Այսօր՝ 19 փետրվարի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Գնա Սաշիկ Սարգսյանից ներողություն խնդրի ծնկաչոք. Եղիազարյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ոչ մեկ իր 1000-2000 դոլար աշխատավարձը չի թողնի և գա այստեղ 200 դոլարով ապրի Փաշինյանական լոգիկայով Ալեքսանյանը այժմ էլ իշխանությանը ճամպրուկով հանձնում է հարկերի 75% ը Ահազանգում են «Գրիքոր Լուսավորիչի» անգործությունից մահացածի հարազատները. Մայրս հիվանդ էր, բայց ապրող... ՏԻՄ ընտրություններին 20 համայնքներից միայն 2-ում են ՔՊ-ականները հաղթել. 10-ում նախկին համայնքապետերն... ՔՊ -ն համայնքներում սկսեց պարտվել Ակունքի համայնքապետի ժ/պ, ՔՊ-ական Կարեն Սիմոնյանը պարտվել է անկուսակցական թեկնածուին 2008-2018 թթ ընթացքում Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատվել 16 պետությունների հետ,... Կառավարությունում մի-մի կաբինետ էլ ձեր երեխաներին տվեք՝ խաղասենյակով, բակով, և ամեն ինչ տեղը կլինի Միայն փաստեր #10. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԼՐԱՀՈՍ
Գնա Սաշիկ Սարգսյանից ներողություն խնդրի ծնկաչոք. Եղիազարյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ոչ մեկ իր 1000-2000 դոլար աշխատավարձը չի թողնի և գա այստեղ 200 դոլարով ապրի Փաշինյանական լոգիկայով Ալեքսանյանը այժմ էլ իշխանությանը ճամպրուկով հանձնում է հարկերի 75% ը Ահազանգում են «Գրիքոր Լուսավորիչի» անգործությունից մահացածի հարազատները. Մայրս հիվանդ էր, բայց ապրողՙ ոչ թե մահացող. Iravunk.com ՏԻՄ ընտրություններին 20 համայնքներից միայն 2-ում են ՔՊ-ականները հաղթել. 10-ում նախկին համայնքապետերն են ընտրվել ՔՊ -ն համայնքներում սկսեց պարտվել Ակունքի համայնքապետի ժ/պ, ՔՊ-ական Կարեն Սիմոնյանը պարտվել է անկուսակցական թեկնածուին 2008-2018 թթ ընթացքում Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատվել 16 պետությունների հետ, հիմնել է 15 դեսպանություն Կառավարությունում մի-մի կաբինետ էլ ձեր երեխաներին տվեք՝ խաղասենյակով, բակով, և ամեն ինչ տեղը կլինի Միայն փաստեր #10. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արարատ Միրզոյանի վարորդ ընկերը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ. ՀՐԱՊԱՐԱԿ Փաշինյանը մեկ օր անգամ չի մնա կառավարության ղեկին Միայն փաստեր #9. 2016թ. Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոնի նոր մասնաշենքի բացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Միայն փաստեր #8. Տաթևի ճոպանուղի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակ ժամանակ երկրի տնտեսական աճի թվերը հստակ էին ու մասսայական կրաճտումներ չկային Կառավարության ծրագիրը ցանկությունների դեկլարացիա է, որը չունի որևէ հիմք․ Վահան Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Yerevan.Today Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի մամուլի ասուլիսը Ներողություն եմ խնդրում, որ կոչ եմ արել ժամանակին միանալ ստախոս Նիկոլին. Հայրիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաշինյանն ու վարչապետի պաշտոնը անհամատեղելի են Սասուն Միքայելյանի «ախորժակը ավելի է մեծացել». Բանը հասել է սպառնալիքների. ԻՐԱՎՈՒՆՔ «Մորքուրի գանձը». Միլիոնատեր Մաշադյանները վարչապետի կնոջ բարեկամներն են. ԻՐԱՎՈՒՆՔ Միայն փաստեր #7. Ֆիզիկական անձանց ավանդների աճը Սերժ Սարգսյանի օրոք. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաշինյանը ստախոս է, իսկ ԱԺ-ն՝ ոչ լեգիտիմ․ Պարույր Հայրիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Վերջիվերջո, սա միայն քայլարածականների երկիրը չէ». Սարգիս Ավետիսյան. Իրավունք TV Վատ լուր Նիկոլ Փաշինյանի համար՝ Դուք Աշոտյանից չեք պրծել և չեք պրծնելու, հանգիստ նստեք տեղներդ Կառավարության ծրագիրը ամենաոչպրոֆեսիոնալ, ամենադատարկ փաստաթուղթն է. Վահան Բաբայան Ձեր մտերիմին ռեկտոր եք նշանակել, ով իրեն նախկին 554 000-ի փոխարեն 855 000 աշխատավարձ է սահմանել, հիմա սա ի՞նչ է, եթե ոչ կոռուպցիա. Է. Մարուքյանը՝ ԿԳ նախարարին Ո՞նց դարձաք այսքան անհանդուրժողական, ձեռք եք առնում, էս ի՞նչ վիճակ ա․ Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մանվել Գրիգորյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել Մայրաքաղաքում ավտոբուսների վարորդները գործադուլ են իրականացրել ՀՔԾ-ն ավարտել է Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը. նրա մեղադրանքը լրացվել է Նիկոլ Փաշինյանի «Перестройка»-ն չստացվեց Կրկին Սիրիայի մասին՝ Նիկոլ Փաշինյանի եւս մեկ սուտը Մարգարիտա Սիմոնյան․ «Հեղափոխություն իրականացնելու թեմայով Երևանում ԱՄՆ Կոնգրեսի փողերով դասընթացներ են անցկացվել». ՏԵՍԱՆՅՈՒԹ Նիկոլի հետևից էթում էինք, որ էսօր սոված քայլե՞նք․ բացօթյա առևտրականների ակցիան՝ ԱԺ-ի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ըդոնք գողտու էին ուտում, ըսոնք՝ ափաշկյարա են անում. գյուղացիները բողոքում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ Միայն փաստեր #6. Օտարերկրյա ներդրումներ 2006-2018թթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Պարոն Փաշինյան, քո ղեկավարած ամբողջ երկիրն է արդեն ինը ամիս վերածվել Ստամբուլի բազարի Հայաստանի իշխանությունները ակնհայտ անհեթեթ մեղադրանք են ներկայացնում Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին Միայն փաստեր #5. Շախմատ 2008-2018թթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա շրջապատի կողմից. Ռուբեն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ձեր քրոջն ու եղբորն էլ կասեի՞ք՝ աղքատությունը ձեր գլխում ա․ Գեւորգ Պետրոսյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Կարեն Կարապետյանի ծրագրին մոտ ծրագիր եք բերել, խոսում եք մուննաթով․ Գորգիսյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դատարանը համաներում կիրառեց Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ մեղադրանքներից մեկով Ինչքա՞ն արագ մոռացաք սեփական ժողովրդին Այս անգամ կառավարությունը փոխվելու է, քանի որ այն չի կարողանալու լուծել մեր ժողովրդի խնդիրները ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է վճարեն հարկեր՝ տնտեսական հեղափոխությանը մասնակից դառնալու համար. Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Հասարակությունը էյֆորիայից դուրս է գալիս, Նիկոլենք են մտնում...». Մենուա Հարությունյան. Իրավունք TV Կառավարության ծրագրում միայն 87 անգամ «պետք է» բառն է գրված. Վահան Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մտքի գոհարներ. Նիկոլ Փաշինյան Իշխող դաշինքի պատգամավորը վարչապետին գրեթե սեր խոստովանեց Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել Միայն փաստեր #4. ՀՆԱ աճը 2006-2017թթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության խնդիրների քննարկումները որևէ մեկի մենաշնորհը չեն. Աշոտյանը՝ Տոնոյանին Հնդկական փիլիսոփայության սիրահար Նիկոլին հիշեցնեմ Գանդիի շատ ավելի արդիական խոսքերը Միայն փաստեր #3. ջրամատակարարումը 2006-2017թթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հացը թանկացավ. ԺԱՄԱՆԱԿ Անանյանը ստել է Միայն փաստեր #2. նվազագույն կենսաթոշակը 2006-2017թթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Միջադեպ կառավարության շենքի առջև. ՀՀԿ-Ի տատիկին կրկին գցեցին գետնին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի փողոցի վթարային շենքի բնակիչները հրաժարվում են այլ բնակարաններ տեղափոխվել Հաշվեքննիչ պալատը որոշել է «Հայաստան» հիմնադրամում հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների նյութերն ուղարկել դատախազություն Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել զինծառայողի մահվան դեպքի առթիվ Ով է «դասալիքը». «Դրսում ապրող հայորդիները պետք է պատիվ պահանջեն». Իրավունք TV Մեր արդյունաբերությունը պայթեց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք․ Սոֆյա Հովսեփյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Միայն փաստեր #1. նվազագույն աշխատավարձի աճը 2006-2017թթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր բացահայտումներ՝ Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու ապօրինի գործարքի մասին Հայաստանի մարզպետարաններում աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի Հայաստանի կայուն զարգացման գրավականը համայնքների սոցիալ- տնտեսական առաջընթացն է. 10 միլիարդ սուբվենցիա կտրամադրվի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Հովհաննես Իգիթյանը «Սպիտակ» ֆիլմը լավագույնն Է ճանաչվել Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ…» միջազգային կինոփառատոնում Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանն ԱԺ-ում շրջանառության կդնեն մարտի 1 դեպքերից տուժած անձանց հատուցման նախագիծը Կալանավորվել է Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալության պետը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Հովիկ Աղազարյանը Որոշել եմ այս փուլում կասեցնել իմ անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը. Արփինե Հովհաննիսյան Կառավարության «SUPER» ծրագիրը. նման պրիմիտիվ և դատարկ ծրագիր չի եղել Մեզ ոչ թե իշխանափոխություն է հարկավոր այլ ժողովրդափոխություն Փաշինյանն իր գործողությունների ճանապարհային քարտեզն է ցույց տվել Խաբեությամբ Հայաստանում հայտնված փենջաբցիները Հնդկաստան վերադառնալուց հետո ներկայացրել են կատարվածի մանրամասները Խուզարկություններ Շիրակի մարզում. ոստիկանները զենք-զինամթերք և թմրանյութ են հայտնաբերել

Կարեն Կարապետյանը գոհ է Կոտայքի մարզում 2017-ին արձանագրված ցուցանիշներից

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Կոտայքի մարզ` ծանոթանալու 2017թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

«Այսօր սկսում ենք մեր մարզային այցերը: Նախորդ տարի որոշակի քայլեր ենք իրականացրել, որպեսզի հասկանանք մարզերի կառավարման, հաշվետվությունների ձևաչափերը, թե ինչ ցուցանիշներն ենք տարեցտարի համեմատելու, ինչ խնդիր ենք սահմանելու: Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը 2018-ին ձևավորել է մարզերի կառավարման վերջնական կառուցվածքը, ճարտարապետությունը, որում բառացիորեն ընդգրկվելու են բոլոր ոլորտները»,- Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

նշել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ մարզպետարաններն արդեն իսկ մշակել են 2017-2025 թվականների զարգացման ծրագրերը: «Դրանք Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը գնահատել է որպես շատ լուրջ փաստաթղթեր, որոնք ընդգծում են մարզերի զարգացման հորիզոնները: Այնպես որ, 2018-ին մեզ սպասում է բավականին հետաքրքիր, և վստահ եմ, արդյունավետ աշխատանք»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ «ունենք բավականին լավ հեռանկարներ, որպեսզի մոտակա տարիներին ապահովենք տնտեսական աճ, ինչը մեզ հիմք է տալու իրականացնել լուրջ բարեփոխումներ կառավարման ոլորտում՝ բոլոր օղակների առումով»:

Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանն ուղղված աշխատանքները և մակրոտնտեսական ցուցանիշները` Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում արձանագրվել են զգալի դրական ցուցանիշներ: Ընդհանուր առմամբ, մարզում իրականացվել են 60 մլրդ դրամի մասնավոր ներդրումային ծրագրեր, որոնցից 25,5 մլրդը՝ արդյունաբերության, 5-ը՝ գյուղատնտեսության, 10,9-ը՝ զբոսաշրջության, 0,5-ը՝ էներգետիկայի, 6,2-ը՝ առևտրի և սպասարկման, 9,9-ը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների: Ընդհանուր առմամբ, մարզում ստեղծվել է շուրջ 2000 նոր աշխատատեղ: 2018-ին ակնկալվում է իրականացնել 66 մլրդ դրամի մասնավոր ներդրումային ծրագրեր՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլոտներում, որոնց արդյունքում կստեղծվի 2100 նոր աշտատատեղ:

Կարեն Կարապետյանն անդրադառնալով բիզնեսի խթանմանը՝ նշել է, որ պետք է դիտարկել նաև պետական և համայնքային չգործող գույքերը մասնավորին նույնիսկ անվճար տրամադրելու հարցը՝ կոնկրետ ներդրումային ծրագրերի իրականացման և աշխատատեղերի ստեղծման նպատակով:

Մարզի զարգացման հեռանկարային ուղղություններից է գյուղատնտեսությունը: Զեկուցվել է, որ 2017-ի ընթացքում ջերմոցների թիվն ավելացել է 20 հեկտարով. առկա ջերմոցների թիվը հասել է 81 հեկտարի: Նախատեսվում է՝ 2018-ի ընթացքում ջերմոցների թիվը հասցնել 115,4 հեկտարի: 2017-ին ինտենսիվ այգիների թիվն ավելացել է 200 հեկտարով՝ հասնելով 912 հեկտարի: Ակնկալվում է, որ ընթացիկ տարում ինտենսիվ այգիների թիվը կհասնի 1137 հեկտարի: Պատասխանատուները զեկուցել են, որ նախատեսում են առաջիկա տարիների ընթացքում ինտենսիվ այգիների թիվը տարեկան ավելացնել 200-250 հեկտարով: Համապատասխան աշխատանքների արդյունքում ոռոգելի հողատարածքների թիվն ավելացել է 5 հազար հեկտարով. 2018-ին նախատեսվում է այն ավելացնել ևս 12 հազարով, ինչի արդյունքում ոռոգելի հողատարածքների թիվը կհասնի 116 հազար հեկտարի: Այս կապակցությամբ, վարչապետն ընդգծել է, որ պետությունը հետևողականորեն գնում է ոռոգելի հողատարածքներն ավելացնելու խնդրի կարգավորման ուղղությամբ և անհրաժեշտ համարել մասնավոր ջրամբարաշինության խթանմանն ուղղված քայլերի իրականացումը:

Նշվել է, որ մարզում 2017-ին նախատեսվում է տոհմային տնտեսությունների թիվը, որոնք ներկայումս երկուսն են, ավելացնել 1-ով, անասնագլխաքանակը 1810-ից դարձնել 2070-ի:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ այս տարի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնելու անասնապահությանը՝ իրականացնելով սուբսիդավորման ծրագրեր, քանի որ «շուկայի խնդիր մեր երկիրը չունի՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ունեցած առևտրային հատուկ ռեժիմները»: Այս առումով, վարչապետը հորդորել է գյուղոլորտի մարզային պատասխանատուներին ավելացնել տոհմային տնտեսությունների զարգացման ծրագրերը և բարձրացնել 2018թ.-ի համար սահմանած նշաձողը:

Ընդհանուր առմամբ, գյուղատնտեսության ոլորտում պետության և մասնավոր հատվածի կողմից նախորդ տարվա ընթացքում իրականացվել է 5,8 մլրդ դրամի ներդրումային ծրագիր և ստեղծվել 400 նոր աշխատատեղ: Ընթացիկ տարում ոլորտում ակնկալվում է նույնքան ներդրումային ծրագրերի իրականացում և 450 նոր աշխատատեղի ստեղծում: Զեկուցվել են նաև սպանդանոցների ստեղծման, գյուղտեխնիկայի, տոհմային տնտեսությունների հիմնմանն ուղղված աշխատանքները:

Ադյունաբերության բնագավառում 2017-ի ընթացքում արձանագրվել է 162 մլրդ դրամի արտադրանք՝ 2016-ի 136 մլրդ դրամի դիմաց: Նախորդ տարվա ընթացքում Կոտայքում իրականացվել են նաև 43 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ. 2016-ի համեմատ այդ ցուցանիշն աճել է 350 տոկոսով: Վարչապետը կարևորել է շինարարության ոլորտի զարգացումը և հանձնարարել կոնկրետ քայլեր ձեռնարկել շինթույլտվությունների տրամադրումը պարզեցնելու ուղղությամբ:

Մարզում գերակա ուղղություն է համարվում նաև զբոսաշրջությունը, գործում է 80 հյուրանոցային և հանգստի կազմակերպման համալիր: 2016-ի ընթացքում մարզ է այցելել 420 հազար զբոսաշրջիկ, իսկ 2017-ին այդ թիվն ավելացել է 70 հազարով և հասելով 490 հազարի:

Անդրադառնալով համայնքային ցուցանիշներին՝ մարզպետ Գուլոյանը տեղեկացրել է, որ համայնքների սեփական եկամուտները 2017-ի ընթացքում միջինը ավելացել են 30 տոկոսով: Մեկ շնչի հաշվով 2017-ին սեփական եկամուտները կազմել են 12,5 հազար դրամ՝ 2016-ի 9,5 հազարի դիմաց: Ակնկալվում է, որ 2018-ին սեփական եկամուտները մեկ շնչի հաշվով կհասնեն 14,7 հազար դրամի: Համայնքներում սեփական եկամուտների տեսակարար կշիռն ընդհանուր եկամուտների մեջ 2017-ին կազմել է 42,3 տոկոս՝ 2016-ի 35,5-ի դիմաց: Նախատեսվում է ընթացիկ տարում այդ ցուցանիշը հասցնել 46,7 տոկոսի:

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում հանրապետական և մարզային շաբաթօրյակների ընթացքում փակվել է 165 աղբանոց և աղբակույտ: Նախատեսվում է ընթացիկ տարում փակել ևս 9 աղբանոց: Մարզպետի խոսքով, ևս 10 աղբանոց նախատեսվում է փակել Հրազդանում աղբի վերամշակման գործարանի կառուցման արդյունքում: Զեկուցվել է, որ ֆիզիկական անձանցից նախորդ տաչրվա ընթացքում 2016-ի համեմատ հավաքագրվել է 57 մլն դրամով ավելի աղբահանության վճարներ՝ այդ թիվը հասցնելով 297,1 մլն դրամի: 2018-ի ընթացքում նախատեսվում է ֆիզիկական անձանցից հավաքագրվող աղբահանության վճարներն ավելացնել շուրջ 100 մլն դրամով: Աճել են նաև իրավաբանական անձանցից հավաքագրվող աղբահանության վճարները: Ակնլկալվում է հավաքագրված 110 մլն դրամի դիմաց ընթացիկ տարում այդ թիվը հասցնել շուրջ 160 մլն դրամի: Կարապետ Գուլոյանի խոսքով, նախատեսվում է, որ 2018-ին մարզում աղբահանության ընդհանուր ծախսը կկազմի 579 մլն դրամի, իսկ հավաքագրված գումարները կհասնեն 558 մլն-ի:

Վարչապետ Կարապետյանը գոհունակություն է հայտնել աղբահանության վճարների հավաքագրման տեմպերից և նկատել, որ այս պարագայում Կոտայքի մարզը հասնում է ինքնածախսածածկման: «Աղբահանության համար տրամադրվող պետական սուբսիդիաները հետ չենք վերցնելու՝ քննարկեք, թե այդ միջոցներն ինչ ուղղությունների եք ծառայեցնելու»,- նշել է կառավարության ղեկավարը:

Մարզի համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող հրատապ ծրագրերի շրջանակներում ՀՀ պետբյուջեից 2017-ին հատկացվել է 550 մլն դրամ: Այդ միջոցներն ուղղվել են մարզի 18 համայնքներում առավել հրատապ խնդիրների լուծմանը և ներկա պահին իրականացվում են համապատասխան շինաշխատանքներ: Նշվել է, որ տնտեսվել է 168 մլն դրամ և վերադարձվել պետբյուջե:

Կրթության ոլորտում նախորդ տարվա ընթացքում օպտիմալացվել է մեկ դպրոց. նախատեսվում է ընթացիկ տարում օպտիմալացնել ևս մեկը: Զեկուցվել է, որ մարզում ուսուցիչ-աշակերտ հարաբերությունը կազմում է 11,8 տոկոս, իսկ աշակերտների թիվը 2017-ին ավելացել է 600-ով: Ի պատասխան Կարեն Կարապետյանի հարցի՝ նշվել է, որ Կոտայքում գործող 90 դպրոցներից 21-ում ներկայումս պարտադիր դասավանդվում է երեք օտար լեզու, պարբերական կազմակերպվում են նաևտեսադասեր, այդ թվում արտերկրի ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ:

Առողջապահության ոլորտում վճարովի ծառայությունների կշիռը ընդհանուր մատուցված ծառայությունների մեջ 2017-ին կազմել է 40 տոկոս՝ 2016-ի 31-ի դիմաց: Ընթացիկ տարում նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 49,2 տոկոսի: Մատուցված վճարովի ծառայությունների ընդհանուր գումարը հասել է 376,1 մլն դրամի՝ 2016-ի 331 մլն-ի դիմաց: 2018-ին նախատեսվում է էապես ավելացնել այդ ցուցանիշը՝ հասցնելով շուրջ 450 մլն դրամի:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «2018 թվականին շատ բան ունենք անելու, համայնքապետերից, մեր մյուս գործընկերներից ակնկալում եմ շատ արդյունավետ աշխատանք: Պետք է մեր բոլոր խնդիրները, դրանց լուծումները հաշվառենք, կարողությունները հասկանանք, մեր ռեսուրսները հավաքենք և աստիճանաբար շարժվենք առաջ: Ով բեռ է վերցնում՝ մենք միշտ լինելու ենք նրա կողքին, որպեսզի միմյանց օգնելով գնանք առաջ»:

Հարցում
website by Sargssyan