Այսօր՝ 16 հունվարի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Ներդրումներ բերող նախագահը Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը Կարբի համայնքում զենքի գործադրմամբ խուլիգանության, դանակահարության, կրակոցների համար մեղադրանք է առա... Երևանի քաղաքապետարանը խրախուսելու է պատշգամբների կանաչապատումը Հայկ Մարությանի հավաստմամբ՝ քաղաքապետարանն արել է ամեն ինչ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենքի կանգո... Ինքնակամ հանձնվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք. ԱԱԾ Նախարարությունն առաջարկում է փաստաբանին զրպարտելը համարել քրեորեն պատժելի արարք Նուբարաշենում 20 հա տարածքի վրա կստեղծվի նոր անտառ-պուրակ Ազատության հրապարակի հարակից տարածքի սրճարանների որոշ մասի ապամոնտաժման որոշումը վերջնական է. Հայկ Մ... Մտքի գոհարներ. Լիլիթ Մակունց
ԼՐԱՀՈՍ
Ներդրումներ բերող նախագահը Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը Կարբի համայնքում զենքի գործադրմամբ խուլիգանության, դանակահարության, կրակոցների համար մեղադրանք է առաջադրվել 6 անձի Երևանի քաղաքապետարանը խրախուսելու է պատշգամբների կանաչապատումը Հայկ Մարությանի հավաստմամբ՝ քաղաքապետարանն արել է ամեն ինչ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենքի կանգուն մնալու համար Ինքնակամ հանձնվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք. ԱԱԾ Նախարարությունն առաջարկում է փաստաբանին զրպարտելը համարել քրեորեն պատժելի արարք Նուբարաշենում 20 հա տարածքի վրա կստեղծվի նոր անտառ-պուրակ Ազատության հրապարակի հարակից տարածքի սրճարանների որոշ մասի ապամոնտաժման որոշումը վերջնական է. Հայկ Մարության Մտքի գոհարներ. Լիլիթ Մակունց Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանն ընտրվել են Ազգային ժողովի փոխնախագահ Սերժ Սարգսյանի օրոք բացվեց «Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրը Սեյրան Օհանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ընտրվեց Վահե Էնֆիաջյանը Կա հստակ սկզբունք՝ արձանագրել ժողովրդի կողմից ձևավորված համամասնությունը. ԱԺ նախագահը` ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության մասին Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում. Արմեն Սարգսյան Գաբրիել Սարգսյան. Նոր իշխանությունը փորձում է փակել աշխարհի լավագույն դպրոցներից մեկը Թողեք ԶԼՄ-ները հանգիստ աշխատեն Մտքի գոհարներ. Հայկ Մարության Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով Նիկոլ Փաշինյանի արձագանքը ոտնձգություն է մամուլի նկատմամբ Սերժ Սարգսյանի անակնկալն ազատամարտիկներին «Դեմ ենք մարդասպան Մհեր Ենոքյանի ներմանը». բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր ԱԺ-ն երկար կյանք չունի,հետհաշվարկը սկսված է... Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվեց 7-րդ գումարման ԱԺ նախագահ Երկրի օրենսդիրը և գործադիրը ձևավորվել է թրաշամանուկներով, որոնք իրենց դեմքի մազածածկույթի տակ թաքցնում են իրենց մանիկյուր կեցվածքները Արարատ Միրզոյանը հետևելու է ԱԺ պատգամավորների բացակայություններին Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ «Իմ քայլը» վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու է այսօր «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը Սերժ Սարգսյանի օրոք բացված հերթական գործարանը Սա էր՞սիրո հեղափոխությունը Մենք՝ Աղաջանովների ընտանիքս, դիմելու ենք դատարան՝ պետական պաշտոնյայից պահանջելով պատվի և արժանապատվության պաշտպանություն Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին բացվել են բազմաթիվ գործարաններ Մարդասպանը պետք է մնա բանտում Երևանի ավագանին հունվարի 15-ին գումարելու է արտահերթ նիստ ՀՀ վերաքննիչ դատարանում հետաձգվեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել նաև դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը Մարդ եմ սպանել․ Մհեր Ենոքյանը պատմում է ինպես է սպանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ 21+ Վետերանների միության հորդորը նորոկոչիկների ծնողներին և հարազատներին Ինչ՞ կարող է անել այս խորհրդարանը, որի պատգամավորների մեծ մասը աշխատելու անգամ նվազագույն փորձ չունեն Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի ՌԴ կողմում կուտակվել է 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս Փաշինյանն էլ երեխաներ ունի, ինչպե՞ս կարող է ազատ արձակել 19-ամյա եղբորս սպանողին Սևանա լճի սիգի որսի հետ կապված բարձիթողի վիճակ է. Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց գտնել լուծումներ Սահմանադրությամբ վարչապետը կարող է փոփոխվել քաղաքական դրդապատճառներով Թուրքիայի բնակչության մեծ մասը դժգոհում է երկրում առաջացած տնտեսական ճգնաժամից Կառավարությունը Սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացման մոդելը կքննարկի մեր հայրենակիցների հետ. Փաշինյան Հայաստանի ամենաարժեքավոր պաշարը մարդն է Ղարաբաղյան պատերազմի վետերանների ողջույնի խոսքը նորակոչիկներին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառման միջնորդությունը միջանկյալ միջոց է. պաշտպան Կառավարությունը 3 միլիարդ 975 միլիոն դրամ է հատկացրել մարզերում առաջնահերթ լուծում պահանջող 216 ծրագրերի իրականացման նպատակով Այծյամի ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ոստիկանները հայտնաբերել են «Դիլիջան» ազգային պարկում ծառեր հատած քաղաքացուն Քաշքշոցներ, հայհոյանքներ. մի խումբ մեքենաներ կանգնացրել են զորակոչի ավտոբուսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Այն երկրները, որոնք Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին պաշտոնապես ճանաչել են Հայոց Ցեղասպանության փաստը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկ են արել. ԱԳՆ խոսնակ Արմեն Գրիգորյանը և Ղազախստանի ԱԽ քարտուղարն անթույլատրելի են համարել Կարագանդայում տեղի ունեցած ողբերգությունն ազգամիջյան խնդրի վերածելու փորձերը ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է Արդյո՞ք սա ԱՊՀ ներսում հակահայկական ալիքի սկիզբ չէ Քաղաքը զիբիլի մեջ է, գները գնալով թանկանում են. սա է իրական պատկերը Ագրեսիվ տնտեսական բարեփոխումներ. սա է տնտեսական զարգացման ճիշտ բանաձևը Սերժ Սարգսյանի կենսագրությունը Սերժ Սարգսյանի կառավարման օրոք կառուցվեց Մատենադարանի նոր մասնաշենքը Սերժ Սարգսյանի տասը ուղերձները․ 2008-2017. Սիվիլնեթ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի մասին խոսում ենք թվերով 2011թ դեկտեմբերի 29-ին Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգը Հայաստանի վարկանիշի բարձրացման ու դժվարությունների տարի. քաղաքական գործիչներն ամփոփում են անցնող 2018-ը Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 30-ից կբարձրանա Ռեֆորմիստների թիմը պահանջում է թարմացում և համալրում, կուսակցությունը կգումարի արտահերթ համագումար Սերժ Սարգսյանը մերժեց հանձնել 5 շրջանները. Լուկաշենկո Բացառիկ հարցազրույց Քննչական կոմիտեի ղեկավարի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանի հետ, Armdaily.am Հիշենք անկախ Հայաստանի ԱԺ ընդդիմադիր խմբակցություննրին Իրանը ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները և հարաբերությունների ընդլայնման հույս հայտնել Ռեֆորմիստների կուսակցությունը չի կարող կողմնակիցը լինել փողոցային պայքարի, ինչպես նաև իր մրցակիցների հանդեպ վիրավորանքների Վահան Բաբայանը 30 տեղամասի տվյալներով առաջատար է թիվ 3 ընտրատարածքի ՀՀԿ-ի ցուցակում Վահան Բաբայանին համացանցով սպառնացած անձը ներողություն է խնդրում. Տեսանյութ Մտահոգ մարդը չի կարող իմ կարծիքները և գաղափարները չկիսել Մի՛ վախեցեք։ Ձեր ձայնը վճռորոշ է

Ի պատիվ Բուլղարիայի նախագահի՝ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պետական ճաշ. Լուսանկարներ

Ի պատիվ պետական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի և տիկին Դեսիսլավա Ռադևայի՝ փետրվարի12-ի երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի անունից տրվել է պետական ճաշ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռումեն Ռադևը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջպետական հարաբերություններին, ինչպես նաև փոխադարձ հարգանքի, նույնական արժեհամակարգի ու ավանդույթների վրա հիմնված հայ և բուլղար ժողովուրդների բարեկամությանը: Նախագահ Սարգսյանն իր բաժակաճառում խոսել է պատմության ընթացքում հայ և բուլղար ժողովուրդների պատմական առնչություններին և դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր զարգացող միջպետական հարաբերությունների մասին:

«Անցած քառորդ դարում աշխատելով համատեղ՝ թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում, մենք անցանք իրադարձություններով հագեցած ուղի, բազմապատկեցինք և խտացրեցինք այն կապերը, որ ժառանգել ենք՝ դրանց հաղորդելով ավելի գործնական, ավելի առարկայական ու նաև ապագային միտված բնույթ։ Խոսքս ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական, զբոսաշրջության, միջխորհրդարանական, պաշտպանական, գիտակրթական և մշակութային ոլորտներում ձեռքբերումների մասին է»,-ասել է Նախագահ Սարգսյանը: Նշելով, որ Բուլղարիայի նախագահն այսօր Երևանում այցելել է բուլղարացի մեծանուն բանաստեղծ Պեյո Յավորովի անվան հիմնական դպրոց, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ կրթօջախն ու այնտեղ հիմնված՝ անվանի մտավորականի՝ Պեյո Յավորովի թանգարանը փայլուն օրինակ է, թե ինչպես են երկու ժողովուրդների զավակները բարեկամություն կերտել:

«Մեր բարեկամության հիմքն ամուր է, բայց ցանկացած՝ անգամ ամենաամուր հիմքը կարիք ունի ամենօրյա հոգածության և ուշադրության։ Պետք է շարունակենք աշխատել, որ մեր հարաբերությունները որակական վերընթաց ապրեն։ Պետք է շարունակենք ավելի լավ աշխատել, որ ոչ միայն պահպանենք մեր ժառանգածը, այլև ամրապնդենք այն մերօրյա ձեռքբերումներով` շոշափելի ձեռքբերումներով։ Խնդրում եմ ինձ հետ միասին բաժակ բարձրացնել բարեկամ Բուլղարիայի Նախագահ պարոն Ռադևի և տիկին Ռադևայի համար, բուլղար արժանավոր ժողովրդի հետագա բարօրության և հայ-բուլղարական բարեկամության հարատևության համար»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևն իր բաժակաճառում շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստան այցելելու հրավերի, ինչպես նաև անձամբ իր, իր տիկնոջ և բուլղարական ամբողջ պատվիրակության նկատմամբ ցուցաբերած սրտագին ու ջերմ հյուրընկալության համար: Նախագահ Ռադևը վստահություն է հայտնել, որ տեղի ունեցած արդյունավետ հանդիպումները կնպաստեն քաղաքական երկխոսության ակտիվացմանը և պայմաններ կստեղծեն Հայաստանի ու Բուլղարիայի միջև երկկողմ համագործակցության խորացման համար փոխշահավետ բոլոր ոլորտներում:

«Հուզված եմ, որովհետև 14 տարվա ընմիջումից հետո Հայաստան է այցելում Բուլղարիայի նախագահը և վստահ եմ, որ այսօր տեղի ունեցած արդյունավետ հանդիպումները կնպաստեն քաղաքական երկխոսության ակտիվացմանը և պայմաններ կստեղծեն Հայաստանի ու Բուլղարիայի միջև երկկողմ համագործակցության խորացմանը փոխշահավետ բոլոր ոլորտներում: Չեմ կարող իմ ուրախությունը չկիսեմ նաև, որ Ձեր հրաշալի ու հնամենի մայրաքաղաք Երևանն եմ այցելում պայծառ տոնի՝ քաղաքի հիմնադրման 2800-ամյա հոբելյանի նախօրեին: Բուլղարիայի և Հայաստանի միջև գոյություն ունեն ավանդական բարեկամական հարաբերություններ, որոնք հիմնվում են բուլղար և հայ ժողովուրդների պատմանական և մշակութային բազմամյա կապերի վրա. փոխհարաբերություններ, որոնցում երբեք չեն եղել բաց մնացած հարցեր: Բուլղար և հայ ժողովուրդները միավորված են փոխադարձ համակրանքի ու համերաշխության զգացմամբ, որը ծագել է նրանց դժվարին պատմական ճակատագրից»,-նշել է նախագահ Ռադևը: Բուլղարիայի նախագահը, անդրադառնալով հայ-բուլղարական բարեկամական հարաբերություններին, կարևորել է Բուլղարիայի հայ համայնքի դերակատարությունը, որը, ըստ նրա, կապող օղակ ու բարեկամության կամուրջ է երկու երկրների միջև: Նախագահ Ռադևի գնահատմամբ՝ հայկական համայնքի ներկայացուցիչները բուլղարական հասարակական-քաղաքական կյանքի կարևոր մասն են կազմում և նրանց կողմից պահպանված հայ մշակույթն ու ինքնությունը, մասնագիտական ինքնահաստատումն ու հաջողությունները Բուլղարիայի հարստությունն է: Նշելով, որ ս.թ. հունվարի 13-ին լրացել է բուլղար մեծ բանաստեղծ, թատերագիր ու հեղափոխական Պեյո Յավորովի ծննդյան 140-ամյակը՝ Ռումեն Ռադևն ընդգծել է, որ նա նույնքան ծանոթ ու սիրելի գրող է ինչպես Բուլղարիայում, այնպես էլ Հայաստանում: Ըստ նախագահ Ռադևի՝ Յավորովը իր «Հայեր» բանաստեղծությամբ մտերմության կամուրջներ է կառուցել երկու ժողովուրդների միջև: Իր բաժակաճառում Բուլղարիայի Հանրապետության նախագահն անդրադարձել է ՀՀ-ԵՄ միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ վստահություն հայտնելով, որ արագ վավերացումից հետո այն կդառնա ԵՄ հետ ավելի սեղմ մերձեցման ու համագործակցության գործիք:

«Անկեղծորեն ուրախ եմ, որ իմ այս այցը իրականանում է այն ժամանակ, երբ Բուլղարիան նախագահում է Եվրոպական Միության Խորհրդում: Սա երրորդ երկիր կատարած իմ սակավաթիվ այցերից մեկն է այս ժամանակաշրջանում, ինչը վկայում է այն անվիճելիորեն կարևոր նշանակության մասին, որը տալիս ենք Հայաստանի հետ ունեցած հարաբերություններին: Թույլ տվեք դարձյալ իմ շնորհավորանքներն ուղղել Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրելու կապակցությամբ: Համոզված եմ, որ արագ վավերացումից հետո այն կդառնա ԵՄ հետ ավելի սեղմ մերձեցման ու համագործակցության գործիք: Բուլղարիայի նախագահության ժամանակ մեր երկիրը կշարունակի ուշադրություն դարձնել ու սատարել ԵՄ բոլոր քաղաքականությունները, որոնք կնպաստեն նաև մեր երկկկողմ հարաբերությունների ամրացմանը: Վստահ ենք, որ դրանք պետք է հասցնեն քաղաքացիների համար կոնկրետ ու տեսանելի արդյունքների՝ խորացնեն մտերմությունը, տրանսպորտային և էներգետիկ կապերը, մարդկանց միջև շփումները, համագործակցությունը կրթության ոլորտում»,-նշել է Բուլղարիայի նախագահը: Ռումեն Ռադևը բաժակաճառում անդրադարձել է նաև Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ունեցած հանդիպումներին և դրանց արդյունքներին, որոնք, նրա համոզմամբ, է՛լ ավելի մեծ դինամիկա կհաղորդեն երկու պետությունների միջև քաղաքական երկխոսությանը և տնտեսական կապերի զարգացմանը:

«Խոսքիս ավարտին կուզենայի վստահություն հայտել, որ հաշվի առնելով մեր ժողովուրդների միջև պատմական կապերը, ինչպես նաև իմ այցի ընթացքում ձեռք բերված բուլղարա-հայկական փոխհարաբերությունների հեռանկարներն ու պայմանավորվածությունները, դրանք ջերմորեն կողջունվեն ինչպես Բուլղարիայում, այնպես էլ Հայաստանում: Թույլ տվեք բաժակ բարձրացնել՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Սերժ Սարգսյանի և մեծարգո տիկին Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության ու բարեկամական հայ ժողովրդի բարօրության ու բարեկեցության, բուլղարա-հայկական հարաբերությունների ապագայի և բոլոր ներկաների առողջության համար»,-ասել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը՝ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրված պետական ճաշին:

Հարցում
website by Sargssyan