Այսօր՝ 21 մայիսի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
ՀՀ վարչապետը և նախագահը ներկա են եղել սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հոգեհանգստի արա... «Արսենալ»-ը պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին. Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց անհնազանդության ակցիաները դադարեցնելու և խորհրդարանում հանդիպումներ սկսել... Հայաստանը ցույց տվեց, որ ունի քաղաքացիական հասարակություն. Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել BBC -ի... ԱԱԾ-ն կանխել է Սիրիայում գործողությունների մասնակցած ահաբեկչի մուտքը Հայաստան. Լուսանկարներ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է ՀՀԿ ներկայացուցիչների հետ Ակցիայի մասնակիցների անվտանգությունն ապահովում են բացառապես համազգեստով ոստիկաններ Սպիտակ տան այգուց անհետացել է Մակրոնի ու Թրամփի տնկած կաղնին Վիգեն Սարգսյանը հորդորել է ուշադրություն կենտրոնում պահել զինաձնակազմի բարոյահոգեբանական առողջ մթնոլ... ՀՀԿ դիրքորոշումը կլինի միասնական. Վահրամ Բաղդասարյանը՝ խմբակցության հետագա քայլերի մասին
ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետը և նախագահը ներկա են եղել սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը «Արսենալ»-ը պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին. Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց անհնազանդության ակցիաները դադարեցնելու և խորհրդարանում հանդիպումներ սկսելու մասին Հայաստանը ցույց տվեց, որ ունի քաղաքացիական հասարակություն. Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել BBC -ին ԱԱԾ-ն կանխել է Սիրիայում գործողությունների մասնակցած ահաբեկչի մուտքը Հայաստան. Լուսանկարներ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է ՀՀԿ ներկայացուցիչների հետ Ակցիայի մասնակիցների անվտանգությունն ապահովում են բացառապես համազգեստով ոստիկաններ Սպիտակ տան այգուց անհետացել է Մակրոնի ու Թրամփի տնկած կաղնին Վիգեն Սարգսյանը հորդորել է ուշադրություն կենտրոնում պահել զինաձնակազմի բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը, կարգապահությունը ՀՀԿ դիրքորոշումը կլինի միասնական. Վահրամ Բաղդասարյանը՝ խմբակցության հետագա քայլերի մասին Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ հանդիպումից ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը ՀՀ վարչապետի թեկնածու չի առաջադրի ՀՀԿ-ի որոշման հիմքում ընկած է ներքին կայունությունը և Հայաստանի ու Արցախի անվտանգությունը․ Շարմազանով ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու Կոնստանտին Զատուլինն առաջինը կշնորհավորի այն մարդուն, ով օրենքի շրջանակում կընտրվի Հայաստանի վարչապետ ՀՀ նախագահն աշխատակազմում նշանակումներ է արել Եթե Նիկոլ Փաշինյանը հարմար գտնի, ապա մենք պատրաստ ենք հանդիպել. Կոնստանտին Զատուլին Զինված ուժերի գլխավոր առաքելությունը մնում է սահմանի պաշտպանությունը. Վիգեն Սարգսյան Ոստիկանությունը չի ձեռնարկել և չի ձեռնարկելու իրավիճակը բարդացնող որևէ գործողություն Հայաստանյան վերջին զարգացումների վերաբերյալ լսումներ են կայացել ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում Նաիրի Պետրոսյանը կձևավորի Սերժ Սարգսյանի գրասենյակը Դավիթ Հարությունյանը նշել է, թե որն է եղել Հանրապետական կուսակցության սխալը. ՏԱՍՍ Նախագահը հանդիպել է Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հետ Բաքվում այրվում է Trump Tower հայտնի բարձրահարկ շինությունը Անցնող շաբաթվա ընթացքում շփման գծում արձանագրվել է լարվածության նկատելի աճ. Արցախի ՊՆ Կիբերգրոհի փորձեր են արվել ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջի նկատմամբ Մի շտապեք ինձ +1 անել ձեր ցուցակներում. Սամվել Ֆարմանյանը՝ Արարատ Միրզոյանին Երևանում տեղի է ունեցել երթևեկության փոփոխություն Հայաստանի կառավարությունը բացառում է ուժային մեթոդները խաղաղ ցույցերի դեմ Նախատեսվող հանրահավաքի կապակցությամբ ՄԻՊ-ն արագ արձագանքման խումբ է գործուղվել Վանաձոր Սահմանամերձ գոտիներում ծառայող ժամկետային զինծառայողների շուրջ 1700 ծնողներ մեկնել են տեսակցելու իրենց որդիներին Արմեն Սարգսյանը կուսակցություն ստեղծելու մտադրություն երբեւէ չի ունեցել եւ չունի. Նախագահականը հերքում է ՌԴ Պետդումայի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել հանդիպել «Ելք» խմբակցության ղեկավարության հետ Արա Բաբլոյանը և Ֆրանսիայի դեսպանը հույս են հայտնել, որ ՀՀ վարչապետի ընտրությունից հետո երկրում իրավիճակը կվերադառնա բնականոն հուն Բաց նամակ Նիկոլին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ Բանակցությունները հեռանկարային են, երբ կողմերը մեկը մյուսին լսելու ցանկություն ունեն. Կարեն Կարապետյան Նախագահ Սարգսյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների մասին Գևորգ Կոստանյանը բացառում է ՀՀԿ-ի կողմից վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու հնարավորությունը ՀՀԿ-ն չի պատրաստվում բանակցել ուլտիմատումների և պարտադրանքի ձևաչափով. Վահրամ Բաղդասարյան Չի կարելի պաշտոններ խոստանալ և պատգամավորներին «զախոդվել». Արմեն Աշոտյան Տեսանյութում առանց համարանիշների ավտոմեքենա վարող ոստիկանը ենթարկվել է կարգապահական տույժի Մահացած մեկամյա երեխայի ընտանիքը խնդրում է իրենց ողբերգությունը չդարձնել շահարկումների առարկա Կաբինետի կազմի մասին որեւէ մեկը Փաշինյանից ինչ-որ բան լսե՞լ է, չունի՞ կադրեր. ԱԶԳ «Հիտլերն ա գալիս, թե Նիկոլը. բան չեմ հասկանում» «Ժողովուրդ ե՞րբ պիտի սթափ մտածենք» «Ճիշտ չի թքել այն կաթսայի մեջ, որից շատ երկար ու որակով սնվել ես» ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 14 տրանսպորտային միջոց ՊԵԿ-ը հերքել է Նոր կյանք գյուղի գյուղապետի հայտարարությունը Կարեն Կարապետյանի որոշումներով՝ չորս նախարարների պարտականությունների կատարումը դրվել է տեղակալների վրա Վերջին Բոլշեվիկը Քուվեյթի ազգային ավիափոխադրողը Հայաստանից կանոնավոր չվերթներ կիրականացնի Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների հայտարարությունները կատարվում են ըստ նպատակահարմարության Ինչ որ մեկերը Նիկոլին փոխանցեք, որ... Վահան Մարտիրոսյանը մի շարք ընկերությունների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ «Արսենալ»-ը ոչ-ոքի խաղաց «Ատլետիկո»-ի հետ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Մերկելը ժամանել Է Վաշինգտոն՝ հանդիպելու Թրամփի հետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀՀ նախագահի հետ հանդիպման մասին Արմեն Ջիգարխանյանը դուրս Է եկել կոմայից Արմեն Սարգսյանը վստահ է՝ ունենալու ենք արդյունք, որը կբավարարի հասարակության մեծ մասին ԱԺ ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածուի հարցը կքննարկի մոտակա օրերին կայանալիք նիստում Հայաստանում տեսնում ենք քաղաքացիական հասարակության զարթոնքը, որում մեծ ներդրում ունեն երիտասարդները. Արմեն Սարգսյան Ջիգարխանյանը հոսպիտալացվել է և գտնվում է կոմայի մեջ Արմեն Սարգսյանը չի պատկերացնում, որ այսօր հրապարակում կանգնած մարդը վաղը կարող է կաշառք տալ Երիտասարդ կինը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ դարձել է սպանության զոհ Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին հրավիրեց բանակցությունների ՀՀ ոստիկանության պետը հանձնարարել է կարճել ապրիլի 13-25-ը երթևեկության խախտումներով հարուցված վարչական վարույթները Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են իրավիճակը Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում Վարդան Արամյանի խոսքով՝ ներքաղաքական լարվածությունն իր ազդեցությունն է ունենում տնտեսական զարգացումների վրա Պատմությունը կգնահատի Սերժ Սարգսյանի բարձր քաղաքացիական և քաղաքական քայլը. Արմեն Սարգսյան ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին տվել է այլ քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու մանդատ. Շարմազանով Որոշումը, թե ով է կառավարելու Հայաստանը, պետք է ընդունվի երկրի ներսում. Զախարովա Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Կրեմլում հուսով են, որ Հայաստանի իրադրությունը կկարգավորվի սահմանադրական ճանապարհով Սերժ Սարգսյանի հրաժարականի քայլը դրական է ընկալվել միջազգային ներդրողների կողմից. Արամյան Չեմ պատրաստվում որևիցե պաշտոնի առաջարկի արձագանքել. Դավիթ Տոնոյան Հասարակական կարգը պետք է պահպանվի. Կարեն Կարապետյանն իրավապահ մարմիններին առաջարկել է միջոցներ ձեռնարկել Առանց մեկնաբանության... Ինձ նյարդայնացնում է «ժողովուրդ» եզրույթի մանիպուլյացիան վարչապետի պաշտոնը ստանալու տակտիկական խնդրի լուծման համար. Արթուր Մարտիրոսյան

Քննչական կոմիտեի պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է Քննչական կոմիտեի պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացրին Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի քննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը նույն բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննված քրեական գործով Սոս Գասպարյանը որպես մեղադրյալ է ներգրավված եղել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցանքի կատարման համար: Սակայն Սոս Գասպարյանի հայրը` Բաբկեն Գասպարյանը, նախաքննության ընթացքում այցելել է հիշյալ քննչական բաժին և տվյալ գործով վարույթն իրականացնող քննիչ Մ. Զադոյանին առաջարկել առանձնապես խոշոր չափերով` 3000 ԱՄՆ դոլար կաշառք` որդուն առավել մեղմ քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Մ. Զադոյանն ընդունել է կաշառք ստանալու առաջարկը, այնուհետև այդ մասին հայտնել է նաև իր վերադասին` Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին, ով վերջինիս հետ նախնական համաձայնության գալով, իր հերթին Բ. Գասպարյանին խոստացել է նրա որդու օգտին իր լիազորությունների շրջանակներում գործողություններ կատարել:

Այնուհետև Մ. Զադոյանը մեղադրյալի հորն ուղարկել է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գ. Գալոյանի մոտ` նրա միջոցով կաշառքի գումարը ստանալու և քրեական գործի ընթացքն ուղղորդելու համար: ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձանց հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Գ. Գալոյանը, նրանց համար վերացնելով անձամբ կաշառատուից գումարը ստանալու պարագայում հավանական բացահայտման խոչընդոտը, Բ. Գասպարյանից 2016 թվականի դեկտեմբերի 29-ին ստացել և Մ. Զադոյանին ու Բ. Եղիազարյանին է փոխանցել 1 միլիոն 450 հազար 950 ՀՀ դրամին համարժեք, առանձնապես խոշոր չափերով` 3000 ԱՄՆ դոլար կաշառքը:

Բունիաթ Եղիազարյանը, Միքայել Զադոյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով, փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բաբկեն Գասպարյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Հիշյալ հանցավոր արարքի կատարման համար ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունն արդեն տեղեկացրել է, որ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Մ. Զադոյանի, դրան օժանդակելու մեջ մեղադրվող Գ. Գալոյանի և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ մեղադրվող Բ. Գասպարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Հարցում
website by Sargssyan