Այսօր՝ 20 նոյեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
ԱԺ պատգամավորի թեկնածու Վահան Բաբայանի կենսագրությունը Ինչու՞ առաջադրվեցի թիվ 3 ընտրատարածքում Վաչագան Ղազարյանը կկալանավորվի. վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը Պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Կառավարության այսօ... ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում. Լիլիթ Հովակիմյան Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում (Տեսանյութ) ՀՀԿ կողմից առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում. Վահան Բաբայան Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույց... Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի ապօրինի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում...
ԼՐԱՀՈՍ
ԱԺ պատգամավորի թեկնածու Վահան Բաբայանի կենսագրությունը Ինչու՞ առաջադրվեցի թիվ 3 ընտրատարածքում Վաչագան Ղազարյանը կկալանավորվի. վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը Պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Կառավարության այսօրվա նիստը՝ մեկ նյութով ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում. Լիլիթ Հովակիմյան Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում (Տեսանյութ) ՀՀԿ կողմից առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում. Վահան Բաբայան Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույցում» Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի ապօրինի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում են իրենց հերթին. Երևանի քաղաքապետարան ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին «Պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Փաշինյանի ելույթը «Փարիզի խաղաղության համաժողով»-ում Կառավարությունն առաջարկում է նախագահի նստավայրը տեղափոխել Բաղրամյան, 26, վարչապետինը՝ Կառավարության տուն, համար 1 Ինչո՞ւ Վարդանյանների թիկնապահներին «ասֆալտին չփռեցին». «Ժողովուրդ» Մշակույթի նախարարությունը հրաժարվել է օգնել ժողովրդական արտիստին․ «Ժողովուրդ» ՊՆ բեռնատարի ողբերգական վթարի հետևանքով տուժածները. ցանկ Ի՞նչ կապ ունի ԳՇ պետը «Մարտի 1-ի»-ի գործի հետ. «Ժողովուրդ» ՀՀԿ-ական պատգամավորի որդին՝ ՔՊ ռեյտինգային թեկնածու. «Ժամանակ» Խաչատուրովը վերադարձել է․ «Ժողովուրդ» ՀՀԿ ցուցակում «դրսից» միայն մեկը կլինի․ «Հրապարակ» «Հեղափոխականների» անկշտությունը պարզապես ապշեցնում է․ «Հայոց աշխարհ» «Արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի ընտրովի արդարադատությունն ու սեփականության վերաբաշխումը» ՊՆ բեռնատարի վթարի հետևանքով վիրավորում ստացած 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են մարմնական վնասվածքներ ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել Մայքլ Դուգլասն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում Անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ և կիրակի օրերին Համաներմամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ Արա Բաբլոյանն ու նրա որդին չեն մասնակցելու ԱԺ ընտրություններին Վանաձորում կորել է աուտիզմով 12-ամյա երեխա Մարուքյանը թափով մտել է նախընտրական պայքարի մեջ. «Հրապարակ» Ընդդիմություն լինելը պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով. Վիգեն Սարգսյան Անշարժ գույքը թանկանում է․ «Ժողովուրդ» Դպրոցների շենքերը ձեր անձնական սեփականությունը չեն Անահիտ Բախշյանն ահազանգում է Դատախազության շուրջ սև ամպեր են կուտակվել․ «Ժողովուրդ» ՀՀԿ-ում եռուզեռ է․ «Հրապարակ» Քոչարյանի վրա «կեղտ բռնելու» վերջին հույսը մնացել է Սամվել Մայրապետյանը․ «Հայոց աշխարհ» Վահան Բաբայանն ու Հայկ Բաբուխանյանը բանակցում են․ «Հրապարակ» «Եթե համաներում տարածվի սասնա ծռերի վրա, ուրեմն ազատություն կարելի է տալ նաեւ հունանյաների բանդային» ԲԷՑ-ը ծառայում է ԲՀԿ-ի շահերին ու կրճատում փորձառու մասնագետներին Կարեն կարապետյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին Ոստիկանապետը երաշխավորում է, որ խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի բաժանվելու Հետաքրքիր փոփոխություններ՝ խոշոր հարկատուների ցանկում․ «Ժողովուրդ» Թոշակներ են յուրացրել․ «Ժողովուրդ» Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Ի՞նչ պետք է փոխանցեր Հայաստանի վարչապետը Բոլթոնին, ինչը չարվեց… Ժամկետային զինծառայող է մահացել «Ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ էլ քոչարյանամերձ ուժերի հետ չենք համագործակցելու». irates.am Ի՞նչ իմաստ ուներ 6 ամիս շարունակ կադրային ջարդ անել․ «Հրապարակ» Հետաքրքիր երևույթ՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում․ «Հրապարակ» Գաղտնալսման գործով փորձելու են կանչել բոլորին․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի թիմը որոշում է կայացրել. «Ժողովուրդ» Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ քարտուղա՞ր, թե՞ ԱԽ քարտուղար.«Հրապարակ» Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞.«Իրատես» Տեսահոլովակի պրեմիերա. Արմեն Հայրապետյան. Վերադարձ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը Մշակույթի նախարարությունը դեմ է «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու գաղափարին «Նախնական տվյալներով Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցները շուրջ 15 տարի ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով» Հանրակրթության ոլորտի բյուջեն կաճի նշանակալից չափով «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը մասնակի փոխհատուցել է պետությանը պատճառված վնասը ՊԵԿ ավագ տեսուչը խաբեությամբ 5 մլն դրամ է հափշտակել ու ձերբակալվել. Տեսանյութ Երևան-Մոսկվա-Դամասկոս. չկորչել ճանապարհին. «168 Ժամ» Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մինիմալ են, հիմնականում նպատակային չեն. Նիկոլ Փաշինյան Քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությունը Արթուր Բաղդասարյանի ընկերությանը կրկին դատի են տվել․ «Ժողովուրդ» «Լույս» դաշինքն այլևս չկա Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին ընտրությունների արդյունքները չվիճարկելու դեպքում Սերժ Սարգսյանի գրասենյակը բնակարանից երկու անգամ հրաժարվելը հիմնավորել է անվտանգության նկատառումներով ԱԺ պատգամավորի առաջադրման համար տեղեկանք ստանալու կարգը Արել ենք առավելագույնը․ Միքայել Մինասյան. Տեսանյութ Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է շուրջ 800 կրակոց ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ ՀՀԿ պատգամավորը մտահոգված է Թորոսյանի հերթական գլուխգործոցը․ «Ժողովուրդ» Շարմազանովը՝ ռեյտինգային թեկնածու Լոռու մարզում․ «Ժամանակ» Որոշել են նախկին մարզպետի դասախոսություններով սերունդ կրթել․ «Հրապարակ» Ովքե՞ր են ուզում խցկվել ՔՊ ցուցակ․«Փաստ» Ով է Փաշինյանի հայտարարության հասցեատերը․ «168 Ժամ» Նորաթուխ պատգամավորը հիմա էլ դարձել է մոլի ՔՊ-ական. «Ժամանակ»

Թունավոր արկածներ քաղաքապետարանում

Զարուհի Փոստանջյանի խորհրդարանական էպոպեան ավարտվելուց հետո նրա ագրեսիան հիմա էլ յուրահատուկ խեղկատակությամբ շարունակվում է Երեւանի քաղաքապետարանում:

Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի վերածելու մասին երդում տված «Երկիր ծիրանիի» նախագահը ամեն անգամ իր թիմակից կանանց հետ ավագանու նիստերին է շտապում նորանոր շոուներ մոգոնած: Երեկ «Երկիր ծիրանիի» կանանց գունդն իր սկանդալային, էքսցենտրիկ գործողություններով հերթական անգամ խաթարեց Երեւանի ավագանու աշխատանքները, իսկ օրակարգում երկու տասնյակից ավելի կարեւոր հարցեր էին, այդ թվում՝ Արամ Մանուկյանի արձանի տեղադրմանը հավանություն տալու հարցը:
Կանայք եկել էին նիստի, բառի բուն իմաստով՝ զինված. նրանք դահլիճ էին բերել առողջության համար խիստ վտանգավոր «քիմիական նյութերով» լցված ապակե տարաներ:

«Երկիր ծիրանիի» կանայք, նախ, հագան բժշկական ձեռնոցներ, դեմքները ծածկեցին դիմակներով ու տարաները ձեռքներին արագությամբ մոտեցան քաղաքապետ Տարոն Մարգարյանին: «Երկիր ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանի նպատակն էր կոյուղաջուրը շփել Տարոն Մարգարյանի ուղղությամբ, սակայն ՀՀԿ ավագանու անդամների միջամտությամբ տիկնոջ ցանկությունը չկատարվեց, ապակե տարան ընկավ գետնին ու փշրվեց՝ գարշահոտություն տարածելով դահլիճով մեկ:

ՀՀԿ-ի եւ «Ելքի» անդամները շրջապատեցին անհնազանդ տիկնանց` փորձելով նրանց դահլիճից դուրս հրավիրել. սկսվեց քաշքշուկ: Քաղաքապետարան հրավիրվեցին ոստիկաններ՝ հասարակական կարգը պահպանելու նպատակով:

«Երկիր ծիրանիի» կանայք լրագրողական տեսախցիկների առաջ իրենց ցինիկ քայլն այսպես էին մեկնաբանում. Նուբարաշենի 4 շենքի բնակիչները գարշահոտություն են շնչում ամեն օր, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է, իսկ քաղաքապետարանն այդ հարցին լուծում չի տալիս:

ՀՀԿ խմբակցության անդամ, ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանի պարզաբանմամբ, նրանք ստում են եւ շահարկում 14 երեխաների ընտանիքի հարցը. «Իրականությունն այն է, որ այդ ընտանիքը գտնվում է քաղաքապետ Մարգարյանի ու քաղաքապետարանի ուշադրության, հոգածության ներքո»:

Նաիրա Նահապետյանը շեշտեց, որ «Երկիր ծիրանիի» ավագանու անդամների քայլն այլ բան չէր, քան հարձակում, նախ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ապա՝ ՀՀԿ ավագանու վրա: Հետեւաբար այլ բան չէր մնում, քան նման պահվածք դրսեւորածներին բռնի ուժով դահլիճից հեռացնել: «Իսկ ի՞նչ պետք է անեինք, նրանք դուրս չէին գալիս դահլիճից, ի՞նչ անեինք, թողնեինք, որ այդ ազոտային թթուն լցնեին մեր դեմքի՞ն»,- ասաց Ն.Նահապետյանը:

Գարշահոտությունից ու թունավոր նյութի ազդեցությունից ներկաներից մի քանիսի ինքնազգացողությունը վատացավ: ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանը տեղափոխվեց հիվանդանոց. ժամեր անց տեղեկացանք, որ նրա սիրտը ստենտավորել են:

Սեփական քայլից անհարմար զգալու փոխարեն ԵԾ կանայք անցան հակահարձակման: Մի բան էլ իրենք էի հոխորտում, թե ՀՀԿ ավագանու անդամ տղամարդիկ բռնեցին իրենց ձեռքերը, ցավ պատճառեցին ու հրմշտելով դուրս բերեցին դահլիճից: Հետո եռյակը սկսեց աղաղակել, թե իրենց նաեւ հայհոյել են:

«Փաստերը խեղաթյուրում են, անհարմար է, նման բան չի եղել, անձամբ ես բռնության դեպքերի ականատես չեմ եղել: Կինը մի քիչ էլ պետք է իրեն չափավոր պահի: Բայց ամեն անգամ նույնն է, մենք նման պայմաններում ենք աշխատում: Մի՞թե սա նորմալ վիճակ է: Հարցերը այս կերպ չեն լուծվում, ի վերջո, չի կարելի նման մեթոդներով վարկաբեկել Երեւանի քաղաքապետարանը, ձախողել նրա աշխատանքները»,- ասաց ավագանու անդամ Ալինա Քուշքյանը:

Բժկուհի Ա.Քուշքյանի զգացողությունը եւս վատացել էր տարածված նյութից, ասաց՝ այն վտանգավոր է առողջության համար, քանի որ քիմիական տարրեր է պարունակում։ Ինքը ստիպված է եղել հակաալերգիկ դեղահաբեր ընդունել:

Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Հասմիկ Սարգսյանը, որը քիմիկոս-կենսաբան է, վստահ է, որ ավագանու անդամների բերածը ոչ թե կեղտաջուր էր, այլ քիմիական նյութ: Հետեւաբար համարում է, որ Զարուհի Փոստանջյանի ղեկավարած քաղաքական ուժի քայլը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն. «Նրանց քայլը օրենքի խախտում է, որը ոտնահարում է մարդու իրավունքը: Նրանք անցան մարդկայինի սահմանը: Ի՞նչ սատանայական ուժ կա նրանց մեջ»:

Սկանդալային միջադեպից խիստ վրդովված ՀՀԿ խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանը նկատեց, թե նման պահվածքը հարիր չէ հայ կնոջը. «Նրանք մշտապես ազատորեն հայտնել են իրենց կարծիքը, ոչ ոք նրանց չի արգելել, ոչ ոք իրենց բերանը չի փակել, հակառակը, Տարոն Մարգարյանը մշտապես նրանց թույլ է տվել մի բան էլ ավելի խոսել ու հայտնել իրենց կարծիքը»: Բայց կատարվածից անակնկալի եկած ՀՀԿ անդամը նկատեց, թե նման արարք ոչ մեկը չէր սպասում, ոչ մեկի մտքով այդպիսի քայլ չէր կարող անցնել:

«Էժանագին PR՝ դիվիդենտներ շահելու համար»,- այսպես գնահատեց կանանց եռյակի քայլերը «Երկիր ծիրանի» խմբակցության նախկին անդամ Մնացական Պարակշիեւը. «Բայց այն, ինչ տեղի ունեցավ, բոլոր չափանիշներից դուրս է: Մարդիկ խոսում են երեւանցիների շահերի մասին, բայց այս գործելաոճը ոչ միայն ի շահ երեւանցիների չէ, այլեւ վնասում է երեւանցուն: Այս գործելաոճը վարկաբեկում է ընդդիմությանը»:

«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը եւս այդ գործողությունները համարեց անընդունելի եւ շոու բնութագրեց՝ նշելով, որ կատարվածը չափ ու սահմանից դուրս էր. «Այն, ինչ եղավ այսօր, որեւէ բանի չի կարող օգնել, մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որ նիստերի բնականոն ընթացքը չխաթարվի: Կարծում եմ, որ դա անընդունելի էր մեր նկատմամբ, այն գործի նկատմամբ, որը մենք փորձում ենք անել ու օգնել այն մարդկանց, ովքեր ընտրել են մեզ»։

Հեղինակ՝ Ա. Սահակյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Փետրվարի 14-ի համարում

Հարցում
website by Sargssyan