Իսպանացիները կարող են ոչնչից սկանդալ սարքել
Այսօր՝ 19 օգոստոսի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկու... Ոստիկանապետի հանձնարարությամբ ՃՈ գնդապետի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվում Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 170 անգամ Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Լարսի փակ լինելու պատճառով ավիատոմսերի գները թանկացել են ավելի քան 100 տոկոսով.«Հրապարակ» ԲՀԿ–ական փոխվարչապետը դիսկոմֆորտի մեջ է.«Հրապարակ» Բա որ մի օր էլ ուրիշ կերպ մտածող 50-100 հազար մա՞րդ հավաքվի հրապարակում.... ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաքննիչ դատարանի որոշումը և... Ջենովայում զոհվածների ընտանիքների գրեթե կեսը հրաժարվել Է պետական հուղարկավորումից
ԼՐԱՀՈՍ
Ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ Ոստիկանապետի հանձնարարությամբ ՃՈ գնդապետի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվում Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 170 անգամ Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Լարսի փակ լինելու պատճառով ավիատոմսերի գները թանկացել են ավելի քան 100 տոկոսով.«Հրապարակ» ԲՀԿ–ական փոխվարչապետը դիսկոմֆորտի մեջ է.«Հրապարակ» Բա որ մի օր էլ ուրիշ կերպ մտածող 50-100 հազար մա՞րդ հավաքվի հրապարակում.... ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաքննիչ դատարանի որոշումը և նախապատրաստում է բողոքը Ջենովայում զոհվածների ընտանիքների գրեթե կեսը հրաժարվել Է պետական հուղարկավորումից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հավաքի ընթացքում ագրեսիվության դրսևորումներին նույն կերպ չպատասխանել Զինծառայողները համապատասխան կարգով իրավունք կունենան օգտվել բջջային հեռախոսներից ԱԱԾ-ն չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ. Տեսանյութ Հակառակորդի ձախողված հարձակման փորձերը ցույց են տալիս ՊԲ-ի պատրաստվածության բարձր աստիճանը. Դավիթ Բաբայան Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում կրակոցներ են հնչել Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը Դպրոցներում ու մանկապարտեզներում երեխաները կանցնեն ակնային խնդիրների անվճար կանխարգելիչ ստուգումներ Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատած Գվինեայի քաղաքացու Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է աշխատանքային 100 օրը Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը Իրավապահները խուզարկել են Հովիկ Աբրահամյանի դստեր բնակարանը.«Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանն այլևս մեծ քաղաքականության մեջ է Ռեֆորմիստների կուսակցության անունը այս կամ այն գործիչի հետ կապելը համարում եմ խիստ անիրական. Վահան Բաբայան Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ ամբողջությամբ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի շրջանավարտները հանդիսավոր կերպով ստացան իրենց ավարտական դիպլոմները. Լուսանկարներ Անահիտ Մութաֆյանի հաղորդաշարի հերթական թողարկումը. Տեսանյութ ՃՈ-ն հայտարարություն է տարածել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկության սահմանափակումների մասին Ոստիկանությունը քաղաքական հիմքերով հետապնդումներ չի իրականացնում. Օսիպյան Ոստիկանությունը հայտարարում է օգոստոսի 17-ի հանրահավաքի ընթացքում դրոններով տեսանկարահանումներն արգելելու մասին ԱԱԾ-ն վերջին 100 օրվա ընթացքում պետբյուջե է վերականգնել 2017-ի ցուցանիշից 8-9 անգամ ավելի գումար Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. Սասուն Խաչատրյան Նիկոլը հասկանում է, որ ինքը շատ վատ իշխանություն է. Մենուա Հարությունյան 100 օրվա ժամանակաշրջանից հետո թևակոխում ենք նոր փուլ, որի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է. Նիկոլ Փաշինյան Կրթության և գիտության նախարարը կոչ է անում չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ Էյֆորիան կանցնի Յուրի Խաչատուրովը ՀՀ քաղաքացի է. պաշտպան Միհրան Պողոսյան Նիկոլ Փաշինյանն առաջարկում է օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակ գնալ երթով Հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 759 մլն դոլար, մինչդեռ տարեսկզբին այն 6 մլրդ 774.6 մլն դոլար էր.«Ժողովուրդ» Դատական համակարգում եւ վրդովված են, եւ սարսափած.«Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի օգնականը կնշանակվի դեսպան ԱՄՆ–ում.«Հրապարակ» Ադրբեջանի բնակչի մարմինը չեզոք գոտուց Ադրբեջան տարհանելու մարդասիրական գործողություն է իրականացվել ՀՀ նախագահի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Անահիտ Մութաֆյանի նոր հաղորդաշարը. Տեսանյութ ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց. Պավել Մանուկյանը չի ներկայացել նիստին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը փախուստի փորձ է կատարել ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը ՀՀ նախագահը հետ է կանչել Օլեգ Եսայանին Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից ԵՄ-ն Ադրբեջանից պահանջել Է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին Վայքի սոցիալական աջակցության ծառայության պետի կողմից կաշառք ստանալու փաստով հարուցվել է քրեական գործ Նիկոլենց իշխանություն էր պետք և ամեն գնով հասան․․․ Ո՞վ է իրավունք տվել ժողովրդի անունից որոշել լսել Քոչարյանին, թե ոչ. Վահան Բաբայան Նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհությունը. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը Զորամասին հատկացված վառելիքի հափշտակության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապողականություն կար. Լարիսա Ալավերդյան Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել օգոստոսի 14-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել Ապահովագրական ընկերություն-բուժհիմնարկ ոչ ֆորմալ պայմանավորվածություններին պետք է վերջ դնել. Արսեն Թորոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-17-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև կնվազի 2-4 աստիճանով Ոստիկանությունը հայտնում է Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում չարաշահումների մասին Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տեղի չունեցավ ԿԳՆ-ն հաստատվել է դասագրքերի ներդրումային գումարի չափը Փրկարարները վերսկսել են Սեւանա լճում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները «Նիկոլենք ասում են. «այ եթե դատավորներն էլ մերը լինեին՝ նախկին նախագահին կթողնեին կալանքի մեջ»» Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են. ՀՀ ԱԳՆ Կարեն Փոլադյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը չի բացառում, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը անձի անձեռնմխելիության հիմքով կկարճվի Ռեֆորմիստների կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուի կենսագրությունը Ռոբերտ Քոչարյանը այլևս ազատ է, բայց պայքարը շարունակվում է Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվել Լուսինե Միրաքյանը Ռեֆորմիստների մամլո խոսնակ է նշանակվել Արտաշատում մի խումբ առևտրականներ բողոքի ակցիա են իրականացնում. նրանց հետ հանդիպեց ՊԵԿ նախագահը Կառավարությունը չպետք է միայնակ թողնի գյուղացիներին. Արարատ Միրզոյանն այցելել է կարկուտից տուժած համայնքներ Հայֆիլմի վերածնունդը մոտ է Հայտնի է Ռեֆորմիստների Երեւանի ավագանու ցուցակը

Իսպանացիները կարող են ոչնչից սկանդալ սարքել

Հայմեդիա.am-ի «Բացահայտենք աշխարհը» խորագրով նախագծի այս հրապարակումը ներկայացնում է Իսպանիան,  իսպանական բարքերն ու դրանց առանձնահատկությունները:

Էվելինա Մանուկյանի ամուսինը հայկական արմատներով իսպանացի է: Էվելինան արդեն շուրջ 10 տարի աշխատում է իսպանացի զբոսաշրջիկների հետ, ամուսնու հետ ծանոթացել է աշխատանքի բերումով: Իսպանական բարքերին ու մշակույթին քաջածանոթ է, ասում է՝ իրական Իսպանիան ֆիլմայինից  շատ է տարբերվում,  երազների երկիր է, եթե որպես զբոսաշրջիկ ես գնում: 

Երազների երկիր Իսպանիան

Իսպանիան, իսկապես, երազների երկիր է, եթե գնում ես որպես զբոսաշրջիկ: Մադրիդը տիպիկ եվրոպական քաղաք է՝ մաքուր և հարմարավետ փողոցներով, բարձրարժեք ճարտարապետությամբ: Այստեղ ամեն ինչ անում են մարդու հարմարավետության համար, ձգտում են անել առավելագույնը, որ կյանքն առավել հեշտանա: Սա իհարկե, գալիս է նաև նրանից, որ իսպանացիները բավականին ծույլ են և այնքան էլ չեն սիրում աշխատել:


Իսպանացիները կարող են ոչնչից  սկանդալ սարքել

Շատախոս ազգ են, կարող են ժամերով ոգևորված և արտիստիկ խոսել որևէ բանի մասին, որին մենք՝ հայերս, երբեք ժամանակ չէինք հատկացնի:

Թեթև են և միշտ ժպտացող, իհարկե, այդ ժպիտն ու ծիծաղը լավ է, բայց այն մի օր ուղղակի կարող է հոգնեցնել, քանի որ կեղծ է: Նրանց նայելիս, թվում է, որ այդ մարդիկ հոգս չունեն, այս ամենը հաճելի է միայն այն դեպքում, երբ զբոսաշրջիկ ես, և ոչ թե Իսպանիայում ապրող:

Ինձ միշտ զվարճացրել է իսպանացիների վեճերը: Նրանք կարող են մի չնչին բանից մեծ սկանդալ սարքել և ժամերով խոսել այդ մասին, ասենք, եթե «խնդրում եմ, բաժակը փոխանցիր»-ի փոխարեն ասես «բաժակը կփոխանցե՞ս», նրանք դրանից կարող են նեղսրտել:

Եթե իսպանացուն ասես՝ դու ինչ լուրջ մարդ ես, նա կվիրավորվի, որովհետև կմտածի, որ ինքն անհետաքրքիր և ձանձրալի անձնավորություն է: Իսկ եթե ասես՝ ինչ զվարճալի ես, ապա դրանից իրեն լավ կզգա: Այս առումով ևս մեր երկու ազգերը շատ տարբեր են, լրջության մասին ասելը Հայաստանում հաճոյախոսություն է, Իսպանիայում՝ վիրավորանք: Հայերի լրջությունն իսպանացու համար չափազանց է:

Իսպանիայի ամեն տարածաշրջան առանձնահատուկ է

Իսպանիայում շատ հստակ դրված է տարածաշրջանային բաժանվածությունը, Կատալոնիայում այլ բարքեր են, Մադրիդում՝ այլ, Վալենսիայում՝ այլ և այլն: Այստեղ ազգային մտածելակերպ ասվածը բացակայում է, իսպանացի ազգ, որպես այդպիսին, չկա, Իսպանիան պետություն է և աձնագիր: Երբ որևէ իսպանացու հետ խոսես, նա անպայման կշեշտի, թե որ տարածաշրջանից է, քանի որ նրանց համար կարևոր է տարածաշրջանը, և ոչ թե Իսպանիան: Փորձիր կատալոնացուն ասել, որ նա իսպանացի է, կտեսնես՝ ինչ սկանդալ կանի:


Իսպանացիները սիրում են «աքլորանալ» 

Իսպանացիների մասին մեր պատկերացումները բավական տարբեր են իրականությունից: Մենք, Իսպանիա ասելով, նախևառաջ պատկերացնում ենք Անտոնիո Բանդերասին, Պենելոպե Կրուսին, իսպանական ցլամարտերը, բայց իրական Իսպանիան լիովին այն է:

Ինչ վերաբերում է իսպանացիների տաքարյունությանը, ապա ես դա կբնորոշեի այլ, ավելի դիպուկ ձևով՝ «աքլորանալ»: Նրանք աշխույժ են, ոգևորված, բայց որևէ լուրջ դեպքի ժամանակ այդ համաձարկությունը կարող է հօդս ցնդել:
Ես մասնագիտությամբ զբոսավար եմ և արդեն 10 տարի աշխատում եմ իսպանացի զբոսաշրջիկների հետ: Ապրիլյան պատերազմի օրերին այստեղ եկավ իսպանացի զբոսաշրջիկների մի խումբ,  ես նրանց պատմում էի, որ Հայաստանում կապ չունի՝ զինվոր ես, թե ոչ, տղամարդիկ այս օրերին զենք են վերցնում և գնում պաշտպանելու իրենց հայրենիքը: Նրանք պարզապես ապշեցին՝ ասելով, որ եթե Իսպանիայում նման իրավիճակ լինի, մեկն անգամ նման քայլի չի գնա: 

Տարբեր մշակույթներին պատկանելը չի խանգարում եմ մեր ամուսնությանը


Ամուսինս հայկական արմատներով իսպանացի է՝ հայրը հայ է, մայրը՝ իսպանուհի, բայց նա  ծնվել և ապրել է Իսպանիայում: Մի օր  քրոջ հետ որոշում են  գալ Հայաստան՝ ճանաչելու իրենց  արմատները: Որպես զբոսավար, հենց ես եմ աշխատում իրենց խմբի հետ, ծանոթանում ենք, որոշ ժամանակ անց սկսում ենք շփվել: Իսպանիա վերադառնալուց 3 ամիս անց նա կրկին գալիս է Հայաստան՝ արդեն ինձ տեսնելու համար: Հետզհետե սկսեցինք ավելի մտերմանալ, և այդպես արդեն 4 տարի է միասին ենք, մենք էլ չզգացինք՝ ինչպես անցան տարիները: Մեզ նախևառաջ կապեց այն, որ նա ցանկանում էր ճանաչել իր արմատները:

Ինչ վերաբերում է ազգային և մշակութային տարբերություններին, ապա այո, այս առումով տարբերություններ, իհարկե, կան, ամեն դեպքում, պետք է նշել, որ դա չի խանգարում մեր միասին լինելուն: Հայկական մենտալիտետը, մշակույթը, որը րոշակիորեն կարող ենք անվանել ավանդապաշտ և պահպանողական, միշտ էլ բախվել է եվրոպական մշակույթին: Այն, որ աշխատանքի բերումով ստիպված ենք լինում երկար ժամանակով բաժանվել, դա նույնպես չի խանգարում հարաբերություններին, մենք կարողանում ենք կրկին վերագտնել՝ շնորհիվ մեզ կապող թելերի:

Իսպանիայում դիմակահանդեսներ շատ հաճախ են կազմակերպվում: Այստեղ կան հիպերմարկետներ, որտեղ վաճառվում են դիմակահանդեսի հագուստներ: Առաջին հայացքից, թվում է, որ զվարճասեր ազգ են, բայց երբ խորանում ես երևույթի մեջ, նկատում ես, որ այդպես չէ: Ի՞նչ են անում այդ խնջույքների ժամանակ, գալիս են ինչ-որ մի կերպարանքով, կա խմիչք, երաժշտություն, համապասխան միջավայր, բայց իրական զվարճանքը բացակայում է, ոչ-ոք չի պարում, եթե ինքը պարող չի: Ամեն ինչ կա, բայց չկա կուլիմինացիոն կետ, խոսում են, խմում և գնում տուն: Այս առումով մեզանից շատ տարբեր են, հայերը նման հնարավորությունն անպայման կօգտագործեն և կվայելեն երեկոն մինչև վերջ, իսպանացիները՝ ոչ:

Իսպանիայում սիրում են երեխաներին

Իսպանիայում երեխան պաշտպանված է և սիրված: Նրանք անում են առավելագույնը, որպեսզի երեխաների համար ապահովեն բարեկեցություն և հարմարավետություն: Հասարակ օրինակ բերեմ՝ երբ ես Իսպանիայից վերադառնում եմ Հայաստան, օդանավակայանում ինձ միշտ արտոնություններ են տրամադրում, քանի որ ինձ հետ երեխա կա:

Ամեն դեպքում, այստեղ էլ հակասություն կա, որքան էլ որ իսպանացիները սիրում են երեխաներին, նրանք այնքան էլ շատ երեխա չեն ունենում, հիմնականում բավարարվում են մեկ երեխայով: Հաճախ նախընտրում են շուն պահել և նրան վերաբերվել երեխայի նման:

Հաշվենկատ են

Ինչպես եվրոպական գրեթե բոլոր ազգերի մոտ, իսպանացիների մոտ նույնպես կա հաշվենկատություն: Դա ամենաշատն արտահայտվում է հյուրասիրության ժամանակ, այստեղ ամեն մեկը վճարում է իր համար, և եթե անգամ հյուրասիրում են, ապա հյուրասիրվողը մի քանի օր անց  պետք է հրավիրի և այսպես ասած «պարտքի տակից» դուրս գա:
Այստեղ մարդիկ կարող են ունենալ շատ, բայց զուտ պահի ընկերներ, հավաքվեն որևէ խնջույքի համար և դրա ավարտից հետո մոռանան միմյանց մասին: Իսպանիայում ընկերներին հազվադեպ են տուն հրավիրում, այստեղ չկա ընկերոջ կենցաղին ծանոթանալու մոտեցումը: Ընկերներին հանդիպում են սրճարանում կամ բարում և յուրաքանչյուրը վճարում է իր համար: Այստեղ կան իրավունքներ և պարտավորություններ:

Իսպանիայում բանդերասներ շատ կան

Իսպանացի տղամարդիկ գեղեցիկ են, կանայք՝ ոչ: Մշակութային շոկ ասվածը ես ապրեցի այն ժամանակ, երբ Մադրիդի փողոցներում տեսա իսպանուհիներին: Չէի ասի, թե խնամված չեն, ճիշտ է, կարող է շպարված չլինեն, բայց անխնամ էլ չեն: Բայց, ինչն է խնդիրը, այստեղի կանայք տղամարդացած կանայք են:
Տեսեք, ամբողջ Եվրոպայում կնոջ և տղամարդու իրավահավասարության հարցը հստակ դրված է, բայց Իսպանիայում կինն ուզում է առավելություն, ոչ թե իրավահավասարություն:
Իսպանիայում  ներսում ծխելն արգելված է և դրա համար ծխում են դրսում: Այստեղ կանայք ծխում են տղամարդու նման: Տեսեք, երբ հայ կանայք են ծխում, նրանք իրենց կանացիությունը պահպանում են և շատ դեպքում ծխելով էլ ավելի են ընդգծում: Իսպանիայում լրիվ հակառակն է, նրանք կարծես ծխող տղամարդիկ լինեն՝ շարժուձևը, ժեստերը տղամարդկային են: Կանայք ձգտում են հասնել և անցնել տղամարդկանց, այդ պատճառով էլ հավասարակշռությունը կորում է:

Տղամարդիկ շատ գեղեցիկ են: Եվ դա իր պատճառներն ունի: Իսպանիայում սպորտը շատ հարգի է, այն առօրյայի մի մասն է: Նրանք մարզված են, առնական, մկանոտ, կարճ ասած՝ բանդերասները շատ են:
Այստեղ յուրաքանչյուր մարդ փայլուն տիրապետում է որևէ սպորտաձևի:
Դպրոցներում միայն ֆիզկուլտուրայի ժամեր չեն, այլ կան լողի, չմուշկների, ֆուտբոլի ժամեր: Տղաները նախընտրում են թանկ հեծանիվ, քան թանկ ավտոմեքենա:
Իսպանիայում համասեռամոլությունը շատ է պրոպանգանդվում: Համասեռամոլությունը մոդայիկ է, և նրանք սիրում են շատ ցուցադրական կերպով դա ցույց տալ: Զարմանալի է՝ արտաքինից այնքան տղամարդկային են՝ առնական, գեղեցիկ, բայց համասեռամոլ են: 

Իսպանիայում քննադատում են այն երկրներին, որտեղ նման երևույթների հանդեպ ավելի անհանդուրժող են, նրանք ասում են, որ համասեռամոլները փոքրամասնություն են և չպետք է նրանց նեղացնել:

Խոհանոցում գերակշռում է ծովամթերքը



Իսպանական խոհանոցը հայերի քիմքին մի փոքր օտար է: Հայերը խելացի ազգ են, ի վերջո, եթե իսպանական խոհանոցը լավը լիներ, Հայաստանում իսպանական ռեստորաններ կգործեին: Իսպանական խոհանոցում ծովամթերքն է գերակշռում, ընդ որում, նախընտրում են թարմը, և ոչ թե սառեցվածը:

Ազգային կերակերակրատեսակներից հայտնի է «Պաելյա»-ն, որը պատրաստվում է բրնձից, ծովամթերքներից և մսեղենի տեսականուց: Մեծ համբավ ունի նաև «Խամոն»-ը, որը  խոզի ազդրն է՝ բուդը՝  հատուկ ձևով մշակված:
Տարածված է նաև «Կոսիդո» կերակրատեսակը, որը հայկական խաշի նման երկար է եփվում, պատրաստում են հավի, տավարի և խոզի մսից, ապա խառնում են ծովամթերքներ և սիսեռ, վերջին բաղադրիչը «Չորիսո»-ն է, որը լյարդացած արյունից է պատրաստված, դա կերակրատեսակին սպեցիկֆիկ համ է հաղորդում: Առհասարակ, նրանք սիրում են շատ բաղադրիչներ խառնել, որը մեզ՝ հայերիս, դուր չի գալիս:
Ինչպես շատ դեպքերում, խոհանոցը ևս տարածաշրջանային է, յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր ազգային խոհանոցը:

Մադրիդում ասում են՝ «Ռեալ Մադրիդի» մարզադաշտից ավելի շատ օծանելիքի հոտ է գալիս, քան ֆուտբոլի

Իսպանական ֆուտբոլը, որպես այդպիսին, շատ չոր է ասված: Ֆուտբոլը ևս տարածաշրջանային է, իսպանացին իր տարածաշրջանի թիմի երկրպագուն է: Մադրիդն ունի երկու ուժեղ թիմ՝ «Ռեալ Մադրիդ» և «Ատլետիկո Մադրիդ»: Ընդ որում, նշեմ, որ Մադրիդի մեծամասնությունը ոչ թե «Ռեալ Մադրիդի», այլ «Ատլետիկո Մադրիդի» երկրպագու է, չնայած որ աշխարհում ավելի հայտնի է «Ռեալ Մադրիդը»: Մադրիդցիները ասում են, որ «Ռեալ Մադրիդի» մարզադաշտից ավելի շատ օծանելիքի հոտ է գալիս, քան ֆուտբոլի: Ասում են՝  «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստները մեծամիտ են, գալիս են շքեղ մեքենաներով, արհամարհում են երկրպագուներին և այլն:
Իսկ «Ատլետիկո Մադրիդի» վերաբերյալ ասում են, որ նրանք «մեր թաղի տղերքն են», գոռոզ և ինքնահավան չեն: Ֆուտբոլային հանդիպումներն էլ անցնում են շատ բուռն, հաճախ նաև անվերահսկելի:

Ակաթի Վահանյան

Հարցում
website by Sargssyan