Այսօր՝ 23 հուլիսի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Թրաշամանուկներն անտանելի են դառնում Իրանում մեկ օրում 4 երկրաշարժ է գրանցվել. տուժածների թիվը գերազանցում է 200-ը Անցյալի ստվերների հետ մի կռվեք Էյֆորիան գահավիժում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Գյուղատնտեսական քաղաքականություն Շարմազանովը պաշտպանում է Սերժ Սարգսյանին ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 7-րդ. Տեսանյութ Մեղադրանք է առաջադրվել Մանվել Գրիգորյանի որդուն. նա ներգրավված է ՊԲ-ի համար նախատեսված «ՈՒԱԶ»-ների հ... ՊԵԿ-ը Երևանում բացահայտել է կեղծ կոնյակի խոշոր խմբաքանակ
ԼՐԱՀՈՍ
Թրաշամանուկներն անտանելի են դառնում Իրանում մեկ օրում 4 երկրաշարժ է գրանցվել. տուժածների թիվը գերազանցում է 200-ը Անցյալի ստվերների հետ մի կռվեք Էյֆորիան գահավիժում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի «ՀՐԱՊԱՐԱԿ». Քաղավիացիայի նորանշանակ նախագահը հայերեն գրել-կարդալ չգիտի Գյուղատնտեսական քաղաքականություն Շարմազանովը պաշտպանում է Սերժ Սարգսյանին ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 7-րդ. Տեսանյութ Մեղադրանք է առաջադրվել Մանվել Գրիգորյանի որդուն. նա ներգրավված է ՊԲ-ի համար նախատեսված «ՈՒԱԶ»-ների հափշտակման գործում ՊԵԿ-ը Երևանում բացահայտել է կեղծ կոնյակի խոշոր խմբաքանակ Մտքի գոհարներ. Արարատ Միրզոյան Ցանկացած բովանդակային զրույցում դուք մի հինգ րոպե էլ չեք ձգի «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում Խաչիկ Ասրյանի ծրագրային ելույթը Մեր կուսակցությունը ձգտելու է ներկայացված լինել ԱԺ-ում. Խաչիկ Ասրյան Ինչ կապ ունի «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը Սերժ Սարգսյանի հետ. Մեկնաբանում է Խաչիկ Ասրյանը Ժողովուրդը շարունակում է մնալ սոցիալապեա ծանր վիճակում Ո՞վ է Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռներ վաճառել ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 6-րդ. Տեսանյութեր Կառավարությունը կշարունակի վճարել «Նաիրիտ»-ի 121 աշխատակցի աշխատավարձը Որոշ զորամասերի հրամանատարներ դուրս են գրել և յուրացրել մեծ քանակությամբ վառելիք, շարժիչներ, անվադողեր. ԱԱԾ նոր բացահայտումները Բաց նամակ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 5-րդ. Քաղազատյալներ ՊՊԾ-ի գնդի գործով նիստում հրապարակվում են զրույցների ձայնագրությունները. «Ներում-բեկում չկա, ծեծեք, ջարդեք դավաճաններին` Նիկոլից սկսած» Կառավարությունն ուժը կորցրած կճանաչի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումը Ստեղծվել է ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով 37 թվի լավագույն տրադիցիաներով Ու հիմա պարոն Բաբայանը առանց ամոթի ինչ որ բան է՞ փորձում դատապարտել Վարչապետը ճիշտ կանի՝ ընդհանրապես փակի իրեն ոչ հաճո լրատվամիջոցները ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 4-րդ. Պետականի ու հակապետականի մասին. Տեսանյութ Արարատի մարզում «Ուրալ»-ի շրջվելու հետևանքով 5 զինծառայող է վիրավորվել Փաշինյան Նիկոլը խոսքի ազատության, հանդուրժողականության, ժողովրդավարության հետ ընդհանուր բան չունի ՀՀ գլխավոր դատախազը պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի միջնորդությամբ դիմեց դատարան ԵԿՄ-ն պետք է վերափոխվի բացառապես ազատամարտի վետերանների սոցիալական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության Բրյուսովի համալսարանում պահեստից խոշոր յուրացումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել պահեստապետին ՀՀ նախագահը ԶՈՒ շտաբի պետի տեղակալներ և առաջին բանակային կորպուսի հրամանատարներ է նշանակել Փաշինյանը քանդում է Տեր-Պետրոսյանի ու սպարապետ Վազգենի սարքած պետությունը ԱԱԾ-ն ռեպրեսիաներով չի զբաղվում և չի զբաղվի. Վանեցյան Արթուր Վանեցյանը հորդորում է Արզուման Հարությունյանի ազնվությանը չկասկածել Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական առաջին լիազորությունն իրականացնելու է ՊՆ-ում Արա Բաբլոյանը առաջարկել է ԱԺ խմբակցություններին քննարկումներ սկսել Ընտրական օրենսգրքի շուրջ Մանվել Գրիգորյանի գործի մասնակիցները պետք է բացահայտվեն՝ անկախ նրանց կոչումներից և կարգավիճակներից. Նիկոլ Փաշինյան Դեգեներատ «գեներալներ» ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 3-րդ. Նիկոլը ճիշտ էր, իրավիճակ է փոխվել, Մանվելը պիտի նստի, Սամվելը պիտի դուրս գա ԱԴԵԿՎԱԴ. Թողարկում 2-րդ. Ինչպես սովորական գրպանահատից մի ժամում դառնալ քաղբանտարկյալ Սա Մանվելի հարցը չէ,սա դառնում է հայ ազգի խայտառակությունն արդեն միջազգային հարացույցում Եթե փայլուն ոստիկան սպանող սրիկան ազատվում է, Մանվել ձերբակալողը... չասեմ ում տղեն ա ԱԴԵԿՎԱԴ. Թողարկում 1-ին 50 միլիոն դոլար ընտրակաշառք՝ պետբյուջեի հաշվին Արայիկի բոլոր ամպագոռգոռ հայտարարությունները բլթեր էին Հին նմուշի անձնագիր ստանալու համար քաղաքացին կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն. ՀՀ ոստիկանություն Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ նշանակվեց Ավետիք Էլոյանը Գևորգ Կոստանյանը հրաժարվել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի լիազորություններից Աղվան Հովսեփյանն ազատվեց Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից Սեֆիլյանի պես ազգակործան երևույթի մասին Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Հայրապետի հրաժարականն այս կարգով չի լինում. Եզրաս արքեպիսկոպոսն անդրադարձել է կաթողիկոսի հրաժարականի պահանջով ցույցերին Նիկոլ, աղվեսը դու էիր դունչդ խաղողին չէր հասնում ասում էիր թթու է Նիկոլ, զանգերիս չես պատասխանում, հետ չես զանգահարում, նախկինները, նույնիսկ նախագահը, եթե տեղում էլ չէին, մի քիչ հետո հետ էին զանգում Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Մանե Թանդիլյանը հրաժարական է ներկայացրել Արա Բաբլոյանն արդյունավետ է գնահատել հայ-ամերիկյան համագործակցությունը Վարչապետը հույս ունի, որ պետական պահպանության ծառայությունը քիչ անհանգստություն կպատճառի քաղաքացիներին Այսօր ազգային գաղափարախոսության նվիրյալներից մեկի՝ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է Մեղավորը հենց Փաշինյանն ու իր նմաններն էին Փաշինյանի սիրո և համերաշխության ստրկատիրական համակարգը Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք այցի շրջանակում Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ Փաշինյանի մոսկովյան այցը չափազանց կարևոր է Ադրբեջանական կողմի կրակոցից զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարների հանդիպումը կկայանա նոյեմբերի 8-ին Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.2 տոկոսով Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել Դարոն Աճեմօղլուի հետ Ի՞նչ արժեք ունեն այսօր պետական խորհրդանիշերը պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար Վրաստանում երեխաներ տեղափոխող միկրոսավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով զոհվել է 4 մարդ Վարչապետն ԱՀՀ պատվիրակության հետ քննարկել է համահայկական նշանակության ծրագրերի իրականացման հարցեր Նիկոլ, դու դա չես կարա հասկանաս, որովհետև դու չգիտես ինչ է արժանապատվությունը Սասնա ծռերը պիտի արևին ճաղերի արանքից նայեին Փաշինյան Նիկոլի քաղաքական գիտակցության և իրավագիտակցության մակարդակը. ևս մի ահաբեկիչ ազատվեց բանտից Միրիջանյանն ու Կարեն Համբարձումյանը նշանակվեցին Արմավիրի և Սյունիքի մարզպետներ Բրյուսելում ՀՀ դիվանագիտական առաքելության շենքի պատմությունը. Ֆոտոշարք

«Վանաձոր» ՔԿ հիմնարկի պետը կաշառքի դիմաց արտոնություններ է տվել դատապարտյալներին

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների և դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար պաշտոնեական դիրքի չարաշահման բազմաթիվ դրվագներ են բացահայտվել:

ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Դավիթ Կոստանդյանը նշեց, որ ՀՔԾ քննիչների կողմից շուրջ չորս ամիս իրականացված քննչական և այլ դատավարական բազմաթիվ գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Գևորգ Մկրտչյանը նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար նրանցից պարբերաբար կաշառք է ստացել:

«Հանցագործության մեջ ներգրավված են եղել ինչպես քրեակատարողական հիմնարկի պետը, այնպես էլ հիմնարկի ավագ և կրտսեր խմբի պաշտոնատար անձինք: Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2016 թվականի դեկտեմբերից մինչև 2017 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Գևորգ Մկրտչյանը, մտերիմ հարաբերություններ հաստատելով նույն քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող՝ առավելապես հեղինակություն վայելող դատապարտյալների հետ, չարաշահել է պաշտոնեական դիրքը, առանձին դեպքերում թույլատրել դատապարտյալների և նրանց հովանավորության տակ գտնվող այլ ազատազրկման մեջ գտնվող անձանց անարգել ելք ու մուտք անել իրենց խցերից, իսկ հիմնարկի երեք խցեր գրեթե մշտապես գտնվել են բաց վիճակում: Նշված արտոնությունների, հովանավորության համար դատապարտյալների կողմից Գևորգ Մկրտչյանին առանձնապես խոշոր չափերով կաշառք է տրվել»,- ասաց Կոստանդյանը:

Նրա խոսքով` յուրաքանչյուր ամիս դատապարտյալներն ազատության մեջ գտնվող իրենց մտերիմների միջոցով Գևորգ Մկրտչյանին տվել են 250-300 հազար դրամ:

«Կաշառքի գումարները ստանալուց զատ Գևորգ Մկրտչյանն անտեսել է դատապարտյալների կողմից խցերից ազատորեն ելումուտ անելը, ինչպես նաև թղթախաղերով զբաղվելը, արգելված իր հանդիսացող հեռախոսների օգտագործումը, հիմնարկի խցերում կատարվող պլանային և ոչ պլանային խուզարկությունների կատարումը»,- ասաց Կոստանդյանը:

Քրեական գործով քննչական խմբի ղեկավարը նշեց, որ քրեակատարողական հիմնարկի 10 պաշտոնատար անձանց տարբեր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել:

«ՔԿՀ-ի պատասխանատու հերթապահների պաշտոններ զբաղեցնող բոլոր 4 պաշտոնյաները` Արտակ Պարսամյանը, Անդրանիկ Տիտանյանը,Վարդան Գևորգյանը և Էդվարդ Քառյանը անմասն չեն մնացել կոռուպցիոն այս մեխանիզմում իրենց ներդրումն ունենալուց և նրանցից յուրաքանչյուրն իր հերթապահության օրերին առանձին դրվագներով պայմանավորվածություններ են ձեռք բերել դատապարտյալների հետ մի շարք գործողություններ կատարելու, երբեմն նաև նրանց կողմից անգործություն դրսևորելու համար` չնախատեսված ժամերին քրեակատարողական հիմնարկ է մտցվել սնունդ, արգելված իրեր, ծխախոտ: Դատապարտյալները հնարավորություն են ունեցել առանձնանալու և հիմնականում այլ հեղինակություն վայելող դատապարտյալների ու նրանց մտերիմների հետ մոլախաղերով զբաղվելու, ինչի դիմաց պատասխանատու անձանց գումարներ են տրվել»,- ասաց Կոստանդյանը:

Նշված կոռուպցիոն սխեմայում հատուկ դերակատարում են ունեցել օպերատիվ բաժնի ծառայողները` բաժանմունքի պետ Ռուբեն Կիրակոսյանը և օպերլիազոր Վահե Ամիրխանյանը:

«Նրանք, օրենքով լիազորություններ ունենալով նախականխել, կանխել կատարված հանցագործությունները, մտել են այդ կոռուպցիոն սխեմայի մեջ և տարբեր ապօրինի գործողություններ կատարելու համար գումարներ են ստացել հեղինակություն ունեցող դատապարտյալներից: Քրեակատարողական հիմնարկում պաշտոնեական դիրքի չարաշահում և տարբեր չափերի կաշառք է ստացել նաև ՔԿՀ-ի պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանը»,- նշեց Կոստանդյանը:

Գևորգ Մկրտչյանը 2016 թվականի դեկտեմբերից 2017 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 2 միլիոն 750 հազար ՀՀ դրամ կաշառք:

«Ընդհանուր ստեղծված իրավիճակում հեղինակազրկվել է քրեակատարողական ծառայությունը, հասարակության աչքին խեղաթյուրվել են պատժի կրման սկզբունքներն ու նպատակները: Դատապարտյալների կողմից վերացվել էր կանոնադրային շփումը պաշտոնատար անձանց հետ և նրանք շփվել են հավասարը հավասարի հետ, երբեմն նաև հեգնանքով և պահանջով: Բացի այդ, քրեակատարողական հիմնարկի պետը առանձին դատապարտյալներին հրահանգել է ոչ աշխատանքային օրերին աշխատել անձնական կարիքների համար: Դատապարտյալները 2-3 ժամ նրա հրահանգով փայտ են բարձել մեքենա»,- ասաց Կոնտանդյանը:

Կաշառք ստանալու, կաշառք տալու օժանդակության, կաշառք ստանալու դրդչության, պաշտոնեական դիրքի չարաշահման և դրան դրդելու համար մեղադրանքներ են առաջադրվել. Գևորգ Մկրտչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-311-րդ մասի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, Անդրանիկ Թումանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով, Ռուբեն Կիրակոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-312-րդ հոդվածի 1-ին մասով, Էդվարդ Քառյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, Արտակ Պարսամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, Վարդան Գևորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, Անդրանիկ Տիտանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, Վահե Ամիրխանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, Միքայել Ղարաքիշյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,Լիաննա Ոսկանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով,Կարեն Հակոբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-312-րդ հոդվածի 1-ին մասով:

Գևորգ Մկրտչյանի, Անդրանիկ Թումանյանի, Էդվարդ Քառյանի և Արտակ Պարսամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Մնացած մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քանի որ քրեական գործի նախաքննության ընթացքում հայտնաբերվել են առանձնապես ծանր, ծանր և հանցագործությունների այլ տեսակների կատարման պատճառների ու նպաստող պայմանների մասին վկայող բազմաթիվ փաստեր, ուստի դրանք վերացնելու նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով համապատասխան միջնորդագրեր են նախապատրաստվում` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և ՀՀ ոստիկանության ղեկավարությանը ներկայացնելու համար:

Վերը նշված մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Հարցում
website by Sargssyan