Այսօր՝ 20 նոյեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
ԱԺ պատգամավորի թեկնածու Վահան Բաբայանի կենսագրությունը Ինչու՞ առաջադրվեցի թիվ 3 ընտրատարածքում Վաչագան Ղազարյանը կկալանավորվի. վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը Պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Կառավարության այսօ... ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում. Լիլիթ Հովակիմյան Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում (Տեսանյութ) ՀՀԿ կողմից առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում. Վահան Բաբայան Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույց... Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի ապօրինի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում...
ԼՐԱՀՈՍ
ԱԺ պատգամավորի թեկնածու Վահան Բաբայանի կենսագրությունը Ինչու՞ առաջադրվեցի թիվ 3 ընտրատարածքում Վաչագան Ղազարյանը կկալանավորվի. վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը Պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Կառավարության այսօրվա նիստը՝ մեկ նյութով ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում. Լիլիթ Հովակիմյան Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում (Տեսանյութ) ՀՀԿ կողմից առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում. Վահան Բաբայան Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույցում» Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի ապօրինի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում են իրենց հերթին. Երևանի քաղաքապետարան ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին «Պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Փաշինյանի ելույթը «Փարիզի խաղաղության համաժողով»-ում Կառավարությունն առաջարկում է նախագահի նստավայրը տեղափոխել Բաղրամյան, 26, վարչապետինը՝ Կառավարության տուն, համար 1 Ինչո՞ւ Վարդանյանների թիկնապահներին «ասֆալտին չփռեցին». «Ժողովուրդ» Մշակույթի նախարարությունը հրաժարվել է օգնել ժողովրդական արտիստին․ «Ժողովուրդ» ՊՆ բեռնատարի ողբերգական վթարի հետևանքով տուժածները. ցանկ Ի՞նչ կապ ունի ԳՇ պետը «Մարտի 1-ի»-ի գործի հետ. «Ժողովուրդ» ՀՀԿ-ական պատգամավորի որդին՝ ՔՊ ռեյտինգային թեկնածու. «Ժամանակ» Խաչատուրովը վերադարձել է․ «Ժողովուրդ» ՀՀԿ ցուցակում «դրսից» միայն մեկը կլինի․ «Հրապարակ» «Հեղափոխականների» անկշտությունը պարզապես ապշեցնում է․ «Հայոց աշխարհ» «Արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի ընտրովի արդարադատությունն ու սեփականության վերաբաշխումը» ՊՆ բեռնատարի վթարի հետևանքով վիրավորում ստացած 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են մարմնական վնասվածքներ ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել Մայքլ Դուգլասն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում Անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ և կիրակի օրերին Համաներմամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ Արա Բաբլոյանն ու նրա որդին չեն մասնակցելու ԱԺ ընտրություններին Վանաձորում կորել է աուտիզմով 12-ամյա երեխա Մարուքյանը թափով մտել է նախընտրական պայքարի մեջ. «Հրապարակ» Ընդդիմություն լինելը պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով. Վիգեն Սարգսյան Անշարժ գույքը թանկանում է․ «Ժողովուրդ» Դպրոցների շենքերը ձեր անձնական սեփականությունը չեն Անահիտ Բախշյանն ահազանգում է Դատախազության շուրջ սև ամպեր են կուտակվել․ «Ժողովուրդ» ՀՀԿ-ում եռուզեռ է․ «Հրապարակ» Քոչարյանի վրա «կեղտ բռնելու» վերջին հույսը մնացել է Սամվել Մայրապետյանը․ «Հայոց աշխարհ» Վահան Բաբայանն ու Հայկ Բաբուխանյանը բանակցում են․ «Հրապարակ» «Եթե համաներում տարածվի սասնա ծռերի վրա, ուրեմն ազատություն կարելի է տալ նաեւ հունանյաների բանդային» ԲԷՑ-ը ծառայում է ԲՀԿ-ի շահերին ու կրճատում փորձառու մասնագետներին Կարեն կարապետյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին Ոստիկանապետը երաշխավորում է, որ խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի բաժանվելու Հետաքրքիր փոփոխություններ՝ խոշոր հարկատուների ցանկում․ «Ժողովուրդ» Թոշակներ են յուրացրել․ «Ժողովուրդ» Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Ի՞նչ պետք է փոխանցեր Հայաստանի վարչապետը Բոլթոնին, ինչը չարվեց… Ժամկետային զինծառայող է մահացել «Ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ էլ քոչարյանամերձ ուժերի հետ չենք համագործակցելու». irates.am Ի՞նչ իմաստ ուներ 6 ամիս շարունակ կադրային ջարդ անել․ «Հրապարակ» Հետաքրքիր երևույթ՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում․ «Հրապարակ» Գաղտնալսման գործով փորձելու են կանչել բոլորին․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի թիմը որոշում է կայացրել. «Ժողովուրդ» Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ քարտուղա՞ր, թե՞ ԱԽ քարտուղար.«Հրապարակ» Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞.«Իրատես» Տեսահոլովակի պրեմիերա. Արմեն Հայրապետյան. Վերադարձ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը Մշակույթի նախարարությունը դեմ է «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու գաղափարին «Նախնական տվյալներով Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցները շուրջ 15 տարի ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով» Հանրակրթության ոլորտի բյուջեն կաճի նշանակալից չափով «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը մասնակի փոխհատուցել է պետությանը պատճառված վնասը ՊԵԿ ավագ տեսուչը խաբեությամբ 5 մլն դրամ է հափշտակել ու ձերբակալվել. Տեսանյութ Երևան-Մոսկվա-Դամասկոս. չկորչել ճանապարհին. «168 Ժամ» Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մինիմալ են, հիմնականում նպատակային չեն. Նիկոլ Փաշինյան Քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությունը Արթուր Բաղդասարյանի ընկերությանը կրկին դատի են տվել․ «Ժողովուրդ» «Լույս» դաշինքն այլևս չկա Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին ընտրությունների արդյունքները չվիճարկելու դեպքում Սերժ Սարգսյանի գրասենյակը բնակարանից երկու անգամ հրաժարվելը հիմնավորել է անվտանգության նկատառումներով ԱԺ պատգամավորի առաջադրման համար տեղեկանք ստանալու կարգը Արել ենք առավելագույնը․ Միքայել Մինասյան. Տեսանյութ Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է շուրջ 800 կրակոց ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ ՀՀԿ պատգամավորը մտահոգված է Թորոսյանի հերթական գլուխգործոցը․ «Ժողովուրդ» Շարմազանովը՝ ռեյտինգային թեկնածու Լոռու մարզում․ «Ժամանակ» Որոշել են նախկին մարզպետի դասախոսություններով սերունդ կրթել․ «Հրապարակ» Ովքե՞ր են ուզում խցկվել ՔՊ ցուցակ․«Փաստ» Ով է Փաշինյանի հայտարարության հասցեատերը․ «168 Ժամ» Նորաթուխ պատգամավորը հիմա էլ դարձել է մոլի ՔՊ-ական. «Ժամանակ»

Կողմերի դիրքորոշումները մոտեցնել հնարավոր չէ

Թեեւ Մինսկի խմբի համանախագահները տարին «բարձր նոտայով» սկսեցին՝ կազմակերպեցին արտգործնախարարների կրակովյան հանդիպումը, օրեր առաջ էլ ժամանել էին տարածաշրջան՝ կողմերի հետ քննարկելու շփման գծի մշտադիտարկման հնարավորությունների ընդլայնման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը կյանքի կոչելու հեռանկարը, Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ տեսակետը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով շարունակվող բանակցությունների վերաբերյալ մնում է նույնը. ապրիլյան պատերազմից հետո որեւէ մեկը լրջորեն չի զբաղվում հակամարտության կարգավորմամբ։

«Համանախագահները փորձում են մեղմել լարվածությունը շփման գծում եւ սահմանում, զսպել բռնությունների աճը, եւ ինչ-որ չափով դա նրանց հաջողվում է։ Բայց, դատելով համանախագահների հայտարարություններից, խոսքը վերաբերում է հիմնականում վստահության միջոցների՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների տեղադրման եւ դիտորդների թվի ավելացման հնարավորություններին։ Այսինքն՝ համանախագահները զբաղված են ոչ թե խնդրի կարգավորմամբ, այլ հակամարտության մենեջմենտով»,- երեկ «Տեսակետ» ակումբում հայտարարեց քաղաքագետը՝ գնահատելով բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակը։

Ինչ վերաբերում է Ալիեւի հոխորտալի հայտարարություններին, թե երբ էլ լինի՝ ադրբեջանցիները «կվերադարձնեն Երեւանը» եւ իրենցով կանեն ողջ Հայաստանը՝ Սյունիքից մինչեւ Գեղարքունիք, այստեղ ամեն ինչ պարզ է. «Ընտրությունները քթի տակ են, պետք է սուր ճոճել հակառակորդի վրա, եւ մարդը ասում է այն, ինչ ժողովուրդն ուզում է լսել։ Ինչպես ասում են՝ «ՊպսՏ ՋՌՑպռրՍՏպ»։

Այնպես որ, մինչեւ ընտրությունների ավարտը դեռ շատ նման հայտարարություններ կլսենք՝ ադրբեջանական էլիտան երեւի թե համոզված է, թե ներքին շուկայում այդ «ապրանքը» մեծ պահանջարկ ունի։ Ընդհանրապես Ղարաբաղի հարցը վաղուց է օգտագործվում ադրբեջանական ներքին քաղաքականության մեջ որպես հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու գործիք, եթե չասենք, որ դա «ազգային համախմբման», հասարակությունը եւ քաղաքական վերնախավը ռեժիմի շուրջ մոբիլիզացնելու հիմնաքարն է»։

Ինչո՞ւ Ադրբեջանի նախագահը տեղափոխեց ընտրությունները՝ հոկտեմբերին նախատեսված հերթական ընտրությունները որոշեց փոխարինել ապրիլյան արտահերթ ընտրություններով։ «Այստեղ էլ որեւէ նոր բան տեղի չի ունենում. սա շատ բնորոշ է ոչ հիբրիդային տիպի ամբողջատիրություններին, հատկապես նավթի վրա նստած երկրներին, ինչպիսին Ադրբեջանն է։ Ղազախստանում, օրինակ, հանրաքվեները հետ ու առաջ գցելը սովորական երեւույթ է»,- արձանագրում է Ա. Իսկանդարյանը։

Ինչո՞ւ է դա արվում. շարժառիթները կարող են տարբեր լինել։ Կոնկրետ ալիեւյան կարծրացած ռեժիմն առնվազն երեք «հիմնավոր» պատճառ ուներ առաջ գցելու իր նախագահական արշավը. «Առաջինը տնտեսության վիճակն է եւ նավթի գների դինամիկան։ Եթե հիշում եք, նավթի գները միառժամանակ առաջ կտրուկ իջան, Ադրբեջանն ստիպված եղավ ձգել գոտիները՝ կտրուկ կրճատվեց ռազմական բյուջեն, նվազեցին պահուստները, սոցիալական ծախսերը եւ ծրագրերը, ինչպես տեսնում ենք՝ զենքի նոր խմբաքանակներ ձեռք չեն բերվում. այն, ինչ այսօր գալիս է Ադրբեջան՝ վաղուց կնքված եւ վճարված ռազմական մատակարարումների շրջանակներում է առաքվում այդ երկիր։

Հետո նավթը մի քիչ թանկացավ, շնչելը փոքր-ինչ հեշտացավ, հիմա նավթի գները դարձյալ անկում են ապրում։ Ամռանը Ադրբեջանը կարող է տնտեսական լուրջ խնդիրներ ունենալ, դրա համար էլ Ալիեւն ապահովում է իր թիկունքը՝ տեղափոխելով ընտրությունները»։

Երկրորդ՝ իշխանության ղեկին կառչած, տասնամյակներ շարունակ ինքնավերարտադրվող ռեժիմները, ինչպիսին ալիեւյան կլանն է Ադրբեջանում, ժամանակի ընթացքում դեգրադացվում են՝ ընդունվող որոշումների որակն ընկնում է, վերնախավը կորցնում է իրականության զգայությունը, ընդունում ոչ կոմպետենտ որոշումներ, եւ ընտրությունները տեղափոխելու որոշումը, դատելով ամենից, հենց իրավիճակին ոչ համարժեք այդ որոշումների շարքից է։

Երրորդ՝ Ադրբեջանի պես ավտորիտար, փակ համակարգերում, որպես կանոն, առաջանում են «անզեն աչքի» համար անտեսանելի ներշիխանական հակասություններ, եւ միջկլանային, ներկլանային, միջխմբային պայքարն սկսում է ներսից կրծել իշխանության մոնոլիտը. «Վերջին տարիներին Ադրբեջանում տեղի են ունեցել բազմաթիվ պաշտոնանկություններ, նոր նշանակումներ, որոնց արդյունքում Հեյդար Ալիեւի օրոք ձեւավորված իշխանական վերնախավը գրեթե ամբողջությամբ փոխվել է, զրկվել իշխանության լծակներից, եւ եղանակ ստեղծողը դառնում է առաջին տիկնոջ «գերդաստանը»։

Փաշաեւների կլանը, որ նախկինում գերիշխող դիրք էր գրավում առավելապես տնտեսական դաշտում, այս ընթացքում հաստատվել է նաեւ քաղաքական դաշտում, եւ Ալիեւը շտապում է ամրապնդել իր լեգիտիմությունը՝ գնալով արտահերթ ընտրությունների»։

Ստեղծված իրավիճակում Ադրբեջանի նախագահը որեւէ քայլ կանի՞ դիտորդների թիվը 7-ով ավելացնելու պայմանավորվածությունը կատարելու ուղղությամբ, թե՞ այս դեպքում էլ առանց երկար-բարակ մտածելու կհրաժարվի իր ստանձնած պարտավորություններից։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Փետրվարի 14-ի համարում

Հարցում
website by Sargssyan