Այսօր՝ 19 հոկտեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Ծառուկյանի ռեստարթը. Ովքեր են լինելու ԲՀԿ ցուցակում.«Ժամանակ» Ուշագրավ «շփումներ՝ Սարգսյանների ու Փաշինյանների միջեւ. Փաշինյանը խմել է տիկին Ռիտայի քամած հյութերը... ՀՀԿ-ն որոշել է մասնակցել ընտրություններին. Հայտնի են ցուցակի առաջին հինգ անդամները.«Ժամանակ» Նախարարի պաշտոնակատարը չի պատկերացնում իր պաշտոնի լրջությունը․ «Ժողովուրդ» ՀՀԿ-ն կարող է տապալել ԱԺ արտահերթը.«Հրապարակ» Խնդրում եմ ծանոթացեք պատմությանը, աշխարհագրությանը և ապավինեք փաստերին ու արդարության սկզբունքին, քա... Հակահեղափոխական չենք` ապրիլ-մայիսին հեղափոխություն չի եղել. կուսակցության փոխնախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ կուսակցություն հիմնելու, մարտի 1-ի, Հայաստանի ապագայի և այլ կարևոր հարցերի մասին Ցմահ դատապարտյալը պայմանական ազատ է արձակվել. Արտակ Զեյնալյան ՀՀ ոստիկանությունը Կարեն Վարդանյանին ճանաչել է որպես տուժող
ԼՐԱՀՈՍ
Ծառուկյանի ռեստարթը. Ովքեր են լինելու ԲՀԿ ցուցակում.«Ժամանակ» Ուշագրավ «շփումներ՝ Սարգսյանների ու Փաշինյանների միջեւ. Փաշինյանը խմել է տիկին Ռիտայի քամած հյութերը.«Հրապարակ» ՀՀԿ-ն որոշել է մասնակցել ընտրություններին. Հայտնի են ցուցակի առաջին հինգ անդամները.«Ժամանակ» Նախարարի պաշտոնակատարը չի պատկերացնում իր պաշտոնի լրջությունը․ «Ժողովուրդ» ՀՀԿ-ն կարող է տապալել ԱԺ արտահերթը.«Հրապարակ» Խնդրում եմ ծանոթացեք պատմությանը, աշխարհագրությանը և ապավինեք փաստերին ու արդարության սկզբունքին, քանի դեռ ուշ չէ. Էմիլ Մարկոսյանը՝ Ռիչարդ Միլսին Հակահեղափոխական չենք` ապրիլ-մայիսին հեղափոխություն չի եղել. կուսակցության փոխնախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ կուսակցություն հիմնելու, մարտի 1-ի, Հայաստանի ապագայի և այլ կարևոր հարցերի մասին Ցմահ դատապարտյալը պայմանական ազատ է արձակվել. Արտակ Զեյնալյան ՀՀ ոստիկանությունը Կարեն Վարդանյանին ճանաչել է որպես տուժող Շտապօգնության նոր մեքենաները ՀՀ են բերվել Լևոն Ալթունյանի շնորհիվ․ «Ժողովուրդ» Մանվել Գրիգորյանը մահամերձ է. «Ժողովուրդ» Աջ ղեկով մեքենաները «գերի են ընկել»․ «Ժողովուրդ» Ապագա ԱԺ նախագահի երեք թեկնածուները․ «Հրապարակ» ՀՀԿ-ական նախկին պատգամավորը եւ դատախազի տեղակալը դատի է տվել Սերժ Սարգսյանին. «Ժողովուրդ» Մահացել է Արա Գյուլերը «ՀՀԿ-ում կան ինտելեկտուալ ու կարող մարդիկ, սակայն նրանցից մի քանիսն այլեւս ընկալելի չեն հասարակության կողմից» Հայաստանում պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներն ունեցել են ընդամենը 5 տոկոս ընդգրկվածություն Խիստ մտահոգիչ եմ համարում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի լուծարումը. Արմեն Աշոտյան Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել ՀՅԴ-ում Հրանտ Մարգարյանին փոխելու տրամադրություններ են հասունացել․ «Ժողովուրդ» Սահմանախախտների խումբ են ձերբակալել Մի բան է, երբ քաղաքացին է անում, մեկ այլ բան՝ երբ վարչապետը․ «Հրապարակ» «Պոպուլիզմ, գումարած բռնոցի բացթողոցի...բացեք Ձեր աչքերը տիկնայք եւ պարոնայք» Գևորգ Կոստանյանը Նիկոլ Փաշինյանին սատարելը չի համարում շեղում իր սկզբունքներից Նախարարի մտքերը Փաշինյանի հայտարարություններից տարբերվում են․ «Հրապարակ» ՀՀԿ հայտնի քառյակին չեն զանգել, բայց նրանցից մեկը զանգել է ՔՊ-ին.«Իրավունք» Նիկոլ Փաշինյանը հարկ չհամարեց շնորհավորելու Հայ մամուլի օրը. «Ժողովուրդ» Փաշինյանը խոստացել է լուծել Ավշարի Արայիկի «դրածոյի» հարցը. «Ժամանակ» Արտահերթ ընտրությունները կարող է նոր քաղաքական մենաշնորհի հանգեցնել․ Քոչարյան Ինչն է խանգարել ՀՀ վարչապետին ՀՀ ոստիկանապետ նշանակել Հունան Պողոսյանին.«Ժողովուրդ» Ական Փաշինյանի իշխանության տակ. Ինչ կլինի, եթե «Սասնա ծռերը» չանցնեն ԱԺ.«Փաստ» Փաշինյան-Թրամփ հանդիպում կլինի. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Արմեն Սարգսյանն ինքն իրեն պարգևատրել է. «Հրապարակ» ՀՅԴ-ն չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել. Արմեն Ռուստամյան Դատախազությունը Բարսեղ Բեգլարյանի քրգործը ետ է ուղարկել ՔԿ. «Հրապարակ» Գաղտնալսման պատվիրատուն Հայաստանից է և հանրության շրջանում լայն ճանաչում ունի. Արթուր Վանեցյան Իշխանությունները «թո՞զ են փչում» Վենետիկի հանձնաժողովի աչքերին․ «168 Ժամ» Արթուր Վանեցյանի բաջանաղն ու քավորը՝ նախարարներ. «Ժամանակ» Ինչո՞ւ Հունան Պողոսյանը մարզպետ նշանակվեց․ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը. Տեսանյութ Պարզվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու պատվիրատուն Վարչապետը երեկոյան հրաժարական կտա 2019 բյուջեն «գրվեց սառույցին» իր թռիչքաձեւ աճով. Վահան Բաբայան Սերժ Սարգսյանն արտերկրի հետ կապը չի կորցրել.«Հրապարակ» Վարչապետի հրաժարականը՝ այսօր. Սահմանադրության մեջ հետաքրքիր լուծումներ են թաքնված.«Ժողովուրդ» Եթե «դուխով», ապա մինչև վերջ Ապօրինի հատել էր հայ-թուրքական սահմանը Երևանի ավագանու երեք անդամներ մանդատից հրաժարվել են Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Bloomberg-ին Մեղադրանք է առաջադրվել Դոնի Ռոստովում հայ գործարարի նկատմամբ սպանության փորձ կատարելու համա Անհայտ անձը կրակոցներ է արձակել Գլենդելի հայկական ռեստորաններից մեկում. կա զոհ և վիրավոր Եվս երկու կարեւոր դրվագ ԵԽԽՎ-ից. Ադրբեջանի հերթական չստացված սադրանքը. Ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը Նախկին քաղաքապետերը Մարությանի երդմնակալության հրավեր չեն ստացել․ Aravot.am Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին. Aysor.am Մարտի 1-ի գործը գտնվում է ակտիվ փուլում. Սասուն Խաչատրյան Արդյունաբերական Հայաստանի թշվառ շքեղությունը․ 168․am Հովիկ Աբրահամյանին պատականող տարածքներում առգրավված զենքի և Մարտի 1-ի դեպքի վայրից հայտնաբերված պարկուճների միջև համընկում չկա. ՀՔԾ պետ Հոկտեմբերի 21-ի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի 128 թեկնածու ՀԱՊԿ ԽՎ-ն ՀՀ-ից կտեղափոխեն այլ երկիր․ «Իրավունք» Դավաճանել են ՀՀԿ-ից ամենաշատն օգտվածները․ նախկին ՀՀԿ-ական․ «Հրապարակ» Մինչև տարեվերջ բնակարաններն ավելի կթանկանան. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է Վահան Բաբայանը հաղորդման կեսից լքել Հանրայինի տաղավարը Ալեքսանդր Սարգսյանի որդու թիկնապահն ազատ է արձակվել․ «Ժողովուրդ» Երդման արարողությանը հրավիրվել են նաև նախկին քաղաքապետերը․ «Ժողովուրդ» Նախագահը ձգձգում է ՍԴ անդամի թեկնածուին ներկայացնելը․ «Հրապարակ» Գաղտնալսման գործով ԱԱԾ-ականի բնակարան է խուզարկվել․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ Գեւորգ Կոստանյանը անդառնալի հարված հասցրեց ՀՀԿ-ին. «Ժամանակ» Ռեֆորմիստները դատապարտում են «Ադեկվատ» հաղորդաշարի անձնակազմի նկատմամբ իրագործած բռնությունը Հայոց հողը կարող է դառնալ երիտասարդության և հույսի խորհրդանիշ. Միկայել Ժան Մայրապետյանի գործը քաղաքական ենթատեքստ չունի՝ պնդում է փաստաբանը. «Հրապարակ» Ֆրանկոֆոնիայի համերգի ավարտական մասը նվիրված է լինելու Շառլ Ազնավուրին Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուր զինվորական պանթեոնում Պետք է համախմբենք ոչ միայն մեր ճառերի, այլև այն ապագայի շուրջ, որը ցանկանում ենք կառուցել. Կանադայի վարչապետ Մեր պարտքն է կրկնապատկել ջանքերը` կանխելու նոր ցեղասպանությունները, պատերազմական հանցագործությունները. Նիկոլ Փաշինյան ՀՀ-ում կարագի 1կգ-ն 5 դոլարով թանկ է միջազգային շուկայի գնից․ «Ժողովուրդ» 2 պատճառ, թե ինչու Մանվել Գրիգորյանին ազատ չեն արձակում. «Հրապարակ» Հայաստան բառը շատ նուրբ և հուզիչ զգացումներ է առաջացնում ֆրանսիացիների հոգում. Էմանուել Մակրոն Մենք պաշտպանելու ենք մեր պետության շահերը, անկախ նրանից, թե ով կլինի Հայաստանում իշխանություն. Նաիրա Զոհրաբյան Պայքարում ենք ստվերի դեմ, բայց հարկային եկամուտները պակասում են․ «Ժողովուրդ» ԱԱԾ-ն պարզում է Արմեն Ավետիսյանի 3 հյուրանոցների կառուցման ֆինանսավորման աղբյուրները

ASALA-ն՝ ներսից

Գրող, գրականագետ ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ «Պայթյուններ Թուրքիայում եւ... ոչ միայն. ASALA-ն՝ ներսից» իրապատում վեպը, որ լույս տեսավ անցյալ տարեվերջին (1500 օրինակ), միանգամից սպառվեց եւ ընթերցողական պահանջարկը բավարարելու նպատակով եւս մեկ տպաքանակ թողարկվեց (2000 օրինակ)։ Վեպը լայն արձագանք ունեցավ ոչ միայն հայրենիքի եւ սփյուռքի գրասեր հանրության շրջանում, այլեւ Հայոց բանակում. մեր սահմանները պահող հայ զինվորներից շատերը շնորհակալական ուղերձներ են հղել հեղինակին, ինչը վկայում է գրքի հայրենասիրական բարձր ոգու եւ արծարծված գաղափարների արդիական հնչեղության մասին։

- Պարոն Վարդանյան, ձեր հեղինակած վեպը հայ իրականության մեջ առաջին գեղարվեստական արձագանքն է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի գործունեության մասին։ Այս թեման, որ հայտնի պատճառներով երկար տարիներ պարզապես արգելափակված էր, այժմ արդեն լայնակտավ շարադրանքով ներկայանում է հայ ընթերցողին։ Մեր պատկերացումների մեջ Հայ ազատագրական գաղտնի բանակը ներկայանում էր միայն իր գործողություններով: Ձեր հերոսը սակայն, որ իրական անձնավորություն է, ներկայանում է որպես ազգային-ազատագրական պայքարի մարտիկ եւ գաղափարախոս։ Ձեր վեպում ո՞րն է իրականության եւ երեւակայության սահմանը։

- Կարեւորն այն է, որ ընթերցողը վստահեց, սիրեց եւ ապավինեց նրան: Ապացույցը այն հարյուրավոր զանգերն ու այցելություններն են, որ եղել են գիրքը լույս տեսնելուց ընդամենը 10-15 օրերի ընթացքում:

Խոստովանեմ՝ մեծագույն հպարտություն եմ ապրում, քանզի ընդհանրապես գրական շրջանակները կարիք չունեն բացատրության, որ հաճախ իմ դատողություններն ու մտահոգություններն եմ վերագրել հերոսիս: Այդ ամենը կարող էի անել առաջին դեմքով, բայց այդ դեպքում կստացվեր մերկապարանոց հրապարակախոսություն։ Իսկ երբ դա անում ես հերոսիդ բերանով, որը Գաղտնի բանակի մի շատ երեւելի ներկայացուցիչն է, արդյունքը լինում է սպասածիցդ հազարապատիկ ավելի:

Ինչ վերաբերում է ժանրին, այն կոչել եմ «իրապատում վեպ», քանզի կա այդ խորհրդավոր անձնավորությունը իր աներեւակայելի գործողություններով, որոնցից մի չնչին մասն է վստահել ինձ: Նրա պատմություններին ավելացրել եմ տարիների ընթացքում իմ հավաքածը, որոնց աղբյուրները եւս իրական մարդիկ են՝ դեպքերին ականատես կամ մասնակից: Գրական-գեղարվեստական պայմանականություններն էլ նյութը հնարավորինս հետաքրքիր մատուցելու համար են:

- Եղեռնից հետո թուրք դահիճների նկատմամբ հայ վրիժառուների եւ ԱՍԱԼԱ-ի գործողությունները ըստ էության հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի ուղղակի շարունակությունն էին: Նկատի ունենալով աշխարհում ներկայումս ընթացող վայրիվերումները եւ այդ խորքի վրա հայ ժողովրդի արդար պահանջատիրությունը՝ կարելի՞ է եզրակացնել, որ ԱՍԱԼԱ-ն իր ասելիքը չի ավարտել։

- ԱՍԱԼԱ-ն ամենից առաջ գաղափար է ու գաղափարախոսություն: Ընդ որում՝ հային հպարտություն ներշնչող, ուժեղ լինելու գիտակցությամբ համակող գաղափարախոսություն: Այդ մի բուռ տղաները անգնահատելի հեղաշրջում կատարեցին ե՛ւ մեզ բնորոշիչ դարձած անպաշտպան զոհի գիտակցությունը, ե՛ւ աշխարհի անտարբերությունը փշրելու առումով:

Այն մեր բզկտված հոգին մի պահ սփոփած «Նեմեսիսի» վրիժառուներից շատ ու շատ առաջ անցավ: Ահեղացավ ոչ թե պատժիչ-վրիժառու, այլ կորուսյալ հայրենիքի ազատագրության պահանջատեր: Նրա հետ ստիպված եղան հաշվի նստել, որովհետեւ խոսեց բիրտ ուժի դիրքերից:

- ԱՍԱԼԱ-ի հիմնական նպատակը վրիժառությունը չէր, այլ Հայոց հարցի բարձրաձայնումը աշխարհով մեկ եւ կորուսյալ Հայրենիքի ազատագրումը, ինչի համար նրանցից շատերը զոհաբերեցին իրենց կյանքը։

- Երբ այդ հարցը տվեցի զրուցակից հերոսիս, նա նկատելիորեն շփոթվեց: Ի վերջո պատասխանեց, որ իր եւ զինակից ընկերներից շատերի համար դրանք գրեթե նույն բանն են: Անկեղծ ասած, ինքս էլ այդպես եմ մտածում, որքան էլ գիտակցեմ, որ ատելությունն ու վրեժի մոլուցքը կործանարար զգացումներ են: Հայերիս մեջ վրիժառությունը լայն տարածում չունի, եթե նույնիսկ կա էլ՝ մեզ բնորոշ «որակ» չէ, այլ «փոխառնված» է մեր հավիտենական թշնամուց:

Այստեղ անպայման պիտի հաշվի առնենք, որ ԱՍԱԼԱ ձեւավորած սփյուռքահայ տղաները ցեղասպանության ենթարկվածների երրորդ սերունդն էին, այսինքն՝ թոռները: Եթե մեր տատերն ու պապերը մեզ սնում էին ժողովրդական բարի ու հոգեպարար հեքիաթներով, ապա այդ տղաների լսած պատմությունները բացառապես ջարդերի զարհուրանքների մասին էին: Ցեղասպանությունից մազապուրծ եղած ամեն հայ գիտակցված կամ ակամա իր թոռանն էր փոխանցում ջարդերի սահմռկելի պատմությունները:

Այդ սերունդը հասակ առավ այդ պատմությունների մղձավանջով, ասել է թե՝ խեղված-խաթարված հոգեբանությամբ: Պարզ չէ՞, որ այդ պատանիներն ու երիտասարդները պիտի ատելով ատեին թուրքին ու իրենց հայրենասիրությունը խարսխեին թշնամու հանդեպ տածած ատելությանը:

Ավելին ասեմ: Զրուցակիցս մի առիթով տրտնջաց, թե իր որդին իր չափ հայրենասեր չէ: Ես հարցիս «դավադիր» ձեւակերպում տվեցի, հարցրի՝ նկատի ունես, որ քեզ նման չի՞ ատում թուրքին: Ասաց, որ եթե ինքը պարբերաբար չհիշեցնի որդուն թուրքերի գործած ոճրի մասին, որդին գուցե երբեք էլ չհիշի թուրքերին:

Մենք թերեւս այդպիսին ենք: Ատելությունը երբեք տեւական չի եղել մեզ համար, եւ պատրաստ ենք շատ արագ մոռանալ մեր հանդեպ կատարվածը: «Բարեբախտաբար» թուրքը երբեւէ չի փոխվում, իր ամենօրյա նենգությամբ ու սպառնալիքներով մեզ շարունակ սթափ է պահում: Այլ խոսքով՝ մեզ հայրենասեր է պահում: Ասածս ամենեւին էլ հեգնանք չէ: Ես չեմ էլ պատկերացնում՝ եթե մի օր թուրքը վերանա աշխարհից, ի՞նչ կմնա մեր հայրենասիրությունից:

Հեղինակ՝ Գուրգեն Գասպարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Փետրվարի 7-ի համարում

Հարցում
website by Sargssyan