Այսօր՝ 22 հոկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Մեր հերոսը հայ խնձո՞րն է Կուլակների և ստուկաչների վերադարձը Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար
ԼՐԱՀՈՍ
Մեր հերոսը հայ խնձո՞րն է Կուլակների և ստուկաչների վերադարձը Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա Ռեֆորմիստներին ընդունել են Չինաստանի դեսպանատանը Պարոն Բաբաջանյան, վերադարձեք իրականություն և մի խոսեք բաներից, որոնց մասին պատկերացում չունեք ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդքան շատ ուզում հաճոյանալ Ադրբեջանի ժողովրդին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականների հետ անել այն, ինչ չի արել թուրքը և բոլշևիկը Երկրում նեգատիվի գերդոզավորում է Վանեցյանը եթե բան գիտի, պետք է ասի Բանակից փախած դասալիքի կինն ընդդեմ Արցախյան հերոսի` շատ ծիծաղելու պատմություն ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին... Ամբոխից հարցրեք ու՞մ կախել,տարեք կախեք,էլ օրենքն ու՞մն է պետք Ե՛վ Արևելք, և՛ Արևմուտք Դուք ձեր ձեռքով բերեցիք իշխանության Արսեն Թորոսյաններին, դուք բժիշկներ Հակահայկական բախումներ հրահրողը՝ քաղաքական ապաստան է ստացել Հայաստանում Մեզ մենակ Շիշկիններն էին պակասում, էդ էլ ստացանք Հարգելի պարոն Փաշինյան, Արցախը երբե՜ք Ադրբեջանի կազմում չի՜ եղել Հայաստանին անհրաժեշտ է կայունություն Ահա սա է վարչապետ Փաշինյանի թռիչքաձև զարգացման ճանապարհը Իշխանության պառակտումը անխուսափելի է Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկի ներքո հանրության ուշադրությունից վրիպում է մեկ այլ չափազանց կարևոր հարց Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» Նիկոլ ջան, այդ թիմի 90%-ը լեգեոներներ են` հրավիրված տարբեր երկրներից, և մեր հավաքականում հանդես գալու իրավունք նույնիսկ չունեն

Ֆրանսիացին պետք է անպայման սիրահարված լինի

ՀայՄեդիա.am-ի՝ «Բացահայտենք աշխարհը» խորագրով նախագծի այս հրապարակումը ներկայացնում է Ֆրանսիայի կյանքը, ֆրանսիացիների բարքերն ու դրանց առանձնահատկությունները:  

Արվեստաբան, ժամանակակից գրող Ծովինար Բանուչյանը ( Ծով alizé) Ֆրանսիայում ապրում է արդեն ութ տարի: Ծովինարն ի սկզբանե ապրել է Մոնպելյե քաղաքում, որտեղ ուսանել է ժամանակակից արվեստի ֆակուլտետում, այնուհետև տեղափոխվել է Փարիզ՝ շարունակելով կրթությունը արվեստի և գրականության ֆակուլտետում: 

Ֆրանսիայում մարդիկ ջերմ են 

Ֆրանսիայում ինձ առաջինը տպավորել է մարդկանց ջերմությունը: Միֆ է, երբ ասում են, թե եվրոպացիները սառն են: Ֆրանսիացիները շատ հետաքրքրասեր ազգ են, նրանք հետաքրքրվում են՝ ո՞վ ես, որտեղի՞ց ես եկել, ի՞նչ ավանդույթներ կան քո երկրում: Մի առանձնահատկություն կա, որը սկզբում ինձ համար խորթ էր և մի փոքր այլ կերպ էր ընկալվում: Տեսեք, ֆրանսիացիներն ապրում են մի համակարգի մեջ, որտեղ ամրացած է, որ ինչը քեզ չի վերաբերում, չպետք է խառնվես դրան, դա քո գործը չէ: Դա շատ հաճախ կարող է ընկալվել որպես սառնություն, բայց այդպես չէ: Նրանք պարզապես վախենում են քեզ անհանգստություն պատճառել, փորձում են ամեն ինչ անել, որ հանկարծ քեզ՝ որպես օտարի, չնեղացնեն: Առաջին քայլը, թերևս, քեզ է վերապահված:




Ֆրանսիայում ոչ մի բան ամոթ չէ

Հեմինգուեյը Փարիզի մասին ասել է, որ Փարիզը տոն է: Սա շատ դիպուկ նկարագրում է ֆրանսիացիներին, նրանք ամեն ինչից կարող են տոն ստեղծել: Ֆրանսիացնիներն անհամբեր սպասում են շաբաթ-կիրակիին, որ տոնեն այն, որևէ տեղ գնան, զվարճանան: Շատ թեթև են ապրում, ամեն ինչից խնդիր չեն ստեղծում, ամեն երկրորդ բառը կարող են ասել՝ «ես թքած ունեմ, ինձ չի հետաքրքրում»:

Դա ինչով է պայմանավորված՝ ֆրանսիացիները շատ են կարդում, նրանց ամենասիրելի նվերը գիրքն է: Փոքր տարիքից այնքան են կարդում, այնքան են ինֆորմացվում, որ կարողանում են անկարևորը զատել կարևորից:
Ֆրանսիացիները շատ հանգիստ են վերաբերվում սխալվելուն, այստեղ ոչ մի բան ամոթ չի: Նրանք շատ թեթև են վերաբերվում փող չունենալուն, շատ հանգիստ կարող են ասել, որ փող չունեն: Այստեղ ամեն ինչ մարդկային է:
Չեն հանդուրժում անարդարությունը, նման դեպքերում կկանգնեն և կպայքարեն, մինչ հասնեն արդարության: 

Ֆրանսիացիները սիրում են փողից խոսել

Ինձ միշտ զարմացրել է փողը հաշվելու նրանց գիծը, սա անգամ զույգերի մեջ է լինում: Կարող են ամուսնացած լինել, բայց ամեն մեկն իր փողն ունենա, վճարի միայն իր համար և այլն:

Ինձ պատահել են դեպքեր, երբ ընկերներով գնացել ենք որևէ տեղ, առաջարկել եմ, որ մի անգամ կարող եմ ես վճարել, մեկ ուրիշ անգամ՝ մեկը, հնարավոր է՝  մեկի մոտ քիչ գումար կլինի, մյուսն ավելացնի և այլն: Եվ նրանք հասկացել են, որ լավ տարբերակ է, ինչու՞ ոչ: Բայց, ամեն դեպքում, ֆրանսիացիների մոտ ամրացած է այդ հաշվենկատությունը, փողից կախված լինելը:


Ֆրանսիացիները հարգում են օրենքը

Ֆրանսիացիները սիրում են օրենք հարգելը, բայց երբեմն նաև՝ շրջանցելը: Նախևառաջ, նրանք սիրում են օրենքին ծանոթանալ, իսկ եթե ամբողջությամբ ծանոթ ես օրենքին, շրջանցելը հեշտանում է: Բայց, ընդհանուր առմամբ, ֆրանսիացիները կարգուկանոն սիրում են: Այստեղ երբեք հերթային կռիվներ չեն լինում: Ծխելու դեմ օրենքը ևս այստեղ հարգվում է, չնայած, որ ամեն երկրորդը ծխում է՝ հատկապես կանայք: Կան հատուկ տեղեր, որտեղ դուրս են գալիս ծխելու, ներսում չեն ծխում՝ լինի գրասենյակ, համալսարան, թե սրճարան:

Ֆրանսիացին քեզ չի հարցնի, թե երբ ես ամուսնանալու

Չեմ հիշում, թե ով է ասել, որ եթե ուզում եք երկրի մասին պատկերացում կազմել, նայեք այնտեղի կանանց: Այստեղ մարդիկ ժպտում են, խաղաղ են: Ուշ են ամուսնանում, բայց եթե սիրում են միմյանց, ապա շատ վաղ տարիքից կարող են միասին ապրել: Նրանք այդ փաստաթղթին առանձնապես լուրջ չեն վերաբերվում: Ամենակարևորը, ֆրանսիացին քեզ չի հարցնի, թե երբ ես ամուսնանալու, երբ ես երեխա ունենալու:

Ֆրանսիայում մարդը կարևոր է

ֆրանսիացին փոքր երեխային դաստիարակում է որպես անհատականություն, սա ինձ միշտ հիացրել է: Նույնիսկ փոքր երեխան իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի: Երեխան իր խոսքը սկսում է «ես կարծում եմ, ես մտածում եմ» արտահայտությամբ: Նրանք սովորեցնում են, որ քո խոսքն ու կարծիքը կարևոր է իրենց համար: Ֆրանսիայում մարդը կարևոր է:



Ֆրանսիացիները սիրում են հայերին

Ֆրանսիացիները ճանաչում են հայերին, և ի դեպ, շատ են սիրում: Բավականին շատ բան գիտեն մեր ազգի, մշակույթի և պատմության մասին:
Նրանք մեզ աշխատասեր ազգ են համարում, քանի որ նույնիսկ նոր եկած հայերը կարողանում են այստեղ շատ արագ ինտեգրվել և կայանալ: Մեր մասին խոսում են որպես շատ հյուրասեր ազգի, Հայաստան այցելած ֆրանսիացիներն ասում են, որ հայերն ուրիշ են՝ մեր արևն ու համերը տարբեր են: Հայկական կոնյակն այստեղ ևս շատ հարգի է:


Ֆրանսիական խոհանոցը համեղ է, չնայած որ իմ քիմքին մի փոքր օտար է: Պատճառն այն է, որ այստեղ միսը շատ չեն եփում, արյունը մեջն են թողնում, դա ինձ դուր չի գալիս: Խոհանոցում գերակշռում է ծովամթերքը, որը շատ եմ սիրում, ֆրանսիական սոուսները, հացաբուլկեղենը ևս շատ համեղ են:
Դե իսկ, ֆրանսիական գինիները ողջ աշխարհում են հայտնի, և, իրոք, դրանք շատ լավն են, անգամ կան գինիներ, որոնք ունեն իրենց համահունչ պանիրները: Այստեղ գործում է գինու համտեսի սովորույթը, ռեստորաններում գինին բերում են, որ կինը փորձի՝ հավանում է, թե՝ ոչ:


Ֆրանսիացին առանց սիրո չի կարող ապրել

Փարիզը սիրո քաղաք է համարվում: Այստեղ սերը շատ է, բայց այնքան շատ, որ նույնքան շատ էլ դավաճանում են: Նկատել եմ, որ այստեղ բաժանումներից հետո հազվադեպ են թշնամանում: Մի օր սիրում են, մի օր չեն սիրում, դա աշխարհի վերջը չէ: Ֆրանսիացին առանց սիրո չի կարող ապրել, նա պետք է անպայման սիրահարված լինի: Եթե մեկը չի ստացվում, սերը սառում կամ պակասում է, ֆրանսիացին չի թողնում, որ այդ սիրո դառնահամը զգացվի:

Ֆրանսուհիներն ինքնավստահ են, ազատ...

Ֆրանսուհիները շատ չեն շպարվում, իրենք գիտեն՝ որտեղ ինչ պետք է հագնել: Մի շատ հետաքրքիր առանձնահատկություն կա այստեղ, ֆրանսուհիները կարող են ամենաանհամահունչ գույներով հագնվել և դա իրենց սազում է: Կարող են շատ թափթփված հագնվել, հաճախ անխնամ են, բայց ինքնավստահությունն իրենց գեղեցկացնում է: Երբ կինը գիտի, թե ինչ է ուզում, երբ նա ազատ է, ապա գեղեցիկ է:

Ֆրանսիացի տղամարդիկ ավելի խնամված և հարդարված են, քան կանայք: Այստեղ ամսագրային, գեղեցիկ տղամարդիկ շատ են: Ֆրանսիայում, ի ուրախություն մեզ, դեռ կա ֆրանսիական ջենթլմենություն ասվածը:

Ակաթի Վահանյան

website by Sargssyan