Այսօր՝ 19 փետրվարի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Գնա Սաշիկ Սարգսյանից ներողություն խնդրի ծնկաչոք. Եղիազարյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ոչ մեկ իր 1000-2000 դոլար աշխատավարձը չի թողնի և գա այստեղ 200 դոլարով ապրի Փաշինյանական լոգիկայով Ալեքսանյանը այժմ էլ իշխանությանը ճամպրուկով հանձնում է հարկերի 75% ը Ահազանգում են «Գրիքոր Լուսավորիչի» անգործությունից մահացածի հարազատները. Մայրս հիվանդ էր, բայց ապրող... ՏԻՄ ընտրություններին 20 համայնքներից միայն 2-ում են ՔՊ-ականները հաղթել. 10-ում նախկին համայնքապետերն... ՔՊ -ն համայնքներում սկսեց պարտվել Ակունքի համայնքապետի ժ/պ, ՔՊ-ական Կարեն Սիմոնյանը պարտվել է անկուսակցական թեկնածուին 2008-2018 թթ ընթացքում Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատվել 16 պետությունների հետ,... Կառավարությունում մի-մի կաբինետ էլ ձեր երեխաներին տվեք՝ խաղասենյակով, բակով, և ամեն ինչ տեղը կլինի Միայն փաստեր #10. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԼՐԱՀՈՍ
Գնա Սաշիկ Սարգսյանից ներողություն խնդրի ծնկաչոք. Եղիազարյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ոչ մեկ իր 1000-2000 դոլար աշխատավարձը չի թողնի և գա այստեղ 200 դոլարով ապրի Փաշինյանական լոգիկայով Ալեքսանյանը այժմ էլ իշխանությանը ճամպրուկով հանձնում է հարկերի 75% ը Ահազանգում են «Գրիքոր Լուսավորիչի» անգործությունից մահացածի հարազատները. Մայրս հիվանդ էր, բայց ապրողՙ ոչ թե մահացող. Iravunk.com ՏԻՄ ընտրություններին 20 համայնքներից միայն 2-ում են ՔՊ-ականները հաղթել. 10-ում նախկին համայնքապետերն են ընտրվել ՔՊ -ն համայնքներում սկսեց պարտվել Ակունքի համայնքապետի ժ/պ, ՔՊ-ական Կարեն Սիմոնյանը պարտվել է անկուսակցական թեկնածուին 2008-2018 թթ ընթացքում Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատվել 16 պետությունների հետ, հիմնել է 15 դեսպանություն Կառավարությունում մի-մի կաբինետ էլ ձեր երեխաներին տվեք՝ խաղասենյակով, բակով, և ամեն ինչ տեղը կլինի Միայն փաստեր #10. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արարատ Միրզոյանի վարորդ ընկերը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ. ՀՐԱՊԱՐԱԿ Փաշինյանը մեկ օր անգամ չի մնա կառավարության ղեկին Միայն փաստեր #9. 2016թ. Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոնի նոր մասնաշենքի բացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Միայն փաստեր #8. Տաթևի ճոպանուղի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակ ժամանակ երկրի տնտեսական աճի թվերը հստակ էին ու մասսայական կրաճտումներ չկային Կառավարության ծրագիրը ցանկությունների դեկլարացիա է, որը չունի որևէ հիմք․ Վահան Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Yerevan.Today Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի մամուլի ասուլիսը Ներողություն եմ խնդրում, որ կոչ եմ արել ժամանակին միանալ ստախոս Նիկոլին. Հայրիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաշինյանն ու վարչապետի պաշտոնը անհամատեղելի են Սասուն Միքայելյանի «ախորժակը ավելի է մեծացել». Բանը հասել է սպառնալիքների. ԻՐԱՎՈՒՆՔ «Մորքուրի գանձը». Միլիոնատեր Մաշադյանները վարչապետի կնոջ բարեկամներն են. ԻՐԱՎՈՒՆՔ Միայն փաստեր #7. Ֆիզիկական անձանց ավանդների աճը Սերժ Սարգսյանի օրոք. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաշինյանը ստախոս է, իսկ ԱԺ-ն՝ ոչ լեգիտիմ․ Պարույր Հայրիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Վերջիվերջո, սա միայն քայլարածականների երկիրը չէ». Սարգիս Ավետիսյան. Իրավունք TV Վատ լուր Նիկոլ Փաշինյանի համար՝ Դուք Աշոտյանից չեք պրծել և չեք պրծնելու, հանգիստ նստեք տեղներդ Կառավարության ծրագիրը ամենաոչպրոֆեսիոնալ, ամենադատարկ փաստաթուղթն է. Վահան Բաբայան Ձեր մտերիմին ռեկտոր եք նշանակել, ով իրեն նախկին 554 000-ի փոխարեն 855 000 աշխատավարձ է սահմանել, հիմա սա ի՞նչ է, եթե ոչ կոռուպցիա. Է. Մարուքյանը՝ ԿԳ նախարարին Ո՞նց դարձաք այսքան անհանդուրժողական, ձեռք եք առնում, էս ի՞նչ վիճակ ա․ Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մանվել Գրիգորյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել Մայրաքաղաքում ավտոբուսների վարորդները գործադուլ են իրականացրել ՀՔԾ-ն ավարտել է Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը. նրա մեղադրանքը լրացվել է Նիկոլ Փաշինյանի «Перестройка»-ն չստացվեց Կրկին Սիրիայի մասին՝ Նիկոլ Փաշինյանի եւս մեկ սուտը Մարգարիտա Սիմոնյան․ «Հեղափոխություն իրականացնելու թեմայով Երևանում ԱՄՆ Կոնգրեսի փողերով դասընթացներ են անցկացվել». ՏԵՍԱՆՅՈՒԹ Նիկոլի հետևից էթում էինք, որ էսօր սոված քայլե՞նք․ բացօթյա առևտրականների ակցիան՝ ԱԺ-ի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ըդոնք գողտու էին ուտում, ըսոնք՝ ափաշկյարա են անում. գյուղացիները բողոքում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ Միայն փաստեր #6. Օտարերկրյա ներդրումներ 2006-2018թթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Պարոն Փաշինյան, քո ղեկավարած ամբողջ երկիրն է արդեն ինը ամիս վերածվել Ստամբուլի բազարի Հայաստանի իշխանությունները ակնհայտ անհեթեթ մեղադրանք են ներկայացնում Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին Միայն փաստեր #5. Շախմատ 2008-2018թթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա շրջապատի կողմից. Ռուբեն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ձեր քրոջն ու եղբորն էլ կասեի՞ք՝ աղքատությունը ձեր գլխում ա․ Գեւորգ Պետրոսյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Կարեն Կարապետյանի ծրագրին մոտ ծրագիր եք բերել, խոսում եք մուննաթով․ Գորգիսյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դատարանը համաներում կիրառեց Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ մեղադրանքներից մեկով Ինչքա՞ն արագ մոռացաք սեփական ժողովրդին Այս անգամ կառավարությունը փոխվելու է, քանի որ այն չի կարողանալու լուծել մեր ժողովրդի խնդիրները ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է վճարեն հարկեր՝ տնտեսական հեղափոխությանը մասնակից դառնալու համար. Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Հասարակությունը էյֆորիայից դուրս է գալիս, Նիկոլենք են մտնում...». Մենուա Հարությունյան. Իրավունք TV Կառավարության ծրագրում միայն 87 անգամ «պետք է» բառն է գրված. Վահան Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մտքի գոհարներ. Նիկոլ Փաշինյան Իշխող դաշինքի պատգամավորը վարչապետին գրեթե սեր խոստովանեց Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել Միայն փաստեր #4. ՀՆԱ աճը 2006-2017թթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության խնդիրների քննարկումները որևէ մեկի մենաշնորհը չեն. Աշոտյանը՝ Տոնոյանին Հնդկական փիլիսոփայության սիրահար Նիկոլին հիշեցնեմ Գանդիի շատ ավելի արդիական խոսքերը Միայն փաստեր #3. ջրամատակարարումը 2006-2017թթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հացը թանկացավ. ԺԱՄԱՆԱԿ Անանյանը ստել է Միայն փաստեր #2. նվազագույն կենսաթոշակը 2006-2017թթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Միջադեպ կառավարության շենքի առջև. ՀՀԿ-Ի տատիկին կրկին գցեցին գետնին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի փողոցի վթարային շենքի բնակիչները հրաժարվում են այլ բնակարաններ տեղափոխվել Հաշվեքննիչ պալատը որոշել է «Հայաստան» հիմնադրամում հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների նյութերն ուղարկել դատախազություն Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել զինծառայողի մահվան դեպքի առթիվ Ով է «դասալիքը». «Դրսում ապրող հայորդիները պետք է պատիվ պահանջեն». Իրավունք TV Մեր արդյունաբերությունը պայթեց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք․ Սոֆյա Հովսեփյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Միայն փաստեր #1. նվազագույն աշխատավարձի աճը 2006-2017թթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր բացահայտումներ՝ Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու ապօրինի գործարքի մասին Հայաստանի մարզպետարաններում աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի Հայաստանի կայուն զարգացման գրավականը համայնքների սոցիալ- տնտեսական առաջընթացն է. 10 միլիարդ սուբվենցիա կտրամադրվի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Հովհաննես Իգիթյանը «Սպիտակ» ֆիլմը լավագույնն Է ճանաչվել Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ…» միջազգային կինոփառատոնում Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանն ԱԺ-ում շրջանառության կդնեն մարտի 1 դեպքերից տուժած անձանց հատուցման նախագիծը Կալանավորվել է Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալության պետը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Հովիկ Աղազարյանը Որոշել եմ այս փուլում կասեցնել իմ անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը. Արփինե Հովհաննիսյան Կառավարության «SUPER» ծրագիրը. նման պրիմիտիվ և դատարկ ծրագիր չի եղել Մեզ ոչ թե իշխանափոխություն է հարկավոր այլ ժողովրդափոխություն Փաշինյանն իր գործողությունների ճանապարհային քարտեզն է ցույց տվել Խաբեությամբ Հայաստանում հայտնված փենջաբցիները Հնդկաստան վերադառնալուց հետո ներկայացրել են կատարվածի մանրամասները Խուզարկություններ Շիրակի մարզում. ոստիկանները զենք-զինամթերք և թմրանյութ են հայտնաբերել

Վարչապետին ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարության 2017 թվականի գործունեության արդյունքները

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 14-ին այցելել է ՀՀ արդարադատության նախարարություն` ծանոթանալու 2017 թվականի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վՎարչապետին ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված և ՀՀ Ազգային ժողով փոխանցված Սահմանադրությունից բխող օրենքները ինչպես նաև Սահմանադրական օրենքները, դատարանների բեռնաթամանն ուղղված քայլերը, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կատարված աշխատանքները, ԴԱՀԿ ծառայության բարեփոխումները այդ թվում հայեցողական լիազորությունների սահմանափակմանն ուղղված գործողությունները, քրեակատարողական համակարգում տեղի ունեցած դրական փոփոխություններն ու խնդիրների լուծման ճանապարհները, ինչպես նաև էլեկտրոնային ժողովրդավարության ոլորտում նախարարության ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը:

Նախարար Դավիթ Հարությունյանն ընդգծել է, որ հատուկ շեշտադրում է կատարվել դատարանների բեռնաթափման և մասնագիտացման վրա: 2019 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել Սնանկության դատարանը, կալանքի՝ մինչդատական վարույթի գործերն այսուհետ քննվելու են քրեական մասնագիտացում ունեցող դատավորների կողմից: Երևանի վարչական շրջանների 7 դատարանները միավորվել են մեկ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կազմում, ինչն ըստ նախարարի, հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ տարբեր վարչական շրջաններում առկա էր դատավորների անհամաչափ ծանրաբեռնվածություն, իսկ դատավորների թիվն ավելացնելն ինքնին հարցը չէր լուծի, քանի որ դրա համար անհրաժեշտ է ենթակառուցվածք, տարածքներ և այլն: Դավիթ Հարությունյանի խոսքով՝ այս կերպ համահարթեցվում է դատավորների ծանրաբեռնվածությունը, ինչը դրական ազդեցություն կունենա դատական ակտերի կայացման տևողության վրա: Զեկուցվել է նաև, որ 10-ով ավելացվել է դատավորների թիվն այն հատկապես այն ուղղություններում, որտեղ առավել անհրաժեշտություն կար: Նախարարն ընդգծել է, որ ներդրվել են մի շարք այլ գործիքներ, որոնց արդյունքները տեսանելի կլինեն ընթացիկ տարվա ընթացքում: Ըստ Դավիթ Հարությունյանի` ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կան բազմաթիվ գործեր, որոնք կարող են լուծվել անգամ արտադատական կարգով. այդ գործերը պարունակում են շատ քիչ իրավական գործընթաց: Համաձայն արդեն իսկ ընդունված օրենսդրական փոփոխությունների՝ ապրիլ ամսից Արդարադատության նախարարությունը և Կենտրոնական բանկը հաստատելով տիպային պայմանագրեր՝ հնարավոություն կընձեռեն կողմերին վեճի պարագայում նոտարից էլեկտրոնային եղանակով ստանալ կատարողական թերթ և անմիջապես դիմել ԴԱՀԿ: Ակնկալվում է, որ այս գործիքի կիրառման արդյունքում դատարաններն էապես կբեռնաթափվեն: Միաժամանակ, դատավարական օրենսգրքերով նախատեսվում են ավելի օպտիմալ մեխանիզմներ, շուտով կգործեն նաև ծանուցումների և հայցերի ներկայացման էլեկտրոնային համակարգերը:

Վարչապետ Կարապետյանը հատուկ կարևորել է դատարանների բեռնաթափմանն ուղղված միջոցառումների իրականացումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի բիզնես միջավայրի հետագա բարելավմանը:

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կատարված աշխատանքներից կարևորվել են ապօրինի հարստացման քրեականացումը, շահերի հայտարարագրման ինստիտուտի ներդնումը, կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմի ընդլայնումը, ազդարարների պաշտպանության ապահովումը, Կոռուպցիայի կանխարգելման մարմնի ստեղծումն ու կանխիկ դրամով գործարքներ կատարելու սահմանափակումը:

ՔԿՀ-ներում իրականացրած բարեփոխումներից նախարարն առանձնացրել է 10 քրեակատարողական հիմնարկներում ներդրված Էներգախնայողության ծրագիրն ու բժշկական ծառայությունների արդիականացման աշխատանքները: Ծրագրերից առաջինի արդյունքում ՔԿՀ-ներն ապահովվել էն անհրաժեշտ ջերմային և հիգիենիկ պայմաններով, էներգաարդյունավետ լուսատուներով, կառուցվել են գազատարներ և կաթսայատներ, իսկ երկրորդ ծրագրի շրջանակում 11 քրեակատարողական հիմնարկներ ապահովվել են առողջության առաջնային պահպանման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով:

Զեկուցվել է, որ ԴԱՀԿ ոլորտի բարեփոխումներն ուղղված են եղել կատարողական գործողությունների կատարման և որոշումներ ընդունելու ժամկետների սահմանմանը, իսկ բիզնեսի բնականոն ընթացքն ապահովելու համար նախատեսվել է, որ որպես հայցի ապահովման միջոց արգելանքը սկզբնապես դրվում է տնտեսվարող սուբյեկտի ոչ թե ֆինանսական միջոցների, այլ՝ անշարժ գույքի վրա: ԴԱՀԿ-ում հարուցված վարույթների մասին քաղաքացիներին տեղեկացնելու նպատակով ստեղծվել է SMS հաղորդագրության միջոցով ծանուցվելու հնարավորություն: Բացի այդ, մշակվել է համակարգչային ծրագիր, որի միջոցով քաղաքացին կարող է սմարթ հեռախոսի, պլանշետի կամ համակարգչի միջոցով տեղեկանալ իր նկատմամբ հարուցված կատարողական վարույթի վերաբերյալ:

Էլեկտրոնային ժողովրդավարության ուղղությամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կատարված աշխատանքներում կարևորվել են իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակի՝ www.e-draft.am-ի, և թեժ գծի www.e-hotline.am կայքի գործարկումը, ինչպես նաև հարցումների միասնական էլեկտրոնային հարթակի՝ www.e-request.am-ի, www.e-apostille.am էլեկտրոնային ապոստիլ համակարգի ստեղծումն ու էլեկտրոնային նոտար համակարգի արդիականացմանն ուղղված աշխատանքները:

Պետություն-մասնավոր հատված համագործակցության որպես լավագույն օրինակ նշվել է պետական մարմինների գործառույթները մասնավոր հատվածին պատվիրակելու գործընթացը: Ներկայում պետական ծառայություններ մատուցող օպերատորների թիվն ինն է, որոնց պատվիրակված է շուրջ 67 ծառայություն: 2017 թվականի դեկտեմբների 31-ի դրությամբ պետական մարմինների գործառույթներ իրականացնող օպերատորների կողմից մատուցվել է 1722 ծառայություն: Կարեն Կարապետյանը ողջունել է այս գործընթացի իրականացումը, օպերատորների ու մատուցվող ծառայությունների ընդլայնումը, միաժամանակ առաջարկել շարունակել անձանց նշված հնարավորությունների վերաբերյալ իրազեկման աշխատանքները:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև ազատազրկման հետ չկապված պատիժների կատարումը, վերահսկողությունն ու դատապարտյալների վերաինտեգրումն ապահովող ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայույան և աշխատանքները, մասնավորապես, Երևան քաղաքում, Արարատի և Լոռու մարզում Էլեկտրոնային հսկողության համակարգի փորձարկման արդյունքները:

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ արդարատատության նախարարության կողմից մշակվող «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծին որով հստակ նոր կարգավորումներ են նախատեսվում շենքերի կառավարման, համատիրությունների գործունեության հարցերին։ Ի պատասխան վարչապետի հարցի՝ նախարար Հարությունյանը զեկուցել է, որ նշված օրենքի նախագիծը ներկայումս գտնվում է լրամշակման փուլում և այն կառավարության աշխատակազմ կներկայացվի մարտի սկզբներին:

Ընդգծվել է, որ Արդարադատության նախարարության 2018 թվականի աշխատանքները հիմնականում ուղղված են լինելու բիզնես ռեգիստրի ստեղծմանը, քրեական պատիժների համակարգի գաղափարախոսության փոփոխմանը, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարության և սնանկության կառավարիչների էլեկտրոնային հարթակի ստեղծմանը:

Հարցում
website by Sargssyan