Ինչպե՞ս երեքուկեսը դարձնել չորսուկես. Զարուհու ու ծիրանականների «կոյուղաշունչ» ծրագիրը

Այս թեմայով
- «Գործող իշխանությունների անհեռանկար քաղաքականությունը մեր երկիրը տանում է դեպի անդունդ». Կ. Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
- Ձեր թիմում կան մարդիկ, որոնց կենսագրությունները երևի 3 նախադասությամբ հնարավոր է շարադրել. մի խոսեք օրենքից
- Այսքանից հետո երկրի վարչապետը ԱԺ բարձրագույն ամբիոնից երկիրը ղեկավարելը համեմատում է հարսանիք պլանավորելու հետ
- Երևանի քաղաքապետարանը կյանքի է կոչում թափառող կենդանիների խնդրին լուծում տալու քաղաքականությունը
Զարուհի Փոստանջյանն ու իր «Երկիր ծիրանի» կուսակցության համեստ կանայք սիրում էին փողոցներում ակցիաներ, երթեր անել, «համազգային» հանրահավաքներ կազմակերպել, որոնց մասնակցում էր մեկ, երկու, երեք, իսկ լավագույն դեպքում՝ երեք ու կես մարդ: Իրոք որ քիչ է, և եթե ես էլ լինեի նրանց փոխարեն, ահավոր կտխրեի. ախր ինչու՞ իմ հանրահավաքին պետք է գա ընդամենը երեք ու կես մարդ: Երևի Զարուհին էլ այդպես մտածեց ու որոշեց մի բան մտածել, մի բան անել, որ իրենց նորից նկատեն, որովհետև չեն նկատում իրենց, ուշադրություն չեն դարձնում: Չէի ասի, թե այդքան փոքր-մոքր են, ոչ էլ ժողովուրդը լուրջ տեսողական խնդիրներ ունի, ուղղակի չեն նկատում ու վե՛րջ: Դե «ծիրանականների» բախտն էլ այդպես դասավորվեց:
Բայց յուրաքանչյուր իրադրությունից էլ ելք կա, կա լուծում, ուղղակի Զարուհին փնտրեց և գտավ «կոյուղային» լուծում, «ծիրանականներով» «կողյուղակերպ» մտածեցին և հղացան իրենց «կոյուղաշունչ» ծրագիրը: Նրանք եկան քաղաքապետարանի նիստերի դահլիճ շշերով, բայց ոչ բենզինի, այլ կողյուղաջրերի, որոնց մեջ էլ, ինչպես հետո պարզվեց, քիմիական այլ հավելումներ էին արել: Դա էլ արդեն մասնագետները հետո կպարզեն և գնահատականը կտան:
Արդյունքում Զարուհի Փոստանջյանի և «Երկիր ծիրանիի» մասին նորից խոսում են, մեկը՝ լավ, մեկը՝ վատ, բայց խոսում են: Մարդիկ հիշեցին նրանց մասին, որ նրանք գոյություն ունեն և արդեն կա մի փոքր, չնչին հնարավորություն, որ այս ամենի արդյունքում «Երկիր ծիրանիի» հաջորդ «համահայկական» ակցիային կմասնակցի ոչ թե երեք ու կես, այլ՝ չորս ու կես մարդ: Բայց ոչ ավելի:
Կարեն Վարդանյան
ՀայՄեդիա.AM-ի գլխավոր խմբագիր