Այսօր՝ 17 հոկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ
ԼՐԱՀՈՍ
Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա Ռեֆորմիստներին ընդունել են Չինաստանի դեսպանատանը Պարոն Բաբաջանյան, վերադարձեք իրականություն և մի խոսեք բաներից, որոնց մասին պատկերացում չունեք ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդքան շատ ուզում հաճոյանալ Ադրբեջանի ժողովրդին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականների հետ անել այն, ինչ չի արել թուրքը և բոլշևիկը Երկրում նեգատիվի գերդոզավորում է Վանեցյանը եթե բան գիտի, պետք է ասի Բանակից փախած դասալիքի կինն ընդդեմ Արցախյան հերոսի` շատ ծիծաղելու պատմություն ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին... Ամբոխից հարցրեք ու՞մ կախել,տարեք կախեք,էլ օրենքն ու՞մն է պետք Ե՛վ Արևելք, և՛ Արևմուտք Դուք ձեր ձեռքով բերեցիք իշխանության Արսեն Թորոսյաններին, դուք բժիշկներ Հակահայկական բախումներ հրահրողը՝ քաղաքական ապաստան է ստացել Հայաստանում Մեզ մենակ Շիշկիններն էին պակասում, էդ էլ ստացանք Հարգելի պարոն Փաշինյան, Արցախը երբե՜ք Ադրբեջանի կազմում չի՜ եղել Հայաստանին անհրաժեշտ է կայունություն Ահա սա է վարչապետ Փաշինյանի թռիչքաձև զարգացման ճանապարհը Իշխանության պառակտումը անխուսափելի է Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկի ներքո հանրության ուշադրությունից վրիպում է մեկ այլ չափազանց կարևոր հարց Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» Նիկոլ ջան, այդ թիմի 90%-ը լեգեոներներ են` հրավիրված տարբեր երկրներից, և մեր հավաքականում հանդես գալու իրավունք նույնիսկ չունեն Հիշենք, թե ով է հիմնել «Արարատ-Արմենիա» ֆոտբոլի ակումբը և ով է սեփականատերը Ղարաբաղյան պատերազի վետերանների միության հայտարարությունը, Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Գերմանիայում անգամ անծանոթներն են միմյանց ժպտում և բարևում

ՀայՄեդիա.am-ի՝ «Բացահայտենք աշխարհը» խորագրով նախագծի այս հրապարակումը ներկայացնում է Գերմանիան, գերմանացիների բարքերն ու դրանց առանձնահատկությունները:

Լրագրող Լիլիթ Լալայանը Գերմանիա է մեկնել մեկ տարի առաջ՝ կամավորական ծրագրով: Աշխատանքին զուգահեռ՝ Լիլիթը նաև խորացված ուսանում է գերմաներեն: Գերմանացիները շատ թեթև են և հանգիստ՝ պատմում է Լիլիթը՝ հավելելով՝ արտասահմանցիների հետ շատ բարեհամբույր են ու բաց, ինչն էլ հեշտացնում է ինտեգրվելն ու հասարակության մաս կազմելը:

Հասարակական վայրերում գերմանացիները միմյանց ժպտում են և բարևում

Գերմանիա մեկնելուց առաջ շատերի նման  ես էլ  կարծրատիպեր ունեի գերմանացիների և Գերմանիայի մասին: Այստեղ գտնվելով հրաշալիորեն զարմացա, այդ կարծրատիպերն էլ սկսեցին հետզհետե չեզոքանալ:
Այն տեսակետը, թե գերմանացիները ազգայնական են, սառը, հաշվենկատ, կարգապահ, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում:


Գուցե նրանք առաջին հայացքից սառն են, բայց իրականում շատ բարեհամբույր են: Կարծում եմ՝ այդ կարծրատիպերն առաջացել են նրանից, որ գերմանացիները շատ դժվարությամբ են որևէ մեկին թողնում իրենց անձնական տարածք: Ի տարբերություն մեզ՝ հայերիս, նրանք դժվար են գնում կոնտակտի և մտերմիկ հարաբերության: Արտասահմանցիների նկատմամբ շատ բաց են, պատրաստակամ և հետաքրքրասեր:
Ինչն է հետաքրքրական՝ գերմանացիները որևէ հասարակական վայր գնալիս միմյանց անպայման բարևում են և ժպտում: Դա կրթվածության նշան է:
Ես շատ եմ հավանում Գերմանիայի հանգստությունը, այստեղ կյանքը սթրեսային չէ, շատ թեթև է և մարդիկ չափազանց հանգիստ են, այն աստիճան, որ երբեմն դա կարող է նյարդայնացնել, սակայն այնտեղ ապրելով  հասկանում ես, որ այդպես կյանքը առավել հեշտ է:
Գերմանացիները կյանքում և հարաբերությունների մեջ շատ պրակտիկ են: Իսկ հաշվենկատ լինելն իրականություն է,  անգամ ինչ-որ խոհանոցային ապրանք գնելիս կարող են կարդալ ողջ տեղեկատվությունը՝ մանրամասնորեն ծանրութեթև անելով  դրական և բացասական կողմերը:

Ինչ վերաբերում է կարգապահությանը, ապա նշեմ, որ Գերմանիայում գնացքները, ավտոբուսները հաճախ են ուշանում, մարդիկ կարող են ուշանալ դասերից, աշխատանքից, հանդիպումներից: Այնուամենայնիվ, կա պարտաճանաչություն, բայց ոչ այնքան, որի մասին այդքան խոսվում է:

Հայերին հիմնականում ճանաչում է կիրթ հատվածը

Կրթված, ինտելեկտուալ հատվածը տեղյակ է  Հայոց Ցեղասպանության, Հայաստանի՝ առաջին քրիստոնյա  երկիր լինելու մասին, շատերը կարդացել են Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» ստեղծագործությունը:
Բայց մեծ մասը չեն ճանաչում հայերին, բացի այդ,  այստեղի հայ համայնքն այնքան էլ ակտիվ չէ և միայն վերջերս է սկսել որոշակի ակտիվություն դրսևորել:



Գերմանական ընտանիքները ամուր են  պահպանողական

Գերմանական ընտանիքները շատ ամուր են: Յուրաքանչյուր ընտանիքում կան ձևավորված ավանդույթներ. սրբորեն պահպանվում են Ծննդյան տոները միասին նշելը, միմյանց նվերներ տալը, ընտանիքի անդամներով խորոված կամ գրիլ պատրաստելը, հայրերի տոնը նշելը և այլն:
Ամուսնությանը շատ լուրջ են վերաբերվում՝ ամուսնություն մինչև կյանքի վերջ սկզբունքով: Ամուսնական զույգերի միջև տարբերությունը բավականին քիչ է, միայնակներ շատ քիչ են լինում:

Գերմանացիները կարող են ուշ տարիքում  ընտանիք կազմել, տարիներով միասին ապրել և հետո նոր գրանցել ամուսնությունը, շատ պատասխանատու են  նաև երեխաներ ունենալու և դաստիարակելու հարցում: Ես ոչ մի երկրում չեմ տեսել նման պահպանողական մոտեցում: Օրինակ՝ հստակ դրվում է՝ որքան ժամանակ պետք է երեխան հեռուստացույց դիտի, որ հեռուստաալիքները պետք է դիտի, ինչ ինֆորմացիա պետք է ստանա համացանցից: Ամեն ինչ է ֆիլտրվում՝ սննդակարգ, քնի ռեժիմ, ազատ ժամանակ, հոբբիներ, շատ ծնողներ նույնիսկ իրենց երեխաների նկարները չեն թույլատրում սոցիալական ցանցերում  հրապարակել՝ ելնելով երեխայի անձնական անվտանգությունից: 
Հետևաբար, այն տարածված տեսակետը, որ Գերմանիան եվրոպական չափազանց ազատ երկիր է, որ  այստեղ ամենաթողություն է և վատ բարքեր, իրականությանը չի համապատասխանում:

Գերմանիայում բացասական է ընկալվում ոչ միայն կնոջ, այլև տղամարդու դավաճանությունը 

Գերմանացիներն անձնական հարաբերությունների մեջ ևս շատ պահպանողական են: Եվ ընդ որում, ավելի պահպանողական, քան հայերը: Եթե Հայաստանում հարաբերությունների կամ ամուսնության մեջ բացասական է դիտվում հիմնականում միայն կնոջ դավաճանությունը, իսկ տղամարդու դավաճանությունը շատ դեպքերում արդարացվում է, ապա Գերմանիայում դավաճանությունը երկուստեք է  բացասական  ընկալվում և երկուստեք էլ պախարակվում է:
Ամուսնությունից և հարաբերություններից առաջ նրանք քննարկում են՝ ինչ ակնկալիքներ ունեն միմյանցից, ով ինչ պարտականություններ ունի, ով ինչպես է պատկերացնում հետագա կյանքը, հանգստի, ժամանցի կազմակերպումը և այլն: Հետևաբար, զույգերի մեջ խնդիրներ շատ քիչ են լինում: Այս ամենից բացի, այստեղ նախևառաջ ընկերներ  են, հետո միայն ամուսիններ: 
Հիմնականում ամուսնանում են 30 տարեկանից  հետո, ավելի ցածր տարիքում ամուսնանում են սոցիալապես անապահով կամ ցածր կրթական մակարդակ ունեցող մարդիկ:

Գերմանիայում ծանոթ-բարեկամը չի անցնում

Կրթության մակարդակը Գերմանիայում բավականին բարձր է: Անգամ եթե բարձրագույն կրթություն ստացած չեն լինում, միևնույն է՝  կարդացած են և շատ տեղեկացված:  Համալսարանում սովորած, ակադեմիական կրթություն ստացած մարդն այստեղ շատ հարգված է:
Գերմանիայում շատ տարածված է միջին մասնագիտական կրթությունը, որը  հայաստանյան բուհերից 10 անգամ ավելի որակյալ կրթություն է ապահովում: Այստեղ երբեք չեն գնում ձևական կրթության, այդ դեպքում նրանք անգամ մեկ  կիսամյակ էլ չեն փոխադրվի: Այստեղ ծանոթ-բարեկամը չի անցնում:
Երբ ես իմ գերմանացի ընկերներին պատմում եմ մեր և մեր նման երկրներում առկա խնդիրների մասին, հատկապես կոռուպցիայի, նրանք զարմանում են: Նրանց համար կոռումպացված դատավոր, դասախոս կամ բժիշկն անհասկանալի է, որովհետև իրենց մոտ  կոռուպցիայի մակարդակը ցածր է, նրանք չեն ընկալում, թե ինչպես կարելի է  կաշառք տալ, որպեսզի ստանաս այս կամ այն բանը:

Գերմանիայում հեծանիվ քշելն ապրելակերպ է

Գերմանական հասարակությունը քեզ մոտիվացնում է  հեծանիվ քշել, որովհետև տրանսպորտը թանկ է, իսկ հեծանիվի համար հատուկ ուղիներ կան, ամեն ինչ հարմարեցված է հետիոտնի և հեծանվորդի համար: Այստեղ հեծանիվ բոլորն են քշում՝ 3 տարեկանից սկսած մինչև տարեց մարդիկ և զարմանում են այն մարդկանց վրա, ովքեր հեծանիվ քշել չգիտեն:


Գերմանիան յուրահատուկ է նաև նրանով, որ միլիոնանոց բնակչություն ունեցող մեգապոլիսների կողքին դու կարող ես հանդիպել անտառների և գեղեցիկ բնության:  Բացի այդ, այստեղ ծխելը նորաձև չէ, օդն էլ մաքուր է և  մարդիկ նախընտրում են չծխել և հետևել իրենց առողջությանը:
Փողոցներում աղբ չես տեսնի, Գերմանիան այն երկիրն է, որը տեսակավորում է բոլոր տեսակի աղբը՝ բիոաղբ, պլասմասե աղբ, ապակե աղբ, թղթե աղբ և այլն:
Գերմանացիները շատ խնամքով են ֆլորայի և ֆաունայի հանդեպ, այստեղ անտառներ չեն հատում, որպեսզի  գործարաններ կառուցեն:
Մայրուղիների ողջ երկայնքով էլ  սփռված են հողմային էլեկտրակայանները և արևից էներգիա ստացող կայանները:



Գերմանիայում կարևոր է տոնական տրամադրությունը և ոչ թե սեղանը

Գերմանացիները շատ աշխատասեր ժողովուրդ են, բայց սիրում են նաև լավ հանգստանալ: Շաբաթ-կիրակի օրերն անցկացնում են ընտանեկան միջավայրում: Ունեն Oktoberfest, որը նշվում է Հարավային Գերմանիայում, այս տոնի ժամանակ՝ ամբողջ հոկտեմբեր ամսին, վայելում են գերմանական գարեջուրը:
Սուրբ ծննդյան տոներին կազմակերպում են  տոնավաճառներ, որի ժամանակ կարևոր են ոչ թե գնումները, այլ երգ ու պարն ու ուրախությունը:  
Գերմանիայում մեծ ուրախությամբ նշվում է  նաև հայրերի տոնը, որի ժամանակ մարդիկ քաղաքից դուրս են գնում՝ պիկնիկի կամ ձկնորսության:

Գերմանացիները սիրում են նաև տոների ժամանակ տունը զարդարել թեմատիկ դիզայնով, հատկապես գեղեցիկ զարդարանքներ են անում Սուրբ ծննդյան տոների ժամանակ:
Նոր տարվա տոնակատարությունն ուղեկցվում է մեծ հրավառությամբ և տոնական սեղանների ավանդական կերակրատեսակներով՝ բադի միս, կաղամբով և կարտոֆիլով ուտեստներ:
Շատ ուրախ են անցնում  նաև Նիկոլաուսի տոնը և Բեռլինի պատի անկման օրը, որը խորհրդանշում է երկու Գերմանիաների միավորումը:

Գերմանական գարեջրի մասին

Գերմանացիները, իսկապես, գարեջուր շատ են սիրում: Այստեղ գարեջրի մեծ տեսականի կա, վաճառում են հիմնականում փոքր շշերով: Աշխատանքից հետո գերմանացիները, որպես կանոն,  մեկ-երկու շիշ գարեջուր են խմում,  բայց ինչն է հետաքրքրական, որքան էլ որ գարեջուր սիրում են, նրանք չեն խմում հարբելու աստիճան, այլ խմում են պարզապես  տրամադրության բարձրացման համար:
Գերմանացիների խոհանոցն այնքան էլ հարուստ չէ՝ ինչպես իտալական և ֆրանսիականը: Ունեն կարտոֆիլով, սնկով, մսով ուտեստներ, շատ են սիրում տարբեր տեսակի սոուսներ, բայց, ընդհանուր առմամբ,  առանձնահատուկ  խոհանոց չունեն:

Գերմանացիներն օրինապաշտ են 

Գերմանիայի փողոցներում ոստիկաններ չես տեսնի: Նրանք շատ օրինապաշտ են, եթե օրինակ փողոցում հարբած մարդ տեսնեն, ոստիկանները կարող են մոտենալ և վարորդական իրավունքը վերցնել, որովհետև  կա պոտենցիալ հնարավորություն, որ այդ մարդը կարող է հարբած ղեկին նստել և հասարակական կարգը խանգարել: Կարմիր լույսի տակով չեն անցնում, օրենքները չեն շրջանցում, եթե որևէ ապօրինություն են նկատում, միանգամից ահազանգում են ոստիկանություն:

Թոշակի անցնելուց հետո կյանքը չի ավարտվում

Գերմանիայում կյանքն այնքան էլ թանկ չէ, Բեռլինը համարվում է Եվրոպայի ամենաէժան մայրաքաղաքը: Այստեղ միջին աշխատավարձի դեպքում անգամ  կարող ես տարին երկու անգամ քեզ ծովափնյա հանգիստ թույլ տալ: Գերմանացիները շատ են սիրում նաև ճամփորդել, նրանք շատ ուշադիր են իրենց պահանջմունքների հանդեպ:
Թոշակի գնալուց հետո գերմանացու կյանքը չի ավարտվում: Նրանք կյանքը վայելում են և թոշակային տարիքից առաջ և հետո: Շատ համեստ են հագնվում, վուլգարության չես հանդիպի, հաճախ կարող են խնամված չլինել, բայց փոխարենը շատ ուշադիր են իրենց առողջությանը և ինտենսիվ զբաղվում են սպորտով: 

Կանայք ինքնավստահ են, այստեղ արտաքինի վրա շատ ուշադրություն չեն դարձնում, բացասական են նայում պլաստիկ վիրահատությունների դիմած մարդկանց, համարում են, որ այդ մարդիկ ինքնագնահատականի պակաս ունեն և իրենք իրենց չեն սիրում:

Կարծիքն ուրիշին չեն պարտադրում 

Գերմանացիների մեծ մասը բացարձակ չի հետաքրքրվում քաղաքականությամբ, նրանք գիտեն, որ ով էլ լինի իշխանության, նրանց կյանքը դրանից չի փոխվի: Պատճառն այն է, որ այստեղ գործում է հաստատուն մի համակարգ, որը չի խարխլվի՝ աշխատավարձերն ու թոշակները չեն ուշանա, ապահովագրությունները կշարունակեն գործել և այլն: : 

Ի՞նչն է հետաքրքիր, որ եթե գերմանացին քաղաքականությունից չունի հիմնային գիտելիքներ, ապա  նա երբեք կարծիք չի հայտնի քաղաքականության վերաբերյալ, և ավելին, իր կարծիքը չի պարտադրի քեզ:


Գերմանացիները երբեք չեն հարցնի, թե քանի տարեկան ես դու և ինչու դեռ ամուսնացած չես: Նման բաներով հետաքրքրվելն այստեղ վուլգարության նշան է, և ձեզ հետ պարզապես կխուսափեն շփվել: Այստեղ ամեն մարդ ապրում է իր կյանքով, մեկը մյուսի կյանքի մեջ չի խառնվում:
Հատկանշական է, որ գերմանացի տղամարդիկ շատ ինքնուրույն են և կազմակերպված, այստեղ չեն ամուսնանում կենցաղային հոգսերը թեթևացնելու համար: Գերմանական ընտանիքում կենցաղը հավասար է բաշխած, առօրյա հոգսերը միայն կնոջ ուսերին չեն:

Ակաթի Վահանյան

website by Sargssyan