Այսօր՝ 24 սեպտեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը հավաքել է ընտրության մասնակիցների ձայների 81.06 տոկոսը Արմեն Սմբատյանը ներկայացրեց 65 ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները Նախնական արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ է տանում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններո... Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվում են) Երևանցիները լավ ապտակ հասցրեցին իրենց անունից մեծ մեծ խոսացող Նիկոլին Քվեարկության ընթացքում ոստիկանությունն արձանագրել է իրավախախտման 84 տեղեկություն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց Մարդիկ ընտրացուցակում են հայտնվել, բայց բնակվում են արտերկրում. Հերթական ահազանգը Մի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան. Արմեն Աշոտյան Երևանի ավագանու ընտրությունների ընտրախախտումները
ԼՐԱՀՈՍ
Նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը հավաքել է ընտրության մասնակիցների ձայների 81.06 տոկոսը Արմեն Սմբատյանը ներկայացրեց 65 ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները Նախնական արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ է տանում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվում են) Երևանցիները լավ ապտակ հասցրեցին իրենց անունից մեծ մեծ խոսացող Նիկոլին Քվեարկության ընթացքում ոստիկանությունն արձանագրել է իրավախախտման 84 տեղեկություն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց Մարդիկ ընտրացուցակում են հայտնվել, բայց բնակվում են արտերկրում. Հերթական ահազանգը Մի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան. Արմեն Աշոտյան Երևանի ավագանու ընտրությունների ընտրախախտումները Ոստիկանությունը հաստատել է Վահան Բաբայանի հայտարարությունը. Ցուցակում մահացած մարդու անուն են հայտնաբերել Նախընտրական փուլում ամեն ինչ լավ է ընթացել, եւ ոչ մի մտավախություն չկա. Ռեֆորմիստների կուսակցություն Քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ Արտակ Ավետյանը քվեարկեց հանուն կանաչ Երեւանի. Լուսանկարներ. Տեսանյութ Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. ՄԻՊ Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է արձանագրություն կազմել մահացած մարդկանց անուններ հայտնաբերելու մասին Ընտրողների ցուցակներում մահացած մարդկանց անուններ կան. Ահազանգ Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում իրավիճակին. ՀՀ ոստիկանապետ Ընտրություններն արտահայտելու են ժողովրդի կամքը, քաղաքապետն ընտրվելու է ժողովրդի քվեով. ԱԱԾ տնօրեն Մեկ ժամում գրանցվել է 97 խախտում ՀՀ վարչապետը մասնակցեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունը Անցնող շաբաթ շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ Արթուր Վանեցյանը` ՀՖՖ նախագահ Թրամփի շնորհավորանքի գլխավոր եզրահանգումը․ 168․am Ըստ բացատրությունների տղամարդը ցուցակագրումների դիմաց փող է խոստացել Ընտրակաշառք խոստանալու դեպքի առթիվ երրորդ քրեական գործն է հարուցվել Հայաստանում լռության օր է Գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանը փակվում է. «Հրապարակ» Դեռ շարունակվում են քննարկումները ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսման վերաբերյալ. ե՞րբ է եղել այն. «Հրապարակ» Նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք պարգևներ է հանձնել Մեր միակամությունը հզորության աղբյուր է. Արամ Ա-ն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի կապակցությամբ Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ Ռեֆորմիստները շնորհավորում են համայն հայությանը Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը Տնտեսական ակտիվության աճի տեմպի թավալգլոր անկում․ «Հայոց աշխարհ» Ռեֆորմիստների կուսակցությունը առաջնային է համարում Երևանի կանաչապատման հարցը Անթույլատրելի է, որ ՀՀ որևէ քաղաքացի այլոց հետ հարաբերվի վիրավորանքներով. Փաշինյանը զորակցություն է հայտնում Նաիրա Զոհրաբյանին «Սանիթեք» ընկերության հինգ նոր մեքենաներն արդեն Երևանում են Սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է. Դավիթ Տոնոյան ՀԱՊԿ-ն հասկացրել է՝ Երևանն իր վրա հույս չդնի․ «Ժամանակ» Ինչպես քվեարկել, որ անարժանները ձեր աջակցությամբ չմտնեն քաղաքականություն․ «Հրապարակ» ԱԺ-ն լուծարելու միակ տարբերակ․ «Ժամանակ» Հայաստանի երրորդ Հանրապետությունը 27 տարեկան է Արտակ Ավետյանի հանդիպումը Շենգավիթ համայնքի բնակիչների հետ. Տեսանյութ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Ի՞նչ երաշխիք կա, որ վարչապետը չի հանձնարարի ամեն գնով ապահովել իրենց «հաղթանակը». ԱԺ պատգամավոր ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին և 22-ին Յուրի Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունները շարունակվում են. Զոհրաբ Մնացականյան Փաշինյան-Թրամփ հանդիպման գործընթացը ժամանակ է պահանջում, աշխատում ենք ԱՄՆ գործընկերների հետ. ԱԳ նախարար Նվեր Երեւանի 2800 ամյակին. Տեսանյութ Հանդուրժողականություն չի լինելու իրեն օրենքից գերադասողի հանդեպ. Վալերի Օսիպյան Խոսքերի փոխարեն գործեր. Արտակ Ավետյան. Տեսանյութ Գազալցակայաններում գործող խաղային ապարատները պետք է հնարավորինս շուտ հանվեն այնտեղից. Նիկոլ Փաշինյան Քաղաքապետի թեկնածուի յուրահատուկ անակնկալը. Տեսանյութ ԱՄՆ-ն մերժում է Փաշինյանին․ «168 ժամ» Ինչու է վարչապետի կինը մեկնել Սանկտ Պետերբուրգ. «Հրապարակ» Ալիկ Սարգսյանը վերականգնել է կապերը Ռոբերտ Քոչարյանի շուրջը հավաքվող անձանց հետ. «Հրապարակ» Գարեգին Բ կաթողիկոսն ինքնակամ կհեռանա.«Ժողովուրդ» Ձեր նորընծա փոխնախարարներին մի քանի խորհուրդ տվեք․ Արփինե Հովհաննիսյանը՝ ԱԳՆ-ին Նիկոլ Փաշինյանը գնում է վա-բանկ. հաշվարկը վտանգված է. «168 ժամ» Զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱԺ Քննիչ հանձնաժողովը հնարավոր է քննարկի նաև «Ռոբերտ Քոչարյանի գործի» դատավարական գործողությունների դատախազական պատշաճ հսկողության հարցը Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել Ոստիկանությունը՝ Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկի հասցեին վիրավորական մեկնաբանությունների մասին Քոչարյանը դեռ չի կողմնորոշվել ակտիվ քաղաքականություն վերադառնալու ձևաչափի հարցում. ՀՀ երկրորդ նախագահը հարցազրույց է տվել «Կոմերսանտ»-ին Ռեֆորմիստները կվերականգնեն Երևանի այցեքարտ հանդիսացող վայրերը. Տեսանյութ Ռեֆորմիստները մտածում են ճանապարհները բեռնաթափելու մասին. Տեսանյութ Թատերականում պահանջում են ռեկտորի հրաժարականը Ընտրությունները պետք է դառնան համախմբող ու ձեռքբերումներն արժեւորող գործոն. ՄԻՊ-ը՝ ընտրական գործընթացի վերաբերյալ Փաշինյանը հետաձգել է ԱՄՆ այցը՝ ընտրություններին մասնակցելու համար ՔՊ-ն Էջմիածնում ուժեղ քաղաքապետի թեկնածուի փնտրտուքների մեջ է.«Ժամանակ» Դաշնակիցներ կորցնելու ծանր հետեւանքը. ինչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Նախորդ ընտրությունների «տասովշիկները» մնացել են անտեր. Փաշինյանը հուսախաբ է արել.«Հրապարակ» Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը «աչքից հեռու» հանդիպել են.«Հրապարակ» «Դվին» հյուրանոցի շինհրապարակում մեծամասշտաբ շնորհանդես տեղի կունենա` ճանաչված արտիստների մասնակցությամբ Հետո նրանք եկան լրագրողների հետևից. ես չբողոքեցի, քանի որ լրագրող չէի. Արմեն Աշոտյան Կանաչ եւ մաքուր Երեւան.Արտակ Ավետյան. Տեսանյութ Կտրուկ ավելացել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի թիվը Ստամբուլում տարադրամի կետի կողոպուտի կասկածանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել

ԵԾ կանայք հրապարակային այլ հարթակ չունեն, դրա համար են սադրանքներ իրականացնում ավագանու նիստերում. Նատալյա Լափաուրի

ՀայՄեդիա.am-ը զրուցել է Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նատալյա Լափաուրիի հետ:

-Նախօրեին Երևանի ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպը լայն քննարկման առարկա է դարձել հանրության շրջանում: Դուք՝ որպես դեպքի ականատես, ինչպե՞ս եք գնահատում կատարվածը:

-Տեղի ունեցածը, միանշանակ, սադրանք էր: Ես այս երկու օրը հետևում եմ մամուլի արձագանքներին և մարդկանց կարծիքներին, և ինձ համար եզրակացրել եմ, որ յուրաքանչուրն արդեն իսկ ունի ձևավորված իր կարծիքը, և երբ փորձում ես մի այլ տեսակետ ասել, այլ կերպ է մեկնաբանվում: Ասեմ, որ տհաճ իրավիճակ էր և որևէ մեկի պատկերացումների մեջ չմտնող վարքագիծ: Բնականաբար դա անցանկալի էր բոլոր դրսևորումներով՝ և′ «Երկիր ծիրանիի» ներկայացուցիչների պահվածքը, և′ հետագա քայլերը:

Երբ կողքից եք նայում, միայն տվյալ պահի գնահատականն եք տալիս, սակայն երբ գտնվում ես դահլիճում, եկել ես ավագանու նիստի, որտեղ պետք է քննարկես կոնկրետ օրակարգային հարցեր, աշխատանքային ռեժիմի մեջ ես, ու դահլիճում նման բան է կատարվում, ինչը որևէ կերպ չէիր պատկերացնի, անակնկալի ես գալիս: Երբ դալիճում նստած մարդը զգում է սուր հոտ, սակայն չգիտի, թե դա ինչ է, ու այդ պահին դահլիճի վերջից մարդիկ սրընթաց առաջ են գնում և չես հասկանում՝ իրենց նպատակն ինչ է, խուճապ է առաջանում:

Եթե իրենց նպատակը խնդրի մասին բարձրաձայնելն էր, կարող էին հանգիստ քայլելով գալ ու բաժակը դնել այնտեղ, որտեղ ծրագրել էին: Սակայն երբ դու տեսնում ես ոչ ադեկվատ կանայք գալիս են ու նպատակաուղղված գնում են առաջ, հասկանում ես, որ այդ գործողությունը ունենալու է ինչ-որ ավարտ: Այդ պահվածքից հետո բնական է, որ մարդիկ բնազդաբար փորձելու էին վնասազերծել նրանց, քանի որ որևէ մեկը չգիտեր, թե ինչ նյութ էին նրանք բերել դահլիճ և ինչ էին անելու:

-Մարդկանց մի զգալի հատված նշում է, որ պետք չէր նման կոշտ գործողություններ անցկացնել «Երկիր ծիրանիի» անդամների նկատմամբ: Շատերը նույնիսկ մեղադրում են ՀՀԿ ավագանու ներկայացուցիչներին, որ փորձել են բռնի կերպով դուրս հանել այդ կանանց: Ինչպե՞ս եք վերաբերվում այս մոտեցմանը:

-Բռնությունը, անկախ նրանից՝ կնոջ թե տղամարդու նկատմամբ է, ընդունելի չէ: Սակայն մի կողմ թողնենք դա: Այն վարվելակերպը, որ նախորդում էր դրան, բռնություն չէ՞ր, ռադիկալիզմ չէ՞ր: Թե՞ եթե «տեռորիստական» ակտ է կատավում կնոջ կողմից, բռնություն չէ:

Հասկանում եմ, որ հասարակությունը դրսից նայելով այլ գնահատականներ է տալիս: Տեսանյութի մեջ էլ է երևում, որ մարդիկ վատ էին զգում իրենց, դուրս էին գալիս, աչքերն արցունքոտվում էին: Իսկ ո՞վ ասաց, որ դա ջուր էր. որևէ մեկը չգիտեր, թե ինչ է տարաներում:

Ես համարում եմ, որ կնոջ կողմից այդ պահվածքը բռնություն էր, և ընդունելի չէր: Իրենք հասկանալով գնացին դրան, դրա համար էլ այդպես ստացվեց:

-Շատերը, ովքեր դիտել են կատարվածի տեսանյութը, դիտավորություն են նկատում «Երկիր ծիրանիի» անդամների գործողություններում: Ըստ Ձեզ՝ նրանք հատո՞ւկ էին փորձում կոնֆլիկտ ստեղծել:

-Միանշանակ, նրանք հենց դրա համար էլ գալիս էին: Ձեզ թվում է՝ այդ մի նիստն է, որ նման պահվածք են ցուցաբերել: Իրենք պարտադիր բոլոր նիստերի ժամանակ փորձում են կոնֆլիկտ հրահրել: Եթե ավագանու մյուս անդամները մինչև հիմա համբերել են, զուտ նրա համար է, որ բոլորն էլ հասկանում էին այդ կանանց նպատակը, և փորձում էին իրենց պահել սահմանների մեջ:
Սակայն երբ նրանք անցան իրենց սահմանը և սկսեցին տրորել դիմացինի սահմանը, բնականաբար պետք է որոշակի գործողություն լիներ: Փորձել այս հարցը միակողմանի քննարկել կամ տեղափոխել գենդերային դաշտ՝ չի կարելի: Դիտեք բոլոր նիստերի տեսագրությունները և կտեսնեք, որ նախօրեին կատարվածը տվյալ պահի հրահրումը չէր:

-Հետագայում ավագանու նիստերին անվտանգությունն ուժեղացնելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:

-Մենք ընդհանրապես դիտարկում ենք, որ տեղական իշխանությունը բոլորիս տունն է, և որևիցե մեկի մտքով չի անցել, որ կարող է նման բան լինել: Ավագանու հարթակը բոլորովին այլ հարթակ է, և քաղաքական դիվիդենտներ հավաքելու հարթակ չէ: Ես հասկանում եմ, երբ ասում են, որ կար Նուբարաշենի բնակիչների խնդիրների լուծման անհրաժեշտություն, սակայն դրա համար ավելի նորմալ ձևեր կային: Եվ միանշանակ է, որ այդ խնդրի լուծումը չէր «Երկիր ծիրանիի» նպատակը:

Կարծում եմ՝ ապագայում մենք կփորձենք վերամշակել ավագանու նիստերի կանոնակարգերը, որովհետև շատ են եղել դեպքեր, որ օրակարգին չվերաբերող հարցերը «Երկիր ծիրանիի» անդամները փորձում են բերել այստեղ, քանի որ այլ հրապարակային հարթակ չունեն, դա միակն է: Եվ անկախ նրանից՝ օրակարգում տվյալ հարցը կա՞, թե՞ չէ, թույլատրվո՞ւմ է, թե՞ ոչ, իրենք ամեն հնարավորություն օգտագործում են, որ իրենց սադրանքները իրականացնելու համար:

Գոհար Ավետիսյան

 

Հարցում
website by Sargssyan