Ղարաբաղյան շարժումը դեռ երկար կտևի. էջեր օրագրից
Այսօր՝ 22 օգոստոսի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Նիկոլ Փաշինյանը մի քանի տասնյակ սփյուռքահայերի ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ է շնորհել Վահան Բաբայանը օգոստոսի 23-ին կհանդիպի լրագրողների հետ Ոստիկանությունն աշխատանքներ է տանում Միքայել Հարությունյանի նկատմամբ Ինտերպոլով հետախուզում իրականաց... Կարմրուկից 36 մահ Եվրոպայում. հիվանդության ռեկորդային բռնկումը բժիշկները բացատրում են պատվաստումների... 84 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել «Ես չեմ կարող կարգապահական վարույթ հարուցել դատավոր Ազարյանի նկատմամբ». Զեյնալյան Օսիպյանը փողոցային առևտուրն ապօրինի է համարում ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում Հայաստանում փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոնի հետ Վալերի Օսիպյանը մանրամասներ ներկայացրեց «օրենքով գողերի» բնակարաններում կատարված խուզարկություններից
ԼՐԱՀՈՍ
Նիկոլ Փաշինյանը մի քանի տասնյակ սփյուռքահայերի ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ է շնորհել Վահան Բաբայանը օգոստոսի 23-ին կհանդիպի լրագրողների հետ Ոստիկանությունն աշխատանքներ է տանում Միքայել Հարությունյանի նկատմամբ Ինտերպոլով հետախուզում իրականացնելու ուղղությամբ Կարմրուկից 36 մահ Եվրոպայում. հիվանդության ռեկորդային բռնկումը բժիշկները բացատրում են պատվաստումներից հրաժարումով 84 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել «Ես չեմ կարող կարգապահական վարույթ հարուցել դատավոր Ազարյանի նկատմամբ». Զեյնալյան Օսիպյանը փողոցային առևտուրն ապօրինի է համարում ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում Հայաստանում փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոնի հետ Վալերի Օսիպյանը մանրամասներ ներկայացրեց «օրենքով գողերի» բնակարաններում կատարված խուզարկություններից Ժամանակավորապես փակ կլինի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վաղարշյան փողոցից մինչև Գյուլբենկյան փողոցն ընկած հատվածը Կալանավորված անձ Մանվել Գրիգորյանի լուսանկարը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել. ՔԿԾ Վալերի Օսիպյանը ՊՊԾ գնդի գրավման գործով դատարան ներկայանալու հրավեր չի ստացել ԲԴԽ-ն պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի գործով Ալեքսանդր Ազարյանի կայացրած որոշման իրավաչափության կապակցությամբ դիրքորոշում չհայտնելու քայլը Ո՞ ւր են նախկին կոռուպցիոներները. Վահան Բաբայան Ո՞ւմ եք տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում Գառնի համայնքում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՔԾ պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ու գրասենյակի խուզարկությունը Ռեֆորմիստները կապ չունեն որևէ քաղաքական գործչի հետ. Մամուլի խոսնակի հայտարարությունը. Տեսանյութ Անահիտ Մութաֆյանի հաղորդման հերթական թողարկումը. Տեսանյութ Հայաստանում օգոստոսի 21-25-ը ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Հայաստանում հուլիսին գրանցվել է տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ «Ժառանգություն»-ն առաջարկել է Երևանի ավագանու ընտրություններին միասին մասնակցել, ՔՊ-ն չի պատասխանել Թբիլիսիում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը մահացել է Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանաձնատանը և գրասենյակում խուզարկություն է կատարվել «Նիկոլ Փաշինյանը հարմար տեղավորվել է Սարգսյանի հագով «կարված» Սահմանադրության մեջ» Սենոր Հասրաթյանը պատասխանել է Ջաբրայիլովին՝ հիշեցնելով, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում Հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում Թբիլիսիում վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են տուժել Ո՞ւմ եք տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում Ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ Ոստիկանապետի հանձնարարությամբ ՃՈ գնդապետի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվում Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 170 անգամ Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Լարսի փակ լինելու պատճառով ավիատոմսերի գները թանկացել են ավելի քան 100 տոկոսով.«Հրապարակ» ԲՀԿ–ական փոխվարչապետը դիսկոմֆորտի մեջ է.«Հրապարակ» Բա որ մի օր էլ ուրիշ կերպ մտածող 50-100 հազար մա՞րդ հավաքվի հրապարակում.... ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաքննիչ դատարանի որոշումը և նախապատրաստում է բողոքը Ջենովայում զոհվածների ընտանիքների գրեթե կեսը հրաժարվել Է պետական հուղարկավորումից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հավաքի ընթացքում ագրեսիվության դրսևորումներին նույն կերպ չպատասխանել Զինծառայողները համապատասխան կարգով իրավունք կունենան օգտվել բջջային հեռախոսներից ԱԱԾ-ն չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ. Տեսանյութ Հակառակորդի ձախողված հարձակման փորձերը ցույց են տալիս ՊԲ-ի պատրաստվածության բարձր աստիճանը. Դավիթ Բաբայան Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում կրակոցներ են հնչել Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը Դպրոցներում ու մանկապարտեզներում երեխաները կանցնեն ակնային խնդիրների անվճար կանխարգելիչ ստուգումներ Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատած Գվինեայի քաղաքացու Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է աշխատանքային 100 օրը Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը Իրավապահները խուզարկել են Հովիկ Աբրահամյանի դստեր բնակարանը.«Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանն այլևս մեծ քաղաքականության մեջ է Ռեֆորմիստների կուսակցության անունը այս կամ այն գործիչի հետ կապելը համարում եմ խիստ անիրական. Վահան Բաբայան Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ ամբողջությամբ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի շրջանավարտները հանդիսավոր կերպով ստացան իրենց ավարտական դիպլոմները. Լուսանկարներ Անահիտ Մութաֆյանի հաղորդաշարի հերթական թողարկումը. Տեսանյութ ՃՈ-ն հայտարարություն է տարածել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկության սահմանափակումների մասին Ոստիկանությունը քաղաքական հիմքերով հետապնդումներ չի իրականացնում. Օսիպյան Ոստիկանությունը հայտարարում է օգոստոսի 17-ի հանրահավաքի ընթացքում դրոններով տեսանկարահանումներն արգելելու մասին ԱԱԾ-ն վերջին 100 օրվա ընթացքում պետբյուջե է վերականգնել 2017-ի ցուցանիշից 8-9 անգամ ավելի գումար Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. Սասուն Խաչատրյան Նիկոլը հասկանում է, որ ինքը շատ վատ իշխանություն է. Մենուա Հարությունյան 100 օրվա ժամանակաշրջանից հետո թևակոխում ենք նոր փուլ, որի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է. Նիկոլ Փաշինյան Կրթության և գիտության նախարարը կոչ է անում չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ Էյֆորիան կանցնի Յուրի Խաչատուրովը ՀՀ քաղաքացի է. պաշտպան Միհրան Պողոսյան Նիկոլ Փաշինյանն առաջարկում է օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակ գնալ երթով Հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 759 մլն դոլար, մինչդեռ տարեսկզբին այն 6 մլրդ 774.6 մլն դոլար էր.«Ժողովուրդ» Դատական համակարգում եւ վրդովված են, եւ սարսափած.«Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի օգնականը կնշանակվի դեսպան ԱՄՆ–ում.«Հրապարակ» Ադրբեջանի բնակչի մարմինը չեզոք գոտուց Ադրբեջան տարհանելու մարդասիրական գործողություն է իրականացվել ՀՀ նախագահի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Անահիտ Մութաֆյանի նոր հաղորդաշարը. Տեսանյութ ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց. Պավել Մանուկյանը չի ներկայացել նիստին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը փախուստի փորձ է կատարել ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը ՀՀ նախագահը հետ է կանչել Օլեգ Եսայանին Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից

Ղարաբաղյան շարժումը դեռ երկար կտևի. էջեր օրագրից

Այսօր լրա­նում է հայտ­նի գրող, հրա­պա­րա­կա­խոս, ազ­գա­յին­-ա­զա­տագ­րա­կան շարժ­ման գոր­ծիչ, ճա­նա­պար­հորդ եւ մեր օրա­թեր­թի լավ բա­րե­կամ Զո­րի Բա­լա­յա­նի 83 տա­րին։

Նա իր կյան­քը անմ­նա­ցորդ նվի­րել է Ար­ցա­խի ազա­տագ­րու­թյան գոր­ծին, իսկ Զո­րի Բա­լա­յա­նի մտա­վոր ստեղ­ծում­նե­րը մի իմաս­տա­լից էջ են կազ­մա­վո­րում հայ գրա­կա­նու­թյան եւ հա­սա­րա­կա­կան մտ­քի պատ­մու­թյան մեջ։

«Հա­յոց Աշ­խարհ»-ը ջեր­մո­րեն շնոր­հա­վո­րում է Զո­րի Բա­լա­յա­նին 83-ամ­յա­կի կա­պակ­ցու­թյամբ։ Մաղ­թում ենք ար­ցախ­յան եր­կա­րա­կե­ցու­թյուն, բեղմ­նա­վոր ստեղ­ծա­գոր­ծա­կան գոր­ծու­նե­ու­թյուն՝ ի փառս հայ ժո­ղովր­դի։

20 հու­նի­սի, 1988 թվա­կան

Ինչ գնով էլ լի­նի, պետք է փր­կել Շա­հում­յա­նի շր­ջա­նը (Գյու­լիս­տա­նի մե­լի­քու­թյուն)։ Ող­բեր­գա­կան է այն հա­յե­րի ճա­կա­տա­գի­րը, որոնք ապ­րում են հա­րա­զատ հո­ղի վրա, որն ընդգրկ­ված չէ նույ­նիսկ կեղծ ինք­նա­վա­րու­թյան մեջ (ԼՂԻՄ-խմբ.)։ Կե­ղե­քում, ծա­նա­կում, ստո­րա­ցում։ Ամ­բողջ 70 տա­րի։

Այ­սօր վե­րածն­ված հայ­րե­նի­քը սկս­վում է Ղա­րա­բա­ղից։ Շա­հում­յա­նի շր­ջա­նը պետք է փրկ­վի։ Պետք չէ ձգձ­գել։ Գոր­բա­չո­վը, Լի­գա­չո­վը... մի խոս­քով, վե­րա­կա­ռուց­ման հայ­րե­րը մեծ սխալ են թույլ տա­լիս։ Կա՛մ պետք է լու­ծել Ղա­րա­բա­ղի հար­ցը, կա՛մ վա­ղը կտու­ժի ին­քը՝ վե­րա­կա­ռու­ցու­մը։ Կույր պետք է լի­նել՝ իր առջեւ բաց­ված ան­դուն­դը չտես­նե­լու հա­մար։ Կա՛մ Գե­րա­գույն իշ­խա­նու­թյու­նը փր­կում է Ղա­րա­բա­ղը, կա՛մ իմաս­տից զրկ­վում է տաս­նին­նե­րորդ կուս­կոն­ֆե­րան­սի անց­կա­ցու­մը։ Քան­զի դրա­նից հե­տո վրա կհաս­նի Շարժ­ման բարձ­րա­կե­տը։ Եվ վե­րա­կա­ռու­ցու­մը կփո­խարկ­վի փոխհ­րաձ­գու­թյան (Խորհր­դա­յին Մի­ու­թյան Կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թյան XIX հա­մա­մի­ու­թե­նա­կան կոն­ֆե­րան­սը տե­ղի ու­նե­ցավ Մոսկ­վա­յում 1988 թվա­կա­նի հու­նի­սի 28-ից մինչեւ փետր­վա­րի 1-ը։

Կուս­կոն­ֆե­րանսն ըն­դու­նեց հինգ բա­նաձեւ. «Խորհր­դա­յին հա­սա­րա­կու­թյան ժո­ղովր­դա­վա­րա­կա­նաց­ման եւ քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի բա­րե­փոխ­ման մա­սին», «Բյու­րոկ­րա­տիզ­մի դեմ պայ­քա­րի մա­սին», «Ազ­գա­միջ­յան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին», «Հրա­պա­րա­կայ­նու­թյան մա­սին» եւ «Իրա­վա­կան բա­րե­փոխ­ման մա­սին»)։

ՃՇԳ­ՐԻՏ ԱՄ­ՍԱ­ԹԻ­ՎԸ ՀԱՅՏ­ՆԻ ՉԷ

Ես ուշ­ադ­րու­թյամբ ծա­նո­թա­ցա կոն­ֆե­րան­սի փաս­տաթղ­թե­րին եւ եկա այն եզ­րա­հանգ­ման, որ ԽՄԿԿ առաջ­նորդ­նե­րը զբաղ­վում են օնա­նիզ­մով։ Նրանք այդ­պես էլ չհաս­կա­ցան, որ պա­տե­րից դուրս բո­լո­րո­վին ու­րիշ ժա­մա­նակ­ներ են, բո­լո­րո­վին ու­րիշ եղա­նակ։

Ղա­րա­բաղ­յան շար­ժու­մը չէր կա­րե­լի կան­խար­գե­լել, ինչ­պես չի կա­րե­լի կան­խար­գե­լել արեւածա­գը։ Կա­տար­վեց այն, ինչ պետք է կա­տար­վեր։ Եվ խորհր­դա­յին կո­մու­նիստ­նե­րի առաջ­նորդ­նե­րը դա առայժմ չեն գի­տակ­ցել։ Կգի­տակ­ցե՞ն արդ­յոք։ Եվ արդ­յոք ուշ չի՞ լի­նի։

Այն­պես է ստաց­վել, որ Հա­յաս­տա­նի ընդ­հա­նուր աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ Ղա­րա­բա­ղի աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, առանձ­նա­պես վեր­ջին ութ տա­րի­նե­րին, պար­տա­վո­րեց­րել է ղա­րա­բաղ­ցի­նե­րին միշտ լի­նել ան­փո­փոխ մար­տա­կան վի­ճա­կում։ Հրեշ­ա­վոր կե­ղեք­մա­նը եւ մարդ­կա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը նսե­մաց­նող ամո­թին չվարժ­ված Ղա­րա­բա­ղը հան­կարծ հայտն­վեց տա­կանք­նե­րի կրն­կի տակ, որոնց աջակ­ցում էր հզոր պե­տու­թյու­նը։

Ի՜նչ ճշգ­րիտ են Ղա­րա­բա­ղին հա­մա­պա­տաս­խա­նում մեծն Մա­քի­ա­վե­լի­ի խոս­քե­րը, որը պատ­կե­րել է Իտա­լի­ա­յի ող­բեր­գա­կան կեր­պա­րը. «...որ­պես­զի իր մեջ վե­րագտ­ներ իտա­լա­կան ոգու կո­րո­վը, Իտա­լի­ան պետք է հաս­ներ իր ներ­կա­յիս խայ­տա­ռա­կու­թյա­նը. ավե­լի ստր­կաց­վեր, քան հրե­ա­նե­րը, ավե­լի նվաս­տաց­վեր, քան պար­սիկ­նե­րը, ավե­լի պա­ռակտ­վեր, քան աթե­նա­ցի­նե­րը...»։ Ա՛խ, եթե մի­այն Մա­քի­ա­վե­լին իմա­նա՜ր Ղա­րա­բա­ղի մա­սին...
Ղա­րա­բա­ղը հա­սավ իր խայ­տա­ռա­կու­թյա­նը։ Եվ մի­ակ ելքն էր՝ վե­րագտ­նել ղա­րա­բաղ­յան ոգու կո­րո­վը։ Եվ Ղա­րա­բա­ղը վե­րագ­տավ։

15 սեպ­տեմ­բե­րի

Վա­ղը թռ­չում եմ Ստե­փա­նա­կերտ։ Պետք է բա­նակ­ցել Վոլս­կու հետ, որին հասց­րել եմ բա­րե­կա­մա­նալ։ Պետք է ասել նրան, մեջ­բե­րե­լով մեծն Մա­րի­ե­տա Շա­հին­յա­նին, այն մա­սին, որ նույ­նիսկ ոչ թե «ՆԱԽՔԱՆ», այլ Ղա­րա­բա­ղի խորհր­դա­յին շր­ջա­նի դեռեւս ամե­նասկզ­բում այն­տեղ հայ­կա­կան բնակ­չու­թյու­նը կազ­մում էր ինն­սուն­չորս տո­կոս։ Իհար­կե, Վոլս­կին բարձ­րա­կիրթ մարդ է եւ Ղա­րա­բաղ է գոր­ծուղ­վել ոչ թե հենց այն­պես, այլ լուրջ որոշ­ում­ներ իրա­կա­նաց­նե­լու հա­մար։ Եվ դրանց, ամե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, նա­խա­պատ­րաստ­վել է որ­պես պե­տա­կան մասշ­տա­բի գոր­ծիչ։ Ու­րեմն առա­վել եւս նրան եւ Հեն­րի­խին (Պո­ղոս­յա­նին - խմբ.) կտա­նեմ Ծրագ­րի նա­խա­գի­ծը («Հայ­կաշ­են» - խմբ.)։ Թող ծա­նո­թա­նան։

Գի­տե՞ն արդ­յոք նրանք, որ ամեն պա­հի կա­րող է դժ­բախ­տու­թյուն պա­տա­հել։ Ար­կա­դի Վոլս­կին երեւի նա­յում է Ղա­րա­բա­ղի քար­տե­զին եւ մտա­ծում, թե ամեն­-ա­մեն ինչ եղել է այն­պես, ինչ­պես նկար­ված է քար­տե­զին այ­սօր։ Գու­ցե նույ­նիսկ հա­մոզ­ված է, թե Շուշ­ին իրոք ադր­բե­ջա­նա­կան քա­ղաք է, քա­նի որ հի­մա այն­տեղ ապ­րում են ադր­բե­ջան­ցի­նե­րը։ Թե Ստե­փա­նա­կեր­տին հյու­սիս­-արեւմուտ­քից մեր­ձա­կա Կրկ­ժան գյու­ղը, որ­տեղ տե­ղա­վոր­վել են ադր­բե­ջան­ցի­նե­րը, գո­յու­թյուն է ու­նե­ցել հին ժա­մա­նակ­նե­րից։ Ինչ­պեսեւ Մա­լի­բեյ­լու գյու­ղը, որը քա­ղա­քին է նա­յում հյու­սիս­արեւել­յան կող­մից։

Եվ կամ Խոջա­լուն, որը տե­ղադր­ված է Կար­կառ գե­տի ձախ ափին եւ մի տե­սակ ան­ջա­տող փա­կոց է ծա­ռա­յում Ստե­փա­նա­կեր­տի ու Աս­կե­րա­նի միջեւ։ Այն նույն Խոջա­լուն, որ­տեղ դեռեւս XX դա­րի սկզ­բին ապ­րում էին ըն­դա­մե­նը մի քա­նի հայ ըն­տա­նիք­ներ, որոնց մեջ էին նաեւ իմ նախ­նի­նե­րը մայ­րա­կան գծով։ Ըն­դա­մե­նը մի քա­նի հայ ըն­տա­նիք­ներ, եւ ոչ մի մահ­մե­դա­կան։ Գի­տի՞ արդ­յոք Վոլս­կին, որ հե­ռուն գնա­ցող ծրագ­րե­րով պատ­մու­թյու­նը կեղ­ծե­լու հա­մար այդ ամե­նը Սո­վետ­նե­րի օրոք ստեղծ­վել է հա­վա­տա­րիմ լե­նին­յան Միր­ջա­ֆար Բա­ղի­րո­վի եւ շա­րու­նակ­վել Բրեժնեւի սի­րե­լի Հեյ­դար Ալիեւի կող­մից։

Դա մի ամ­բողջ ծրա­գիր էր. սկզ­բում կղ­զու վե­րա­ծել մահ­մե­դա­կան բնակ­չու­թյամբ շր­ջա­պատ­ված բուն Ղա­րա­բա­ղը, իսկ հե­տո նաեւ նրա մայ­րա­քա­ղա­քը՝ Ստե­փա­նա­կեր­տը։ Այդ նպա­տա­կով Ղա­րա­բաղում վե­րաբ­նա­կեց­րին Ղրի­մի թա­թար­նե­րին, որոնց հա­յե­րը սո­վո­րու­թյան հա­մա­ձայն կո­չում էին «թոր­քեր»։ Ին­չի՞ հա­մար էր այդ ծրա­գի­րը։ Իրենց հա­րա­զատ հո­ղե­րից հա­յե­րին վտա­րե­լու, հայ­րե­նի օջախ­նե­րից դուրս մղե­լու հա­մար։ Հա­մա­պա­տաս­խան պայ­ման­նե­րի դեպ­քում՝ նաեւ «սում­գա­յիթ­նե­րի» մի­ջո­ցով։

Այ­սօր, երբ Ղա­րա­բաղ­յան հար­ցը չի լուծ­վում հա­մա­ձայն պատ­մա­կան ար­դա­րու­թյան, հա­մա­ձայն հայ բնակ­չու­թյան կամ­քի ար­տա­հայտ­ման, որը դեռեւս մե­ծա­մաս­նու­թյուն է կազ­մում, «սում­գա­յիթ» ոճ­րի կրկ­նու­թյու­նը մի­ան­գա­մայն իրա­կան է։ Եվ այն կա­րող է սկս­վել Ստե­փա­նա­կեր­տը շր­ջա­նա­կող օղա­կի ամեն մի կե­տից։ Գու­ցե՝ մի­ան­գա­մից բո­լոր կե­տե­րից։
Բայց Վոլս­կու գա­լուս­տը կար­ծես թե հու­սադ­րում է։ Թեեւ Ղա­րա­բա­ղի ար­շա­լույ­սի սպա­սու­մը՝ կապ­ված Վոլս­կու հետ, ամ­բողջ ժա­մա­նակ իմ ներ­սում խառն­վում է Գոր­բա­չո­վի հետ կապ­ված ծան­րա­տանջ զգա­ցու­մին։

Չէ՞ որ հա­յե­րը (ինչ­պես Ղա­րա­բա­ղում, այն­պես էլ Երեւանում), մի կողմ նե­տե­լով «Լե­նին-­Կու­սակ­ցու­թյուն-­Գոր­բա­չով» էու­թյամբ ան­հե­թեթ կար­գա­խո­սը, դրա հետ մի­ա­սին իրենց սր­տից դուրս նե­տե­ցին նաեւ հար­գան­քը, վս­տա­հու­թյու­նը եւ նույ­նիսկ սե­րը նրա նկատ­մամբ։ Դա վտան­գա­վոր է։ Մի­ա­ժա­մա­նակ նաեւ անար­դա­րա­ցի. չէ՞ որ վե­րա­կա­ռու­ցու­մը կապ­ված է հենց Գոր­բա­չո­վի հետ։ Մի ինչ­-որ խառ­նաշ­փոթ է ստաց­վում, գրո՛­ղը տա­նի։ Մի կող­մից մո­տե­նում է ՄԵՐ օրը (Վոլս­կին իր կո­մի­տե­ով), մյուս կող­մից՝ անվճ­ռա­կան Գոր­բա­չո­վը եւ նոր «սում­գա­յիթ­նե­րի» վտան­գը։

Զորի Բալայան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Փետրվարի 10-ի համարում

Հարցում
website by Sargssyan