Այսօր՝ 19 հունվարի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Սերժ Սարգսյանն ունի ասելիք և անելիք, նա չի հեռացել և չի հեռանում ակտիվ քաղաքականությունից. Շարմազանո... Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով ՀՀ վերաքննիչ դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննության որոշումը կհրապար... ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ Ավարտվեց շախմատի տարածաշրջանի ամենախոշոր պատանեկան մրցաշարը ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել հօգուտ Սամվել Մայրապետյանի Սահմանների անվտանգությունը միշտ եղել է Նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է «Հայանտառ»-ի աշխատակիցների մասնակցությամբ կոռուցպիոն բնույթի հանցագործու... Երևանում 250ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայանի կառուցման գործընթացն առաջիկայում կմեկնարկի
ԼՐԱՀՈՍ
Սերժ Սարգսյանն ունի ասելիք և անելիք, նա չի հեռացել և չի հեռանում ակտիվ քաղաքականությունից. Շարմազանով Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով ՀՀ վերաքննիչ դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննության որոշումը կհրապարակի հունվարի 22-ին ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ Ավարտվեց շախմատի տարածաշրջանի ամենախոշոր պատանեկան մրցաշարը ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել հօգուտ Սամվել Մայրապետյանի Սահմանների անվտանգությունը միշտ եղել է Նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է «Հայանտառ»-ի աշխատակիցների մասնակցությամբ կոռուցպիոն բնույթի հանցագործություն Երևանում 250ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայանի կառուցման գործընթացն առաջիկայում կմեկնարկի ԲՀԿ-ն հանդես կգա դատապարտվածների ներման գործընթացում զոհի հարազատների մոտեցումը հաշվի առնելու մասին օրենքի նախագծով Առաջիկայում կնշանակվի կառավարության միայն 2/3-րդը. Փաշինյանն անդրադարձավ կառավարության կառուցվածքի փոփոխություններին Նախարարները քննարկել են հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ. ՄԽ համանախագահների հայտարարությունը Սասուն Միքայելյանը կարող է ընտրվել ԵԿՄ նախագահ. ԺԱՄԱՆԱԿ Նոր իշխանությունները չեն պատրաստվում պաշտոն վստահել Գևորգ Կոստանյանին. ՀՐԱՊԱՐԱԿ Զառա Բաթոյանը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարա՞ր. 168 ԺԱՄ Փաշինյանի կառավարությունը կոլապսի առջև է հայտնվել. շարունակվում են նախկիններին հետ բերելու փորձերը. 168 ԺԱՄ Հրանտ Մարգարյանը չի առաջադրվելու ՀՅԴ Բյուրոյի նոր կազմի ընտրությանը ՀՀ նախագահի հրամանագրով Մհեր Գրիգորյանը և Տիգրան Ավինյանը նշանակվել են փոխվարչապետ Մխիթարյանն ուզում է շուտ վերադառնալ խաղադաշտ Դավիթ Անանյանը հորդորում է «Գազպրոմ Արմենիա»-ում ՊԵԿ-ի ստուգումները չկապել գազի գնի հետ Մտքի գոհարներ. Հայկ Կոնջորյան Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են երրորդ բողոքը ներկայացնել ՄԻԵԴ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ Ովքեր էին բղավող ԲՀԿ-ականները, և ովքեր էին փորձում հանդարտեցնել կրքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Բակո Սահակյանն ուղերձ է հղել ՀՅԴ ընդհանուր ժողովի մասնակիցներին ԱԺ փոխնախագահների համար նոր մեքենաներ կգնեն. ԺՈՂՈՎՈՒՐԴ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք բացված հերթական գործարանը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ որևէ կտրուկ փոփոխություն չի լինելու. Ռուբեն Ռուբինյան Չի բացառվում, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն առաջիկայում հրաժեշտ տա իր պաշտոնին Լենա Նազարյանը չի ցանկանում նստել Արփինեի տեղում. ՀՐԱՊԱՐԱԿ Ինչ է, մե՞նք պետք է դառնանք դավաճան. ՀՐԱՊԱՐԱԿ Ներդրումներ բերող նախագահը Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը Կարբի համայնքում զենքի գործադրմամբ խուլիգանության, դանակահարության, կրակոցների համար մեղադրանք է առաջադրվել 6 անձի Երևանի քաղաքապետարանը խրախուսելու է պատշգամբների կանաչապատումը Հայկ Մարությանի հավաստմամբ՝ քաղաքապետարանն արել է ամեն ինչ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենքի կանգուն մնալու համար Ինքնակամ հանձնվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք. ԱԱԾ Նախարարությունն առաջարկում է փաստաբանին զրպարտելը համարել քրեորեն պատժելի արարք Նուբարաշենում 20 հա տարածքի վրա կստեղծվի նոր անտառ-պուրակ Ազատության հրապարակի հարակից տարածքի սրճարանների որոշ մասի ապամոնտաժման որոշումը վերջնական է. Հայկ Մարության Մտքի գոհարներ. Լիլիթ Մակունց Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանն ընտրվել են Ազգային ժողովի փոխնախագահ Սերժ Սարգսյանի օրոք բացվեց «Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրը Սեյրան Օհանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ընտրվեց Վահե Էնֆիաջյանը Կա հստակ սկզբունք՝ արձանագրել ժողովրդի կողմից ձևավորված համամասնությունը. ԱԺ նախագահը` ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության մասին Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում. Արմեն Սարգսյան Գաբրիել Սարգսյան. Նոր իշխանությունը փորձում է փակել աշխարհի լավագույն դպրոցներից մեկը Թողեք ԶԼՄ-ները հանգիստ աշխատեն Մտքի գոհարներ. Հայկ Մարության Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով Նիկոլ Փաշինյանի արձագանքը ոտնձգություն է մամուլի նկատմամբ Սերժ Սարգսյանի անակնկալն ազատամարտիկներին «Դեմ ենք մարդասպան Մհեր Ենոքյանի ներմանը». բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր ԱԺ-ն երկար կյանք չունի,հետհաշվարկը սկսված է... Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվեց 7-րդ գումարման ԱԺ նախագահ Երկրի օրենսդիրը և գործադիրը ձևավորվել է թրաշամանուկներով, որոնք իրենց դեմքի մազածածկույթի տակ թաքցնում են իրենց մանիկյուր կեցվածքները Արարատ Միրզոյանը հետևելու է ԱԺ պատգամավորների բացակայություններին Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ «Իմ քայլը» վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու է այսօր «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը Սերժ Սարգսյանի օրոք բացված հերթական գործարանը Սա էր՞սիրո հեղափոխությունը Մենք՝ Աղաջանովների ընտանիքս, դիմելու ենք դատարան՝ պետական պաշտոնյայից պահանջելով պատվի և արժանապատվության պաշտպանություն Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին բացվել են բազմաթիվ գործարաններ Մարդասպանը պետք է մնա բանտում Երևանի ավագանին հունվարի 15-ին գումարելու է արտահերթ նիստ ՀՀ վերաքննիչ դատարանում հետաձգվեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել նաև դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը Մարդ եմ սպանել․ Մհեր Ենոքյանը պատմում է ինպես է սպանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ 21+ Վետերանների միության հորդորը նորոկոչիկների ծնողներին և հարազատներին Ինչ՞ կարող է անել այս խորհրդարանը, որի պատգամավորների մեծ մասը աշխատելու անգամ նվազագույն փորձ չունեն Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի ՌԴ կողմում կուտակվել է 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս Փաշինյանն էլ երեխաներ ունի, ինչպե՞ս կարող է ազատ արձակել 19-ամյա եղբորս սպանողին Սևանա լճի սիգի որսի հետ կապված բարձիթողի վիճակ է. Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց գտնել լուծումներ Սահմանադրությամբ վարչապետը կարող է փոփոխվել քաղաքական դրդապատճառներով Թուրքիայի բնակչության մեծ մասը դժգոհում է երկրում առաջացած տնտեսական ճգնաժամից Կառավարությունը Սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացման մոդելը կքննարկի մեր հայրենակիցների հետ. Փաշինյան

«Ունենք լավ հնարավորություն՝ մեր հայրենակիցներին ներգրավելու մեր տնտեսական ծրագրերում»

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ սփյուռքի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը զեկուցել է, որ 2017 թ. նախարարության առջև դրվել է ռազմավարական երեք խնդիր՝ նպաստել հայապահպանությանը՝ համագործակցելով Սփյուռքի կազմակերպությունների և հոգևոր կառույցների հետ, նպաստել հայկական ներուժի հայտնաբերմանն ու համախմբմանը՝ Հայաստանի և Արցախի տնտեսական զարգացման նպատակով և մշակել հայրենադարձությունը խթանող ծրագրեր:

Այս նպատակով աշխատանք է իրականացվել 138 երկրում գործող համայնքների հետ, և հուշագրեր ու համաձայնագրեր են կնքվել 43 համահայկական կազմակերպության հետ: Աշխարհի 21 երկրում ձևավորվել են առևտրային ցանցեր, և սփյուռքահայ համայնքներում մասնագիտական բիզնես կառույցների ստեղծումը շարունակվում է:

Հայրենադարձության մասով մշակվել է ռազմավարություն, ծրագիր, գործողությունների ծրագիր և օրենքի նախագիծ:

Սփյուռքի նախարարի խոսքով՝ կառավարության ծրագրով նախատեսված 6 գերակա խնդրի ուղղությամբ իրականացվել է 26 ծրագիր, որոնց մասնակիցների թիվը հասնում է 7000-ի։ 2017 թ. շարունակվել են աշխատանքները Սիրիայից Հայաստան տեղափոխված հայերի ինտեգրման, կեցության, կրթության, առողջապահության, աշխատանքի տեղավորման հարցերի լուծման ուղղությամբ։ Գործում են միջգերատեսչական հանձնաժողով, աշխատանքային խումբ, արագ արձագանքման խումբ և թեժ գիծ։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ կազմակերպվել է 5 գործարանների բացում, օժանդակություն է ցուցաբերվել բիզնես ծրագրերի մշակմանը։

Հայապահպանության և սփյուռքի երիտասարդության շրջանում հայերենի իմացության մակարդակի բարձրացման ծրագրերի շրջանակում 2017 թ. «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացներին մասնակցել է 266 սփյուռքահայ 30 երկրից, 2016 թ. համեմատ մասնակիցների թիվն ավելացել է 100-ով։ Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագիրն իրականացվել է 9 փուլով, մասնակցել է 1055 սփյուռքահայ երիտասարդ՝ 36 երկրից։ ԱՄՆ-ի հայկական կրթօջախներում Երևանից ուղարկված մասնագետի ուժերով կազմակերպվել է 27 կրթօջախի 50 ուսուցչի վերապատրաստման դասընթաց։ 37 երկրի ավելի քան 200 Սփյուռքի հայկական կրթօջախի առաքվել են 87 000 կտոր դասագիրք և ուսումնաօժանդակ նյութեր։

Նախարարության աջակցությամբ Սփյուռքում ստեղծվել է 16 նոր մեկօրյա դպրոց։ Իրականացվել են նաև տարածաշրջանային կրթամշակութային ծրագրեր: Նախարարի խոսքով՝ 2018 թ. գերակա խնդիրներից է սփյուռքում մշակութային կյանքի զարգացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը: 

Նախարար Հակոբյանը զեկուցել է, որ ՀՀ ներդրումային ծրագրերին սփյուռքահայերի մասնակցության ապահովման գործուն մեխանիզմների ներդրման նպատակով՝ 2017 թ. ստեղծվել են աշխատանքային խումբ և «Մեկ պատուհան» կառուցակարգը, նախարարության պաշտոնական կայքում բացվել է «Ներդրումներ Հայաստանում» բաժին, որում ներկայացված են իրավական հարցեր, ներդրումային ծրագրեր և այլ տեղեկատվական նյութեր:

Կայքում տեղադրվել է 180 ներդրումային ծրագիր և սփյուռքի գործարարներին ու հայկական առևտրաարդյունաբերական պալատներին են ուղարկվել բիզնես ծրագրեր և տեղեկատվություն Հայաստանում ներդրումներ իրականացնելու հարթակների մասին։ 290 գործարար ներդրում է կատարել Հայաստանում, մոտ 700-ի հետ նախարարությունը շարունակում է աշխատանքն այդ ուղղությամբ:

Բիզնես ծրագրերի տարածման և ներդրումների ներգրավման ուղղությամբ տեղեկատվությունը փոխանցվում է տեսաժողովների և առցանց քննարկումների միջոցով: Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ սփյուռքահայ գործարարները գոհ են մաքսային համակարգի աշխատանքից, իսկ խնդիրների շարքում նշում են շինարարական նորմատիվների կարգավորումը, դատական համակարգի բարեփոխումը, այլ լեզուներով ՀՀ օրենսդրության թարգմանությունը և այլն: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում այս ոլորտներում և համապատասխան հանձնարարականներ է տվել:

Վարչապետը գոհունակություն է հայտնել հայապահպանության, սփյուռքում ազգային ինքնության պահպանման և հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացման սփյուռքա-հայ երիտասարդության շրջանում պատմական հիշողության ամրապնդման ուղղություններով տարվող շարունակական աշխատանքից և հանձնարարել շարունակել ակտիվ աշխատանքը: Կառավարության ղեկավարն անդրադարձել է Հայաստան-Սփյուռք համագործակցության տնտեսական օրակարգի ձևավորման խնդրին՝ կարևորելով ներդրումների ներգրավմանը, հայրենադարձության խթանմանը և մասնագիտական ներուժի համախմբմանն ուղղված ծրագրերը:

«Ի դեմս Սփյուռքի նախարարության՝ մենք ունենք լավ հնարավորություն մեր տնտեսական ծրագրերում ներգրավելու մեր հայրենակիցներին, քարոզելու այն ձեռքբերումները, որն այսօր ունենք: Մենք ասում ենք, որ Հայաստանը, լինելով փոքր երկիր, լավ պլատֆորմ է Եվրասիական տնտեսական միություն, Եվրոպական միություն, իրանական շուկա մտնելու համար: Այս առումով պետք է հստակ ձևակերպված լինի պետական յուրաքանչյուր օղակի և սփյուռքի նախարարության միջև շփման կանոնակարգը: Երկրորդը հայրենադարձության խնդիրն է. սփյուռքահայության ռեպատրիացիայի առումով սիրիահայերի փորձն ունենք, հիմա պետք է ձևակերպենք՝ ինչպես ենք ներգրավելու: Երրորդը մասնագիտական ներուժի համախմբումն է՝ նպատակ ունենալով սփյուռքի միջոցով ավելացնել արտաքին աշխարհի հետ շփման հնարավորությունները՝ ժամանակակից քաղաքացի ունենալու համար: 2018 թվականին այս խնդիրների մասով ակնկալում եմ ձեզնից որոշակի պրագմատիկ ռեցեպտներ», - ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է հստակ ձևակերպել և ներկայացնել Հայաստան-Սփյուռք համագործակցության ինստիտուցիոնալ զարգացման վերաբերյալ առաջարկությունները: Վարչապետը կարևորել է նաև սփյուռքահայության ներուժի օգտագործումը Հայաստանը՝ որպես զբոսաշրջային երկիր ներկայացնելու և քարոզելու գործում, և հանձնարարել համատեղ աշխատել Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ:

Հարցում
website by Sargssyan