Այսօր՝ 22 փետրվարի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
«Յանդեքս»-ը գլխավորել Է Ռուսաստանի ամենաթանկ ինտերնետ-ընկերությունների վարկանիշը Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Գասպար Կարապետյանի դեմ Ադրբեջանի կողմից Ինտերպոլ ներկայացրած դիմումն ... Ֆրանսիայում երեք սպիտակ վագրիկներ են ծնվել ՊՆ պատվիրակությունը կմասնակցի Կարմիր բանակի 100-ամյա տարեդարձին նվիրված տոնակատարություններին Փետրվարի 21-ը Միսաք Մանուշյանի գնդակահարության օրն է Քննչական կոմիտեն պարզում է ավտոտնակից գողություն կատարած անձանց ինքնությունը. Տեսանյութ Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում վթարային ջրանջատում կլինի Ռիհաննան իր 30-ամյակի առթիվ լուսանկարվել Է «Ես ատում եմ Ռիհաննային» մակագրությամբ շապիկով Լիբանանի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Արմեն Սարգսյանն ավստրիահայ համայնքին ներկայացրել է Հայաստանի զարգացման վերաբերյալ իր տեսլականը
ԼՐԱՀՈՍ
«Յանդեքս»-ը գլխավորել Է Ռուսաստանի ամենաթանկ ինտերնետ-ընկերությունների վարկանիշը Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Գասպար Կարապետյանի դեմ Ադրբեջանի կողմից Ինտերպոլ ներկայացրած դիմումն անհեթեթ է համարում Ֆրանսիայում երեք սպիտակ վագրիկներ են ծնվել ՊՆ պատվիրակությունը կմասնակցի Կարմիր բանակի 100-ամյա տարեդարձին նվիրված տոնակատարություններին Փետրվարի 21-ը Միսաք Մանուշյանի գնդակահարության օրն է Քննչական կոմիտեն պարզում է ավտոտնակից գողություն կատարած անձանց ինքնությունը. Տեսանյութ Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում վթարային ջրանջատում կլինի Ռիհաննան իր 30-ամյակի առթիվ լուսանկարվել Է «Ես ատում եմ Ռիհաննային» մակագրությամբ շապիկով Լիբանանի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Արմեն Սարգսյանն ավստրիահայ համայնքին ներկայացրել է Հայաստանի զարգացման վերաբերյալ իր տեսլականը Բեռլինի պատի անկումից գրեթե 30 տարի անց Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ իր սահմանը. ՀՀ ԱԳ նախարար ՀՀ վարչապետը կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է շինարարության ոլորտի զարգացման հեռանկարները Ընտրություններին ընդառաջ Իլհամ Ալիևը ամեն կերպ փորձում է ժողովրդավարության իմիտացիա ստեղծել ՀՀ-ԵՄ համաձայնագիրն արտացոլում է մեր գործընկերության խորությունն ու ծավալը. Նալբանդյան Նալբանդյանը և Մոգերինին ստորագրել են Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը Պիտի վերանան լիկվիդ, վերաքննություն, կրկին հանձնելու թույլտվություն հասկացությունները. Լևոն Մկրտչյան Ինչի՞ց է դժգոհ Նաիրա Զոհրաբյանը ՀՀ-ն երբևէ հարցականի տակ չի դնելու Ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը.Նալբանդյան Այս գարնան 17 ֆիլմ, որոնց համար արժի գնալ կինոթատրոն Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Սադոյանը Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք ՀՀ Ազգային ժողովի և Իսրայելի Կնեսեթի աշխատակազմերը կխորացնեն փոխգործակցությունը 20 համայնքում ՏԻՄ ընտրություններ են սպասվում Արցախի նախագահն ընդունել է ՀԱՀ փոխնախագահ Աշոտ Ղազարյանին Մայր թատրոնը գերակատարել է նախորդ տարի նախատեսված ֆինանսական ցուցանիշները Հայոց եկեղեցուն բարգավաճում, հայ-լիբանանյան կապերին՝ էլ ավելի ամրապնդում. Միշել Աունը հյուրընկալվեց Մայր Աթոռում Սերգո Երիցյանը անհրաժեշտ է համարում լեզվաքաղաքականության պետական ծրագիր ունենալը ԱԺ-ն բացասական եզրակացություն տվեց մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելք»-ի հայտարարության նախագծին Պատգամավորն առաջարկում է պարապուրդի մատնված արտադրական հզորությունների համար սահմանել բարձր գույքահարկ Գևորգ Կոստանյանն առաջնահերթ է համարում մարտի 1-ի դեպքերի առաջացման պատճառների և հիմքերի վերացումը Զինվորական հոսպիտալում զինծառայող է մահացել Տարոն Մարգարյանը կարևորել է Երևանում աղբավայրի խնդրի շուտափույթ լուծումը Երևանում կանխվել է ձիու և ավանակի մսեղիքի վաճառքը Ազգային ժողովում Անահիտ Բախշյանը բարձրացրեց բուհերի ինքնավարության հարցը Լիբանանի նախագահը ժամանեց Հայաստան «Արսենալ»-ը կորուստներ ունի Եվրոպայի լիգայի հերթական խաղից առաջ ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը կմեկնի Բելառուս Հայաստանի ծանրամարտի կանանց առաջնության բոլոր հաղթողները հայտնի են Գյումրու դրամատիկական թատրոնում մի շարք նոր ներկայացումներ կբեմադրվեն Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպանին Քաղաքագետն Արմեն Սարգսյանի թեկնածության շուրջ լայն կոնսենսուս է տեսնում Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանի հետ Սուրեն Կարայանը ՀՀ Նախագահին է զեկուցել հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները Հանդիպել էինք ձեռքբերումները ներկայացնելու համար. Խաչիկ Վարդանյան Միջին ամսական աշխատավարձը պետական հատվածում աճել է 7.1, մասնավորում` 11.3 տոկոսով Մայրենի լեզուն տրված է հարահոսի. Գրողների միության նախագահ Նորագոյացություններից և շնչառական օրգանների հիվանդություններից մահացությունը Հայաստանում նվազել է Առաջիկա օրերին արևային եղանակը կպահպանվի Հայաստանում կարմրուկի դեպք է արձանագրվել ՀՔԾ քրգործ է հարուցել ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքով Արցախի նախագահը մասնակցել է ոստիկանության գործունեության արդյունքների ամփոփման նիստին ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան Կրթական ոլորտում ցանկացած քայլ պետք է հեռանկարային լինի Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքով բերման են ենթարկվել երեք օտարերկրացի Նիդերլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին օրենքի նախագծերը կքննարկվեն փետրվարի 22-ին Պրեմիերա. Քրսիտինա Օրբակայտե - Фарс Նախագահը հրատարակիչներին խոստացել է կրկին հանդիպել իրենց հետ Դիզելային վառելիքի սուբսիդավորման նպատակով կհատկացվի 360 մլն դրամ Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի «Հայկյան» մրցանակաբաշխությունը ստացել է 40 հայտ՝ տարբեր անվանակարգերում Ինչու էին սպասելի Ալիևի հայտարարությունները Գրականությունը պետք է սնվի ազգայինից «Որևէ կարգավորում չի կարող հանգեցնել լրագրողի աշխատանքի խոչընդոտման» ՄՕԿ-ի պատասխանը կարող է ծանր լինել Գևորգ Կոստանյանն առաջադրվել է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Եվրոպան պետք է ավելի արագ արձագանքի գործընթացներին ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռեյտինգային ընտրակարգը վերացնելու նախագծին Ղարաբաղյան շարժումը հայ ժողովրդի զավակն է ԱԺ հանձնաժողովը քննարկում է ռեյտինգային ընտրակարգը վերացնելու «Ծառուկյան» խմբակցության նախագիծը ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարը կազատվի պաշտոնից «Ջեսիկա Ջոնս» սերիալի 2-րդ սեզոնի նոր թրեյլերը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պուշկին փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում Տարին մեկնարկել է բարձր տնտեսական ակտիվությամբ Թե ինչպես Մանուէլ Պետրոսյանը «լուծեց» ադրբեջանցու հարցերը Աղասի Դարբինյանը նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ Ընտրություններից առաջ սովորաբար անշարժ գույքի գները նվազում են Կներդրվի վեճերի լուծման հաշտարարի ինստիտուտը Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ Գյումրի բժշկական կենտրոնի բժիշկները խիստ նկատողություն են ստացել Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Ղարաբաղյան շարժումը դեռ երկար կտևի. էջեր օրագրից

Փետրվարի 10-ին լրանում է հայտնի գրող, հրապարակախոս, ազգային-ազատագրական շարժման գործիչ, ճանապարհորդ եւ մեր օրաթերթի լավ բարեկամ Զորի Բալայանի 83 տարին։

Նա իր կյանքը անմնացորդ նվիրել է Արցախի ազատագրության գործին, իսկ Զորի Բալայանի մտավոր ստեղծումները մի իմաստալից էջ են կազմավորում հայ գրականության եւ հասարակական մտքի պատմության մեջ։

«Հայոց Աշխարհ»-ը ջերմորեն շնորհավորում է Զորի Բալայանին 83-ամյակի կապակցությամբ։ Մաղթում ենք արցախյան երկարակեցություն, բեղմնավոր ստեղծագործական գործունեություն՝ ի փառս հայ ժողովրդի։

2 մարտի, 1988 թվական

Այսօր ինձ, Սիլվային, Սոսին եւ Իգորին հրավիրեցին Կենտկոմ։ Նստեցինք երկար սեղանի շուրջ. մի կողմում՝ մենք, Կարեն Դեմիրճյանի հետ, մյուս կողմում (մեր դիմաց)՝ Դոլգիխը, Լուկյանովը, Տրուշինը եւ էլի ինչ-որ մեկը ԱՊՆ-ից։
Հաղորդվում էին Սումգայիթի կոտորածի եւ ջարդերի մանրամասները։ Դոլգիխը ներկայացրեց ահավոր փաստեր։

Ինձ ապշեցրեց այն, որ նա մի տեսակ շատ հանգիստ էր (ասես հաշվետվություն տալով) արտաբերում այնպիսի բառեր, ինչպիսիք էին սպանություն, բռնաբարություն, դիակապտություն, հրկիզում։
Ես լսում էի Քաղբյուրոյի անդամության թեկնածուին ու մտածում... Այն մասին, թե ինչպես բառացիորեն մեկ շաբաթ առաջ հանդիպեցի Գորբաչովի հետ, եւ ինչպես այդ հանդիպումից մեկ օր անց ելույթ ունեցա Երեւանում տեղի ունեցած բազմահազարանոց (ավելի քան 500 հազար մարդ) միտինգում, փորձելով համազգային գիտակցության հերկված դաշտ նետել հույսի հատիկ։

Չեմ ցանկանում լինել մարգարե։ Թեեւ, ի դժբախտություն ինձ, տիրապետում եմ կանխատեսելու այդ անիծյալ շնորհին։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ «սումգայիթից», թեկուզ դանդաղորեն, բայց սկսվելու է մեր ժողովրդի հոգեբանության որոշակի փոխակերպումը։ Ամեն ինչ պարզ է. չէ՞ որ երբ ԽՄԿԿ ղեկավարները, ասես գաղտագողի, պատմում են մեզ սումգայիթյան ոճրագործության մասին, դա նշանակում է, որ այդ ցեղասպանության կազմակերպիչները չեն բացահայտվելու։ Նշանակում է՝ չեն հետեւելու պատիժներ պետական մակարդակով, չի լինելու արդարացի հատուցում արվածի դիմաց։ Եվ այնժամ... Ի՞նչ է լինելու այդ ժամանակ։

Իմ ներսում զգում եմ մի ինչ-որ մեղավորություն։ Իմը, թե՞ ուրիշինը։ Դժվար է ասել։ Եթե հետեւեմ Ֆրեյդին, ուրեմն պետք է խորհուրդ տամ, որ «սումգայիթին» պատասխանեն «սումգայիթով»։ Հայե՞րը։ Դա զառանցանք է։ Մարդկային այդպիսի ստորության աստիճան հայը չի իջնի։ Նա չի բռնաբարի, թալանի, սպանի անմեղներին... Ոչ, ես նման խորհուրդ չեմ տա։ Ոչ մեկին։ Բայց այդ դեպքում ինչպե՞ս վարվել այդ նույն «փոխակերպման»՝ չարացածության, վիրավորվածության զգացումի եւ համաժողովրդական զայրույթի հետ։ Ինչպե՞ս վարվել այն ամենի հետ, ինչն այդպես ծածուկ լսեցինք եւ իմացանք հայերի սումգայիթյան ցեղասպանության մասին։ Եվ ի՞նչ է լինելու վաղը։

Խառը զգացուներով ու մտքերով մեկնեցի Եղվարդ։ Շտապում էի։ Պետք էր արագ թղթին հանձնել այդ բոլոր խառը հույզերն ու մտքերը։ Ռադիոյով ինչ-որ տեղեկատվություն էին հաղորդում։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների, Երկրագնդի վրա ապրում է արդեն հինգ միլիարդ մարդ։ Տխրությամբ, նույնիսկ անելանելի թախիծով մտածում էի. եթե կշեռքի մեկ նժարին դրվի իմ տասմիլիոնանոց ժողովրդի վիշտը, իսկ մյուսին՝ հինգ միլիարդինը, դեռ հայտնի չէ, թե որ նժարը կիջնի։

10 մարտի

Ընդամենը մեկ ժամով եկա Եղվարդ, որպեսզի ինչ-որ թղթեր վերցնեմ ու միաժամանակ մի քիչ աշխատեմ «Հայկաշեն» ծրագրի տեքստի վրա։ Այսուհետ ուրիշ ոչ մի բանով չեմ զբաղվելու։ Միայն Ղարաբաղով։ Վեպերը, վիպակները, պատմվածքները, ակնարկները կսպասեն։ Թեեւ... կսպասե՞ն արդյոք։

Երեկվա երեկոն մի տեսակ տհաճ անցավ։ Կինոյի տան դահլիճում անցկացվեց «Ղարաբաղ» կոմիտեի ոչ այն է համագումարը, ոչ այն է՝ պարզապես համահավաքը։ Բուռն քննարկվեց ինչպես հայի հոգին ճմլող «սումգայիթի» թեման, այնպես էլ ընդհանրապես շարժման խնդիրներն ու հետագա գործողությունները։ Իհարկե, պետք է մերկացնել թուրքական Ադրբեջանի (նկատի է առնվում Ադրբեջանական ԽՍՀ-ն- խմբ.) ղեկավարությանը. դա պարզապես անհրաժեշտ է։ Բայց որքանո՞վ է ճիշտ այսօր այդ մերկացումներում ներգրավել նաեւ Մոսկվան։

Զայրացած ժողովուրդն ընկալում է միայն ուղիղ, նույնիսկ ուղղագիծ կոչերը. ճշմարտության եւ համարձակ մտքերի կարոտ ժողովրդին դա սկսում է դուր գալ, նրանք իրենց համար մի ուրիշ այլընտրանք չեն տեսնում։ Առանձնապես ակտիվորեն ու վճռականորեն այդ առումով հանդես էր գալիս Շարժման երիտասարդ ղեկավարներից մեկը՝ ամեն ինչում մեղադրելով ռուս ժողովրդին եւ տոտալ գանդիականության կոչ անելով։

Նա չէր հասկանում, որ գանդիականությունը յոթհարյուրմիլիոնանոց ժողովրդի դրսեւորած երեւույթն է, եւ տասը միլիոն հայերը ոչ մի կերպ չեն կարող պատրաստ լինել դրան։ («Երիտասարդ առաջնորդներից մեկը» մեղմասություն է, որ էթիկական նկատառումներով հատուկ կիրառվել է խմբագրության կողմից։ Օրագրի տեքստում ակտիվիստի անունը նշված է)։

Հասկանալի է, որ չէի կարող անմասն եւ չեզոք մնալ, երբ հախուռն մեղադրում էին ողջ ռուս ժողովրդին, որն անձամբ ինձ օտար չէր։ Օտար չէի նաեւ ես ռուս ժողովրդի համար։ Չէ՞ որ անձամբ ինձ համար Ռուսաստանը Գորբաչովն ու Լիգաչովը չեն, այլ Յուդենիչը եւ Բրյուսովը։

Բայց հարցը ոչ միայն եւ ոչ այնքան նրա մեջ է, որ չլռեմ, չառարկեմ, չպաշտպանեմ սեփական սկզբունքներս։ Պարզապես ելնել ամբիոն եւ պաշտպանել այդ սկզբունքները՝ նշանակում է՝ չտեսնել, թե Սումգայիթից հետո ինչ է կատարվում ժողովրդի հետ։ Իսկ եթե չես պաշտպանում, նշանակում է՝ կորցնում ես այն, ինչ ժողովուրդը ձեռք է բերել տարիների ընթացքում։

Դա առանձին թեմա է, եւ ես ինչ-որ ժամանակ կվերադառնամ դրան (առավել լայնորեն թեման Զորի Բալայանի կողմից արծարծվել է հրապարակախոսական ակնարկների «Անդունդ» ժողովածուում (Երեւան, «Ամարաս», 2004թ.)- խմբ.)։
Եվ այնուամենայնիվ ես ելա ամբիոն։ Ինձ սատարեց Սոս Սարգսյանը, որն ինձնից առաջ էր խոսք վերցրել։ Առաջին անգամ ես այդքան մոտիկից տեսա եւ, ինչպես ասում են, շոշափելիորեն ընկալեցի բուն արիությունը։ Այն ճառագում էր Սոսից, որն իմանալով, որ իրեն սուլելու են, այնուամենայնիվ ասաց այն, ինչը ճիշտ էր համարում։

Այն, որ Շարժումը թափ է հավաքում, դառնում գնալով ավելի բուռն եւ հզոր, թվում է՝ պետք է միայն ուրախացներ։ Դրանով կարելի է նույնիսկ պարծենալ։ Սակայն հենց այստեղ էլ թաքնված է վտանգը։ Չէ՞ որ բուռն հոսանքը ոչ միայն մաքրում է, այլեւ ավերում։

Շարունակելի

Զորի Բալայան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Փետրվարի 9-ի համարում

Հարցում
website by Sargssyan