Այսօր՝ 22 փետրվարի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
«Յանդեքս»-ը գլխավորել Է Ռուսաստանի ամենաթանկ ինտերնետ-ընկերությունների վարկանիշը Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Գասպար Կարապետյանի դեմ Ադրբեջանի կողմից Ինտերպոլ ներկայացրած դիմումն ... Ֆրանսիայում երեք սպիտակ վագրիկներ են ծնվել ՊՆ պատվիրակությունը կմասնակցի Կարմիր բանակի 100-ամյա տարեդարձին նվիրված տոնակատարություններին Փետրվարի 21-ը Միսաք Մանուշյանի գնդակահարության օրն է Քննչական կոմիտեն պարզում է ավտոտնակից գողություն կատարած անձանց ինքնությունը. Տեսանյութ Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում վթարային ջրանջատում կլինի Ռիհաննան իր 30-ամյակի առթիվ լուսանկարվել Է «Ես ատում եմ Ռիհաննային» մակագրությամբ շապիկով Լիբանանի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Արմեն Սարգսյանն ավստրիահայ համայնքին ներկայացրել է Հայաստանի զարգացման վերաբերյալ իր տեսլականը
ԼՐԱՀՈՍ
«Յանդեքս»-ը գլխավորել Է Ռուսաստանի ամենաթանկ ինտերնետ-ընկերությունների վարկանիշը Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Գասպար Կարապետյանի դեմ Ադրբեջանի կողմից Ինտերպոլ ներկայացրած դիմումն անհեթեթ է համարում Ֆրանսիայում երեք սպիտակ վագրիկներ են ծնվել ՊՆ պատվիրակությունը կմասնակցի Կարմիր բանակի 100-ամյա տարեդարձին նվիրված տոնակատարություններին Փետրվարի 21-ը Միսաք Մանուշյանի գնդակահարության օրն է Քննչական կոմիտեն պարզում է ավտոտնակից գողություն կատարած անձանց ինքնությունը. Տեսանյութ Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում վթարային ջրանջատում կլինի Ռիհաննան իր 30-ամյակի առթիվ լուսանկարվել Է «Ես ատում եմ Ռիհաննային» մակագրությամբ շապիկով Լիբանանի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Արմեն Սարգսյանն ավստրիահայ համայնքին ներկայացրել է Հայաստանի զարգացման վերաբերյալ իր տեսլականը Բեռլինի պատի անկումից գրեթե 30 տարի անց Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ իր սահմանը. ՀՀ ԱԳ նախարար ՀՀ վարչապետը կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է շինարարության ոլորտի զարգացման հեռանկարները Ընտրություններին ընդառաջ Իլհամ Ալիևը ամեն կերպ փորձում է ժողովրդավարության իմիտացիա ստեղծել ՀՀ-ԵՄ համաձայնագիրն արտացոլում է մեր գործընկերության խորությունն ու ծավալը. Նալբանդյան Նալբանդյանը և Մոգերինին ստորագրել են Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը Պիտի վերանան լիկվիդ, վերաքննություն, կրկին հանձնելու թույլտվություն հասկացությունները. Լևոն Մկրտչյան Ինչի՞ց է դժգոհ Նաիրա Զոհրաբյանը ՀՀ-ն երբևէ հարցականի տակ չի դնելու Ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը.Նալբանդյան Այս գարնան 17 ֆիլմ, որոնց համար արժի գնալ կինոթատրոն Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Սադոյանը Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք ՀՀ Ազգային ժողովի և Իսրայելի Կնեսեթի աշխատակազմերը կխորացնեն փոխգործակցությունը 20 համայնքում ՏԻՄ ընտրություններ են սպասվում Արցախի նախագահն ընդունել է ՀԱՀ փոխնախագահ Աշոտ Ղազարյանին Մայր թատրոնը գերակատարել է նախորդ տարի նախատեսված ֆինանսական ցուցանիշները Հայոց եկեղեցուն բարգավաճում, հայ-լիբանանյան կապերին՝ էլ ավելի ամրապնդում. Միշել Աունը հյուրընկալվեց Մայր Աթոռում Սերգո Երիցյանը անհրաժեշտ է համարում լեզվաքաղաքականության պետական ծրագիր ունենալը ԱԺ-ն բացասական եզրակացություն տվեց մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելք»-ի հայտարարության նախագծին Պատգամավորն առաջարկում է պարապուրդի մատնված արտադրական հզորությունների համար սահմանել բարձր գույքահարկ Գևորգ Կոստանյանն առաջնահերթ է համարում մարտի 1-ի դեպքերի առաջացման պատճառների և հիմքերի վերացումը Զինվորական հոսպիտալում զինծառայող է մահացել Տարոն Մարգարյանը կարևորել է Երևանում աղբավայրի խնդրի շուտափույթ լուծումը Երևանում կանխվել է ձիու և ավանակի մսեղիքի վաճառքը Ազգային ժողովում Անահիտ Բախշյանը բարձրացրեց բուհերի ինքնավարության հարցը Լիբանանի նախագահը ժամանեց Հայաստան «Արսենալ»-ը կորուստներ ունի Եվրոպայի լիգայի հերթական խաղից առաջ ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը կմեկնի Բելառուս Հայաստանի ծանրամարտի կանանց առաջնության բոլոր հաղթողները հայտնի են Գյումրու դրամատիկական թատրոնում մի շարք նոր ներկայացումներ կբեմադրվեն Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպանին Քաղաքագետն Արմեն Սարգսյանի թեկնածության շուրջ լայն կոնսենսուս է տեսնում Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանի հետ Սուրեն Կարայանը ՀՀ Նախագահին է զեկուցել հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները Հանդիպել էինք ձեռքբերումները ներկայացնելու համար. Խաչիկ Վարդանյան Միջին ամսական աշխատավարձը պետական հատվածում աճել է 7.1, մասնավորում` 11.3 տոկոսով Մայրենի լեզուն տրված է հարահոսի. Գրողների միության նախագահ Նորագոյացություններից և շնչառական օրգանների հիվանդություններից մահացությունը Հայաստանում նվազել է Առաջիկա օրերին արևային եղանակը կպահպանվի Հայաստանում կարմրուկի դեպք է արձանագրվել ՀՔԾ քրգործ է հարուցել ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքով Արցախի նախագահը մասնակցել է ոստիկանության գործունեության արդյունքների ամփոփման նիստին ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան Կրթական ոլորտում ցանկացած քայլ պետք է հեռանկարային լինի Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքով բերման են ենթարկվել երեք օտարերկրացի Նիդերլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին օրենքի նախագծերը կքննարկվեն փետրվարի 22-ին Պրեմիերա. Քրսիտինա Օրբակայտե - Фарс Նախագահը հրատարակիչներին խոստացել է կրկին հանդիպել իրենց հետ Դիզելային վառելիքի սուբսիդավորման նպատակով կհատկացվի 360 մլն դրամ Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի «Հայկյան» մրցանակաբաշխությունը ստացել է 40 հայտ՝ տարբեր անվանակարգերում Ինչու էին սպասելի Ալիևի հայտարարությունները Գրականությունը պետք է սնվի ազգայինից «Որևէ կարգավորում չի կարող հանգեցնել լրագրողի աշխատանքի խոչընդոտման» ՄՕԿ-ի պատասխանը կարող է ծանր լինել Գևորգ Կոստանյանն առաջադրվել է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Եվրոպան պետք է ավելի արագ արձագանքի գործընթացներին ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռեյտինգային ընտրակարգը վերացնելու նախագծին Ղարաբաղյան շարժումը հայ ժողովրդի զավակն է ԱԺ հանձնաժողովը քննարկում է ռեյտինգային ընտրակարգը վերացնելու «Ծառուկյան» խմբակցության նախագիծը ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարը կազատվի պաշտոնից «Ջեսիկա Ջոնս» սերիալի 2-րդ սեզոնի նոր թրեյլերը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պուշկին փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում Տարին մեկնարկել է բարձր տնտեսական ակտիվությամբ Թե ինչպես Մանուէլ Պետրոսյանը «լուծեց» ադրբեջանցու հարցերը Աղասի Դարբինյանը նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ Ընտրություններից առաջ սովորաբար անշարժ գույքի գները նվազում են Կներդրվի վեճերի լուծման հաշտարարի ինստիտուտը Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ Գյումրի բժշկական կենտրոնի բժիշկները խիստ նկատողություն են ստացել Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Էսքիզն անգամ մրցույթի չի մասնակցել

Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, կառավարության կազմում ներքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնած Արամ Մանուկյանի ապագա արձանի նախագիծը վերջին օրերին մտավորականների եւ հասարակական գործիչների շրջանում բուռն քննարկումների առարկա է դարձել։
Այն շատերին դուր չի գալիս՝ գաղափարական մատուցմամբ, պլաստիկայով, փոքրածավալությամբ: Իհարկե, հիմնական վիճարկելի բաղադրիչը եռագույն դրոշն է, որն էլ դարձել է քննարկումների առարկա: Եռագույնով փաթաթված առաջնորդի արձանն ինչ պիտակավորումների ասես չարժանացավ այս օրերին։

Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն ԱՆՈՒՇ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆԸ, որը նաեւ ընդգրկված է եղել արձանի մրցույթի հանձնաժողովի կազմում, մատնանշում է, որ արձանի էսքիզի վիճահարույց տարբերակը, որի հեղինակն է քանդակագործ Դավիթ Մինասյանը («Տղամարդիկ» արձանախմբի հեղինակը), ի սկզբանե չի մասնակցել մրցույթին, քանի որ հեղինակն ինքը մրցույթի հայտ չի ներկայացրել: Եվ երբ արդեն մեկնարկել էր ընտրության երկրորդ փուլը, անսպասելի ընդգրկվել են եւս մի քանի հեղինակներ, այդ թվում՝ Դավիթ Մինասյանը:

Բայց այդ ժամանակ նա արձանի այլ առաջարկով է ներկայացել, որտեղ Արամ Մանուկյանը եռագույնով ոչ թե փաթաթված էր, այլ դրոշը բեռի նման ուսին էր գցել. «Մրցույթում երկրորդ փուլ անցան երեք աշխատանք, իսկ Դավիթ Մինասյանի աշխատանքը չկար: Բայց երկրորդ փուլում, երբ ընտրությունը պետք է արվեր առաջին մրցույթն անցած ստեղծագործություններից, անսպասելի առաջարկեցին նոր մասնակիցներ ընդգրկել: Բայց նման բան չի արվում, երբեք մրցույթի կեսից նոր գործեր չեն ներկայացվում: Հարկավոր է պարզապես նոր մրցույթ հայտարարել:
Դավիթ Մինասյանին շատ լավ եմ վերաբերվում, նա լավ արվեստագետ է, քանդակագործ, Երեւանում հաջողված արձաններ է հեղինակել: Բայց իր ուրույն ձեռագիրն ունի, որն ավելի շատ հեգնական է՝ սատիրայի ժանրով համեմաված: Նա շատ սրամիտ մարդ է, եւ թերեւս հենց դա էլ անդրադառնում է իր ստեղծագործությունների վրա: Այդպիսի բան նկատելի է նաեւ առաջնորդի արձանի էսքիզում: Այնինչ Արամ Մանուկյանի արձանը բոլորովին ուրիշ մոտեցում է պահանջում»:

Այդուհանդերձ մրցույթի հանձնաժողովը, ճիշտ է, ձայների մեծամասնությամբ ընտրել էր Դավիթ Մինասյանի ներկայացրած տարբերակը, սակայն այն երկրորդ մրցանակի էր արժանացել: Ըստ Անուշ Տեր-Մինասյանի՝ սովորաբար այդպիսի դեպքերում նորից են մրցույթ հայտարարում: Բաց դատելով Երեւանի ավագանու որոշումից, որով հաստատվել է արձանի էսքիզը, երկրորդ մրցույթ չի լինի: Այսինքն՝ անտեսելով հանձնաժողովի որոշումը՝ ավագանին հավանության է արժանացրել վիճահարույց էսքիզը, որն անգամ մրցույթին չի ներկայացվել:
Հովհ. Թումանյանի տուն- թանգարանի տնօրեն ՆԱՐԻՆԵ ԹՈՒԽԻԿՅԱՆԸ արձանի հետ կապված պատմությունը հարիր է համարում մեր երկրի ներկայիս բարոյական վիճակին՝ ասելով, որ թե՛ գիտության, թե՛ մշակույթի ոլորտում «սաքուլիկային» քաղաքականությունն է իշխում. «Ինչպե՞ս են այսօր մեզանում պաշտպանում գիտական թեզերը, ինչպե՞ս են հայտարարված մրցույթներում հաղթում անարժան գործերը... դա գաղտնիք չէ:

Հետամնաց, բարոյազուրկ միջավայր է ձեւավորվել, եւ ամենեւին զարմանալի չէ, որ նման արձաններն են հավանության արժանանում՝ կանոնների խախտմամբ, օրենքների ու կարգերի ոտնահարմամբ, ծանոթ-բարեկամներ մեջտեղ գցելով»:
Ն.Թուխիկյանի կարծիքով՝ Արամ Մանուկյանի հիշատակը հարգելու շատ ավելի ճիշտ եւ հանրության կողմից ողջունելի տարբերակ կլիներ նրա տունը փլուզումից փրկելը, այլ ոչ թե արձան կանգնեցնելը: Արամ Մանուկյանի տունը, որտեղ նա ապրել է իր կյանքի վերջին տարիներին՝ 1917-1919թթ. ընթացքում, կնոջ՝ Կատարինե Զալյանի հետ, այսօր մասամբ հողին է հավասարվել: Այդ տունը նրան նվիրել էր Երեւանի պատվարժան քաղաքացիներից մեկը՝ Ֆադեյ Քալանթարյանը: Երկհարկանի տունը կառուցվել էր 1910թ. ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով Ցարսկայա փողոցում:

«Արամ Մանուկյանի տունը Երեւանում նվիրական հասցեներից է, բայց այսօր այդ շենքի մոտ աղբակույտ է: Այդ շենքը ներառված է «Հին Երեւան» նախագծում, բայց արդեն որերորդ տարին այդպես առանց տանիքի բացօթյա դիմադրում է անձրեւներին, արեւին, խոնավությանը: Բայց դա դիմադրել չէ, ամսեամիս այդ շենքը հալվում է երեւանցիերիս աչքի առաջ, ներքին հարդարանք այլեւս չկա, միայն դրսի պատերն են կիսախարխուլ պահպանվել»:

Հեղինակ՝ Թագուհի Ասլանյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Փետրվարի 8-ի համարում

Հարցում
website by Sargssyan