Այսօր՝ 20 փետրվարի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
2008-2018 թթ Էլեկտրոնային կառավարման համակարգերի կատարելագործման շնորհիվ բնակչությանը մատուցվող ծառա... Մի պահ պատկերացրեք ընդիմադիր Փաշինյանի աղմուկը, եթե նման բան անեին նախկին իշխանավորները Եթե մենք՝ Հայաստանցիներս մտածում ենք Արցախի անվտանգության, բարգավաճման մասին... Հայաստանի նոր իշխանությունները չունեն երկրի զարգացման և ոչ մի ռազմավարական ծրագիր Միայն փաստեր #11. Արտաքին գործեր 2008-2018. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գնա Սաշիկ Սարգսյանից ներողություն խնդրի ծնկաչոք. Եղիազարյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ոչ մեկ իր 1000-2000 դոլար աշխատավարձը չի թողնի և գա այստեղ 200 դոլարով ապրի Փաշինյանական լոգիկայով Ալեքսանյանը այժմ էլ իշխանությանը ճամպրուկով հանձնում է հարկերի 75% ը Ահազանգում են «Գրիքոր Լուսավորիչի» անգործությունից մահացածի հարազատները. Մայրս հիվանդ էր, բայց ապրող... ՏԻՄ ընտրություններին 20 համայնքներից միայն 2-ում են ՔՊ-ականները հաղթել. 10-ում նախկին համայնքապետերն...
ԼՐԱՀՈՍ
2008-2018 թթ Էլեկտրոնային կառավարման համակարգերի կատարելագործման շնորհիվ բնակչությանը մատուցվող ծառայությունները դարձել են ավելի արդյունավետ Մի պահ պատկերացրեք ընդիմադիր Փաշինյանի աղմուկը, եթե նման բան անեին նախկին իշխանավորները Ժամանակ չի ըլե՝ չեմ մասնակցե, կամ՝ ֆրակցիայում էդ ի՞նչ մե լուրջ բան ա քվեարկվե, որ ես չեմ էլե. Սասուն Միքայելյան. ՀՐԱՊԱՐԱԿ Եթե մենք՝ Հայաստանցիներս մտածում ենք Արցախի անվտանգության, բարգավաճման մասին... Հայաստանի նոր իշխանությունները չունեն երկրի զարգացման և ոչ մի ռազմավարական ծրագիր Միայն փաստեր #11. Արտաքին գործեր 2008-2018. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գնա Սաշիկ Սարգսյանից ներողություն խնդրի ծնկաչոք. Եղիազարյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ոչ մեկ իր 1000-2000 դոլար աշխատավարձը չի թողնի և գա այստեղ 200 դոլարով ապրի Փաշինյանական լոգիկայով Ալեքսանյանը այժմ էլ իշխանությանը ճամպրուկով հանձնում է հարկերի 75% ը Ահազանգում են «Գրիքոր Լուսավորիչի» անգործությունից մահացածի հարազատները. Մայրս հիվանդ էր, բայց ապրողՙ ոչ թե մահացող. Iravunk.com ՏԻՄ ընտրություններին 20 համայնքներից միայն 2-ում են ՔՊ-ականները հաղթել. 10-ում նախկին համայնքապետերն են ընտրվել ՔՊ -ն համայնքներում սկսեց պարտվել Ակունքի համայնքապետի ժ/պ, ՔՊ-ական Կարեն Սիմոնյանը պարտվել է անկուսակցական թեկնածուին 2008-2018 թթ ընթացքում Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատվել 16 պետությունների հետ, հիմնել է 15 դեսպանություն Կառավարությունում մի-մի կաբինետ էլ ձեր երեխաներին տվեք՝ խաղասենյակով, բակով, և ամեն ինչ տեղը կլինի Միայն փաստեր #10. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արարատ Միրզոյանի վարորդ ընկերը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ. ՀՐԱՊԱՐԱԿ Փաշինյանը մեկ օր անգամ չի մնա կառավարության ղեկին Միայն փաստեր #9. 2016թ. Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոնի նոր մասնաշենքի բացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Միայն փաստեր #8. Տաթևի ճոպանուղի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակ ժամանակ երկրի տնտեսական աճի թվերը հստակ էին ու մասսայական կրաճտումներ չկային Կառավարության ծրագիրը ցանկությունների դեկլարացիա է, որը չունի որևէ հիմք․ Վահան Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Yerevan.Today Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի մամուլի ասուլիսը Ներողություն եմ խնդրում, որ կոչ եմ արել ժամանակին միանալ ստախոս Նիկոլին. Հայրիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաշինյանն ու վարչապետի պաշտոնը անհամատեղելի են Սասուն Միքայելյանի «ախորժակը ավելի է մեծացել». Բանը հասել է սպառնալիքների. ԻՐԱՎՈՒՆՔ «Մորքուրի գանձը». Միլիոնատեր Մաշադյանները վարչապետի կնոջ բարեկամներն են. ԻՐԱՎՈՒՆՔ Միայն փաստեր #7. Ֆիզիկական անձանց ավանդների աճը Սերժ Սարգսյանի օրոք. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաշինյանը ստախոս է, իսկ ԱԺ-ն՝ ոչ լեգիտիմ․ Պարույր Հայրիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Վերջիվերջո, սա միայն քայլարածականների երկիրը չէ». Սարգիս Ավետիսյան. Իրավունք TV Վատ լուր Նիկոլ Փաշինյանի համար՝ Դուք Աշոտյանից չեք պրծել և չեք պրծնելու, հանգիստ նստեք տեղներդ Կառավարության ծրագիրը ամենաոչպրոֆեսիոնալ, ամենադատարկ փաստաթուղթն է. Վահան Բաբայան Ձեր մտերիմին ռեկտոր եք նշանակել, ով իրեն նախկին 554 000-ի փոխարեն 855 000 աշխատավարձ է սահմանել, հիմա սա ի՞նչ է, եթե ոչ կոռուպցիա. Է. Մարուքյանը՝ ԿԳ նախարարին Ո՞նց դարձաք այսքան անհանդուրժողական, ձեռք եք առնում, էս ի՞նչ վիճակ ա․ Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մանվել Գրիգորյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել Մայրաքաղաքում ավտոբուսների վարորդները գործադուլ են իրականացրել ՀՔԾ-ն ավարտել է Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը. նրա մեղադրանքը լրացվել է Նիկոլ Փաշինյանի «Перестройка»-ն չստացվեց Կրկին Սիրիայի մասին՝ Նիկոլ Փաշինյանի եւս մեկ սուտը Մարգարիտա Սիմոնյան․ «Հեղափոխություն իրականացնելու թեմայով Երևանում ԱՄՆ Կոնգրեսի փողերով դասընթացներ են անցկացվել». ՏԵՍԱՆՅՈՒԹ Նիկոլի հետևից էթում էինք, որ էսօր սոված քայլե՞նք․ բացօթյա առևտրականների ակցիան՝ ԱԺ-ի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ըդոնք գողտու էին ուտում, ըսոնք՝ ափաշկյարա են անում. գյուղացիները բողոքում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ Միայն փաստեր #6. Օտարերկրյա ներդրումներ 2006-2018թթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Պարոն Փաշինյան, քո ղեկավարած ամբողջ երկիրն է արդեն ինը ամիս վերածվել Ստամբուլի բազարի Հայաստանի իշխանությունները ակնհայտ անհեթեթ մեղադրանք են ներկայացնում Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին Միայն փաստեր #5. Շախմատ 2008-2018թթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա շրջապատի կողմից. Ռուբեն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ձեր քրոջն ու եղբորն էլ կասեի՞ք՝ աղքատությունը ձեր գլխում ա․ Գեւորգ Պետրոսյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Կարեն Կարապետյանի ծրագրին մոտ ծրագիր եք բերել, խոսում եք մուննաթով․ Գորգիսյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դատարանը համաներում կիրառեց Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ մեղադրանքներից մեկով Ինչքա՞ն արագ մոռացաք սեփական ժողովրդին Այս անգամ կառավարությունը փոխվելու է, քանի որ այն չի կարողանալու լուծել մեր ժողովրդի խնդիրները ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է վճարեն հարկեր՝ տնտեսական հեղափոխությանը մասնակից դառնալու համար. Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Հասարակությունը էյֆորիայից դուրս է գալիս, Նիկոլենք են մտնում...». Մենուա Հարությունյան. Իրավունք TV Կառավարության ծրագրում միայն 87 անգամ «պետք է» բառն է գրված. Վահան Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մտքի գոհարներ. Նիկոլ Փաշինյան Իշխող դաշինքի պատգամավորը վարչապետին գրեթե սեր խոստովանեց Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել Միայն փաստեր #4. ՀՆԱ աճը 2006-2017թթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության խնդիրների քննարկումները որևէ մեկի մենաշնորհը չեն. Աշոտյանը՝ Տոնոյանին Հնդկական փիլիսոփայության սիրահար Նիկոլին հիշեցնեմ Գանդիի շատ ավելի արդիական խոսքերը Միայն փաստեր #3. ջրամատակարարումը 2006-2017թթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հացը թանկացավ. ԺԱՄԱՆԱԿ Անանյանը ստել է Միայն փաստեր #2. նվազագույն կենսաթոշակը 2006-2017թթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Միջադեպ կառավարության շենքի առջև. ՀՀԿ-Ի տատիկին կրկին գցեցին գետնին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի փողոցի վթարային շենքի բնակիչները հրաժարվում են այլ բնակարաններ տեղափոխվել Հաշվեքննիչ պալատը որոշել է «Հայաստան» հիմնադրամում հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների նյութերն ուղարկել դատախազություն Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել զինծառայողի մահվան դեպքի առթիվ Ով է «դասալիքը». «Դրսում ապրող հայորդիները պետք է պատիվ պահանջեն». Իրավունք TV Մեր արդյունաբերությունը պայթեց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք․ Սոֆյա Հովսեփյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Միայն փաստեր #1. նվազագույն աշխատավարձի աճը 2006-2017թթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր բացահայտումներ՝ Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու ապօրինի գործարքի մասին Հայաստանի մարզպետարաններում աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի Հայաստանի կայուն զարգացման գրավականը համայնքների սոցիալ- տնտեսական առաջընթացն է. 10 միլիարդ սուբվենցիա կտրամադրվի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Հովհաննես Իգիթյանը «Սպիտակ» ֆիլմը լավագույնն Է ճանաչվել Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ…» միջազգային կինոփառատոնում Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանն ԱԺ-ում շրջանառության կդնեն մարտի 1 դեպքերից տուժած անձանց հատուցման նախագիծը Կալանավորվել է Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալության պետը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Հովիկ Աղազարյանը

Մեր ինչի՞ն է պետք ձմեռային օլիմպիադան

Նախօրեին Հայաստանի առաջին ներկայացուցիչը մեկնարկեց Փյոնչխանում ընթացող ձմեռային 23-րդ օլիմպիական խաղերում: Սակայն այդ իրադարձությունը հայտնվեց մեր թիմում ծագած հնչեղ սկանդալի ստվերում: Հավանաբար, դահուկային սպորտի հանրապետական ֆեդերացիայում այնքան բառացիորեն են ընկալել սպորտի նախարարի վերջին հայտարարությունն այն մասին, որ ձմեռային օլիմպիադայում մերոնց համար կարեւորը ոչ թե հաղթելն է, այլ մասնակցելը, որ նույնիսկ չենք հոգացել մարզիկին անհրաժեշտ գույքով ապահովելու եւ մարզումները կազմակերպելու մասին:

Նախ այն մասին, ինչը միանգամից դժվար է ընկալել առողջ տրամաբանությամբ եւ որոշ ջանքեր է պահանջում հասկանալու, թե ինչպես առհասարակ կարող է ստեղծվել նման իրավիճակ: Եվ այսպես, «Yerkir.am» կայքի տեղեկացմամբ, լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը մարզվելու եւ մրցուղին փորձարկելու հնարավորություն չի ունեցել, որովհետեւ... բռնվեք, որ չընկնեք՝ նրան չեն տրամադրել համապատասխան մարզագույք, իսկ մարզազգեստին բացակայել է երկրի անվանման նշագրումը: Աղբյուրի փոխանցմամբ, օլիմպիական խաղերի կազմակերպիչները հայտարարել են, որ մարզահագուստի վրա համապատասխան նշումներ չեն արել, քանզի նախատեսված ժամկետից ուշ են ստացել մարզիկի անունը:

Նախապես չի պատվիրվել նաեւ մարզագույքը:
Դժվար է միանշանակ ասել, թե հատկապես ում մեղքով է դա տեղի ունեցել, բայց միանշանակ է, որ այն մարդիկ եւ կառույցները, որոնք պատասխանատու են համամոլորակային նշանակության ստուգատեսում երկիրը հավուր պատշաճի ներկայացնելու համար, լավ չեն գիտակցում կամ պատկերացնում իրենց գործառույթները: Ինչպեսեւ այն, որ քառամյակի գլխավոր մարզական մրցումներին մասնակցելու բուն նպատակը ոչ թե բացման շքերթում դրոշակներ թափահարելով քայլելն ու օլիմպիական ավանում հուշանվերներ փոխանակելն է, այլ նախեւառաջ սպորտային մրցակցությանը ներգրավվելն է:

Ինչեւէ, նշվում է, որ Աշոտ Կարապետյանը օլիմպիական վարկանիշային միավորները լրացրել է դեռ հունվարի 21-ին, ուստի Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան նրա անվանական հայտը ներկայացնելու համար ունեցել է մի ամբողջ 19 օր: Սակայն չի արել: Դա գուցե պայմանավորված է այն հանգամանքով, որ օլիմպիադայից առաջ խոսակցություններ կային, թե մարզաձեւի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Հարությունյանը նպատակադրվել էր իր որդուն՝ լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին գործուղել Փյոնչխան, բայց վերջինս չի կարողացել վաստակել անհրաժեշտ քանակության վարկանիշային միավորներ:

Հատկանշական է, որ Կարապետյանն անիմաստ համարելով իր հետագա ներկայությունը օլիմպիական խաղերում՝ հայտարարել է առանց մրցումներին մասնակցելու հայրենիք վերադառնալու ցանկության մասին: «Իմ ֆեդերացիան դահուկները չի պատվիրել: Ինչ այստեղ եմ, դեռ չեմ մարզվել: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանն ամեն ինչ անում է՝ Ռուսաստանից է պատվիրել: Հայաստանի պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանն էլ պատրաստ է գնելու, սակայն այստեղ չկա: Պատրաստվում եմ վերադառնալ, քանի որ իմաստ չեմ տեսնում»,- ասել է Կարապետյանը «Արմենպրես» գործակալությանը:

Պակաս ուշագրավ չէ նույն լրատվամիջոցին հենց Գ.Սարգսյանի ներկայացրած հիմնավորումը: «Դահուկները ազատ վաճառքում չկան: Նրա մարզումային դահուկները վնասվեցին, նորն ենք պատվիրել: Մեկ-երկու օրում դրանք կլինեն տեղում: Մնացածն արդեն տեխնիկական հարց է: Ֆեդերացիան 2017 թվականի փետրվարին էր նրա համար դահուկներ գնել, սակայն միանշանակ է, որ դրանք արդեն մաշվել էին եւ փոխելու կարիք կար»,- նշել է նա:
Բնական հարց է ծագում, իսկ ինչու նախապես չէիք հոգացել այդ մասին: Չէ՞ որ օլիմպիական խաղերն ամեն դեպքում գյուղական մրցումներ չեն, դրանք արտացոլում են մասնակից երկրների ներուժն ու մարզական դեմքը:

Հեղինակ՝ Հրայր Նազարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Փետրվարի 14-ի համարում

 

Հարցում
website by Sargssyan