Այսօր՝ 18 փետրվարի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել Քաղաքագետն առանձնացրել է Մյունխենում ՀՀ Նախագահի ելույթի կարևոր շեշտադրումները Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ հանրապետությունը Պարսից ծոցում հեգեմոնիայի չի ձգտում ՀՀ գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում Նախագահը Մյունխենում հանդիպում է ունեցել Բավարիայի երկրամասի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավ... ՀՀ Նախագահի թիմը լավ է պատրաստվում նման համաժողովներին. Թևան Պողոսյան Կոյուղիով մարդկությունը զբաղվել է միշտ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի... Ինչու են մարդիկ ինքնասպանություն գործում ՀՀ Նախագահը հստակ ազդակ հղեց, որ Թուրքիան և Ադրբեջանը սպառնալիք են տարածաշրջանի համար. Շարմազանով
ԼՐԱՀՈՍ
Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել Քաղաքագետն առանձնացրել է Մյունխենում ՀՀ Նախագահի ելույթի կարևոր շեշտադրումները Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ հանրապետությունը Պարսից ծոցում հեգեմոնիայի չի ձգտում ՀՀ գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում Նախագահը Մյունխենում հանդիպում է ունեցել Բավարիայի երկրամասի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ ՀՀ Նախագահի թիմը լավ է պատրաստվում նման համաժողովներին. Թևան Պողոսյան Կոյուղիով մարդկությունը զբաղվել է միշտ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին Ինչու են մարդիկ ինքնասպանություն գործում ՀՀ Նախագահը հստակ ազդակ հղեց, որ Թուրքիան և Ադրբեջանը սպառնալիք են տարածաշրջանի համար. Շարմազանով Փրկարարներն Արտաշավան-Ամբերդ ավտոճանապարհի երկու ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից Արծվիկ Մինասյանը քննարկել է որսի կանխարգելման ուղիները Փետրվարի 20-23-ն սպասվում է առանց տեղումների եղանակ Գնաճային սպասումները թուլացել են Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին Ճիշտ արձագանք, ճիշտ տեղում. Դավիթ Բաբայանը՝ ՀՀ Նախագահի ելույթի մասին Քաղաքական գործընթացի հետ աղերս ունենալ չի կարող Նորվեգները մեծացնում են ոսկե մեդալների քանակը. Փհենչհան-2018 Նախագիծ՝ ունքը սարքելու տեղ աչքն էլ հանելու մասին Կանադայի հոկեյի հավաքականը 8 տարվա մեջ առաջին անգամ պարտություն է կրել Օլիմպիական խաղերում Ինչու խորհրդարանը մերժեց օրինագիծը Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արարման ո՞ր օրն է ստեղծվել այդ ամենը ՀՀ մի շարք ատոճանապարհներին ձյուն և մառախուղ է Ադրբեջանը կամ այլ ժողովուրդներ, չեն կարող կոտրել հայ ժողովրդի կամքը. Սերժ Սարգսյան Նախագահը հանդիպում է ունեցել Արմեն Սարգսյանի հետ Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկեցին Երևան քաղաքի պատանեկան եզրափակիչ մրցաշարերը Նախագահ Սարգսյանը Մունխենում մերկացրել է Հայաստանի մեկուսացած լինելու մասին Ադրբեջանի միֆը Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի որքան հնարավոր է շուտ՝ խաղաղ ճանապարհով. ՀՀ Նախագահ Հայաստանը որևէ մեկի հետ գաղտնի բանակցություններ չի վարել. Սերժ Սարգսյան Թե´ Եվրամիությունը, թե´ Ռուսաստանը մատնանշում են Հայաստանի արտաքին քաղաքականության առավելությունները «Հայաստանը միշտ եղել է բաց համագործակցության, այլոց շահերը հարգելու և դրանք հնարավորինս համադրելու ջատագով» Ֆրանսիայի դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նախագահը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արմեն Սարգսյանին «Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը» Դեսպանությունների հիմնումը նոր լիցք է հայ-ճապոնական համագործակցությանը Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Հասան Շուքրիի հետ «Արթիկ»-ը հաղթեց 14-րդ տուրում Արգելափակվել են ավտոմեքենաներ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ Ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում էին կարգազանց հետիոտները. տեսանյութ «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» գիրքը ներկայացվեց փոքրիկներին ՃՏՊ Իսակովի պողոտայում Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց Վրաերթ Երևան-Երասխ ճանապարհին. 71-ամյա տղամարդը մահացել է Շորթ-տրեկի չեմպիոնները Հարավային Կորեայի և Կանադայի ներկայացուցիչներն են Գեղանիստում երկու հոգի հոսպիտալացվել են Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սուրեն Կարայանն ընդունել է Ճապոնիայի արգործնախարարության պատվիրակությանը Սքանավորման նոր տեխնիկան բացահայտում է նկարների տակ թաքնված գաղտնիքները Իգնատի Առաքելյանը Ավստրիայում մի շարք հանդիպումներ է ունեցել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում ՍԱՊԾ-ն ավտոտնակում պանրի արտադրության դեպք է հայտնաբերել Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անգլիացի տղամարդն իր մեքենայով ճամփորդել է 20 000 մղոն Ես կարող էի ավելի լավ արդյունքներ գրանցել. Օլիմպիական Միքայել Միքայելյան Թուրքիան Սիրիայում քիմիական զենք է կիրառել Աշոտ Ղուլյանը Մարտակերտում մասնակցել է Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին Մեքսիկայում Ներքին գործերի նախարարին տեղափոխող ուղղաթիռի ընկնելու պատճառով երկու հոգի զոհվել է ՀՀ մշակույթի նախարարությունը փնտրում է Երվանդ Քոչարի հեղինակած՝ Իսահակյանի դիմաքանդակը Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Facebook- ը մտադիր է կրկնապատկել անվտանգությամբ զբաղվող մասնագետների թիվը Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Մեքսիկայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Առողջապահության նախարարությունում քննարկվել են հեպատիտ Ց-ի բուժման հարցերը Գնդևազի դպրոցի խոհանոցը վերսկսել է աշխատանքը Երեւան-Երասխ ճանապարհին վրաերթի հետեւանքով 71-ամյա քաղաքացի է մահացել Մեքսիկայում 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. մոտ 1 մլն տուն հոսանքազրկվել է Ֆեդերերը կդառնա թենիսի պատմության ամենաավագ առաջին ռակետը Օլիմպիական խաղերի գեղասահքի տղամարդկանց մենասահքի չեմպիոնը Յուսուրու Հանյուն է Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է Պահքի կերակրատեսակների բաղադրատոմսեր Նախագահը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

Նշվեց երգահան Ալեքսեյ Հեքիմյանի 90-ամյա հոբելյանը

«Բարի արագիլ», «Կռունկ, բարով դառնաս», «Երգիր ինձ համար» և մի շարք այլ հայտնի, սիրված երգերի հեղինակ, Դաղստանի արվեստների վաստակավոր գործիչ Ալեքսեյ Հեքիմյանի ստեղծագործությունները նրա հոբելյանին նվիրված երեկոյին առաջին անգամ հնչեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի նվագակցությամբ և նոր գործիքավորմամբ: Հատուկ հյուրերն էին Վախթանգ Կիկաբիձեն և Նանի Բրեգվաձեն: Համերգը տեղի ունեցավ փետրվարի 2-ին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

«Մեզ համար շատ կարևոր է այս համերգային ծրագիրը, Հեքիմյանի պես մեծ կոմպոզիտորին ներկայացնելը: Համերգը մեզ հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ հիշել նրա երգերը, նոր ձևաչափով մատուցել դրանք հանրությանը մեր հրաշալի հյուրերի և տարբեր ժանրերում ստեղծագործող երգիչների միջոցով: Այն բովանդակությունը, որը երաժշտասերներն այսօր կլսեն, կարծում եմ՝ տպավորիչ կլինի»,- նշեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Նա հավելեց, ոգևորված են, սիրով են պատրաստվել՝ փորձելով նոր շունչ հաղորդել Հեքիմյանի հանրահայտ «Կռունկ», «Կարուսել» և այլ հանրահայտ երգերին:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցան Վախթանգ Կիկաբիձեն, Նանի Բրեգվաձեն, Շուշան Պետրոսյանը, Արսեն Սաֆարյանը, Արթուր Իսպիրյանը, Արսեն Գրիգորյանը, Արման Հովհաննիսյանը, Վարդան Բադալյանը, Համլետ Գևորգյանը, Էդգար Խաչատրյանը, Մաշա Մնջոյանը, «Արցախի ձայները», Հայաստանի երգի պետական թատրոնի մենակատարները։

Սիրված երգիչ Վախթանգ Կիկաբիձեն պատմեց իր և Հեքիմյանի ծանոթության մասին: «Մի օր ինձ զանգահարեց Վրաստանի ԱԱԾ-ի փոխգնդապետը: Նա ասաց, որ Մոսկվայից Ալեքսեյ Հեքիմյանն է եկել, ով ինձ համար երգ է գրել, և ես պարտավոր եմ գնալ իրենց հետ: Մերժեցի, բայց ինձ ստիպեցին գնալ: Երբ տեսա Հեքիմյանին, նա ասաց, որ 14 երգ է գրել ինձ համար: Երգեցի նրա ստեղծագործությունները, մենք լավ ընկերներ դարձանք»,-ներկայացրեց երգիչը: Նա շեշտեց, որ Հեքիմյանը հրաշալի գործեր ունի, որոնք սիրով է հնչեցրել:

Համերգին ներկա էր Հայաստանի Հանրապետության Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ինչպես նաև Ալեքսեյ Հեքիմյանի որդիները՝ Ռաֆայելը և Միքայելը:

Միջոցառումն անցկացվեց Հայաստանի Հանրապետության Նախագահի տիկնոջ հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Ալեքսեյ Հեքիմյանը գրել է ժողովրդական-քաղաքային ոճի ավելի քան 300 երգ։ 1957 թվականին երիտասարդության համաշխարհային փառատոնում նրա երգն արժանացել է ուշադրության, իսկ 1961-ին՝ շահել առաջին կարգի մրցանակ։ «Գարուն է գալիս» երգի համար նրան շնորհվել է առաջին մրցանակ։ Առավել հայտնի են՝ «Ղարաբաղի եղնիկ», «Իմ Հայաստան», «Ղարաբաղ» երգերը։ Հեքիմյանի անունով է կոչվել Երևանի թիվ 13 երաժշտական դպրոցը։

Հարցում
website by Sargssyan