Այսօր՝ 18 փետրվարի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել Քաղաքագետն առանձնացրել է Մյունխենում ՀՀ Նախագահի ելույթի կարևոր շեշտադրումները Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ հանրապետությունը Պարսից ծոցում հեգեմոնիայի չի ձգտում ՀՀ գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում Նախագահը Մյունխենում հանդիպում է ունեցել Բավարիայի երկրամասի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավ... ՀՀ Նախագահի թիմը լավ է պատրաստվում նման համաժողովներին. Թևան Պողոսյան Կոյուղիով մարդկությունը զբաղվել է միշտ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի... Ինչու են մարդիկ ինքնասպանություն գործում ՀՀ Նախագահը հստակ ազդակ հղեց, որ Թուրքիան և Ադրբեջանը սպառնալիք են տարածաշրջանի համար. Շարմազանով
ԼՐԱՀՈՍ
Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել Քաղաքագետն առանձնացրել է Մյունխենում ՀՀ Նախագահի ելույթի կարևոր շեշտադրումները Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ հանրապետությունը Պարսից ծոցում հեգեմոնիայի չի ձգտում ՀՀ գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում Նախագահը Մյունխենում հանդիպում է ունեցել Բավարիայի երկրամասի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ ՀՀ Նախագահի թիմը լավ է պատրաստվում նման համաժողովներին. Թևան Պողոսյան Կոյուղիով մարդկությունը զբաղվել է միշտ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին Ինչու են մարդիկ ինքնասպանություն գործում ՀՀ Նախագահը հստակ ազդակ հղեց, որ Թուրքիան և Ադրբեջանը սպառնալիք են տարածաշրջանի համար. Շարմազանով Փրկարարներն Արտաշավան-Ամբերդ ավտոճանապարհի երկու ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից Արծվիկ Մինասյանը քննարկել է որսի կանխարգելման ուղիները Փետրվարի 20-23-ն սպասվում է առանց տեղումների եղանակ Գնաճային սպասումները թուլացել են Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին Ճիշտ արձագանք, ճիշտ տեղում. Դավիթ Բաբայանը՝ ՀՀ Նախագահի ելույթի մասին Քաղաքական գործընթացի հետ աղերս ունենալ չի կարող Նորվեգները մեծացնում են ոսկե մեդալների քանակը. Փհենչհան-2018 Նախագիծ՝ ունքը սարքելու տեղ աչքն էլ հանելու մասին Կանադայի հոկեյի հավաքականը 8 տարվա մեջ առաջին անգամ պարտություն է կրել Օլիմպիական խաղերում Ինչու խորհրդարանը մերժեց օրինագիծը Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արարման ո՞ր օրն է ստեղծվել այդ ամենը ՀՀ մի շարք ատոճանապարհներին ձյուն և մառախուղ է Ադրբեջանը կամ այլ ժողովուրդներ, չեն կարող կոտրել հայ ժողովրդի կամքը. Սերժ Սարգսյան Նախագահը հանդիպում է ունեցել Արմեն Սարգսյանի հետ Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկեցին Երևան քաղաքի պատանեկան եզրափակիչ մրցաշարերը Նախագահ Սարգսյանը Մունխենում մերկացրել է Հայաստանի մեկուսացած լինելու մասին Ադրբեջանի միֆը Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի որքան հնարավոր է շուտ՝ խաղաղ ճանապարհով. ՀՀ Նախագահ Հայաստանը որևէ մեկի հետ գաղտնի բանակցություններ չի վարել. Սերժ Սարգսյան Թե´ Եվրամիությունը, թե´ Ռուսաստանը մատնանշում են Հայաստանի արտաքին քաղաքականության առավելությունները «Հայաստանը միշտ եղել է բաց համագործակցության, այլոց շահերը հարգելու և դրանք հնարավորինս համադրելու ջատագով» Ֆրանսիայի դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նախագահը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արմեն Սարգսյանին «Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը» Դեսպանությունների հիմնումը նոր լիցք է հայ-ճապոնական համագործակցությանը Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Հասան Շուքրիի հետ «Արթիկ»-ը հաղթեց 14-րդ տուրում Արգելափակվել են ավտոմեքենաներ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ Ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում էին կարգազանց հետիոտները. տեսանյութ «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» գիրքը ներկայացվեց փոքրիկներին ՃՏՊ Իսակովի պողոտայում Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց Վրաերթ Երևան-Երասխ ճանապարհին. 71-ամյա տղամարդը մահացել է Շորթ-տրեկի չեմպիոնները Հարավային Կորեայի և Կանադայի ներկայացուցիչներն են Գեղանիստում երկու հոգի հոսպիտալացվել են Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սուրեն Կարայանն ընդունել է Ճապոնիայի արգործնախարարության պատվիրակությանը Սքանավորման նոր տեխնիկան բացահայտում է նկարների տակ թաքնված գաղտնիքները Իգնատի Առաքելյանը Ավստրիայում մի շարք հանդիպումներ է ունեցել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում ՍԱՊԾ-ն ավտոտնակում պանրի արտադրության դեպք է հայտնաբերել Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անգլիացի տղամարդն իր մեքենայով ճամփորդել է 20 000 մղոն Ես կարող էի ավելի լավ արդյունքներ գրանցել. Օլիմպիական Միքայել Միքայելյան Թուրքիան Սիրիայում քիմիական զենք է կիրառել Աշոտ Ղուլյանը Մարտակերտում մասնակցել է Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին Մեքսիկայում Ներքին գործերի նախարարին տեղափոխող ուղղաթիռի ընկնելու պատճառով երկու հոգի զոհվել է ՀՀ մշակույթի նախարարությունը փնտրում է Երվանդ Քոչարի հեղինակած՝ Իսահակյանի դիմաքանդակը Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Facebook- ը մտադիր է կրկնապատկել անվտանգությամբ զբաղվող մասնագետների թիվը Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Մեքսիկայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Առողջապահության նախարարությունում քննարկվել են հեպատիտ Ց-ի բուժման հարցերը Գնդևազի դպրոցի խոհանոցը վերսկսել է աշխատանքը Երեւան-Երասխ ճանապարհին վրաերթի հետեւանքով 71-ամյա քաղաքացի է մահացել Մեքսիկայում 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. մոտ 1 մլն տուն հոսանքազրկվել է Ֆեդերերը կդառնա թենիսի պատմության ամենաավագ առաջին ռակետը Օլիմպիական խաղերի գեղասահքի տղամարդկանց մենասահքի չեմպիոնը Յուսուրու Հանյուն է Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է Պահքի կերակրատեսակների բաղադրատոմսեր Նախագահը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

ԲԱՑԱՌԻԿ. 220 էջանոց անտիպ գործը կարող է Մուրացանինը լինել

«Ասանեթ». ըստ բառարանական բացատրության՝ եբրայերեն ծագում ունեցող այս բառը նշանակում է վտանգ կամ անբախտություն, սակայն մեզ հասած «Ասանեթը» ո՛չ վտանգի, ո՛չ էլ, առավել ևս, անբախտության հետ կապ չունի: Այն, հնարավոր է, Մուրացանի անտիպ գործերից է, որն արդեն գրեթե մեկ դար պահվում է Սանասարյանների գրադարանում:


Սողոմոն Սանասարյան

ՀայՄեդիա.AM-ը կապ հաստատեց Դավիթ Սանասարյանի հետ, ում պապիկը՝ Սողոմոն Սանասարյանը, մի քանի տասնյակ տարի առաջ է ձեռք բերել «Ասանեթ» անունը կրող, ըստ երևույթին, պատմվածքների ժողովածուն: Այն գրված է տետրի մեջ, ինչն ավելի քան 220 էջ ունի ու մի քանի տասնյակը հատող պատվածքներ: Գրված է ձեռագիր՝ հատուկ տեխնիկայով, նկարազարդված տառերով և այլն:

««Ասանեթ»-ի ճակատագրով զբաղվել եմ դեռ 18 տարի առաջ, երբ 2000 թ-ին այն տարա Գրականության և արվեստի ինստիտուտ: Աշխատողները նայեցին, հետաքրքրվեցին, հանեցին Մուրացանի գործերը, «Գևորգ Մարզպետունի»-ի հետ համեմատեցին, տառերը համադրեցին  ու նախնական եզրակացությամբ ասացին՝ Մուրացան է: Բայց դա միայն անզեն աչքով համեմատելով իրենք ասացին, իսկ վերջնական եզրակացության գալու համար ասացին, որ պետք է փորձաքննություն անցնի գիրքը, ինչից հետո պարզ կլինի՝ իրո՞ք Մուրացանն է գրել այն, թե՞՝ ոչ»,- ՀայՄեդիա.AM-ին ասաց Դավիթը:

Վերջինս մեզ փոխանցեց նաև, որ հետագայում գիրքը հանրահռչակելու այլ ճանապարհներ է փնտրել, բայց՝ ապարդյուն: Ասում է՝ բոլորն էլ հետաքրքրվել են, բայց գործնական քայլերի այդպես էլ ոչ ոք չի գնացել: «Շատ գրականագետների եմ ցույց տվել գիրքը, ու բոլորն էլ ասել են, որ, ըստ երևույթին, կարող է Մուրացանը հեղինակած լինել, քանի որ այդ ժամանակահատվածում միայն հատուկ կրթություն ստացած մարդիկ կամ վարպետները կարող էին այդպես գրել: Իսկ եթե անգամ նա չի գրել, ապա կրթություն ունեցող մի որևէ դպիր է գրել»,- փոխանցեց մեր զրուցակիցը:

Դավիթի եղբայրը՝ Կարեն Սանասարյանը, մեզ ասաց, որ ըստ իրեն հասած տեղեկությունների՝ պապիկն այդ գիրքը ձեռք է բերել իր ուսանող տարիներին: «Պապիկս Երևանի պետական համալսարանի առաջին շրջանավարտներից է եղել ու գիրքը ձեռք է բերել 1920-ականների վերջին: Որքանով որ ես գիտեմ՝ այն գնել է մի տուփ ծխախոտի դիմաց: Պապիկս ծխող չի եղել ու այդ տետրը ձեռք է բերել` այն փոխանակելով ծխախոտի հետ: Երևի մտածել է՝ արժեքավոր բան է ու ձեռք է բերել: Դե ինքը ուսյալ մարդ էր, ազգագրագետ էր, բանասեր, իրեն դա հետաքրքիր է եղել: Հայ գրողներից Շիրազի, Էմինի հետ մտերիմ հարաբերությունների մեջ էին, ու ես չեմ բացառում, որ նմանատիպ տետրեր էլի են եղել, բայց պապիկս այն նվիրել է իր ընկերներին: Իսկ թե ումից է ձեռք բերել կոնկրետ այս մեկը, ումից է գնել, չեմ կարող ասել»,- ասաց Կարենը:

Նա մեզ նաև փոխանցեց, որ իր կենդանի ժամանակ պապիկը նույնպես փորձել է հանրահչռակել գիրքը, բայց դա նրան էլ չի հաջողվել, իսկ թե ինչու՝ հիմա չեն էլ կարող իմանալ, քանի որ Սողոմոն Սանասարյանը 32 տարի առաջ է մահացել:

Հ.Գ. «Ասանեթ»-ը հանրահռչակելու մի փորձ էլ մենք ենք անում՝ պատկան մարմինների ուշադրությանը հրավիրելով այս անտիպ գործին՝ պարզելու, թե արդյո՞ք Մուրացանի գրչին է պատկանում, «Ասանեթ»-ը, կամ եթե նա չի գրել, ապա ո՞վ է հեղինակը: Համալիր փորձաքննությունն, ինչ խոսք, կտա այս հարցի պատասխանը, ու Մուրացանի գրական ժառանգությունը գուցե ավելանա ևս մեկ՝ դարից ավելի տետրում զետեղված գործով:

Սևակ Վարդումյան

Հարցում
website by Sargssyan