիս քաղաքացիություն: Տեղացիների համար բազմաթիվ ծառայություններ անվճար են, իսկ օտարերկրացիների, զբոսաշրջիկների համար շատ թանկ են՝ սկսած բժշկական ծառայություններից, վերջացրած որևէ բիզնեսով զբաղվելուց:
Եթե ուզում ես այստեղ բիզնեսով զբաղվել, ապա պարտադիր պետք է տեղացի արաբի հետ համագործակցես և եկամտի որոշակի տոկոսներ նրան փոխանցես:

Ակաթի Վահանյան

website by Sargssyan