Այսօր՝ 18 փետրվարի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել Քաղաքագետն առանձնացրել է Մյունխենում ՀՀ Նախագահի ելույթի կարևոր շեշտադրումները Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ հանրապետությունը Պարսից ծոցում հեգեմոնիայի չի ձգտում ՀՀ գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում Նախագահը Մյունխենում հանդիպում է ունեցել Բավարիայի երկրամասի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավ... ՀՀ Նախագահի թիմը լավ է պատրաստվում նման համաժողովներին. Թևան Պողոսյան Կոյուղիով մարդկությունը զբաղվել է միշտ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի... Ինչու են մարդիկ ինքնասպանություն գործում ՀՀ Նախագահը հստակ ազդակ հղեց, որ Թուրքիան և Ադրբեջանը սպառնալիք են տարածաշրջանի համար. Շարմազանով
ԼՐԱՀՈՍ
Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել Քաղաքագետն առանձնացրել է Մյունխենում ՀՀ Նախագահի ելույթի կարևոր շեշտադրումները Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ հանրապետությունը Պարսից ծոցում հեգեմոնիայի չի ձգտում ՀՀ գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում Նախագահը Մյունխենում հանդիպում է ունեցել Բավարիայի երկրամասի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ ՀՀ Նախագահի թիմը լավ է պատրաստվում նման համաժողովներին. Թևան Պողոսյան Կոյուղիով մարդկությունը զբաղվել է միշտ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին Ինչու են մարդիկ ինքնասպանություն գործում ՀՀ Նախագահը հստակ ազդակ հղեց, որ Թուրքիան և Ադրբեջանը սպառնալիք են տարածաշրջանի համար. Շարմազանով Փրկարարներն Արտաշավան-Ամբերդ ավտոճանապարհի երկու ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից Արծվիկ Մինասյանը քննարկել է որսի կանխարգելման ուղիները Փետրվարի 20-23-ն սպասվում է առանց տեղումների եղանակ Գնաճային սպասումները թուլացել են Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին Ճիշտ արձագանք, ճիշտ տեղում. Դավիթ Բաբայանը՝ ՀՀ Նախագահի ելույթի մասին Քաղաքական գործընթացի հետ աղերս ունենալ չի կարող Նորվեգները մեծացնում են ոսկե մեդալների քանակը. Փհենչհան-2018 Նախագիծ՝ ունքը սարքելու տեղ աչքն էլ հանելու մասին Կանադայի հոկեյի հավաքականը 8 տարվա մեջ առաջին անգամ պարտություն է կրել Օլիմպիական խաղերում Ինչու խորհրդարանը մերժեց օրինագիծը Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արարման ո՞ր օրն է ստեղծվել այդ ամենը ՀՀ մի շարք ատոճանապարհներին ձյուն և մառախուղ է Ադրբեջանը կամ այլ ժողովուրդներ, չեն կարող կոտրել հայ ժողովրդի կամքը. Սերժ Սարգսյան Նախագահը հանդիպում է ունեցել Արմեն Սարգսյանի հետ Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկեցին Երևան քաղաքի պատանեկան եզրափակիչ մրցաշարերը Նախագահ Սարգսյանը Մունխենում մերկացրել է Հայաստանի մեկուսացած լինելու մասին Ադրբեջանի միֆը Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի որքան հնարավոր է շուտ՝ խաղաղ ճանապարհով. ՀՀ Նախագահ Հայաստանը որևէ մեկի հետ գաղտնի բանակցություններ չի վարել. Սերժ Սարգսյան Թե´ Եվրամիությունը, թե´ Ռուսաստանը մատնանշում են Հայաստանի արտաքին քաղաքականության առավելությունները «Հայաստանը միշտ եղել է բաց համագործակցության, այլոց շահերը հարգելու և դրանք հնարավորինս համադրելու ջատագով» Ֆրանսիայի դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նախագահը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արմեն Սարգսյանին «Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը» Դեսպանությունների հիմնումը նոր լիցք է հայ-ճապոնական համագործակցությանը Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Հասան Շուքրիի հետ «Արթիկ»-ը հաղթեց 14-րդ տուրում Արգելափակվել են ավտոմեքենաներ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ Ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում էին կարգազանց հետիոտները. տեսանյութ «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» գիրքը ներկայացվեց փոքրիկներին ՃՏՊ Իսակովի պողոտայում Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց Վրաերթ Երևան-Երասխ ճանապարհին. 71-ամյա տղամարդը մահացել է Շորթ-տրեկի չեմպիոնները Հարավային Կորեայի և Կանադայի ներկայացուցիչներն են Գեղանիստում երկու հոգի հոսպիտալացվել են Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սուրեն Կարայանն ընդունել է Ճապոնիայի արգործնախարարության պատվիրակությանը Սքանավորման նոր տեխնիկան բացահայտում է նկարների տակ թաքնված գաղտնիքները Իգնատի Առաքելյանը Ավստրիայում մի շարք հանդիպումներ է ունեցել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում ՍԱՊԾ-ն ավտոտնակում պանրի արտադրության դեպք է հայտնաբերել Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անգլիացի տղամարդն իր մեքենայով ճամփորդել է 20 000 մղոն Ես կարող էի ավելի լավ արդյունքներ գրանցել. Օլիմպիական Միքայել Միքայելյան Թուրքիան Սիրիայում քիմիական զենք է կիրառել Աշոտ Ղուլյանը Մարտակերտում մասնակցել է Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին Մեքսիկայում Ներքին գործերի նախարարին տեղափոխող ուղղաթիռի ընկնելու պատճառով երկու հոգի զոհվել է ՀՀ մշակույթի նախարարությունը փնտրում է Երվանդ Քոչարի հեղինակած՝ Իսահակյանի դիմաքանդակը Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Facebook- ը մտադիր է կրկնապատկել անվտանգությամբ զբաղվող մասնագետների թիվը Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Մեքսիկայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Առողջապահության նախարարությունում քննարկվել են հեպատիտ Ց-ի բուժման հարցերը Գնդևազի դպրոցի խոհանոցը վերսկսել է աշխատանքը Երեւան-Երասխ ճանապարհին վրաերթի հետեւանքով 71-ամյա քաղաքացի է մահացել Մեքսիկայում 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. մոտ 1 մլն տուն հոսանքազրկվել է Ֆեդերերը կդառնա թենիսի պատմության ամենաավագ առաջին ռակետը Օլիմպիական խաղերի գեղասահքի տղամարդկանց մենասահքի չեմպիոնը Յուսուրու Հանյուն է Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է Պահքի կերակրատեսակների բաղադրատոմսեր Նախագահը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

«Տրամվայ «Ցանկությամբ»» ցանկանում եմ փոխել երկրագունդը. Սուրեն Շահվերդյան

Երիտասարդ ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը փետրվարի 12-ին հանդիսատեսի դատին կներկայացնի Թեննեսի Ուիլյամսի «Տրամվայ «Ցանկություն»» ներկայացումն արդեն երրորդ անգամ: ՀայՄեդիա.AM-ի հետ ունեցած զրույցի ժամանակ Սուրենն ասաց, որ երբ մտածում էր այն վերաբեմադրելու մասին, ցանկանում էր գրել «Again տրամվայ «Ցանկություն»», բայց քննարկումներից հետո հասկացել են՝ դրա կարիքը չկա, քանի որ կարծում է, որ Հայաստանում իրենից ու իր հորից` Սուրեն Շահվերդյանից բացի դեռ կանդրադառնան ու կբեմադրեն Պուլիցերյան մրցանակի (1948 թ.) արժանացած այս պիեսը:

- Սուրեն, փաստորեն նորից անդրադառնում ես «Ցանկություն» տրամվային:

- Այո, և «նորից»-ը երրորդ անգամն է. 2009 թ-ին էլ Ռումինիայում եմ բեմադրել այս ներկայացումը: Բայց այն բավականին տարբերվում էր երևանյան ներկայացումից, որն իմ դիպլոմային աշխատանքն էր ու իմ առաջին փորձը թատրոնում: Բայց Սունդուկյանի թատրոնում բեմադրված «Տրամվայ «Ցանկություն»»-ը լիովին իմը չէր, ռեժիսորական աշխատանք հայրս էր անում: Ես այնտեղ ավելի շատ երաժշտությամբ էի զբաղված, ավելի շատ սովորում էի, թե ինչպես պետք է կառուցել ներկայացում, ինչպես պետք է աշխատել դերասանների հետ և այլն: Ու երբ վերջերս Սունդուկյանում նայեցի ներկայացումը, զգացի, թե ինչքան է հնացել այն՝ թե՛ հագուստը, թե՛ վերաբերմունքը, թե՛ ռիթմն ու թե՛ ամեն ինչ: Ես կարծում եմ (վստահ եմ, դա ճշմարտություն է), որ եթե քսան տարի խաղացվում է նույն ներկայացումը, ապա այն պետք է նորացվի, որովհետև կյանքն առաջ է գնում: Հետևաբար ինձ մոտ ցանկություն առաջացավ վերաբեմադրելու ներկայացումը, որ հանդիսատեսը մեկ այլ գեղագիտությամբ տեսնի այն, ուրիշ մատուցմամբ: Իսկ այն մարդիկ, ովքեր «Տրամվայ «Ցանկություն»»-ը տեսել են Մայր թատրոնում, այն կարողանան համեմատել նոր բեմադրվող համանուն ներկայացման հետ: Օրինակ՝ ես կրճատել եմ գործող հերոսների թիվը՝ ներկայացման մեջ ընդգրկելով չորս դերասան: Սթենլիի դերում Ստեփան Ղամբարյանն է, Բլանշի դերում՝ Լուիզա Ղամբարյանը, Ստելլա խաղում է Նարինե Պետրոսյանն, իսկ Միտչին մարմնավորում է Արամոն:

- Սուրեն, իսկ գուցե կարիք կար մի կո՞ղմ դնել «Տրամվայ «Ցանկություն»»-ն ու բոլորովին նոր ներկայացում բեմադրել:

- Շատերն ինձ հարցնում են՝ նոր պիես չե՞ս կարդում: Իհարկե կարդում եմ նոր պիեսներ ու մոտ ապագայում պլանավորում եմ բեմադրել նոր ներկայացում: Հենց «Տրամվայ «Ցանկության»» առաջնախաղից հետո՝ գիշերը, մեկնելու եմ Ռումինիա՝ բեմադրելու «Կարմեն». պլաստիկ դրամա՝ առանց խոսքի:
Ինչո՞ւ եմ կրկին անդրադառնում «Տրամվայ «Ցանկության»»-ը, որովհետև կա ասելիք ու պահանջ, պոռթկում կա: Ըստ իս՝ սա դերասանի համար շատ շահավետ մի ներկայացում է, որ նա այն գույները, ինչ որ ունի իր ներսում, կարողանա ցույց տալ հանդիսատեսին:

- Ո՞րն էր պահանջը, ի՞նչ պոռթկում ունեիր:

- Իմ պահանջն ասելիքս է, թեման, որն արդիական է միշտ, քանի մարդկությունը գոյություն ունի: Ու այն հարցերը, որոնց անդրադառնում է Ուիլյամսն ու մենք, հավերժ են:

- Ո՞րն է այն «արդարացումը», որ սա հին ներկայացման կրկնությունը չէ:

- Ես ինքս չեմ կարող գնահատական տալ, երևի թե, ճիշտ կլինի, որ հանդիսատեսն ինքն անձամբ ասի՝ արդյո՞ք նոր բան ստացավ, թե՞ ոչ: Եթե մարդիկ այս ներկայացման մեջ տեսնեն ինչ-որ մի գեղեցիկ բան, եթե նրանց ներսում ինչ-որ մի բան շարժվի, եթե ցանկանան ինչ-որ մի բան քննարկել կամ լռել, ապա ինձ համար իմ ստեղծագործությունը մեծ հաղթանակ տարած կլինի:

- Հանդիսատեսն, անխոս, կասի իր գնահատականը, բայց ի՞նչ մեսիջներ կան, որ կցանկանայիր հասնեին ներկայացումը դիտողներին:

- Իմ մեսիջը հետևյալն է՝ մարդուն մի փոքր փոխել դեպի լավը, տանել դեպի լույսը: Եթե ներկայացումից հետո մարդու մոտ ներքին էմոցիաները շարժվեն, ես վստահաբար կարող եմ իմ հանդիսատեսին մի փոքր դեպի լավը փոխել: Մենք, իմիջիայլոց, շատ լավ հանդիսատես ունենք, լավ երիտասարդություն ունենք, որոնք քիչ են, բայց որոնց հետ է իմ երկխոսությունը:
Իմ ներկայացումը բոլորի համար չէ վստահաբար: Իմ ներկայացումն այն մարդկանց համար չէ, որ գնում են ներկայացման զվարճանալու համար: Իմ ներկայացումն այն մարդկանց համար է, որ մտածել ու հուզվել գիտեն, որ մեր երկիրը, երկրագունդը փոխելու ցանկություն ունեն:

Սևակ Վարդումյան

Հարցում
website by Sargssyan