Այսօր՝ 25 հունիսի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Մտքի գոհարներ. Արարատ Միրզոյան Ցանկացած բովանդակային զրույցում դուք մի հինգ րոպե էլ չեք ձգի «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում Խաչիկ Ասրյանի ծրագրային ել... Մեր կուսակցությունը ձգտելու է ներկայացված լինել ԱԺ-ում. Խաչիկ Ասրյան Ինչ կապ ունի «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը Սերժ Սարգսյանի հետ. Մեկնաբանում է ... Ժողովուրդը շարունակում է մնալ սոցիալապեա ծանր վիճակում Ո՞վ է Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռներ վաճառել ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 6-րդ. Տեսանյութեր Կառավարությունը կշարունակի վճարել «Նաիրիտ»-ի 121 աշխատակցի աշխատավարձը Որոշ զորամասերի հրամանատարներ դուրս են գրել և յուրացրել մեծ քանակությամբ վառելիք, շարժիչներ, անվադող...
ԼՐԱՀՈՍ
Մտքի գոհարներ. Արարատ Միրզոյան Ցանկացած բովանդակային զրույցում դուք մի հինգ րոպե էլ չեք ձգի «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում Խաչիկ Ասրյանի ծրագրային ելույթը Մեր կուսակցությունը ձգտելու է ներկայացված լինել ԱԺ-ում. Խաչիկ Ասրյան Ինչ կապ ունի «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը Սերժ Սարգսյանի հետ. Մեկնաբանում է Խաչիկ Ասրյանը Ժողովուրդը շարունակում է մնալ սոցիալապեա ծանր վիճակում Ո՞վ է Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռներ վաճառել ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 6-րդ. Տեսանյութեր Կառավարությունը կշարունակի վճարել «Նաիրիտ»-ի 121 աշխատակցի աշխատավարձը Որոշ զորամասերի հրամանատարներ դուրս են գրել և յուրացրել մեծ քանակությամբ վառելիք, շարժիչներ, անվադողեր. ԱԱԾ նոր բացահայտումները Բաց նամակ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 5-րդ. Քաղազատյալներ ՊՊԾ-ի գնդի գործով նիստում հրապարակվում են զրույցների ձայնագրությունները. «Ներում-բեկում չկա, ծեծեք, ջարդեք դավաճաններին` Նիկոլից սկսած» Կառավարությունն ուժը կորցրած կճանաչի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումը Ստեղծվել է ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով 37 թվի լավագույն տրադիցիաներով Ու հիմա պարոն Բաբայանը առանց ամոթի ինչ որ բան է՞ փորձում դատապարտել Վարչապետը ճիշտ կանի՝ ընդհանրապես փակի իրեն ոչ հաճո լրատվամիջոցները ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 4-րդ. Պետականի ու հակապետականի մասին. Տեսանյութ Արարատի մարզում «Ուրալ»-ի շրջվելու հետևանքով 5 զինծառայող է վիրավորվել Փաշինյան Նիկոլը խոսքի ազատության, հանդուրժողականության, ժողովրդավարության հետ ընդհանուր բան չունի ՀՀ գլխավոր դատախազը պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի միջնորդությամբ դիմեց դատարան ԵԿՄ-ն պետք է վերափոխվի բացառապես ազատամարտի վետերանների սոցիալական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության Բրյուսովի համալսարանում պահեստից խոշոր յուրացումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել պահեստապետին ՀՀ նախագահը ԶՈՒ շտաբի պետի տեղակալներ և առաջին բանակային կորպուսի հրամանատարներ է նշանակել Փաշինյանը քանդում է Տեր-Պետրոսյանի ու սպարապետ Վազգենի սարքած պետությունը ԱԱԾ-ն ռեպրեսիաներով չի զբաղվում և չի զբաղվի. Վանեցյան Արթուր Վանեցյանը հորդորում է Արզուման Հարությունյանի ազնվությանը չկասկածել Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական առաջին լիազորությունն իրականացնելու է ՊՆ-ում Արա Բաբլոյանը առաջարկել է ԱԺ խմբակցություններին քննարկումներ սկսել Ընտրական օրենսգրքի շուրջ Մանվել Գրիգորյանի գործի մասնակիցները պետք է բացահայտվեն՝ անկախ նրանց կոչումներից և կարգավիճակներից. Նիկոլ Փաշինյան Դեգեներատ «գեներալներ» ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 3-րդ. Նիկոլը ճիշտ էր, իրավիճակ է փոխվել, Մանվելը պիտի նստի, Սամվելը պիտի դուրս գա ԱԴԵԿՎԱԴ. Թողարկում 2-րդ. Ինչպես սովորական գրպանահատից մի ժամում դառնալ քաղբանտարկյալ Սա Մանվելի հարցը չէ,սա դառնում է հայ ազգի խայտառակությունն արդեն միջազգային հարացույցում Եթե փայլուն ոստիկան սպանող սրիկան ազատվում է, Մանվել ձերբակալողը... չասեմ ում տղեն ա ԱԴԵԿՎԱԴ. Թողարկում 1-ին 50 միլիոն դոլար ընտրակաշառք՝ պետբյուջեի հաշվին Արայիկի բոլոր ամպագոռգոռ հայտարարությունները բլթեր էին Հին նմուշի անձնագիր ստանալու համար քաղաքացին կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն. ՀՀ ոստիկանություն Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ նշանակվեց Ավետիք Էլոյանը Գևորգ Կոստանյանը հրաժարվել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի լիազորություններից Աղվան Հովսեփյանն ազատվեց Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից Սեֆիլյանի պես ազգակործան երևույթի մասին Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Հայրապետի հրաժարականն այս կարգով չի լինում. Եզրաս արքեպիսկոպոսն անդրադարձել է կաթողիկոսի հրաժարականի պահանջով ցույցերին Նիկոլ, աղվեսը դու էիր դունչդ խաղողին չէր հասնում ասում էիր թթու է Նիկոլ, զանգերիս չես պատասխանում, հետ չես զանգահարում, նախկինները, նույնիսկ նախագահը, եթե տեղում էլ չէին, մի քիչ հետո հետ էին զանգում Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Մանե Թանդիլյանը հրաժարական է ներկայացրել Արա Բաբլոյանն արդյունավետ է գնահատել հայ-ամերիկյան համագործակցությունը Վարչապետը հույս ունի, որ պետական պահպանության ծառայությունը քիչ անհանգստություն կպատճառի քաղաքացիներին Այսօր ազգային գաղափարախոսության նվիրյալներից մեկի՝ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է Մեղավորը հենց Փաշինյանն ու իր նմաններն էին Փաշինյանի սիրո և համերաշխության ստրկատիրական համակարգը Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք այցի շրջանակում Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ Փաշինյանի մոսկովյան այցը չափազանց կարևոր է Ադրբեջանական կողմի կրակոցից զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարների հանդիպումը կկայանա նոյեմբերի 8-ին Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.2 տոկոսով Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել Դարոն Աճեմօղլուի հետ Ի՞նչ արժեք ունեն այսօր պետական խորհրդանիշերը պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար Վրաստանում երեխաներ տեղափոխող միկրոսավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով զոհվել է 4 մարդ Վարչապետն ԱՀՀ պատվիրակության հետ քննարկել է համահայկական նշանակության ծրագրերի իրականացման հարցեր Նիկոլ, դու դա չես կարա հասկանաս, որովհետև դու չգիտես ինչ է արժանապատվությունը Սասնա ծռերը պիտի արևին ճաղերի արանքից նայեին Փաշինյան Նիկոլի քաղաքական գիտակցության և իրավագիտակցության մակարդակը. ևս մի ահաբեկիչ ազատվեց բանտից Միրիջանյանն ու Կարեն Համբարձումյանը նշանակվեցին Արմավիրի և Սյունիքի մարզպետներ Բրյուսելում ՀՀ դիվանագիտական առաքելության շենքի պատմությունը. Ֆոտոշարք Դուք մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաշինյան Նիկոլը և նրա «վկաները» պիտի հաշվի առնեն` «Սասնա ծռերը» մարդասպան են Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում աջակցում է պատասխանատու հանքարդյունաբերությանը Նիկոլ Փաշինյանը բացատրեց արտահերթ ընտրությունները մեկ տարվա ընթացքում անցկացնելու անհրաժեշտությունը ՀՀԿ խմբակցության մեծ մասը դեմ կքվեարկի կառավարության ծրագրին. Շարմազանով Վաղարշակ Հակոբյանն ազատվել է սփյուռքի նախարարի խորհրդականի պաշտոնից. նախարարությունը ներողամտություն է հայցում շփոթմունքի համար Մշակույթի որոշ ոլորտներ պետք է հեռու լինեն կոմերցիայից. նախարար Մակունցի հարցազրույցը Օպերայի, կադրային փոփոխությունների, այլ հարցերի մասին Հանրային հեռուստաընկերությունում 2 մլրդ դրամի չարաշահումների մասին լուրերն ԱԺ-ում բուռն քննարկումների առիթ դարձան Արցախի պեղավայրերում այս տարի կեռան հնագիտական պեղումները, Շուշիի մզկիթում շարունակվում է վերականգնումը Նոր սերնդի խոսափողը միացնելու ժամանակն է Արտաշատի ավագանու անդամները պահանջում են քաղաքապետի հրաժարականը. քաղաքապետը հիմնավորումներն արդարացված չի համարում

Ինչո՞ւ է Ալիևը ցանկանում օր առաջ վերընտրվել Ադրբեջանի նախագահի պաշտոնում

Ինչպես արդեն հայտնել էինք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել ապրիլի 11-ին, այնինչ ավելի վաղ որոշվել էր ընտրություններն անցկացնել հոկտեմբերի 17-ին:

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահը նման շտապողականություն դրսևորում և ինչպե՞ս դա կարող է կապված լինել Ղարաբաղյան հարցի հետ. այս և այլ հարցերի շուրջ ՀայՄեդիա.am-ը զրուցեց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի հետ:

-Իրականում Ադրբեջանում սկիզբ առած գործընթացը հետաքրքիր է: Դեռևս հունվարից սկսվեց ընտրությունների նախապատրաստությունը, և կարճ ժամանակ անց հայտարարվեց, որ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունից առաջադրվելու է Իլհամ Ալիևը: Այսինքն ընտրական գործընթացները բավական շուտ էին մեկնարկել, թեև ընտրությունները նախանշված էին հոկտեմբերին:

Թե ինչու Ալիևը որոշեց արտահերթ ընտրություններ անել՝ չսպասելով հոկտեմբերին, կան տարբեր վարկածներ: Իշխող կուսակցության անդամներից մեկն այս որոշումը բացատրել էր նրանով, որ 2018-ը Ադրբեջանի համար կարևոր տարի է, քանի որ մայիսին նշելու են Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության հռչակման 100-ամյակը, և Ադրբեջանը պետք է հավուր պատշաճի պատրաստվի: Եվ այդ մեկնաբանության համաձայն՝ Ալիևը, կարծես թե, փորձում է «արանքից հանել» իր 4-րդ ընտրությունները:

Ալիևի որոշման համար կարող էին առիթ հանդիսանալ նաև այլ հանգամանքներ: Առաջինն այն է, որ ներքին տնտեսական առումով բանկային ոլորտում լուրջ խնդիրներ կան: Վերջերս Ադրբեջանի համաշխարհային բանկի բաժնետոմսերը հանվեցին վաճառքի, որոշ բանկեր փակվում են, և այդ խնդիրների ֆոնինին կարող է ներքին դժգոհություն առաջանալ, կարող են նավթի գները տատանվել, ինչն էլ ազդեցություն կունենա Ալիևի ընտրության վրա: Հետևաբար նա փորձում է օր առաջ ապահովել իր տեղն իշխանության գագաթում:

Արտաքին գործոնների առումով էլ նշանակալի է այն, որ Ադրբեջանի «ՌԵԱԼ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդով, ով բանտարվել էր Իսմայիլիի դեպքերից հետո, այժմ միջազգային դատարանի որոշմամբ պետք է ազատ արձակվի: Սակայն Ադրբեջանը ձգձգում է նրա ազատ արձակումը, և եթե այդպես շարունակի, կարող է հեռացվել ԵԽԽՎ-ից:

Այս ամենին զուգահետ, Ալիևը ցանկանում է խուսափել հանրային ուշադրությունից, և այդ առումով գարունը հարմար շրջան է ընտրությունների համար, քանի որ Ռուսաստանում էլ են ընտրություններ, և միջազգային կառույցների ուշադրությունը դրա վրա է սևեռված լինելու: Իսկ եթե Ադրբեջանը հոկտեմբերին անցկացներ ընտրությունները, ապա հայտնվելու է դրանց ուշադրության կիզակետում:

-Կա վարկած, որ Ադրբեջանի նախագահի որոշումը կարող է փոխկապակցված լինել Ղարաբաղյան հարցի հետ: Որոշ փորձագետներ չեն բացառում նաև հնարավոր սադրանքները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում: Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը:

- Իհարկե շրջանառվում է նաև Ղարաբաղյան խնդրի հետ կապված հնարավոր զարգացումների վարկածը, այսինքն հնարավոր է՝ Ալիևը ինչ-որ սցենար է նախապատրաստում կամ էլ բանակցային գործընթացում ինչ-որ առաջընթաց է սպասվում, և նա ցանկանում է օր-առաջ վերընտրվել:

Սակայն նշեմ, որ չնայած հայ-ադրբեջանական հանդիպումները ԼՂ հարցի շուրջ ավելի ինտենսիվ են դարձել, և համանախագահներն էլ հաճախ են լինում տարածաշրջանում, բայց խաղաղությանը միտված լուրջ գործընթաց նկատելի չէ: Հետևաբար չի բացառվում, որ Ալիևը վերընտրվելուց հետո կրկին փորձի սադրիչ գործողություններ իրականացնել: Այդ իսկ պատճառով նպատակահարմար է, որ հայկական կողմն էլ ավելի զգոն լինի:

-Շրջանառվում էին լուրեր, որ Ալիևը ցանկանում է կնոջը՝ Մեհրիբան Ալիևային տեսնել նախագահի պաշտոնում, և դրա համար է շուտափույթ ընտրություններ կազմակերպում: Հնարավո՞ր եք համարում այդ սցենարը:

-Մինչև կհայտարարվեր, որ Ալիևն է լինելու իշխող կուսակցության թեկանծուն, ադրբեջանական մի քանի լրատվամիջոցներ հրապարակումներ ունեցան, որ հնարավոր է Մեհրիբան Ալիևան առաջադրվի: Սակայն հաշվի առնելով, որ Ալիևան ընդամենը 2 տարի է փոխնախագահի պաշտոնում, և այդ ժամանակահատվածը քիչ է, որ նա ունենա բավականաչափ ազդեցությունը, հետևաբար այդ սցենարը սպասելի չէ:

Ճիշտ է Ադրբեջանում կլանային վերադասավորումներ եղան, սակայն անվտանգային ոլորտում Փաշաևները չունեն այն ազդեցությունը, որ Ալիևան կարողանա առաջադրվել նախագահի պաշտոնում: Նա ներքին դաշտում չունի այն լծակները, սակայն չի բացառվում, որ 7 տարի հետո արդեն կարողնա առաջ քաշել իր թեկնածությունը:

-Ադրբեջանի ընդդիմադիր դաշտում Ալիևին հակակշիռ ուժ կարծես թե չկա: Ստացվում է՝ ամեն ինչ տանում է նրան, որ հերթական անգամ Իլհամ Ալի՞ևն է դառնալու նախագահ:

-Միանշանակ այո: Այսօրվա դրությամբ Ադրբեջանում չկա ընդդիմադիր մի ուժ, որը բավականաչափ ուժ ունի Ալիևի դեմ պայքարելու համար: Այսինքն, առաջադրված ընդդիմադիր գործիչները թույլ են այդ առումով, որ կարողանան մասսաներ հավաքել:

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայելովան նույնիսկ նշել էր, որ արտահերթ ընտրություներ անցկացնելը կարծես Ալիևի դիկտատորական կամակորությունը լինի: Նա ցանկանում է ցույց տալ, որ կարող է անգամ սահմանադրական ընթացակարգերը հաշվի չառնել և ընտրություներ նշանակել: Այնինչ սահմանադրորեն պետք է լինի պատերազմական կամ արտակարգ իրավիճակ, որպեսզի արտահերթ ընտրություններ անցկացվեն: Սակայն դրան ականատես չենք լինում:

Գոհար Ավետիսյան 

 

Հարցում
website by Sargssyan