Այսօր՝ 22 փետրվարի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
«Յանդեքս»-ը գլխավորել Է Ռուսաստանի ամենաթանկ ինտերնետ-ընկերությունների վարկանիշը Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Գասպար Կարապետյանի դեմ Ադրբեջանի կողմից Ինտերպոլ ներկայացրած դիմումն ... Ֆրանսիայում երեք սպիտակ վագրիկներ են ծնվել ՊՆ պատվիրակությունը կմասնակցի Կարմիր բանակի 100-ամյա տարեդարձին նվիրված տոնակատարություններին Փետրվարի 21-ը Միսաք Մանուշյանի գնդակահարության օրն է Քննչական կոմիտեն պարզում է ավտոտնակից գողություն կատարած անձանց ինքնությունը. Տեսանյութ Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում վթարային ջրանջատում կլինի Ռիհաննան իր 30-ամյակի առթիվ լուսանկարվել Է «Ես ատում եմ Ռիհաննային» մակագրությամբ շապիկով Լիբանանի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Արմեն Սարգսյանն ավստրիահայ համայնքին ներկայացրել է Հայաստանի զարգացման վերաբերյալ իր տեսլականը
ԼՐԱՀՈՍ
«Յանդեքս»-ը գլխավորել Է Ռուսաստանի ամենաթանկ ինտերնետ-ընկերությունների վարկանիշը Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Գասպար Կարապետյանի դեմ Ադրբեջանի կողմից Ինտերպոլ ներկայացրած դիմումն անհեթեթ է համարում Ֆրանսիայում երեք սպիտակ վագրիկներ են ծնվել ՊՆ պատվիրակությունը կմասնակցի Կարմիր բանակի 100-ամյա տարեդարձին նվիրված տոնակատարություններին Փետրվարի 21-ը Միսաք Մանուշյանի գնդակահարության օրն է Քննչական կոմիտեն պարզում է ավտոտնակից գողություն կատարած անձանց ինքնությունը. Տեսանյութ Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում վթարային ջրանջատում կլինի Ռիհաննան իր 30-ամյակի առթիվ լուսանկարվել Է «Ես ատում եմ Ռիհաննային» մակագրությամբ շապիկով Լիբանանի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Արմեն Սարգսյանն ավստրիահայ համայնքին ներկայացրել է Հայաստանի զարգացման վերաբերյալ իր տեսլականը Բեռլինի պատի անկումից գրեթե 30 տարի անց Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ իր սահմանը. ՀՀ ԱԳ նախարար ՀՀ վարչապետը կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է շինարարության ոլորտի զարգացման հեռանկարները Ընտրություններին ընդառաջ Իլհամ Ալիևը ամեն կերպ փորձում է ժողովրդավարության իմիտացիա ստեղծել ՀՀ-ԵՄ համաձայնագիրն արտացոլում է մեր գործընկերության խորությունն ու ծավալը. Նալբանդյան Նալբանդյանը և Մոգերինին ստորագրել են Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը Պիտի վերանան լիկվիդ, վերաքննություն, կրկին հանձնելու թույլտվություն հասկացությունները. Լևոն Մկրտչյան Ինչի՞ց է դժգոհ Նաիրա Զոհրաբյանը ՀՀ-ն երբևէ հարցականի տակ չի դնելու Ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը.Նալբանդյան Այս գարնան 17 ֆիլմ, որոնց համար արժի գնալ կինոթատրոն Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Սադոյանը Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք ՀՀ Ազգային ժողովի և Իսրայելի Կնեսեթի աշխատակազմերը կխորացնեն փոխգործակցությունը 20 համայնքում ՏԻՄ ընտրություններ են սպասվում Արցախի նախագահն ընդունել է ՀԱՀ փոխնախագահ Աշոտ Ղազարյանին Մայր թատրոնը գերակատարել է նախորդ տարի նախատեսված ֆինանսական ցուցանիշները Հայոց եկեղեցուն բարգավաճում, հայ-լիբանանյան կապերին՝ էլ ավելի ամրապնդում. Միշել Աունը հյուրընկալվեց Մայր Աթոռում Սերգո Երիցյանը անհրաժեշտ է համարում լեզվաքաղաքականության պետական ծրագիր ունենալը ԱԺ-ն բացասական եզրակացություն տվեց մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելք»-ի հայտարարության նախագծին Պատգամավորն առաջարկում է պարապուրդի մատնված արտադրական հզորությունների համար սահմանել բարձր գույքահարկ Գևորգ Կոստանյանն առաջնահերթ է համարում մարտի 1-ի դեպքերի առաջացման պատճառների և հիմքերի վերացումը Զինվորական հոսպիտալում զինծառայող է մահացել Տարոն Մարգարյանը կարևորել է Երևանում աղբավայրի խնդրի շուտափույթ լուծումը Երևանում կանխվել է ձիու և ավանակի մսեղիքի վաճառքը Ազգային ժողովում Անահիտ Բախշյանը բարձրացրեց բուհերի ինքնավարության հարցը Լիբանանի նախագահը ժամանեց Հայաստան «Արսենալ»-ը կորուստներ ունի Եվրոպայի լիգայի հերթական խաղից առաջ ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը կմեկնի Բելառուս Հայաստանի ծանրամարտի կանանց առաջնության բոլոր հաղթողները հայտնի են Գյումրու դրամատիկական թատրոնում մի շարք նոր ներկայացումներ կբեմադրվեն Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպանին Քաղաքագետն Արմեն Սարգսյանի թեկնածության շուրջ լայն կոնսենսուս է տեսնում Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանի հետ Սուրեն Կարայանը ՀՀ Նախագահին է զեկուցել հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները Հանդիպել էինք ձեռքբերումները ներկայացնելու համար. Խաչիկ Վարդանյան Միջին ամսական աշխատավարձը պետական հատվածում աճել է 7.1, մասնավորում` 11.3 տոկոսով Մայրենի լեզուն տրված է հարահոսի. Գրողների միության նախագահ Նորագոյացություններից և շնչառական օրգանների հիվանդություններից մահացությունը Հայաստանում նվազել է Առաջիկա օրերին արևային եղանակը կպահպանվի Հայաստանում կարմրուկի դեպք է արձանագրվել ՀՔԾ քրգործ է հարուցել ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքով Արցախի նախագահը մասնակցել է ոստիկանության գործունեության արդյունքների ամփոփման նիստին ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան Կրթական ոլորտում ցանկացած քայլ պետք է հեռանկարային լինի Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքով բերման են ենթարկվել երեք օտարերկրացի Նիդերլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին օրենքի նախագծերը կքննարկվեն փետրվարի 22-ին Պրեմիերա. Քրսիտինա Օրբակայտե - Фарс Նախագահը հրատարակիչներին խոստացել է կրկին հանդիպել իրենց հետ Դիզելային վառելիքի սուբսիդավորման նպատակով կհատկացվի 360 մլն դրամ Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի «Հայկյան» մրցանակաբաշխությունը ստացել է 40 հայտ՝ տարբեր անվանակարգերում Ինչու էին սպասելի Ալիևի հայտարարությունները Գրականությունը պետք է սնվի ազգայինից «Որևէ կարգավորում չի կարող հանգեցնել լրագրողի աշխատանքի խոչընդոտման» ՄՕԿ-ի պատասխանը կարող է ծանր լինել Գևորգ Կոստանյանն առաջադրվել է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Եվրոպան պետք է ավելի արագ արձագանքի գործընթացներին ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռեյտինգային ընտրակարգը վերացնելու նախագծին Ղարաբաղյան շարժումը հայ ժողովրդի զավակն է ԱԺ հանձնաժողովը քննարկում է ռեյտինգային ընտրակարգը վերացնելու «Ծառուկյան» խմբակցության նախագիծը ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարը կազատվի պաշտոնից «Ջեսիկա Ջոնս» սերիալի 2-րդ սեզոնի նոր թրեյլերը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պուշկին փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում Տարին մեկնարկել է բարձր տնտեսական ակտիվությամբ Թե ինչպես Մանուէլ Պետրոսյանը «լուծեց» ադրբեջանցու հարցերը Աղասի Դարբինյանը նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ Ընտրություններից առաջ սովորաբար անշարժ գույքի գները նվազում են Կներդրվի վեճերի լուծման հաշտարարի ինստիտուտը Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ Գյումրի բժշկական կենտրոնի բժիշկները խիստ նկատողություն են ստացել Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Գոռ Վարդանյան. «Երկիր ծիրանիի» անդամներն ամեն ինչ անում էին, որ իրենց բռնի ձևով վերաբերվեն

ՀայՄեդիա.am-ը հայտնել էր Երևանի ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպի մասին: Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանի հետ:

-Պարոն Վարդանյան, երեկվա դեպքերից հետո Ձեզ մեղադրեցին նրանում, որ փորձել եք ուժի գործադրմամբ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներին դուրս հանել ավագանու նիստերի դահլիճից: Իրականում ի՞նչ էր տեղի ունենում այդ պահին և ինչո՞ւ կարիք առաջացավ կոշտ գործողություններ իրականացնել:

-Վեց ամսից ավելի է՝ ես աշխատում եմ քաղաքապետարանում, և ավագանու մի քանի նիստերին ի պաշտոնե ներկա եմ գտնվել: Այդ ընթացքում նկատել եմ, որ «Երկիր ծիրանիի» ավագանու անդամներն ամեն անգամ փորձել են խոչընդոտել նիստը, և հենց այն ժամանակ, երբ տեսախցիկները միացված են եղել: Նրանք միշտ նիստի ընթացքում փորձել են վարկաբեկող և պրովոկացիոն արտահայտություներ անել, որ տապալեն նիստը: Ու միշտ զարմացել եմ, թե քաղաքապետն ինչ սառնասիրտ է և ինչպես չի տրվում այդ պրովոկացիաներին: 

Կողքից հետևելով այդ ամենին՝ հասկացել եմ, որ այդ մարդկանց հարկավոր չէ ինչ-որ աշխատանք անել, նրանց պետք է «ֆեյսբուքներում» կամ մամուլում գրվի իրենց մասին: Նրանց պետք է աղմուկ, պետք են մարդկանց անուններ, որ ապահովեն իրենց դիտողականությունը լրատվամիջոցներում:

Իսկ երեկվա դեպքն այդ նույն աշխատանքի շարունակությունն էր, պարզապես իրենք այնպիսի մեթոդների դիմեցին, որ չափազանց էր, և այդ երևույթն օգտագործեցին իրենց PR-ի համար: Դա պետք է կանխվեր միանշանակ: Պարզապես զարմանում եմ ժողովրդի այն հատվածի վրա, ով գուցե չի հասկանում կամ կարծում է, որ այդպես էլ պետք էր, որովհետև իրենք շատ սխալ ձև են պահել իրենց՝ դահլիճ բերելով նյութեր ու փորձելով դա լցնել քաղաքապետի վրա: Դա վտանգավոր նյութ էր, թթու էր, որի պատճառով մինչև հիմա էլ նիստին ներկա շատ անձանց մոտ գլխացավ ու սրտխառնոց կա:

Բայց այստեղ առավել կարևոր է անվտանգության հարցը: Ո՞նց կարելի է ավագանու նիստ բերել նյութեր, որն այդտեղ ինչ-որ մեկի կյանքին վնաս կարող է հասցնել:

Երկրորդ, իրենց ոչ կոռեկտ պահվածքը ավագանու նիստում: Ես այդ ամենում մասնակցություն եմ ունեցել՝ փորձելով փրկել իրավիճակը: Դեռ ոչ մեկ չգիտեր այդ տարաների մեջ ինչ էր, և նրանք փորձում էին դա լցնել քաղաքապետի վրա: Բացի այդ, դահլիճում տասնյակ մարդիկ կային, և նրանք կարող էին թունավորվել: Այդ իրավիճակում, երբ դահլիճում խուճապ ու հրմշտոց էր սկսվել, և իրենք էլ փորձում էին դիտավորյալ գոռոցներ ու վարկաբեկող արտահայտություններ հնչեցնել, միակ տարբերակը նրանց դահլիճից դուրս հանելն էր: 

Ուղղակի ես ավելի սթափ գտնվեցի և փորձեցի նրանց հեռացնել դահլիճից: Սկզբում Սոնա Աղեկյանին եմ դուրս տարել համոզելով, հետո հետ եկա դահլիճ և Մարինա Խաչատրյանին դուրս հանեցի, որովհետև իրեն չէր կարելի թողնել այդտեղ, նա փորձում էր նոր կոնֆլիկտ ստեղծել: Այդտեղ բոլորի անվտանգության հարցն էր, և իր անվտանգության հարցն էլ էր: Ես հիմա կոպիտ եմ արտահայտվում, որովհետև չէր կարելի նման գործողություններ: Եվ ես եմ պնդել, որ զանգեն ոստիկանություն, որպեզի գան և այդ ամենին օրինական ընթացք տան, որովհետև այն ամենն, ինչ իրենք արեցին, բառեր չեմ գտնում գնահատական տալու:

-Ստացվում է՝ իրենց գործողություններն այնպիսին էին, որ իրենք դրդո՞ւմ էին, որպեսզի իրենց նկատմամբ կոշտ գործողություններ իրականացվեն:

-Իմ գործողությունները դրանից էին բխում, որովհետև իրենք ամեն ինչ անում էին, որ բռնի ձևով իրենց վերաբերվեն: Նրանցից մեկն ապտակել էր մեր ավագանու անդամներից մեկին, նրանք վարկաբեկող արտահայտություններ էին անում: Նրանք ամեն նիստի ժամանակ այդ թատրոնը խաղում են, և խաղում են այն ժամանակ, երբ տեսախցիկները միացված են: Եթե տեսախցիկ չկա, հանգիստ նստած են:

-Դուք էլ նշեցիք, որ անվտանգության խնդիր կա, և այդ նյութերը չպետք է հասնեին դահլիճ: Ըստ Ձեզ՝ այս դեպքից հետո պե՞տք է քաղաքապետարանում խստացվի անվտանգության համակարգը: 

-Ես միանշանակ կողմ եմ, որ քաղաքապետարան մտնելուց բոլորը ստուգվեն: Ոչ ոք իրավունք չունի նման նյութ մտեցել քաղաքապետարան, որովհետև նորից եմ կրկնում, այդ պահին պարզ չէր, թե ինչ նյութ էր, և Աստված չանի ինչ-որ մեկին վնաս հասցվեր: Դա ահաբեկչության պես մի բան է լինում իրենց կողմից: Անգամ իմ անունն օգտագործելը վկայում է, որ իրենք ոչ թե ինչ որ բան են ուզում անել Երևանի համար, այլ փորձում են աղմուկ ստեղծել: 

Գոհար Ավետիսյան 

Հարցում
website by Sargssyan