Հին բարեկամի նոր առաքելությունը
Այսօր՝ 22 օգոստոսի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Նիկոլ Փաշինյանը մի քանի տասնյակ սփյուռքահայերի ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ է շնորհել Վահան Բաբայանը օգոստոսի 23-ին կհանդիպի լրագրողների հետ Ոստիկանությունն աշխատանքներ է տանում Միքայել Հարությունյանի նկատմամբ Ինտերպոլով հետախուզում իրականաց... Կարմրուկից 36 մահ Եվրոպայում. հիվանդության ռեկորդային բռնկումը բժիշկները բացատրում են պատվաստումների... 84 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել «Ես չեմ կարող կարգապահական վարույթ հարուցել դատավոր Ազարյանի նկատմամբ». Զեյնալյան Օսիպյանը փողոցային առևտուրն ապօրինի է համարում ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում Հայաստանում փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոնի հետ Վալերի Օսիպյանը մանրամասներ ներկայացրեց «օրենքով գողերի» բնակարաններում կատարված խուզարկություններից
ԼՐԱՀՈՍ
Նիկոլ Փաշինյանը մի քանի տասնյակ սփյուռքահայերի ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ է շնորհել Վահան Բաբայանը օգոստոսի 23-ին կհանդիպի լրագրողների հետ Ոստիկանությունն աշխատանքներ է տանում Միքայել Հարությունյանի նկատմամբ Ինտերպոլով հետախուզում իրականացնելու ուղղությամբ Կարմրուկից 36 մահ Եվրոպայում. հիվանդության ռեկորդային բռնկումը բժիշկները բացատրում են պատվաստումներից հրաժարումով 84 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել «Ես չեմ կարող կարգապահական վարույթ հարուցել դատավոր Ազարյանի նկատմամբ». Զեյնալյան Օսիպյանը փողոցային առևտուրն ապօրինի է համարում ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում Հայաստանում փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոնի հետ Վալերի Օսիպյանը մանրամասներ ներկայացրեց «օրենքով գողերի» բնակարաններում կատարված խուզարկություններից Ժամանակավորապես փակ կլինի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վաղարշյան փողոցից մինչև Գյուլբենկյան փողոցն ընկած հատվածը Կալանավորված անձ Մանվել Գրիգորյանի լուսանկարը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել. ՔԿԾ Վալերի Օսիպյանը ՊՊԾ գնդի գրավման գործով դատարան ներկայանալու հրավեր չի ստացել ԲԴԽ-ն պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի գործով Ալեքսանդր Ազարյանի կայացրած որոշման իրավաչափության կապակցությամբ դիրքորոշում չհայտնելու քայլը Ո՞ ւր են նախկին կոռուպցիոներները. Վահան Բաբայան Ո՞ւմ եք տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում Գառնի համայնքում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՔԾ պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ու գրասենյակի խուզարկությունը Ռեֆորմիստները կապ չունեն որևէ քաղաքական գործչի հետ. Մամուլի խոսնակի հայտարարությունը. Տեսանյութ Անահիտ Մութաֆյանի հաղորդման հերթական թողարկումը. Տեսանյութ Հայաստանում օգոստոսի 21-25-ը ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Հայաստանում հուլիսին գրանցվել է տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ «Ժառանգություն»-ն առաջարկել է Երևանի ավագանու ընտրություններին միասին մասնակցել, ՔՊ-ն չի պատասխանել Թբիլիսիում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը մահացել է Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանաձնատանը և գրասենյակում խուզարկություն է կատարվել «Նիկոլ Փաշինյանը հարմար տեղավորվել է Սարգսյանի հագով «կարված» Սահմանադրության մեջ» Սենոր Հասրաթյանը պատասխանել է Ջաբրայիլովին՝ հիշեցնելով, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում Հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում Թբիլիսիում վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են տուժել Ո՞ւմ եք տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում Ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ Ոստիկանապետի հանձնարարությամբ ՃՈ գնդապետի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվում Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 170 անգամ Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Լարսի փակ լինելու պատճառով ավիատոմսերի գները թանկացել են ավելի քան 100 տոկոսով.«Հրապարակ» ԲՀԿ–ական փոխվարչապետը դիսկոմֆորտի մեջ է.«Հրապարակ» Բա որ մի օր էլ ուրիշ կերպ մտածող 50-100 հազար մա՞րդ հավաքվի հրապարակում.... ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաքննիչ դատարանի որոշումը և նախապատրաստում է բողոքը Ջենովայում զոհվածների ընտանիքների գրեթե կեսը հրաժարվել Է պետական հուղարկավորումից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հավաքի ընթացքում ագրեսիվության դրսևորումներին նույն կերպ չպատասխանել Զինծառայողները համապատասխան կարգով իրավունք կունենան օգտվել բջջային հեռախոսներից ԱԱԾ-ն չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ. Տեսանյութ Հակառակորդի ձախողված հարձակման փորձերը ցույց են տալիս ՊԲ-ի պատրաստվածության բարձր աստիճանը. Դավիթ Բաբայան Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում կրակոցներ են հնչել Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը Դպրոցներում ու մանկապարտեզներում երեխաները կանցնեն ակնային խնդիրների անվճար կանխարգելիչ ստուգումներ Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատած Գվինեայի քաղաքացու Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է աշխատանքային 100 օրը Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը Իրավապահները խուզարկել են Հովիկ Աբրահամյանի դստեր բնակարանը.«Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանն այլևս մեծ քաղաքականության մեջ է Ռեֆորմիստների կուսակցության անունը այս կամ այն գործիչի հետ կապելը համարում եմ խիստ անիրական. Վահան Բաբայան Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ ամբողջությամբ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի շրջանավարտները հանդիսավոր կերպով ստացան իրենց ավարտական դիպլոմները. Լուսանկարներ Անահիտ Մութաֆյանի հաղորդաշարի հերթական թողարկումը. Տեսանյութ ՃՈ-ն հայտարարություն է տարածել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկության սահմանափակումների մասին Ոստիկանությունը քաղաքական հիմքերով հետապնդումներ չի իրականացնում. Օսիպյան Ոստիկանությունը հայտարարում է օգոստոսի 17-ի հանրահավաքի ընթացքում դրոններով տեսանկարահանումներն արգելելու մասին ԱԱԾ-ն վերջին 100 օրվա ընթացքում պետբյուջե է վերականգնել 2017-ի ցուցանիշից 8-9 անգամ ավելի գումար Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. Սասուն Խաչատրյան Նիկոլը հասկանում է, որ ինքը շատ վատ իշխանություն է. Մենուա Հարությունյան 100 օրվա ժամանակաշրջանից հետո թևակոխում ենք նոր փուլ, որի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է. Նիկոլ Փաշինյան Կրթության և գիտության նախարարը կոչ է անում չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ Էյֆորիան կանցնի Յուրի Խաչատուրովը ՀՀ քաղաքացի է. պաշտպան Միհրան Պողոսյան Նիկոլ Փաշինյանն առաջարկում է օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակ գնալ երթով Հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 759 մլն դոլար, մինչդեռ տարեսկզբին այն 6 մլրդ 774.6 մլն դոլար էր.«Ժողովուրդ» Դատական համակարգում եւ վրդովված են, եւ սարսափած.«Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի օգնականը կնշանակվի դեսպան ԱՄՆ–ում.«Հրապարակ» Ադրբեջանի բնակչի մարմինը չեզոք գոտուց Ադրբեջան տարհանելու մարդասիրական գործողություն է իրականացվել ՀՀ նախագահի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Անահիտ Մութաֆյանի նոր հաղորդաշարը. Տեսանյութ ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց. Պավել Մանուկյանը չի ներկայացել նիստին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը փախուստի փորձ է կատարել ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը ՀՀ նախագահը հետ է կանչել Օլեգ Եսայանին Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից

Հին բարեկամի նոր առաքելությունը

Թեպետ մեր կյանքում հաստատված սովորույթ է դառնում, որ Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո արտաքին քաղաքականության եվրոպական ուղղության դերի ու նշանակության բարձրացմանը զուգընթաց տեղի են ունենում եվրոպական առաջնորդների իրարահաջորդ այցերը Հայաստան, բայց Բուլղարիայի նախագահի ներկա պետական այցն ունի առանձնահատուկ նշանակություն։

Շուրջ մեկ հազարամյակի պատմություն ունեցող հայ-բուլղարական հարաբերությունների հարուստ տարեգրությունը լի է երկու ժողովուրդների անկեղծ ու ինքնաբուխ համագործակցության բազում փաստերով։ Դրանք նոր որակ ու բովանդակություն են ստացել 19-րդ դարի վերջերին թուրքական բռնակալության դեմ պայքարի ընթացքում, երբ հայ եւ բուլղար հեղափոխականների համագործակցությունը վերածվել էր մի յուրահատուկ դաշինքի։
Իսկ 20-րդ դարասկզբին ունեցանք անգամ բուլղար-մակեդոնական շարժման առաջամարտիկների կողքին Բուլղարիայում կռվող ու նահատակվող հայ հերոսներ, որոնց հիշատակը թանկ է երկու ժողովուրդների համար։
Հայաստան-Բուլղարիա հարաբերությունները ջերմ ու բարեկամական են եղել նաեւ խորհրդային շրջանում, քանզի այդ երկիրը միաժամանակ ե՛ւ մեր հին բարեկամն էր, ե՛ւ սոցիալիստական ճամբարի մի մասը։ Այդ շրջանում Բուլղարիան հաճախ դեպի արեւմուտք պատուհանի դեր է խաղացել Խորհրդային Հայաստանի քաղաքացիների համար։

Բուլղարիան ու նրա ներկա նախագահ Ռումեն Ռադեւը այժմ նոր հայացքով են փորձում մոտենալ մեր երկկողմ բարեկամության ավանդական ձեւաչափին՝ փորձելով «հին տիկը լցնել նոր գինով»։ Անշուշտ դա ժամանակի հրամայականներից է, ինչը գիտակցում է նաեւ հայկական կողմը՝ միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ այսքան տարիներով հետ ենք մնացել մեր ավանդական բարեկամության արդիականացման ասպարեզում։
Անշուշտ այդ ընթացքում մեր հակառակորդ երկրները, առաջին հերթին՝ Ադրբեջանը մեծ աշխատանք են տարել հայ-բուլղարական հարաբերությունները փչացնելու ուղղությամբ։ Եղել են անգամ Ղարաբաղի հարցով Բուլղարիայի պաշտոնական դիրքորոշումները աղավաղելու փորձեր։ Սակայն վերջերս միայն ընտրված այդ երկրի նախագահ Ռումեն Ռադեւը ուժեղ անհատականություն է, միաժամանակ հստակ դիրքորոշումներ ունեցող քաղաքական գործիչ։

Ուստի Երեւանում գտնվելու առաջին իսկ հարմար առիթով նա ցրեց նման թյուրըմբռնումներն ու մտավախությունները՝ հանդես գալով այս ցավոտ հարցի նկատմամբ ամբողջական ու հանգամանալից դիրքորոշմամբ՝ «Բուլղարիան շատ հստակ դիրքորոշում է ունեցել, որ հիմնահարցը կարող է լուծվել խաղաղ միջոցներով՝ Մինսկի խմբի միջնորդությամբ՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համանախագահությամբ, եւ ԵՄ աջակցությամբ։
Շատ կարեւոր է երկու երկրների նախագահների ակտիվ երկխոսությունը, որն ավելի քիչ էմոցիաների ու ավելի շատ խոհամտության վրա հիմնվի։ Որպես Եվրոպական միության խորհուրդը նախագահող երկիր Բուլղարիան կաջակցի այս դիրքորոշման առաջ մղմանը»։
Այսինքն՝ Բուլղարիան Ղարաբաղի հարցում հանդես է գալիս որպես Եվրամիության անդամ երկիր, որն արդեն իսկ մշակել է այդ հակամարտության կարգավորման իր չափորոշիչները եւ այստեղ որեւէ լոբբինգ չի կարող աշխատել։ Ավելին՝ Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո իր հակառակորդի համեմատ այս հարցում եւս մեր երկիրը շահեկան վիճակում է հայտնվում։
Դրան նպաստում են նաեւ Ադրբեջանի ղեկավարության վերջին գերծայրահեղական բնույթի հայտարարության հանդեպ միջազգային հանրության մեծացող զարմանքն ու տարակուսանքը։ Դա է պատճառը, որ հայկական կողմն օգտագործեց Բուլղարիայի նախագահի այցի առիթը՝ Ադրբեջանի ժառանգական տիրակալի՝ Երեւանի մասին հայտարարությունը «զառանցանք» բնութագրելու համար։

Հեղինակ՝ Վարդան Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Փետրվարի 13-ի համարում

Հարցում
website by Sargssyan