Այսօր՝ 20 հունվարի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Ո՞վ պետք է հետաքրքրվի մեր թավշյա հեղափոխությունով և ներդրում անի Նարեկ Վարազդատյանը՝ Իսպանիայում տեղի ունեցած շախմատի կայծակնային մրցաշարի փոխչեմպիոն Սերժ Սարգսյանն ունի ասելիք և անելիք, նա չի հեռացել և չի հեռանում ակտիվ քաղաքականությունից. Շարմազանո... Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով ՀՀ վերաքննիչ դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննության որոշումը կհրապար... ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ Ավարտվեց շախմատի տարածաշրջանի ամենախոշոր պատանեկան մրցաշարը ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել հօգուտ Սամվել Մայրապետյանի Սահմանների անվտանգությունը միշտ եղել է Նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում
ԼՐԱՀՈՍ
Ո՞վ պետք է հետաքրքրվի մեր թավշյա հեղափոխությունով և ներդրում անի Նարեկ Վարազդատյանը՝ Իսպանիայում տեղի ունեցած շախմատի կայծակնային մրցաշարի փոխչեմպիոն Սերժ Սարգսյանն ունի ասելիք և անելիք, նա չի հեռացել և չի հեռանում ակտիվ քաղաքականությունից. Շարմազանով Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով ՀՀ վերաքննիչ դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննության որոշումը կհրապարակի հունվարի 22-ին ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ Ավարտվեց շախմատի տարածաշրջանի ամենախոշոր պատանեկան մրցաշարը ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել հօգուտ Սամվել Մայրապետյանի Սահմանների անվտանգությունը միշտ եղել է Նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է «Հայանտառ»-ի աշխատակիցների մասնակցությամբ կոռուցպիոն բնույթի հանցագործություն Երևանում 250ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայանի կառուցման գործընթացն առաջիկայում կմեկնարկի ԲՀԿ-ն հանդես կգա դատապարտվածների ներման գործընթացում զոհի հարազատների մոտեցումը հաշվի առնելու մասին օրենքի նախագծով Առաջիկայում կնշանակվի կառավարության միայն 2/3-րդը. Փաշինյանն անդրադարձավ կառավարության կառուցվածքի փոփոխություններին Նախարարները քննարկել են հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ. ՄԽ համանախագահների հայտարարությունը Սասուն Միքայելյանը կարող է ընտրվել ԵԿՄ նախագահ. ԺԱՄԱՆԱԿ Նոր իշխանությունները չեն պատրաստվում պաշտոն վստահել Գևորգ Կոստանյանին. ՀՐԱՊԱՐԱԿ Զառա Բաթոյանը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարա՞ր. 168 ԺԱՄ Փաշինյանի կառավարությունը կոլապսի առջև է հայտնվել. շարունակվում են նախկիններին հետ բերելու փորձերը. 168 ԺԱՄ Հրանտ Մարգարյանը չի առաջադրվելու ՀՅԴ Բյուրոյի նոր կազմի ընտրությանը ՀՀ նախագահի հրամանագրով Մհեր Գրիգորյանը և Տիգրան Ավինյանը նշանակվել են փոխվարչապետ Մխիթարյանն ուզում է շուտ վերադառնալ խաղադաշտ Դավիթ Անանյանը հորդորում է «Գազպրոմ Արմենիա»-ում ՊԵԿ-ի ստուգումները չկապել գազի գնի հետ Մտքի գոհարներ. Հայկ Կոնջորյան Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են երրորդ բողոքը ներկայացնել ՄԻԵԴ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ Ովքեր էին բղավող ԲՀԿ-ականները, և ովքեր էին փորձում հանդարտեցնել կրքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Բակո Սահակյանն ուղերձ է հղել ՀՅԴ ընդհանուր ժողովի մասնակիցներին ԱԺ փոխնախագահների համար նոր մեքենաներ կգնեն. ԺՈՂՈՎՈՒՐԴ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք բացված հերթական գործարանը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ որևէ կտրուկ փոփոխություն չի լինելու. Ռուբեն Ռուբինյան Չի բացառվում, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն առաջիկայում հրաժեշտ տա իր պաշտոնին Լենա Նազարյանը չի ցանկանում նստել Արփինեի տեղում. ՀՐԱՊԱՐԱԿ Ինչ է, մե՞նք պետք է դառնանք դավաճան. ՀՐԱՊԱՐԱԿ Ներդրումներ բերող նախագահը Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը Կարբի համայնքում զենքի գործադրմամբ խուլիգանության, դանակահարության, կրակոցների համար մեղադրանք է առաջադրվել 6 անձի Երևանի քաղաքապետարանը խրախուսելու է պատշգամբների կանաչապատումը Հայկ Մարությանի հավաստմամբ՝ քաղաքապետարանն արել է ամեն ինչ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենքի կանգուն մնալու համար Ինքնակամ հանձնվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք. ԱԱԾ Նախարարությունն առաջարկում է փաստաբանին զրպարտելը համարել քրեորեն պատժելի արարք Նուբարաշենում 20 հա տարածքի վրա կստեղծվի նոր անտառ-պուրակ Ազատության հրապարակի հարակից տարածքի սրճարանների որոշ մասի ապամոնտաժման որոշումը վերջնական է. Հայկ Մարության Մտքի գոհարներ. Լիլիթ Մակունց Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանն ընտրվել են Ազգային ժողովի փոխնախագահ Սերժ Սարգսյանի օրոք բացվեց «Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրը Սեյրան Օհանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ընտրվեց Վահե Էնֆիաջյանը Կա հստակ սկզբունք՝ արձանագրել ժողովրդի կողմից ձևավորված համամասնությունը. ԱԺ նախագահը` ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության մասին Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում. Արմեն Սարգսյան Գաբրիել Սարգսյան. Նոր իշխանությունը փորձում է փակել աշխարհի լավագույն դպրոցներից մեկը Թողեք ԶԼՄ-ները հանգիստ աշխատեն Մտքի գոհարներ. Հայկ Մարության Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով Նիկոլ Փաշինյանի արձագանքը ոտնձգություն է մամուլի նկատմամբ Սերժ Սարգսյանի անակնկալն ազատամարտիկներին «Դեմ ենք մարդասպան Մհեր Ենոքյանի ներմանը». բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր ԱԺ-ն երկար կյանք չունի,հետհաշվարկը սկսված է... Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվեց 7-րդ գումարման ԱԺ նախագահ Երկրի օրենսդիրը և գործադիրը ձևավորվել է թրաշամանուկներով, որոնք իրենց դեմքի մազածածկույթի տակ թաքցնում են իրենց մանիկյուր կեցվածքները Արարատ Միրզոյանը հետևելու է ԱԺ պատգամավորների բացակայություններին Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ «Իմ քայլը» վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու է այսօր «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը Սերժ Սարգսյանի օրոք բացված հերթական գործարանը Սա էր՞սիրո հեղափոխությունը Մենք՝ Աղաջանովների ընտանիքս, դիմելու ենք դատարան՝ պետական պաշտոնյայից պահանջելով պատվի և արժանապատվության պաշտպանություն Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին բացվել են բազմաթիվ գործարաններ Մարդասպանը պետք է մնա բանտում Երևանի ավագանին հունվարի 15-ին գումարելու է արտահերթ նիստ ՀՀ վերաքննիչ դատարանում հետաձգվեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել նաև դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը Մարդ եմ սպանել․ Մհեր Ենոքյանը պատմում է ինպես է սպանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ 21+ Վետերանների միության հորդորը նորոկոչիկների ծնողներին և հարազատներին Ինչ՞ կարող է անել այս խորհրդարանը, որի պատգամավորների մեծ մասը աշխատելու անգամ նվազագույն փորձ չունեն Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի ՌԴ կողմում կուտակվել է 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս Փաշինյանն էլ երեխաներ ունի, ինչպե՞ս կարող է ազատ արձակել 19-ամյա եղբորս սպանողին Սևանա լճի սիգի որսի հետ կապված բարձիթողի վիճակ է. Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց գտնել լուծումներ Սահմանադրությամբ վարչապետը կարող է փոփոխվել քաղաքական դրդապատճառներով

Կարմիրգյուղի դպրոցի բակում կանգնեցվեց Սերգո Ավետիսյանի հուշարձանը

Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ նույն դպրոցի սան, Արցախյան հերոսամարտի մասնակից, 1992 թվականին Մարտակերտի շրջանի Մատաղիս եւ Թալիշ գյուղերի ինքնապաշտպանության մարտերի ընթացքում անհայտ կորած Սերգո Հրանտի Ավետիսյանի հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշարձանի բացման եւ ոգեկոչման արարողություն:

Այն կանգնեցվել է Սերգո Ավետիսյանի զավակների աջակցությամբ, Գեղարքունիքի մարզպետարանի ղեկավարության եւ Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրինության համատեղ ուժերով:

Աղբյուր-հուշարձանը պատրաստել է կարմիրգյուղցի քանդակագործ Հակոբ Թորոսյանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս բնակվող կարմիրգյուղցի գործարարներ, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ, հյուրեր, Սերգո Ավետիսյանի ընտանիքի անդամներն ու հարազատները: Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր-Կիրակոս վարդապետ Դավթյանը հնչեցրեց աղոթք՝ ուղղված Արցախյան ազատամարտի զոհերի հոգիների հանգստությանը:

Բացման խոսքում Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Շահբազյանը նախ շնորհավորեց ներկաներին՝ Հայոց բանակի տարեդարձի առթիվ, ապա խոսեց Արցախյան պատերազմի հերոս Սերգո Ավետիսյանի կյանքի, նրա անցած մարտական ու հերոսական ճանապարհի մասին:

«Թողնելով կնոջը, երկու զավակներին և մյուս հարազատներին՝ Սերգոն 1990 թվականին մասնակցեց Շահումյանի և Գետաշենի ինքնապաշտպանության մարտերին, 1990-1991թվականներին՝ Վայք, Խնձորուտ և Բարձրունի գյուղերի ինքնապաշտպանությանը: Նա անցել է ծանր մարտերի միջով, ստիպել հակառակորդին՝ հաշվի նստել իր անձի հետ, իր մասնակցությամբ քանիցս շրջել կռվի ընթացքը, թիկունք կանգնել ընկերոջը, օգնել՝ հաղթահարելու ծանր օրվա արգելքները: 1992 թվականի հունիսի 16-ին մասնակցել է Մարտակերտի շրջանի Մատաղիս և Թալիշ գյուղերի ինքնապաշտպանության մարտերին և անհետ կորել:

Փառք նրա անցած ուղուն: Սերգո Ավետիսյանը այսօր վերադարձավ դպրոց, նա բացակա չստացավ, որովհետեւ դպրոցի մուտքի մոտ կանգնած աղբյուր-հուշարձանը հար ու հավետ կխոսի ու գալիք սերունդներին կպատմի իր կյանքը հայրենիքին զոհաբերած հերոսի մասին», - նշեց դպրոցի տնօրենը: Անցած հերոսական ճանապարհի համար Սերգո Ավետիսյանը հետմահու պարգեւատրվել է «Հայաստանի Երկրապահ» հուշամեդալով, «Մարշալ Բաղրամյան», «Արցախի ազատության պայքարում կատարած հատուկ ծառայության համար»,«Առաջին գունդ» մեդալներով:

Օրվա առիթով Սերգո Ավետիսյանին եւ նրա որդիներին շնորհակալագրեր, պատվոգրեր եւ հուշամեդալներ շնորհվեցին ՀՀ ԵԿՄ վարչության, «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիա» ՀԿ-ի եւ «Երդվյալ ազատամարտիկների միության» կողմից:

Աղբյուր- հուշարձանին ծաղիկներ խոնարհելուց հետո միջոցառումը շարունակվեց դպրոցի դահլիճում:

«Պատերազմի թեժ շրջան էր, վախենում էինք կռվից, մահից: Մի քանի հոգու հետ հերոսս մեր գյուղ եկավ: Վախ չուներ, խոսքը գործ էր: Ծանոթացանք, իմացանք, որ թողել է ծնողներին ու երկու զավակներն ու եկել` մեր սահմանը պաշտպանելու, իմ որդու կիսատ գործը շարունակելու:

Անպետք զենքը պիտանի էր դարձնում, կոտրածը նորոգում էր, բարի ու ազնիվ, աշխատասեր մարդ էր, բայց մարտի դաշտում անկոտրում էր ու համառ: Զայրույթի պահին նա նմանվում էր իսկական դեւի: Նրան Դեւ էին ասում: Մի օր դուրս եկավ գյուղից, գնաց դեպի մարտական դիրքեր, ու մինչ օրս լուր չունենք»,- ներկայացրեց թալիշցի մոր դերում հանդես եկող փոքրիկ դպրոցականը:

Ապա աշակերտները բեմականացման միջոցով ներկայացրին Արցախյան պատերազմի հերոս Սերգո Ավետիսյանի ընտանեկան և մարտական կյանքի բացառիկ դրվագներ՝ դրանք համեմելով գրական-երաժշտական կատարումներով: «Մեր երկրի պաշտպանության երաշխավորը մեր հզոր ու փառապանծ բանակն է:

Ես իմ խոնարհումն եմ բերում Արցախյան պատերազմում նահատակված մեր հայորդիների հիշատակի առջեւ: Միաժամանակ իմ շնորհակալությունն եմ հայտնում Սերգո Ավետիսյանի որդիներին, Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվին, աշակերտներին, ովքեր իրենց հայրենասիրական գեղեցիկ դասով մեկ անգամ ևս ապացուցեցին, որ հայը եղել է, կա եւ կմնա հավերժ:

Ես կուզեմ, որ մեր այս հրաշք երեխաները այս հրաշալի կատարումներով ապրեն խաղաղ եւ ստեղծագործ երկրում: Շնորհակալություն նաեւ մեր ճարտարապետին ու շինարարին, բոլոր նրանց, ովքեր իրենց միտքն ու գաղափարը դրեցին Սերգո Ավետիսյանի հիշատակը անմահացնելու եւ այս հրաշալի հուշարձան-աղբյուրը կառուցելու գործում» - ամփոփիչ ելույթում նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Խոսրով Խլղաթյան

Հարցում
website by Sargssyan